Կեղտակեր մարդ
6. ԿԵՂՏԱԿԵՐ ՄԱՐԴ
Կըլնի, չիլնի մի[1] մարդ: Էս մարդը ընե՜նց մի կեղտակեր, ղայիմ մարդ ա ըլնում, ընե՜նց մի հախվերմազ, որ էլ չեմ կարա ասի. դրուստ որ կոպեկի հմար ֆոգի էր տալի: Մի ուրիշ մարդ գալիս ա, սրա հեննա ընկեր ա դառնում, մի քանի տարի էրկսով առուտուր են անում: Մի քանի տարի որ անց ա կենում, էս մարդը միտք ա անում՝ սրանից բաժանվի, իրա համար ջոկ առուտուր անի։
Գալիս ա էդ հախվերմազ մարդին ասում.— Ա՛ղպեր, ա՛րի մեր ունեցածը փայ անենք, բոլ ա՝ ինչքամ ընկեր էլանք:
— Լա՛վ,— ասում ա էդ ձեռիցը ղայիմ մարդը,— ա՛րի փայ անենք։
Կբերեն՝ ի՛նչ ունեին, չունեին, էսքամ տարի ինչ աշխատել ին, քոմմա փայ կանեն, էդ հախվերմաղը մի աբասի կմնա ընկորը պարտ։ Ըսենց անց կկենա մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, հա՛ ընկերը կուզի, սա չի տա՝ ըսօր, էգուց կքցի, որ աբասին ուտի, չտա։
Էս Ընկերը՝ որ կտենա ճար, իլլաջ չիլնում, չի կարում իրա պարտքն առնի, կասի. «Հմի էլ էթամ տուն, բալի իրա օղլուշաղիցը ամանչի, տա»:
Օրեն մի օրը վե կկենա, կէթա էդ Կեղտակեր մարդի տունը։
Դուռը կծեծի, կնիկը դուս կգա։
— Մարդդ տա՞նն ա,— կհարցնի:
— Հա՛, տանն ա,— կասի կնիկը։
— Մի ա՛սա դուս գա, բան եմ ասում։
Կնիկը կէթա, մարդին կասի, թե.— Ընկերդ քեզ կանչում ա։
Էդ հախվերմաղը՝ էս որ կիմանա, ալբիալը կֆահմի, թե բանն ընչումն ա, կասի. «Հալբաթ էկել ա իրա աբասին առնելու»: Եննա կնկանը կասի.— Գնա՛, ասա՝ «Մարդս մե՜ռել ա»։
Կնիկը կթողա, կէթա քուչեն։— Ա՛յ աղպեր,— կասի,— բա չես ասի՝ մարդս միղաֆիլ վեր ա ընկե, մեռե, չեմ գիտա՝ ի՛նչ անեմ։
— Բաս որ ըտենց ա,— կասի ընկերը,— դու ջուր տաքացրա, ես էլ էթամ տերտեր բերեմ, լեղացնենք, տանենք ժամ։ Օղո՜րմի իրան, մի աբասիս կերավ։— Կասի ու կէթա տերտեր կանչելու։
Դրա ընկերը էթում ա, տերտեր ա բերում։ Ընկերը գլխի էր ընկե, թե բանը ընչումն ա. բերում ա լավ տաքացրած ջրով մեռելին լեղացնում ա, եննա կտավ ա՝ բերում, որ պատանի։ Պատանելու վախտը մի ասեղ պատանին էր տալի, տասը՝ մեռլի ջանին։ Ըսենց էդ սուտ մեռելը էս չարչարանքին էլ դիմացավ, բալքի մի աբասին չտա։ Պատանում են պրծնում, դնում են ղուբուրի մեջը, տանում ժամ։ Որ ժամավորի ոտքը խաղաղվում ա, ընկերը ինքն իրան ասում ա. «Ես պտի իմ մեռած ընկորը բուսուն պահեմ, տենամ՝ վերջը ի՛նչ ա ըլնում»։ Ուսուլով մննում ա ժամի միջին մի տալդա տեղ, տափ ա կենում։
Հենց էդ գշերը թագավորի խազինեն գողերը կտրել ին բերե ժամ, որ փայ անեն։ Էդ գողացած բաների միջին էլ մի լավ, թանկագին թուր ա ըլնում։ Էդ թրի վրեն գողերը կռիվ են անում, մինն ասում ա, թե. «Լավ թուր ա»։ «Մեկելն ասում ա․ «Ղոռադա թուր ա»։ Ըսենց որ շատ կռվում են, գողերի մինը ընդիան ասում ա. «Ա՛ղպեր, խի՞ եք կռվում, էկեք էս մեռելի վրեն փորձենք. թե մի տալոն էս մեռլի գլուխը կտրեց, էն ա գլուխ թուր ա, թե չէ հո՝ զաթի ղոռադա ա ու ղոռադա»։
Էդ խոսքին քոմմա էլ հավանում են։ Ընկերներից մինը թուրը վեր ա ունում, գալի մեռլի կուշտը․ հենց էն ա ձեռը բանձրացնում ա, որ թուրը վրա բերի մեռլի շլնքին, էն սհաթը մեռելը ղուբուրի միջիցը վեր ա կենում, թռնում, էն դիհը կաննում։ Գողերը էս որ տենում են, քոմմա թողում են, փախնում: Հենց էդ վախտը մեռլի ընկերը իրա տափ կացած տեղիցը դուս ա գալի:
— Ա՛րի, ա՛ղպեր ջան, էլի ես ու դու ընկեր ենք. զաթի ես էլ ղաստի ի մտե ըստե, որ էս գողերին վախացնենք ու էս խազինեն իրար հեննա փայ անենք:
Սուտ մեռելն էլ կավատա ընկոր խոսքին։ Կբերեն, ինչ կա չկա, քոմմա վայ կանեն, կպրծնեն: Պարտքատերը էլի կկպնի մեռլի յախեն, թե.— Մի աբասիս տո՛ւ:
Հենց էդ վախտը գողերը մարդ կղրկեն՝ էթա տենա՝ էն մեռելը ի՛նչ էլավ: Էդ դողը կէթա գլուխը կկոխի ժամի փանջարեն, որ տենա՝ նեքսևը էն մեռելը ի՛նչ ա անում: Հենց կոխելու բաշտան էն սուտ մեռելը ձեռքը կգցի էդ գողի քթակը վեր կունի, կտա ընկորը:
— Հը՛,— կասի,— էս էլ քու մի աբասու տեղը:
Էդ գողը էս որ կտենա, վախլությունիցը օխտը գազ ծլունգ կըլնի, փանջարիցը կթռնի, կփախնի, կէթա ընկորտանցը նաղլ կանի:
— Բա՛, չե՜ք ասի,— կասի,— մեռելները իրար միջի մեր գողացած խազինեն փայ ին արե, մնին մի աբասի պակսել էր, իմ քթակը վե կալան աբասու տեղակ:
- ↑ Գրառման ձեռագրում այս բառը բացակայում է, հավանաբար վրիպված է (Ծ. Կ.):