Jump to content

ՀՍՀ/Ա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայկական Սովետական Հանրագիտարան

Ա

Աալտո
Վիքինախագծեր․   Վիքիպեդիա link=q:{{{ՎԻՔԻՔԱՂՎԱԾՔ}}} [[q:{{{ՎԻՔԻՔԱՂՎԱԾՔ}}}|Քաղվածքներ]]  Մեդիա ֆայլեր  Բառարան link=b:{{{ՎԻՔԻԳՐՔԵՐ}}} [[b:{{{ՎԻՔԻԳՐՔԵՐ}}}|Դասագրքեր]] link=n:{{{ՎԻՔԻՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ}}} [[n:{{{ՎԻՔԻՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ}}}|Նորություններ]] link=wikispecies:{{{ՎԻՔԻՑԵՂԵՐ}}} [[wikispecies:{{{ՎԻՔԻՑԵՂԵՐ}}}|Ցեղեր]]  Տվյալներ link=wikivoyage:ru:{{{ՎԻՔԻՈՒՂԵՑՈՒՅՑ}}} [[wikivoyage:ru:{{{ՎԻՔԻՈՒՂԵՑՈՒՅՑ}}}|Ուղեցույց]] 


Ա տառը

Ա, հայերեն այբուբենի առաջին տառը։ Անունն է այբ։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին, տառակերտման սեփական սկզբունքով։ Կազմվել է երեք հաստ ուղղաձիգ՝ երկար և դրա աջ կողմում հավասար հեռավորության վրա գտնվող կարճ և լայն տարրերից՝ I!, ուր երկարը ստորին ծայրից՝ հորիզոնական, իսկ կարճը երկու ուղղաձիգ նուրբերով միացել է լայնին՝ Ա։ Գրի զարգացման հետ որոշ փոփոխություններ են կրել լայնը (թեքվել է դեպի աջ, երբեմն երկարել)՝ Ա, և ուղղաձիգ նուրբերը (ներսինը իջել է կարճի վերին մասից, դրսինը երբեմն ձուլվել է կարճին)՝ 14։ Ունի գրչագիր, երկաթագիր, բոլորգիր, շղագիր և նոտրգիր տառատեսակները՝ իրենց տարբեր ձևերով, որոնց մեջ պահպանվել են նրա բուն գծագրական յուրահատկությունները (տես նկ.)։

Գրչագիր Ա ունի քառանկյունի ձև, որի զուգահեռ ուղղահայաց գծերը միացել են իրար ուղիղ նուրբերով՝ Ա, գրվել է ուղղահայաց և դեպի աջ թեքված Ա, մեծ, միջակ և մանր չափերով։ Երկաթագիր կամ գլխագիր Ա ստեղծվել է գրչագրի հենքից, երբ երկար ու լայն գծերը իրար են միացել ոչ թե ուղիղ, այլ կիսակոր նուրբով՝ Ա, գրվում է ուղղաձիգ և շատ քիչ՝ դեպի աջ թեքված, մեծ և միջակ չափերով։

Բոլորգիր կամ բոլորակ գիր Ա մարմնածիր է, առաջ է եկել գրչագրից և կազմվել է երեք հավասար, ուղղաձիգ գծերից, որոնք գրվել են կողք–կողքի և տողի վրա ստորին ծայրերից իրար միացել երկու նուրբերով՝ ա, գրվել է ուղղաձիգ ա, և թեք՝ ա, մեծ, միջակ, մանր և մանրագույն չափերով։ Միջնադարում գործածվել է մի գծով, որը կոչվել է «միագիծ այբ»՝ |։

Շղագիրը կամ շեղագիր Ա առաջացել է բոլորգրից՝ ա։ 10-րդ դ. հանդիպում է ա ձևով։ 19-րդ դ. մինչև այժմ օգտագործվում է նոր շղագիր ա։

Նոտրգիր Ա ստեղծվել է շղագրից և ունեցել է - ձևը։

Ա–ի տառատեսակներից կազմվել են բազմաթիվ փակագրություններ և համառոտագրություններ։

Ա (միջազգային տառադարձությամբ՝ a) նշանագրում է հայերեն ա ետնալեզվային միջին բարձրացման ձայնավորը։ Հայերենում հնդեվրոպական նախալեզվի a, լինի այն կարճ (ǎ), թե երկար (ā), բառասկզբում և բառամիջում մնում է ա (*ago >> ածեմ, *ang – > անկ–իւն, *ang՜hu – > անձու–կ, *sal – > աղ, *duāro – > երկար), բառավերջում ընկնում է [(H)ovipā > հովի–ւ]։ Ա լծորդել է ե (երախայ – երեխայ), է (աժան – էժան), ը (անկողին – ընկողին), ո (առոգանել – ոռոգանել), օ (աճառ – օճառ) ձայնավորներին։ Գրաբարում ա այլ հնչյունների հետ կազմել է երկբարբառներ՝ աւ (աւր > օր), եա (լեառն > լեռ), այ (եղբայր > եղբայր), ուա (Նուարդ > Նվարդ), և եռաբարբառներ՝ եաւ (սեաւ > սև), եայ (գործունեայ>գործունյա), որոնք ժամանակակից հայերենում վերածվել են պարզ ձայնավորների կամ երկհնչյունների։ Բարբառներում ա տվել է ɯ̃ (գամ > գ՚ɯ̃մ), է (ուրագ > ուրէք), օ (մարդ > մօրդ), ու (ածան > ածուն) ևն, երբեմն սղվել է (ագանիլ > հաքնել)։

Հայերեն Ա հնչյունը արտասանելիս բերանը բացվում է չափավոր, շրթունքները, ծնոտները և լեզուն ընդունում են ազատ դիրք, լեզուն փռված է բերանի հատակին այնպես, որ եզրերով հպվում է ստորին ատամնաշարին, իսկ ետևի մասը, թեթևակիորեն բարձրանալով, երկու կողմից հպվում է կարծր քիմքի ու կատիկի միջասահմանին։

Ժամանակակից գրական հայերենում ա հնչյունափոխության չի ենթարկվում, սակայն որոշ բառերում սղվում է (կոճակ – կոճկել, ամառ – ամռան, քաղաք – քաղքենի)։ Ծառայում է որպես հոդակապ բարդ և ածանցավոր բառերի մեջ (գրատախտակ, հուշագիր, բարձրագույն, ամենագեղ ևն)։ Ա տառը ի սկզբանե օգտագործվել է թվային և թվային կարգի արժեքներով։ Իբրև թվանշան նշանակել է 1, իսկ բյուրի նշանով ɯ̃=10000։ Թվային կարգի արժեքով նշանակում է առաջին (Ա հատոր – առաջին հատոր, գլուխ Ա – գլուխ առաջին)։

Գրկ. Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, հատոր Ա, Վնտ, 1836։ Հարությունյան Ի., Հայոց գիրը, Թիֆլիս, 1892։ Տաշյան Հ., Ակնարկ մը հայ հնագրության վրա, Վիեննա, 1898։ Ղաֆադարյան Կ., Հայկական գրի սկզբնական տեսակները, Երևան, 1939։ Աբրահամյան Ա., Հայկական պալեոգրաֆիա, Երևան, 1948։ Աճառյան Հ., Հայոց գրերը, Երևան, 1968։ Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972, էջ 277–330։