ՀՍՀ/Աարէ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
← Աալտոնեն | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աբադան → |
Վիքինախագծեր․
Վիքիպեդիա
|
ԱԱՐԵ (Aare), գետ Շվեյցարիայում, Հռենոսի ձախ վտակը։ Երկ․ 295 կմ է, ավազանը՝ 17,8 հազ․ կմ²։ Սկիզբ է առնում Բեռնյան Ալպերի սառցադաշտերից։ Վերին հոսանքում, գահավիժելով 46 մ բարձրությունից, առաջացնում է Հանդեկ ջրվեժը։ Անցնում է Բրիենց և Թուն լճերով։ Թուն քաղաքից սկսած՝ նավարկելի է։ Աարեի ափին է Բեռն քաղաքը։