ՀՍՀ/Ալիքի երկարություն
Արտաքին տեսք
< ՀՍՀ
← Ալիքատար | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Ալիքի հանգույց → |
[ 176 ]ԱԼԻՔԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆ, ալիքի միատեսակ փուլերում տատանվող 2 հարևան կետերի (օրինակ՝ 2 հարևան «ցցվածքների») միջև եղած հեռավորությունը։ Ալիքի երկարությունը տատանման հաճախականության () և ալիքի տարածման արագության () հետ կապված է առնչությամբ։