ՀՍՀ/Աբգարյան Կարլեն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աբգարյան Գևորգ Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբգարյան Կարլեն

Աբգարյան Խնամակալություն


[ 19 ] ԱԲԳԱՐՅԱՆ Կարլեն Արամի (ծն. 1928), հայ սովետ․ մաթեմատիկոս, ՝ տեխ. գիտ. դ֊ր (1966)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Ծնվել է սեպտեմբերի 4-ին, Ամասիայում (ՀՍՍՀ)։ Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստ֊ի (ՄԱԻ) ինքնաթիռաշինական (1952) և Մոսկվայի համալսարանի մեխանիկա֊մաթեմատիկական (1964) ֆակուլտետները։ ՄԱԻ֊ի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, կիրառական մաթեմատիկայի ֆակ֊ի դեկան։ Զբաղվում է մատրիցաների տեսության, դիֆերենցիալ և ինտեգրադիֆերենցիալ հավասարումների ասիմպտոտիկ ինտեգրման և մեխանիկայի տարբեր ասպարեզներում դրանց կիրառման (շարժման կայունություն և ղեկավարվող համակարգերի դինամիկա) խնդիրներով։

Երկ. Абгарян К. А. и Рапопорт И. М. Динамика ракет, М., 1969; Абгарян К. А. Матричные и асимптотические методы в теории линейных систем, М., 1973.