Jump to content

Կտակը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կտակը
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 503
ծ. ― էջ 808



ԹԱՏՐՈՆՈՒՄՆ ԷԼ ԿՌԻՎ

– Ինչո՞ւ եք բեմից հրաժարվել, պա<րոն> Պեննեմեճյան։

– Ըշթա, քիթե՞ք, մենք այնպես սուտ հրաժարեցանք․ մտածեցինք, թե քոմիթեն չի ընդունիլ[1] մեր հրաժարականը․․․ շատ փոշմաներ ենք․․․

– Քո հարն ողորմի, քոմիթեի աչքի լիսն էիր այ[2]․․․

Էդ որ ամեն հրաժարվողի խնդրեն– ձեր պատրիարքը խո հիմի տասն անգամ հրաժարված կլիներ։


[3]ԷՋՄԻԱԾԻՆ ԷԼ ԵՆ ԿՌՎՈՒՄ



Ափսո՜ս Աղայանց.
Քեզ ով էր ասում Էջմիածին գնաս.
Բայց դու էլի Քյոռօղլին ես,
Ժողովրդի սիրելին ես,
Դուրս արած էլ թեկուզ լինես,
Քեզ պատիվ կտան Քլոռօղլի, ջա՜ն[4]․․․


<ԿՏԱԿԸ>

Հրեշտակն[5] առաջին փայլեց. տեսավ լաց է լինում աղեն։

– Ինչո՞ւ ես լալիս, դու, Ֆոմիչ,– հարցրեց հրեշտակը։

– Ի՞նչպես չողբամ, աշխատեցի, աշխատեցի, վերջը տվեցի Ներսիսյան դպրոցին, որ շան ճրագները կարդան, մի բարեգործական, որ մշեցիք ուտեն, և այլն։

Ա՜խ, թե կարողանայի հետս բերել։

Խռովեց պահ<ապան> ոգին, շրջեց երկար և անհետացավ դեպի եդեմ, որտեղից[6] հոսեց[7] հրեշտակների օրհներգությունը, և․․․ խնկահոտը հասնում էր[8]։

– Հա՛, հա՛, հա՛,– հանկարծ տարածվեց մի զարհուրելի  քրքիջ, և Սադայելը ծխով ու բոցով երևաց[9], կանգնեց զարհուրելի։

– Արտեմ Ֆոմիչ,– գոչեց մեղապարտ հոգին։

– Դու ինձ ի՞նչ ես ճանաչում,– հարցրեց վախեցած խեղճ Ա․․․

– Մենք հին ծանոթներ ենք,– ժպտալով ասաց դևը, խորհրդով աչքով անելով՝ միտդ է գալիս, և նա փսփսաց ականջին։

Այնտեղ ուր–

Այնտեղ – ուր քո բոլոր համփսոնները սպասում են քեզ, ուր բոլոր հարուստներ են հավաքած։

Արտ<եմը>– Երբոր իմացավ դժոխքն է գնալու, ոտը դեմ տվեց։

Սպասիր, հեր օրհնած։ Ախար ես կտակ եմ արել։

– Կտակ, հա՛, հա՛, հա՛, հա՛,– ծիծաղեց դևը[10], նրա չարու հռհռոցից դղրդացին սանդարամետի անդունդները, ծուխն ու բոցը բարձրացավ, և նրանց մեջ կորավ Արտեմ Օսեփիչը։

Այսինչը ամուսնացավ ամենագեղեցկուհու հետ, և թվում էր, որ ինքն ամենաերջանիկն է։ (Բայց նրա գրկում քնած ժամանակ երազում տեսավ)։ Բայց առավոտ զարթնեց[11] տխուր, թախծալի, թե երազում տեսա մի հրաշալի աղջիկ։

Սև ծաղիկները մահվան աշխարհի։

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԵԼՈՒԿ

– Բարև, բարեկամ։

– Բարև, պ. Գուսան. որտե՞ղ էիք, չէիք երևում։

– Բարեգործական ընկերության ժողովումն էի և ինչպես չէի երևում, որ այնքան բարձր– երրորդ կարգումն էի նստել։

– Հա, ես չկարողացա գալ, գիտեք, այնպես որ․․․

– Բայց միթե՞ դուք անդամ չեք։

  1. [մենք]
  2. բայց ախ, երանի Ներսիսյան դպրոցի հոգաբարձուներն էլ փորձեին մի օր ձեզ պես մտածել․․․ Կամ թեկուզ տեսուչը։ Ո՜րքան կխնդրեինք։
  3. [ԱՂԱՅԱՆԻՆ]
  4. [ԼՈԹԻ]
  5. Այս տողի վերևում գրված է․ «Դուք մի թե նամակ չեք ստացել մեր կաթողիկոսից»
  6. [գալիս]
  7. [լսվում էին]
  8. [Ֆոմիչի քթին]
  9. [նրա առաջին]
  10. [և խոր]
  11. զարթնեց[ի]