Jump to content

ՀՍՀ/Ազատ վազքի երկարություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ազատ ռադիկալներ Հայկական Սովետական Հանրագիտարան

Ազատ վազքի երկարություն

«Ազատ Տավրոս»


[ 97 ]ԱԶԱՏ ՎԱԶՔԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆ, մասնիկի (մոլեկուլի, ատոմի, տարրական մասնիկի) անցած ճանապարհը ուրիշ մասնիկների հետ երկու հաջորդական բախումների միջև։ Ա. վ. ե. միկրոմասնիկների քաոսային շարժման հետևանքով փոփոխվում է, ուստի օգտվում են ազատ վազքի միջին երկարությունից, որը որոշվում է միջին արագության () և ժամանակի միավորում բախումների () հարաբերությամբ՝ : ( մասնիկների թիվն է ծավալի միավորում, իսկ բախումների էֆեկտիվ կտրվածքը)։ Իդեալական գազի համար ( միկրոմասնիկի շառավիղն է)։ Օդում, նորմալ պայմաններում, սմ, իսկ մթնոլորտի բարձր շերտերում, որտեղ ճնշումը 10-6 ս. ս. մմ կարգի է, = 50 մ։ Ճշգրիտ հաշվումները ցույց են տալիս, որ կախված է նաև գազի ջերմաստիճանից։