Jump to content

Կյանքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿՅԱՆՔԸ

Ճամփաների վերջում անելք,
Ետդարձը կարոտի արտացոլք...
Մաշված մաշիկներ... մղձավանջ...
Գնում եմ ու գալիս ամեն օր...

Եվ սպիտակ շապիկներ օսլայած,
Մարդկության բթախոհ թռիչքներ՝
Ինքնապեղ խոնջենքից վտարված,
Իսկ վերջում անելք ճամփաներ...

Եվ քուսպե ցնցոտիք կարկատած,
Հառաչված, կարկառված Աստծուն.
Եվ ճամփեն աղոթքով ավարտած
Ու դարձած Աստըծու ձեռնածուն...

7.11.2001

Երևան