Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին

Եղիշե Չարենց

Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին


Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին
Կմոտենա երկրի հեռուն Հավերժական Կապույտին...

Վերջի՜ն սիրով կհամբուրեմ քո ոտները հոգնաբեկ.
Դու կմեռնես` նայվածքդ հեռուն` Հավերժական Կապույտին...

Եվ մարմինը քո խնկաբույր — հնամենի խունկեղեգ —
Կայրեմ որպես զոհաբերում — Հավերժական Կապույտին...


Կարս 1916
Մոսկվա 1917