ՀՍՀ/Անգստրեմ Անդերս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անգործունակություն Հայկական Սովետական Հանրագիտարան

Անգստրեմ Անդերս

Անգստրեմ


[ 387 ] ԱՆԳՍՏՐԵՄ (Angström) Անդերս Յոնաս (1814–1874), շվեդ ֆիզիկոս։ Հիմնական աշխատանքները նվիրված են սպեկտրոսկոպիային։ Կազմել է նորմալ արեգակնային լույսի սպեկտրային գծերի առաջին մանրամասն ատլասը (1868)՝ մեծ ճշգրտությամբ չափելով ալիքների երկարությունը։ Նրա անունով է կոչվում երկարության անգստրեմ միավորը։