Կա հոգու մեջ ու աշխարհում — մի ոսկի օղակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կա հոգու մեջ ու աշխարհում — մի ոսկի օղակ

Եղիշե Չարենց

Կա հոգու մեջ ու աշխարհում — մի ոսկի օղակ


Կա հոգու մեջ ու աշխարհում — մի ոսկի օղակ:
Բռնկվում է նա ու մարում — մի ոսկի օղակ:

Ո՞վ չի գտել — ժպտալո՛վ, ժպտալո՛վ —
Անդուլ վազքի ճանապարհում — մի ոսկի օղակ...

Բայց ես ինչո՞ւ, քու՜յր իմ, ինչու տրտմեցի այնքան,
Երբ բռնկվեց քո աչքերում մի ոսկի օղակ...