Jump to content

ՀՍՀ/Բարձրագույն կրթություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բարձրագույն և Միջնակարգ Մասնագիտական Կրթության Մինիստրություն Հայկական Սովետական Հանրագիտարան

Բարձրագույն կրթություն

Բարձրագույն մաթեմատիկա
Վիքինախագծեր․   Վիքիպեդիա 


Դեռևս 5000-5500 տարի առաջ շումերները երկրաչափական խնդիրների ժողովածուներ են կազմել։ Բարձր աստիճանի դպրոցներում ուսումնասիրել են փիլիսոփաների և քերթողների ստեղծագործությունները, ներառյալ տեղեկություններ բնության օրենքների, երկնային լուսատուների, հանքերի, բույսերի, կենդանիների ևն մասին։ Պլատոնը ազնվական երիտասարդության համար իր առաջադրած եռաստիճան կրթության համակարգի բարձր աստիճանը՝ երրորդը, հատկացրել է նրանց, ովքեր հակում ունեն դեպի վերացական մտածողությունը, դեպի առարկայի ուսումնասիրումը ոչ թե նրա կիրառական նշանակությամբ, այլ փիլիսոփայական–տեսական առումով։ Ավարտելով այդ աստիճանը (30 տարեկանում)՝ փիլիսոփայության մեջ բացառիկ օժտված սաները շարունակում էին կրթությունը մինչև 35 տարեկանը և պատրաստվում դառնալու պետության ղեկավար գործիչ։ Արիստոտելը գտնում էր, որ յուրաքանչյուր մարդու զարգացումը ըստ նրա բնական ընդունակությունների իրագործվում է դաստիարակության (ֆիզիկական, բարոյական և մտավոր՝ միասնաբար) երեք աստիճանով, որոնցից վերջինը բարձր մակարդակի դպրոցն է։ Հելլենիզմի դարաշրջանում Ալեքսանդրիայում ստեղծվեցին բարձր տիպի դպրոցներ, որտեղ գիտությունների տարբերակմամբ փիլիսոփայությունը, բանասիրությունը, մաթեմատիկան ուսում նասիրվում էին առանձին–առանձին։ Կրթության բաժանումը աստիճանների պահպանվել է մինչև մեր օրերը։ Գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացմամբ փոփոխվել են նրանց անվանումները, հանդես են եկել միջանկյալ աստիճաններ, յուրաքանչյուր աստիճանում ընդլայնվել է կրթության բովանդակությունը և աննդմեջ բարձրացել գիտական մակարդակը։ Սակայն ժամանակակից իմաստով Բ․ կ–յան մասին պատկերացումն սկսել է ձևավորվել միայն միջնադարում։ XI-XII դդ․ երևան եկան աշխարհիկ բարձրագույն դպրոցներ, որտեղ ուսուցումն ու գիտական աշխատանքը օրգանապես միահյուսվում էին միասնական ուսումնական պրոցեսում, որի հիմքում դրվում էին ոչ միայն տեսական հետազոտությունները, այլև զննումը, գիտափորձը (առաջին բժշկական աշխարհիկ դպրոցը Իտալիայում՝ Սալերնո, XI դ․)։ XII-XIII դդ․ Եվրոպայի տարբեր երկրներում (Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Անգլիա) առաջացան համալսարաններ։ Միջնադարյան համալսարաններն ունեին աստվածաբանական, բժշկական, իրավաբանական ֆակուլտետներ, ուր ուսման տևողությունը 5-6 տարի էր։

ՍՍՀՄ տարածքում ժամանակին մեծ դեր են խաղացել Հայկական բարձրավանդակում V-VII, IX-XIII դդ․ գիտական ու կրթական կենտրոնները, վրացական կոլխիդական հռետորական դպրոցը (V դ․), ինչպես նաև XI-XII դդ․ ստեղծված ակադեմիաները (Թելատի, Իկալտոյի)։ 1632-ին բացվեց ռուս–ուկրաինական առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Կիև–Մոգիլյովյան ակադեմիան։ 1687-ին Մոսկվայում կազմակերպվեց Սլավոնա–հունա–լատինական ակադեմիան։

Միջնադարյան Բ․ կ․ ենթարկված էր սխոլաստիկային և նպատակ ուներ հիմնավորել աստվածաբանական դոգմաները ու պրոպագանդել կրոնը։ Բ․ կ․ եկեղեցու ազդեցությունից ազատագրելուն նպաստեցին Վերածննդի դարաշրջանի գիտական հայտնագործությունները մաթեմատիկայի, մեխանիկայի, աստղագիտության բնագավառներում (Լեոնարդո դա Վինչի, Ն․ Կոպեռնիկոս, Յո․ Կեպլեր, Գ․ Գալիլեյ, Ռ․ Դեկարտ, Ի․ Նյուտոն, Գ․ Լայբնից)։ Մեծ հումանիստներ Վիտորինո դա Ֆելտրեն, Էրազմ Ռոտերդամցին, Ֆ․ Ռաբլեն, Մ․ Մոնտեն և ուրիշներ հանդես եկան ընդդեմ կաթոլիկ հոգևորականության՝ դաստիարակության և ուսուցման մենաշնորհի, ընդդեմ սխոլաստիկ կրթության, մշակեցին ուսուցման նոր մեթոդներ՝ հիմնված ինքնուրույն մտածողության, հիշողության, ունակությունների զարգացման, բնության օրենքների ուսումնասիրման սկզբունքների վրա։ Միաժամանակ շարունակվում էր գիտությունների տարբերակումը։ Գիտության զարգացման, գիտելիքների տարածման համար մեծ նշանակություն ունեցավ տպագրության գյո տը (XV դ․)։ Համալսարաններում սկսեց կատարելագործվել մանկավարժական պրոցեսը, ընդհանրացվել և ներդրվել գիտական փորձը։ XVII դ․ ձևավորվեցին գիտական լաբորատորիաներ, հռչակվեց գիտական հետազոտությունների և դասավանդման ազատության սկզբունքը՝ առաջավոր գիտնականներին հնարավորություն տալով հեռանալ սխոլաստիկայից, կազմակերպվեցին առաջին պետական ակադեմիաները (Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում), լույս ընծայվեցին գիտական հանդեսներ։ 1725-ին Պետերբուրգում հիմնադրվեց գիտությունների ակադեմիա և նրան կից՝ Ակադեմիական համալսարան ու գիմնազիա։

Երևանի պետական համալսարան․ վիետնամցի ուսանողները ռուսաց լեզվի ժամին

Միջնադարյան Հայաստանում գործել են մի շարք բարձր տիպի դպրոցներ, որոնք կոչվել են նաև վարդապետարան, ուսումնարան, վարժարան, ճեմարան, համալսարան։ Դրանք մեծ մասամբ կենտրոնացած էին խոշոր վանքերում, ունեին հոգևոր, մասամբ նաև՝ աշխարհիկ բնույթ։ Եկեղեցական գործիչներից բացի պատրաստում էին մանկավարժներ, գիտության, գրականության, արվեստի բնագավառի մասնագետներ՝ մատենագիրներ, իմաստասերներ, ճարտասաններ, քերականներ, մաթեմատիկոսներ, տոմարագետներ, գրիչներ, ծաղկողներ։ Բարձր տիպի դպրոցները մասնագիտացված էին․ Վաղարշապատի դպրոցում (V դ․) գերակշիռ տեղ են գրավել մանկավարժությունը, թարգմանությունը, աստվածաբանությունը, Սյունյաց դպրոցում (V-IX դդ․)՝ բնական և մաթեմատիկական գիտությունները, Հաղպատի դպրոցում (X-XV դդ․)՝ գրչությունն ու մանրանկարչությունը, Տաթևի համալսարանում (IX-XV դդ․)՝ բնական ու համարողական գիտությունները, գրչությունն ու մանրանկարչությունը, Սանահինի համալսարանում (X-XIII դդ․)՝ գրչությունը, Անիի դպրոցում (XI-XIII դդ․)՝ լեզուն, իմաստասիրությունն ու ճշգրիտ գիտությունները, Գլաձորի համալսարանում (XIII-XIV դդ․)՝ իմաստասիրությունը, ճշգրիտ գիտությունները, արվեստը, Մեծոփա վանքի դպրոցում (XV դ․)՝ գրչությունը, Ավագ վանքի դպրոցում (XV դ․)՝ գրչությունը։ Դասավանդել են անվանի գիտնականներ ու մանկավարժներ՝ Մաթուսաղան, Ստեփանոս Սյունեցին (Սյունյաց դպրոց), Հովհաննես Սարկավագը (Հաղպատ, Անի), Հովհաննես գիտնականը, Անանիա Սանահնեցին, Գրիգոր Մագիստրոսը, Գրիգոր Տուտեորդին (Սանահին), Ներսես Մշեցին, Եսայի Նշեցին, Դավիթը, Տիրատուրը (Գլաձոր), Հովհաննես Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Առաքել Սյունեցին (Տաթև), Մովսես Երզնկացին, Կիրակոս Երզնկացին, Հակոբ Ղրիմեցին, Հովհաննես Համշենցին (Ավագ վանք) ևն, որոնք դպրոց մտցրեցին աշխարհիկ գիտությունները։ Բարձր տիպի դպրոցներում դասավանդվում էին՝ իմաստասիրություն, մաթեմատիկա, բնագիտություն, տրամաբանություն, քերականություն, պոետիկա, պատմություն, մարդակազմություն, տարրաբանություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, երաժշտություն, նկարչություն, գրչության արվեստ, Պլատոնի, Արիստոտելի, Փիլոնի և անտիկ աշխարհի այլ հեղինակների ուսմունքները, ուսումնասիրում էին հայ գիտնականների, հատկապես փիլիսոփաներ՝ Դավիթ Անհաղթի և Եզնիկ Կողբացու գրքերը։ Իմաստասիրական, բնական ու մաթեմատիկական գիտությունների տարածման, դպրոցներում այդ գիտությունների ուսուցման, նոր մեթոդների կիրառման ու զարգացման գործում բացառիկ դեր են խաղացել՝ Անանիա Շիրակացին, Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Սարկավագը, Հովհաննես Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ։ Միջնադարյան հայկական բարձր տիպի դպրոցները ունեին մատենադարաններ, գրատներ, գիշերօթիկ հարմարություններ։ Գլաձորի, Տաթևի համալսարանների, Մեծոփա վանքի դպրոցի շրջանավարտները հանդես էին գալիս գրավոր շարադրություններով, ատենախոսություններով, հրապարակային պաշտպանությամբ ստանում էին զանազան կոչումներ (տես Գիտական կոչում)։ XVI-XIX դդ․ բարձր տիպի դպրոցներ են գործել՝ Բաղեշում, Լիմում, Մեծ Անապատում, Կաբինում, Արմաշում, Սյունիքում, Երևանում, Վաղարշապատում և այլ վայրերում։ XIX դ․ պարսկական լծից ազատագրվելուց և Ռուսաստանին միանալուց հետո Արևելյան Հայաստանում բարենպաստ պայման ներ ստեղծվեցին տնտեսական, մշակու թային կյանքի առաջադիմության համար։ Բացվեցին բազմաթիվ դպրոցներ Անդր կովկասում՝ Թիֆլիսում, Երևանում, Շուշիում, էջմիածնում և այլուր։ Հայ ժողո– վըրդի կրթության, մշակույթի զարգացմա նը մեծ ծառայություն մատուցեցին հատ կապես Մոսկվայի Լագարյան ճեմարանը (1815), Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1824) և էջմիածնի Դևորգյան ճեմարանը (1874)։

Սովետական կարգերի օրոք արմատա կան փոփոխություններ տեղի ունեցան նաև Հայաստանի կրթական համակար գում։ Հայկական ՍՍՀ լուսավորության կոմիսարիատի 1920-ի դեկտ․ 17-ի հրամա նով ստեղծվեց Երևանի ժողովրդական համալսարանը, որը դարձավ Սովետական Հայաստանի բարձրագույն կրթության օր րանը։ 1923-ի հոկտեմբերին Հայկական ՍՍՀ ժողկոմխորհի որոշմամբ Երևանի ժողովրդական համալսարանը վերանվան վեց Երևանի պետական համալսարան։ Հետագայում համալսարանի առանձին ֆակուլտետների հիման վրա ստեղծվեցին մի շարք բուհեր։ 1922–23 ուս․ տարում Հայաստանում կար 2 բուհ, 557 սովորող, 1936–37-ին՝ 8 բուհ, 4958 սովորող, 1940–1941-ին՝ 9 բուհ, 11120 սովորող, այդ թվում՝ ցերեկային բաժնում՝ 6786, հեռա կա՝ 4334, 1960–61-ին՝ 10 բուհ, 20165 սովորող, այդ թվում՝ ցերեկային բաժ նում՝ 10836, երեկոյան՝ 1802, հեռակա՝ 7527։ 1974–75-ին Հայաստանում կար 12 բուհ, 53166 սովորող, այդ թվում՝ ցերեկա յին բաժնում՝ 37343, երեկոյան՝ 6349, հե ռակա՝ 9474։ 1975-ին բուհերն ավարտել է 9513 մասնագետ, այդ թվում՝ արդյունա բերության և շինարարության գծով՝ 2806, գյուղատնտեսության՝ 833, լուսավորու թյան՝ 4771, առողջապահության, ֆիզկուլ տուրայի և սպորտի՝ 812, արվեստի՝ 291։ Սփյուռքում ներկայումս որոշ առարկանե րի գծով բարձրագույն ուսումնական հաս տատության մակարդակ ունեն՝ Հայկազ յան քոլեջը (Բեյրութ), Ս․ Ղազարի բարձ րագույն վարժարանը, Վենետիկի Մուրատ–Ռափայելյան և Փարիզի Մուր ատ յան վարժարանները, Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հե տո փոխվեցին Բ․ կ–յան նպատակներն ու խնդիրները։ Սովետական բարձրագույն դպրոցն սկսեց պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք տիրապետում են տեսական ու գործնական գիտելիքների և բուհն ավարտելուց հետո, առանց լրա ցուցիչ պատրաստության, կարող են աշ խատել իրենց մասնագիտությամբ։ՌԿ(բ)Կ ԿԿ 1925-ի հունվ․ 12-ի «Բուհերը արտա դրության հետ կապելու մոտակա խնդիր ների մասին» որոշումից հետո արտադրա կան պրակտիկան լայն ծավալ ստացավ և դարձավ յուրաքանչյուր բուհի ուս․ պլանի անբաժանելի մասը։

Երևանի անասնաբուծական–անասնաբուժա կան ինստիտուտը
Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ուսանողները գործնական աշխատանքի պահին
Լենինականի Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի շենքը
Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտու տի լողավազանը

Կոմունիստական կուսակցությունը և սո վետական կառավարությունը մեծ ուշա դրություն դարձրին բարձրագույն դպրոցի դեմոկրատացմանը։ Ուսումը դարձավ ձրի, ուսանողները ապահովվեցին թոշակով և հանրակացարանով։ Բարձրագույն կրթու թյունը բանվորական ու գյուղական երի տասարդությանը մատչելի դարձնելու նպատակով բացվեցին բանվորական ֆա կուլտետներ։ Ստեղծվեց երեկոյան և հե ռակա Բ․ կ–յան համակարգը, որ հնարա վորություն է ընձեռում սովորել բուհերում՝ արտադրությունից չկտրված։ ՍԱՀՄ–ում ուսման տարբեր ձևերը՝ ցերեկային, երեկոյան և հեռակա, իրականացվում են մայրենի լեզվով (սովետական բուհերում դասավանդումը կատարվում է ՍՍՀՄ–ի ավելի քան 70 ժողովուրդների լեզուներով)։ Բուհերում ուսման տևողությունը 4–6 տարի է։ Բ․ կ–յան ճյուղերը, բուհերի տիպերը, բարձրորակ մասնագետների պատրաստության մասնատիպերը ձևա վորվել են գիտության, տեխնիկայի, մշա կույթի, արդյունաբերության զարգացման, ժողովրդական տնտեսության մեջ բարձ րագույն կրթությամբ կադրերի պահան ջին համապատասխան։ 1974-ին ՄՍՀՄ բուհերն ավարտել է 4671,3 հզ ․ մասնա գետ, այդ թվում՝ արդյունաբերության և շինարարության գծով՝ 1869,0 հզ․, տրանս պորտի և կապի՝ 265,5 հզ․, գյուղատըն– տեսության՝ 434,6 հզ․, տնտեսության և իրավունքի՝ 345,9 հզ․, առողջապահու թյան, ֆիզկուլտուրայի և սպորտի՝ 337,8 հզ․, լուսավորության՝ 1374,7 հզ․, արվեստի՝ 43,8 հզ․։ ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի վրա ավելի շատ ազդեցություն են թողնում հատկապես մաթեմատիկայի, քիմիայի, կենսաբանության նվաճումները։ Գի տության այդ ճյուղերի գծով ժողովըր– դական տնտեսության համար կադրերի պատրաստությունն իրականացվում է հա մալսարաններում։ Համալսարանական կրթությունը առաջատար բնագավառ է հանդիսանում, ընդ որում ոչ միայն իր մասնագիտացումներով, այլև ուսումնա կան պլանների առանձնահատկությամբ, կադրերի պատրաստման մեթոդներով։ Ցուրաքանչյուր մասնագիտության համար ընտրվում է առարկաների որոշակի կոմպ լեքս։ Բոլոր մասնագիտությունների գծով, անկախ նրա թեքումից, ուսումնասիրվում են հասարակական գիտությունները (ՍՄԿԿ պատմություն, քաղաքատնտեսություն, մարքս–լենինյան փիլիսոփայություն և գի տական կոմունիզմի հիմունքներ)։

Գործնական ուսուցման բովանդակու թյունը որոշվում է ըստ մասնագիտացման։ Առանց արտադրությունից կտրվելու բարձ րագույն կրթությամբ մասնագետների պատրաստումը իրականացվում է երեկո յան և հեռակա կրթության համակարգե րում։ 1973-ին ՍՍՀՄ բուհերն ավարտել է 692,3 հզ․ մարդ, այդ թվում՝ ցերեկային բաժինը՝ 402,6 հզ․, երեկոյանը՝ 89,8 հզ․, հեռական՝ 1999,9 հզ․։ Գիտական հե տազոտությունների մակարդակը բարձ րացնելու համար բուհերում կազմակերպ վում են պրոբլեմային լաբորատորիաներ, հաշվողական կենտրոններ, որոշ բուհերում նաև՝ գիտահետազոտական ինստ–ներ, որ տեղ մշակվում են գիտական հրատապ պրոբլեմներ։ Բ․ կ․ ունեցող մասնագետ ների համար ստեղծված է որակավորման բարձրացման կուռ համակարգ, որով յու րաքանչյուր մասնագետ պետք է անցնի ոչ ուշ, քան 5–6 տարին մեկ։ Ստեղծված է նաև բուհերում դասավանդողների որա կավորման բարձրացման համակարգ։

Բ․ կ․ բարձր մակարդակի վրա է նաև սոցիալիստական մյուս երկրներում։ Աշխատավորության Բ․ կ–յան իրավունքը ապահովվում է սահմանադրությամբ։ Բ․ կ–յան իրավունք ունեն միջնակարգ կրթու թյուն ունեցող բոլոր քաղաքացիները, ան կախ սեռից, ռասայից, ազգությունից, սո ցիալական ծագումից և նյութական վիճա կից։ Ուսումը ձրի է, իրականացվում է մայրենի լեզվով։ Ստեղծված է համալսարանների և ճյուղային ինստ–ների լայն ցանց։ Սինչև ժող․ իշխանության ստեղծվելը այդ երկրների բուհական ծրագրերում գերակշռում էին հումանիտար մասնագիտությունները, իսկ 1950-60-ական թթ․ սկսեցին մեծ տեղ տալ նաև բնական և տեխնիկական գիտություններին։ Ցուրաքանչյուր երկրի Բ․ կ–յան համակարգը համապատասխանում է տեղի ժողովրդատնտեսական և կուլտուր–լուսավորական խնդիրներին, ինչպես նաև պետության ազգային առանձնահատկություններին։

Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի բաժանմունքի ֆիզիկայի լաբորատորիայում։

Բ․ կ․ սկսել է զարգանալ նաև Ասիայի և Աֆրիկայի՝ անկախություն ստացած երկրներում։ ՍՍՀՄ–ը այդ երկրներին մեծ օգնություն է ցույց տալիս բուհերի շինարարության, սարքավորման, գիտամանկավարժական կադրերի և մասնագետների պատրաստման գործում։ 1960-ին Մոսկվայում բացվեց Պատրիս Լումումբայի անվ․ ժողովուրդների բարեկամության համալսարանը՝ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների երիտասարդներից բարձր որակավորման մասնագետներ պատրաստելու համար։ Բ․ կ–յան համակարգը յուրատիպ է նաև կապիտալիստական երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Ճապոնիա ևն), որտեղ Բ․ կ․ մատչելի է հիմնականում նյութապես ապահովվածներին։ 1950-60-ական թթ․ սկսած աշխարհի բոլոր երկրներում մեծ ուշադրություն է դարձվում Բ․ կ–յանը։ 1960-ին ՅՈՒՆԵՍԿՈ–ի Գլխավոր կոնֆերանսի 11-րդ նստաշրջանը ընդունել է համաձայնագիր կրթության ասպարեզում խտրականության դեմ պայքարելու մասին։ ՍՍՀՄ–ի առաջարկով ՅՈԻՆԵՍԿՈ–ն այլ միջազգային կազմակերպությունների հետ միասին մեծ աշխատանք է տանում միջնակարգ կրթության վկայագրերը, դիպլոմները և գիտական աստիճանները միջազգային չափանիշով համարժեք դարձնելու համար։ 1963-ին ՑՈԻՆԵՍԿՈ–ի Գլխավոր կոնֆերանսի 12-րդ նստաշրջանի որոշմամբ ստեղծվեց կրթության պլանավորման միջազգային ինստիտուտ (Փարիզ)։ 1967-ին Վիեննայում կայացավ եվրոպական երկրների բարձրագույն կրթության մինիստրների կոնֆերանս՝ նվիրված Բ․ կ–յան դեմոկրատացման հարցերին։ Զարգացող գիտատեխնիկական հեղափոխության կապակցությամբ շատ երկրներում մշակվում, մի քանիսում էլ իրագործվում են Բ․ կ–յան բարեփոխումներ։ Վերջին տարիների ընթացքում կազմակերպվել են սոցիալիստական երկրների բարձրագույն դպրոցների ներկայացուցիչների համաժողովներ, քննարկվել բարձրագույն կրթության բովանդակության, կառուցվածքի, նյութատեխնիկական բազայի ու զարգացման հեռանկարների հետ կապված հարցերը։ Մի շարք բարձր զարգացած երկրներում այժմ նախապատրաստվում են արհեստական արբանյակներից կամ հատուկ կենտրոններից հաղորդվող հեռուստատեսային բուհական ծրագրեր։

Ելնելով գիտատեխնիկական առաջընթացի նորագույն պահանջներից՝ բարձրագույն կրթության ծրագրերում օրըստօրե ավելի լայն տեղ են գրավում ֆունդամենտալ գիտությունների նվաճումները, նյութի շարադրման կոնցեպտուալ սկզբունքը, ուսուցման կիբեռնետիկական մեթոդներն ու տեխնիկական միջոցները։ Տես նաև Բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Պատկերազարդումը տես 160-161 էջերի միջև՝ աղյուսակ XVI, ներդիրում։

ԳրկЛенин В․ И․, О науке и высшем образовании [сборник], М․, 1971; Высшая школа СССР за 50 лет, М․, 1967; Елютин В․ П․, Развитие высшей школы в СССР (1966-1970), [М․, 1971]․

Ա․ Ասլանյան