Կատուն նան Շօնը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կատուն նան Շօնը

Հարություն Թումանյան


Կատուն նան Շոնը


I


Մոյն վախտ կատուն Ճօն ա նել,
Գիլընբօց ալ շօնն ա նել
Ալ գիտամ չիմ` Թա ուրտի
Սօ Ճարամ ա մոյն մարթի:
Մա ձմեռը ակալ ա:
Շուն բղազին չոքալ ա,
Վիր ա կալալ իր մարթին,
Բաբալ, տըւել միր կատւին:

-Բայրաչո՜ղում, ուստա փիշի,
Լա փ սախկով ըմ էլալ, աշի
Աստւած սայրիս, մօյն եօն արա,
Հօկ մարթից մօյն քէդակ կարա:
Ձրքամուզդըդ ակնիս վարան,
Ամա ըռընց չարան-փարան:

 
Ա՜կնիս վարան, քառի Քուչի,
Մոյն քեդակ ա, խօ մոյն քուրք չի
Այզիզ խաթրիդ` հալի-հալբաթ
Գուլ ըս տանի ամոյն օրբաթ.
Փուղի ուջի ալ ամութ ա,
Ատ միր մաջին աւելորդ ա.
Մալեաթն ո՞ւնչ ա, խուսիք նըհախ.
Մո՜յն, մո՜յն, մո՜յն հատ քիդակի հախ:

Օրբաթ օրը քառի Քուչին,
Գըլուհը բօց ցըրտի մաջին,
Սախկով էլած` հենէ ակալ,
Ուստա կատւի դուրքը Թակալ.
-Ուստան նօ՞ր ա… Տօ՛ փափաղըս,
Պուզտ ա կտրել լափ ղափաղըս:
-Հըրդօ գուլ ա, քըրըճաքից
Սաս ա տըւել ճօւը տակից:

II

Քուրքը սկահած ուստան նահալ,
Դըրքըտակին շօնը տահալ,
Փընթփընթահալ ինքը իւրան,
Հարայ տըւել խեղճ շուն վարան.
-Հը', սուռա՞հա… Ո՞ւնչ խբեր ա,
Ալ միզ տօլ չիս արա-բարա.
Բօեախանի կարաս խօ չի՞.
Քեդակ կարիլ հիշտ բուն խօ չի՞.
հալա նուր ըմ ջուր ցըփցըփեծ,
Նուր ըմ մարթին իս նամ տւեծ:

-Աղբաթըդ խա՜յր, ատի ա՛հա,
Հարայըդ քիզ հատի պահա.
Փուղ ըմ տւեծ, էխման կարիս,
Քու պօրտքըդ ա վախտին արիս.
Համ նահամ ըս, համ նարամ չիս.
Համ կզնըւում, համ ճըղալիս,
Հա՜մ.հա՛մ, հա՛մ հա՛մ… Քա՜նի անգամ,
Քա՜նի նօմ-գում իս ասղադամ…

Շօտ ըջըղւեծ ահալ շօնը,
Ալ գըլընբօց նահալ տօնը:
    

III


Ալմա նահալ, ալմա ակալ,
Կատւի դուրքը պարիկ Թակալ-
Ալմա նել չի… Կպեն իւրուր,
Իւրուր սափռա տւեն դուրուր.
Սարքան անդի միծ ղալմաղալ-
Փարշը պակաս բուն չի մնահալ.
Ալ գիւղ կատու, ալ անիրաւ,
Ալ քաչալ շօն, խելքի ծարաւ,
Ալ հայրըմայր… Անքան արան,
Գործը գձեն դիւանխանան:
Շօնը չուրու շօռ ա ակալ,
Բունը մալափ ծօռ ա ակալ,
Ուստա կատուն կուտըր ընգել,
Մոյն քիշիր ալ, հա՜յդա, լընգել…

IV

Չուրու ասար մըռանամ չի,
Շօնը մըտքից ալ հանամ չի.
Ըշտեղ կատւին ռաստ ա գելիս,
Վեզ ա տալիս, առաչ նելիս,
Հաւալա ա նարամ ուստին,
Բռնում եախան, նիզամ մարթին.
Միր սիւիրի, կատուն կայնամ,
Կըգնըւում ա, յիտ ա դառնամ,
Փըշտըցանամ շուն ըռըխին,
Փըցըլինքը տալիս քընթին,
Եանի թա տի՛ս, ջուր ըմ փըչում,
Նուր ըմ հալա մարթին թըրջում:


1919


Արտաքին հղումներ