ՀՍՀ/Ազնիվ մետաղներ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
← Ազնիվ Հրաչյա | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Ազնվականություն → |
[ 120 ]ԱԶՆԻՎ ՄԵՏԱՂՆԵՐ, քիմիապես կայուն, դժվարահալ, կռելի, արտաքին տեսքով գեղեցիկ մետաղներ։ Ա. մ. են՝ ոսկին, արծաթը, պլատինը և պլատինային մետաղները։ Օգտագործվում են տեխնիկայի տարբեր բնագավառներում (ավելի հաճախ՝ համաձուլվածքների ձևով), ոսկերչության մեջ, ատամնատեխնիկայում, ինչպես նաև որպես վալյուտային մետաղ։