Jump to content

ՀՍՀ/Ակտիվ կենտրոններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ակտիվ խանգարումներ Հայկական Սովետական Հանրագիտարան

Ակտիվ կենտրոններ

Ակտիվ հզորություն


ԱԿՏԻՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ, 1. քիմիական կինետիկայում, քիմիական ռեակցիայի ընթացքում առաջացող միջանկյալ նյութեր՝ մոլեկուլների բեկորներ (ազատ ռադիկալներ կամ ատոմներ), որոնք կենտ էլեկտրոն ունենալու պատճառով քիմիապես հագեցած չեն և արտակարգ ռեակցունակ են։ Ա. կ. են պայմանավորում շղթայական ռեակցիաները։ Մոլեկուլների տրոհումը և Ա. կ–ի առաջացումը տեղի են ունենում ջերմության, լույսի, ճառագայթային մասնիկների ազդեցությամբ կամ մոլեկուլների փոխադարձ հարվածների շնորհիվ։ 2. Հետերոգեն (տարասեռ) կատալիզում, կատալիզատորի մակերևույթի այն մասերը, որոնց վրա ընթանում է քիմ. ռեակցիան։ 3. Ֆերմենտային կատալիզում, ֆերմենտների մոլեկուլների այն մասերը, որոնք փոխազդման մեջ են մտնում կատալիզվող նյութի հետ։