ՀՍՀ/Աբդուլաև Հասան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աբդուլաև Մեջիդ Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբդուլաև Հասան

Աբդուլաև Միքաիլ


[ 20 ] ԱԲԴՈՒԼԱԵՎ Հասան Մամեդբաղիր օղլի (ծն. 1918), ադրբ. սովետական ֆիզիկոս, Ադրբ. ՍՍՀ ԳԱ պրեզիդենտ (1970-ից)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ծնվել է օգոստ. 20-ին, Նախիջևանի ԻՍՍՀ Յայջի գյուղում։ Ադրբ. ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1967)։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից֊անդամ (1970)։ 1957-ից հանրապետության ԳԱ ֆիզիկայի ինստ֊ի դիրեկտորն է։ 1952-ին լույս է տեսել նրա «Էլեկտրոնային կիսահաղորդիչները և նրանց կիրառումը», իսկ 1962-ին «Ռադիոիզոտոպները և նրանց կիրառումը կիսահաղորդիչների ֆիզիկայում» գրքերը։ Զբաղվում է կիսահաղորդիչների ֆիզիկայով։ Ա֊ի առանձին աշխատություններ թարգմանվել են ռուսերեն և արտասահմանյան մի շարք լեզուներով։ ՍՍՀՄ VIII գումարման Գերագույն սովետի դեպուտատ։