Կրոնասիրի աղոթքը
Արտաքին տեսք
Կրոնասիրի աղոթքը
Անհաս Զորություն, որ ծավալվում ես
Անթիվ շնչավոր էակների մեջ,
Որ ամենայն բան տնօրինում ես,
Որ իբրև կանթեղ վառվում ես անշեջ,
5
Որ ստեղծել ես մարդը իմաստուն,
Քան այլ շնչավորը քո հրամանիդ
Որ բաշխել ես նուրբ բանականության,
Մինչ հայացք մխել անդունդը երկնքի,
Որ կարողապես տվել ես Հանճարին
10
Թափանցել ստորինք, քննել և զննել
Ընդերք տիեզերքի, տիրել բոլորին,—
Տո՛ւր հոգուս գալոցքն այսօր գուշակել։
Եդեմի դրա՞խտ, թե խավա՞ր դեհեն
Պիտի հաստատես նորան օթևան,
15
Թե այս վա՞տ դամբան... Ո՞վ ես հողեղեն
Ինչո՞վ բացեցի դուռն անմահության։
Այստեղ կմեռնեմ. ա՛ս բլուրն ահա
Կառնու դիակըս ցուրտ կամարի տակ։
Տարերք կփոխվին, և աշխարհ կերթա,
20
Կերթան և՛ բլուրն, և՛ իմ հիշատակ: