Jump to content

Կարոտս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿԱՐՈՏՍ


Երես առած մանկան նման
Իմ կարոտը խենթանում է,
Ելնում ասես, ինձ ակամա
Ինձնից հանում ու տանում է:
Ո՞ւր է տանում, ո՞ւմ է տանում,
Ի՞նչ լուր ունի իմ երազից.
Նոր գույներով հարստանում,
Նոր հոգսերով զինում է ինձ:

Դու չես գալիս: Իսկ նա գնում,
Սպասում է հեռվում դարձիս.
Կարոտս ինձ չի հասկանում,
Դու ո՞նց ախր, հասկանաս ինձ: