ՀՍՀ/Աբականի լեռնաշղթա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Աբական (քաղաք) Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբականի լեռնաշղթա

Աբակելիա


[ 12 ] ԱԲԱԿԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Աբական և Տոմ գետերի ջրբաժան լեռնաշղթան։ Ձգվում է Արևմտյան Սիբիրի հարավ–արևելքում՝ Տոմի ակունքներից մինչև Տելեցկոյե լիճը։ Երկարությունը մոտ 300 կմ է, միջին բարձրությունը 1400–1700 մ, առավելագույնը՝ 1984 մ։ Կազմված է մետամորֆային ապարներից, որոնք հատված են գրանիտների, դիորիտների [ 13 ] և այլ ինտրուզիաներով։ Լանջերին՝ մինչև 1700 մ բարձրության վրա փշատերև անտառներ են, ավելի բարձր մասերում՝ լեռնային տունդրա և քարացրոններով ծածկված գոլեցներ։