ՀՍՀ/Աբարյան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աբարան Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբարյան

Աբբա


[ 15 ] ԱԲԱՐՅԱՆ Ալեքսանդր Ավագի (1897—1967), հայ սովետ, ռեժիսոր։ ՎՍՍՀ և ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1943, 1964)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ծնվել է դեկտ. 16(28)֊ին, Դերբենտում։ Բեմական գործունեությունն սկսել է Աստրախանում, աշխատել Կիսլովոդսկի (1921—26), Բաքվի (1926—27), Թբիլիսիի (1927—36) հայկական թատրոններում որպես դերասան։ 1937—44-ին եղել է Թբիլիսիի Ս. Շահումյանի անվ. հայկական դրամատիկական [ 16 ] թատրոնի գլխավոր ռեժիսորը (1954-ից՝ ռեժիսոր), 1947–53-ին՝ Լենինականի պետթատրոնի գլխավոր ռեժիսորը։ Լավագույն բեմադրություններից են՝ Սլավինի «Ինտերվենցիա» (1934), Ջանանի «Շահնամե» (1936), Գորկու «Թշնամիները» (1938, 1950), Սունդուկյանի «Քանդած օջախ» (1938, 1947), Մետերլինկի «Մոննա Վաննա» (1943), Ա. Օստրովսկու «Տաղանդներ և երկրպագուներ» (1951)։ Մահացել է հունվ. 25-ին, Լենինականում, թաղվել Թբիլիսիում։

Գրկ. Հարությունյան Ս. Ս., Ալեքսանդր Աբարյան, Ե., 1969։