Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿՊՉՈՒԿԸ
Անմեղ ծաղկի պես փորձում է ժպտալ
Եվ խոնարհ, համեստ պահվում է կողքիդ,
Բայց թե ուզում ես հանկարծ մոտենալ,
Կպչում է... փողքիդ։
Խայթում է անգամ մարգը ջրողին,
Եվ պրծնել չկա... Ոնց է համառում,
Դեմ է ջրին, ջրվորին, հողին,
Պատճառը... Չունի ծաղկի համարում։
|
|