Jump to content

Կատու (Ռափայել Պատկանյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՏՈԻ



Կատուն եկավ փիսիկ֊փիսիկ,
Հազար նազով ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց թաթիկներով,
Մազը սանդրեց չանչիկներով.
-Կատո՛ւ, կատո՛ւ, հե՞ր ես տրտում,
Թե՞ մկներն են այսօր զարթուն։

 Կռունկներ▲ Վեր ▲Բադիկ