Jump to content

ՀՍՀ/Ալիքային փաթեթ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ալիքային մեխանիկա Հայկական Սովետական Հանրագիտարան

Ալիքային փաթեթ

Ալիքային ֆունկցիա


ԱԼԻՔԱՅԻՆ ՓԱԹԵԹ քվանտային մեխանիկայում, տարածության սահմանափակ տիրույթում տեղափակված ալիքային դաշտ։ Իրական ալիքային դաշտերը սահմանափակ են թե՛ տարածության, թե՛ ժամանակի մեջ։ Բնության մեջ պատահում են նաև համեմատաբար փոքր տարածական չափերի ալիքային դաշտեր, որոնք կոչվում են ալիքային փաթեթներ։ Ալիքային փաթեթը կարելի է ներկայացնել որպես նույն ուղղությամբ տարածվող անթիվ մոնոքրոմատիկ ալիքների վերադրում։ Ալիքային փաթեթը բնորոշվում է այնպիսի ալիքային ֆունկցիայով, որին համապատասխանող վիճակում (մասնիկը տեղափակված է ծավալի որոշակի տարրում) մասնիկի թե կոորդինատները և թե իմպուլսները չունեն ճշգրիտ արժեքներ (տես Անորոշությունների առնչություններ)։ Ալիքային փաթեթի կենտրոնը շարժվում է այնպես, ինչպես համապատասխան դասական մասնիկը։ Վակուումում մասնիկի վիճակը պատկերող փաթեթը կազմող աոանձին մոնոքրոմատիկ ալիքները տարածվում են տարբեր փուլային արագությամբ, որի հետևանքով ալիքային փաթեթը ժամանակի ընթացքում ճապաղվում է տարածության մեջ։ Էլեկտրամագնիսական ալիքներից կազմված փաթեթը ճապաղվում է միայն անհամասեռ միջավայրում։

Գրկ. Բլոխինցև Դ. Ի., Քվանտային մեխանիկայի հիմունքները, Ե., 1968։ Սահակյան Գ. Ս., Չուբարյան Է. Վ., Քվանտային մեխանիկա, Ե., 1972։ Գ. Սահակյան