Jump to content

Կրծքիս եմ առել

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Կրծքիս եմ առել կիթառը լուսնի
Ու նվագում եմ, ձայնակցի՛ր, գարու՛ն.
Թող երգը երկնի կապույտին հյուսվի,
Նոր աստղեր վառի երկնակամարում։

Իմ մատների տակ լույս է ու այրում,
Լարերն աղջկա վարսեր են ասես.
Մեղեդիները սեր են բուրվառում
Ու քաղցրանում է աշխարհը այնպե՜ս։