Կըգա կրկին մայիս մի նոր…
Արտաքին տեսք
* * *
Կըգա կրկին մայիս մի նոր,
Եվ կըծաղկեն արտ ու արոտ,
Եվ կըհնչեն սիրակարոտ
Երգեր քնքուշ ու մեղմօրոր։
Ախ, քանի մայր հրակարոտ
Եվ քանի կույս սրտով մոլոր
Պիտի ողբան ձեզ, անօրոր
Քնով քնած սրտեր վիրոտ։
Ճամփի վրա, սարալանջում,
Ուր աղբյուրն է անուշ կանչում,
Մութ խրճիթում, սուրբ հարկի տակ,
Ծովում, գետում, ջրհորներում
Ընկած եք դուք, տեր ու մշակ։