ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը Հայաստանի Հանրապետության տարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին
Արտաքին տեսք
ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը Հայաստանի Հանրապետության տարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին |
Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդ
Ո ր ո շ ու մ
Հայաստանի Հանրապետության տարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին
Ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ու նպատակներից և հիմնվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 98 հոդվածի 5 կետի վրա՝ Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ՝ քվեարկության դնելով հետևյալ հարցը. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»:
- Հանրաքվեն անցկացնել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին:
- Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահությանը իրավունք տալ իրադրության կտրուկ փոփոխության դեպքում որոշում կայացնել հանրաքվեն ավելի վաղ ժամկետում անցկացնելու մասին:
- Հանրաքվեի անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի քարտուղար Ա. Սահակյան
1 մարտի 1991 թվականի, քաղ. Երևան n ն-0269-i
Այս գործը հանրային սեփականություն է համարվում ՀՀ-ում նշյալներից մեկի կամ ավելիի պատճառով, բայց կարող է այլ իրավասություններում չհամարվի։ Տես ՀԻ կանոնակարգ։
|