Jump to content

ՀՍՀ/Աբաշելի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աբանաև Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբաշելի

Աբաշևյան մշակույթ


ԱԲԱՇԵԼԻ (իսկական ազգանունը՝ Չոչիա) Ալեքսանդրե Վիսարիոնի (1884–1954), վրացի սովետական բանաստեղծ։ Ծնվել է օգոստոսի 15(27)-ին, Քութայիսի նահանգի Սաճոճիո գյուղում։ 1905–07-ի հեղափոխությանը մասնակցելու համար աքսորվել է։ Վերադարձել է 1908-ին։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ է սիմվոլիզմը («Արևի ծիծաղը», 1913)։ Վրաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո երգել է սոցիալիստական շինարարության առօրյան («Թբիլիսյան գիշեր», 1926, «Հոկտեմբերի որոտը», 1937), արտացոլել Հայրենական մեծ պատերազմի դրվագները։ Վերջին բանաստեղծություններում («Խաղաղության աղավնին», «Չենք ուզում պատերազմ») անդրադարձել է խաղաղության թեմային։ Մահացել է սեպտ. 29-ին, Թբիլիսիում։

Երկ. Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., 1961, էջ 381–84։ თხზულებათა კრებული ორ ტომად, თბ., 1958–60; რჩეული, თბ., 1967.