ՀՍՀ/Աերոդինամիկ ուժ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
← Աերոդինամիկ տաքացում | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աերոզոլեր → |
[ 94 ]ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿ ՈՒԺ, գազային միջավայրում (մասնավորապես՝ օդում) շարժվող պինդ մարմնի (օրինակ, ինքնաթիռի թևի) մակերևույթի վրա տվյալ միջավայրի ընդհանուր ազդեցությունը (ուժը)։ Շարժվող մարմնի մակերևույթի բոլոր կետերում կիրառված Ա. ու֊երի գումարը կոչվում է լրիվ Ա. ու. (R), իսկ նրա առաջացրած մոմենտը՝ լրիվ աերոդինամիկական մոմենտ։
Լրիվ Ա. ու. կարելի է վերածել 3 բաղադրիչների (տես նկ.), աերոդինամիկ դիմադրություն (X)՝ շարժման արագությանը (V) հակառակ, վերամբարձ ուժ (Y)՝ շարժման արագությանն ուղղահայաց և կողմնային ուժ (Z)՝ X և У բաղադրիչներին ուղղահայաց (գծագրի վրա Z ցույց չի տրված, այն ուղղահայաց է նկարի հարթությանը)։