ՀՍՀ/Ազատ անկում
Արտաքին տեսք
< ՀՍՀ
← Ազատ (գյուղ III) | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Ազատ Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիա → |
[ 95 ]ԱԶԱՏ ԱՆԿՈՒՄ, մարմնի շարժումն անօդ տարածության մեջ՝ ծանրության ուժի ազդեցությամբ։ Գ. Գալիլեյը XVII դ. սկզբին հայտնաբերեց, որ Ա. ա. ուղղաձիգ, հավասար֊արագացող շարժում է։ Բոլոր մարմինները անօդ տարածության մեջ, փոքր բարձրություններից տվյալ տեղում ընկնում են միևնույն արագացումով, որը կոչվում է ազատ անկման արագացում և նշանակվում g (լատ. gravitas–ծանրություն բառի առաջին տառը) տառով։ g-ի փոփոխությունը կախված է անկման բարձրությունից և տեղանքի աշխարհագրական լայնությունից (հասարակածում g=9,7803 մ/վրկ², բևեռում՝ 9,83216 մ/վրկ², Մոսկվայում՝ 9,8156 մ/վրկ², Երևանում 9,798 մ/վրկ²)։ Տեխնիկական հաշվարկների համար ընդունված է g=9,81 մ/վրկ²։ Ա. ա֊ման արագացումը փորձով որոշվում է Ատվուդի մեքենայի, մաթեմատիկական ճոճանակի և գրավիմետրի օգնությամբ։