Հալվաչու հ’աշկերտը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ձուկ տղան Հալվաչու հ’աշկերտը

Հայկական ժողովրդական հեքիաթ

Գյուլշանի հեքիաթը
[ 385 ]
ՀԱԼՎԱՉՈԻ Հ’ԱՇԿԵՐՏԸ

Ըլնում ա, չի ըլնում մի հարուստ թաքավոր. էտ թաքավորը հըլա հարսանիք էլած չի ըլնըմ։

Օրերից մի օր էտ թաքավորը միտք ա անըմ.— Ջա՛նըմ, մի էթամ, իմ աշխարը ման գամ, տենամ իմ ժողովուրթը ո՞նց ա ապրըմ, ոնց ա յոլա էթըմ․ քյասիբ-քյուսուբը հո՛ ոտի տակ չի տրորվըմ, մենձավորները հո չեն նեղըմ ըտոնց:

Վեր ա կենըմ, դարվշի շոր ա հաքնըմ, իրա թախտը տալիս ա վեզրին, էրկու ամիս ժամանակ ա վերնըմ, ասսու անըմը տալիս ա ու ընկնըմ ճամփա։

Շատ աշխարներ ա ման գալի, շատ բաներ ա տենըմ, վերչը գալիս ա մի քաղաքում, մի էլբագու տան ղոնաղ ա ըլնըմ։ Ըտեղ մննելուն պես հ’աշկը ընկնըմ ա մի ախչկա վրա. էտ ախչիկն էլ էլբագու քիրն ա ըլնըմ։ Իրիգունը հաց են քցըմ, համեցեք են անըմ դարվշին, որ հաց անուշ անի. էն վախտվա ղայդեն էլ ընենց էր, որ թե ղոնաղը հաց չուտի, տանտիրոնչ հըմար անպատվութուն ա. հըմի էտ դարվիշն էլ սատանի ձին ա նի’լե, թե ես ձեր հացը չեմ ուտի, մինչի իմ խնթիրը չկատարեք:

Ըտոնք թե.— Ախր, ա՛յ դարվիշ բաբա, գու մեր հացը խի՞ պըտի չուտես, ա՛խր չէ էտ մեզ հըմար, մեր անըմին լավ չի։ Ւնյչ որ ուզըմ ես՝ կտանք, սերն ասսուն, արի հաց անուշ արա։

— Հա՛, որ իմ խնթիրքը կատարեք,— ասեց,— ես էլ ձեր հացը կուտեմ։ [ 386 ] Հըմի դու արի տես, որ էտ դարվշի խնթիրն էլ էտ էլրագու քիրն ա, ասըմ ա.— Յա պըտի ձեր ախչիկը ինձ տաք, յա պըտի ես ձեր հացը չուտեմ։

Վերչը որ ճարները կտրվեց, տեհան որ խնթրելով բան չի դուս գալի, դա իրանց հացը ուտըմ չի, ասին թե՝ կտանք։

Նոր որ էտ դարվիշը հացին մոտացավ․ Ըտուց եդը էտ ախչիկը դառավ դարվշի կնիկը։ Դարվիշն ըտե էրկու ամիս իր կնկա հետ ապրեց։ Մի օր էլ բիրդան մտին ընկան իրա թախտն ու իրա ժողովուրթը։

— Ա՛յ, հա՜յ,— ասեց,— ես ըստե էկել եմ մի կնկա խելքի ընկե, ընտեղ անտեր եմ թողել իմ սադ աշխարը։

Ըտուց ետը կանչեց իրա կնկանը թե.— Ես պըտի էթամ, որ պըտի էթամ։

Կնիկն ասեց.— Ա՛յ տնաշեն, դու որ էթըմ ես, բա ես մենակ ի՞նչ անեմ, էքուց-էլօր հրես մի էրեխա կըլնի, ես նրան ո՞նց պահեմ։

Մի քիչ միտք արեց, վերչը ձեռը տարավ ջեբը, հանեց մի ոսկե բազմանդ, ասեց.— Ա՛ռ, թե ախչիկը էլավ, կծախես, դրանով կպահես ու ճամփու կդնես, թե որ տղա էլավ՝ կկտրես շապկի աչու թևիցը, ճամփու կդնես, թող գա։

Կնիկն ասեց.— Ախր ես հըլա չեմ էլ իմանըմ թե դու որդի՞անցի ես։

— Իմ որդիանցի ըլնիլ-չըլնիլը քեզ հարկավոր չի, մենակ ըսքանն իմացի, հենց որ տղա կըլնի՝ էս բազմանդը կարա աչու թևիցը, ասա՝ հերդ Սպահանցի էր, անըմն էլ Արաս։

Էս ասեց, հալալաշմիշ էլավ ու ընկավ ճամփա, դըբա իրա երկիրը։

Ըտրա էթալուց ետը, օխտն ամիս անց կացավ թե չէ, կնիկը ծունկը տվեց գետինը, մի սիրուն տղա բերեց։

Էլրագին ուրախացավ, ասեց․— Էս լավ էլավ, ես տղա չունեմ, քվորս տղեն ո՞րն ա, իմը ո՞րն ա, մեռնելուցս ետը ունեցած–չունեցածս կմնա սրան։

Խալխի տղեքը տարով ին մենձանըմ, սա, չունքի թաքավորի տղա էր, օրով էր մենձանըմ։ Տասը տարեկան վախտը ընդար սիրուն էր ու լիքը, որ կասնաս մի թավատ ըլներ։ Մի օր վեգ հազալուս մի պառավի տղի վեգերը խլըմ ա ու էլ չի տալի, սա էլ էթըմ ա իրա մորն ա ասըմ։ [ 387 ] Էտ պառավը գալիս ա ու սկսըմ ա էտ տղին անըծիլ ու ուշունց տալ․— Այ րեխուխուրթ ըլես, դու քու էտ բիճ տեղովը էկել ես կպել խեղճ եթըմիս յախեն, վեգերն ես խլըմ։ Ըտենց որ կռիվ անող ես, հըլա մի գնա իմացի, թե ո՞վ էր քու հերը, նոր լիզուդ երկարացրու, ախար է՜։

Էտ տղեն ասեց․— Խի՞, իմ հերը հրեն էլբագին ա, իմ մերն էլ հրեն ընդի ա, ո՛րդի են, որ ես էթամ ընդոնց քթնեմ։

Էտ անիրավ պառավը նոր դրան ասըմ ա, թե․— Քու հերը մի ման էկող դարվիշ էր,— թե,— էլրագին քու քեռին ա։

Էտ խեղճ տղեն էր՝ լաց ըլնելոն գնաց մոր կուշտը, թե․— Ա՜յ մեր, ախա՜ր ո՞ւր ա իմ հերը, ինձ խի՞ են բիճ ասըմ։

Ըտե մերը մատը կծեց․ նոր մի-մին նաղըլ արեց, թե՝ ըսենց, ըսենց քու հերը ըսենց մի մարթ էր, հըմի էլ չկա։

— Որ ըտենց ա,— ասեց,— ես ըստի չեմ մնա, պըտի էթամ իմ հորը քթնեմ։

Ըտե մերը շատ ա խնթրըմ, տենըմ ա որ չի ըլնըմ, բերըմ ա իրա մարթի բազմանդը կապըմ ա դրա աչ թևիցն ու ճամփա ա դնըմ, ասրմ ա.— Գնա՛, որթի, աստված քեզ հետ, քո հերը սպահանցի էր, անըմն էլ Աբաս։

Տղեն մոր ծիծը պաչըմ ա ու ընկնըմ ճամփա։

Էթըմ ա էթըմ, շատ ու քիչն աստված գիդա, հասնըմ ա մի քաղաք, ըտե մի քուչով անց կենալիս, ձեռը ծոցին, պատահըմ ա մի վաճառականի։ Էտ վաճառականը հարց ու փորց ա անըմ, վերչը որ իմանըմ ա, թե եթիմ տղա ա, ասըմ ա․— Արի՛, դու դա՛ռ իմ հոքեորթին, ես էլ քեզ՝ հեր։

Չունքի էտ վաճառականը անհիշատակ էր։ Ըտուր վեր ա ունըմ, տանըմ տուն, կնկա շապկի յախեն ճղըմ ա, միչիցն անց ա կացնըմ, շինըմ ա իրան տղա։ Արի տես, որ մի չէլած տղա ա դուս գալի, ընդար սիրուն, ընդար խելոք, որ տենողի խելքն էթըմ էր։ Էտ մարթն էր՝ ընէնց սիրեց էտ տղին, որ մարթ իրա իսկական, հալալ տղին էլ ըտենց չէր սիրի։

Օրերից մի օր էտ վաճառականը էրկու ամսով ուրիշ քաղաք պըտի էթար ապրանք բերելու․ կանչեց էտ տղին, ինչ ուներ-չուներ թողաց նրա ումուդին ու ինքը վե կացավ գնաց։

Հըմի գանք խաբար տանք էտ վաճառականի կնկա սրտիցը․ էտ կնիկն էր՝ հենց որ տեհավ էտ տղին, խելքը գնաց, միտքը [ 388 ] փոխվեց․ հենց որ վաճառականը գնաց, դա մտքըմն ասեց.— էս լա՛վ էլավ, առանց նրան բանը հեշտ գլուխ կգա, կկանչեմ, կհամոզեմ․ մարթիս կսըպանենք ու իրար կառնենք, էս դովլաթն էլ զաթի մերն ա ու մերը։

Չունքի խեղճ կնիկը ջահել-ջահել էր էտ մենձ մարթին առել, սիրտն էրված էր, մի ջահել տղամարթի կարոտ էր։

Իրիկունը որ տղեն դուքաններիցը տուն էկավ, վաճառականի կնիկը կանչեց իրա օթախը, ասեց թե.— Հալ-հալբաթ ըսենց, ըսենց, ըսենց, թե որ ըսենց չանես, ես վաճառականին քեզանից սուտ բաներ կասեմ, քեզ նրա հ’աշկիցը կքցեմ։

Տղեն էր՝ շատ միտք արեց, վերչը խնթրեց, որ իրան մի օր ժամանակ տա։

Ինքը գնաց մտավ դուքանը, դալխիցը էրեք հարիր մանեթ փող հանեց դրեց ջեբը, որ ճամփին խարջլըղ ըլնի․ մի նամակ էլ դրեց ըտե, թե ես էթըմ եմ ֆլան բանի հըմա։

Մարթը որ ետ էկավ, իմացավ թե իրա հոքեորթին չկա, գնացել ա, շատ տխրեց։ Ընկավ մտքի մեչ, թե ախր էտ տղեն խի՞ պըտի էթար, ինքն ըդար սիրըմ էր նրան, ամեն դուռը առաչին բաց էր, քեֆին դիպչող չկար, մտածեց, թե կարող ա փողերը վեր ա կալել նոր ա գնացե։

Կնկանիցը հարցրեց, կնիկն ասեց թե.— Վա՛լլա խաբար չեմ, առավոտը վե կացա տեհա՝ չկա․ իրիկունը գնաց դուքանը ու էլ ետ չեկավ։

Էտ մարթը ըտենց մոլորված մտավ դուքանը, փողի դալխը բաց արեց, որ տենա փողերն ընտեղ են, թե տղեն տարել ա․ տեհավ որ փողերը տեղըմն են, մի նամակ էլ հրեն ընդե դրած։

Վռազ-վռազ բաց արեց, կարթաց․ «Անուշ հայրիկ ջան, ես էթըմ եմ, ինչ փիս բան արել եմ բա՛խշա. համա մեղավորը ես չեմ․ մայրիկն ինձ ըսենց փիս բան ասեց, ես էլ չուզեցա իմ կերած հացին խային թամաշ արած ըլեմ, թողըմ եմ ու էթըմ, հետս էլ վերնըմ եմ իրեք հարիր մանեթ փող, որ ճամփին խեղճըթուն չքաշեմ։ Մնաս բարին»։ Էս որ կարթաց, հենց իմացավ թե աշխարը գլխին փուլ էկավ։

— Հեյվա՛խ,— ասեց,— ընդուր են ասըմ հում կաթնակերին էյթըբար չկա։ Էնթավուր տղեն որ կորցրի, էլ ինձ ո՛նչ կնիկ ա հարկավոր, ո՛նչ դովլաթ, ո՛նչ տուն։ [ 389 ] Այլուխը դրեց աչքերին ու լաց ըլնելեն գնաց տուն։

Ասեց.— Ա՛յ կնիկ, որ դու իմ գլուխը էտ օյինը հանիր, ըսօրվանի էս տանիցը դուս արի. բուջարդ իմ հ’աշկին չէրևա։

Էտ կնիկն էլ շատ լաց էլավ, մղկտաց, տեհավ որ անգաջ չի անըմ, գլուխն առավ ու մի դըհով գնաց։


Գանք խաբարը տանք տղիցը։ Էտ տղեն էր՝ շատ գնաց թե քիչ, աստված գիտա, գնաց Սպահան։

Մի քուչով անց էր կենըմ, պատահեց մի հալվաչու դուքանի, տեհավ որ հալվաչին հրես հալվեն էփըմ ա ու տաք-տաք ծախըմ․ կայնեց երկար թամաշ արեց։

Էտ հալվաչին որ տեհավ, դա շատ ա կայնըմ ըտե, ասեց․— Ա՛յ տղա, թե որ փող չունես, առ մի կտոր հալվա ա՝ կեր ու գնա, աստված քեզ հետ։

Ասեց․— Չէ՛, սոված չեմ, համա էթալու տեղ չունեմ, իմ խընթիրքը էս ա, որ ինձ վեր’նես կուշտդ հ’աշկերդ։

Հալվաչին տեհավ որ դա եթիմ տղա ա, ինքն էլ շատ սիրուն, խելոք էլ էրևըմ ա, ասեց․— Լավ, արի իմ կուշտը, ես քեզ իմ արհեստը կսովրացնեմ, վերչը ըտով քու գլուխը կպահես։

Արի տես որ էտ տղեն դրա կուշտը էթալուն քիմը ամեն բանը կարգի բերեց։ Հալվաչին տեհավ, որ էտ տղի ձեռիցը ամեն բանը գալիս ա, ասեց․— Ա՛յ որթի, էս դուքանը քեզ եմ տալի, դու գիտաս, ոնց կուզես, ընենց յոլա տար,— ասեց ու ինքը քաշվեց իրա տունը։

Էտ տղի գործը ընդար աչ գնաց, որ սաղը ըսկսին դրանի առուտուր անիլ․ ո՛րը գալիս էր ըտրա կարք ու սարքը տենալու, ո՛րն էլ սիրունութունը։ Էն տեղը հասավ, որ սաղ հալվաչիքը սկսին դրա վրա խոսալ ու գանգատվիլ, թե դա մեր ջլըզնի հացն էլ կտրեց։

Վերչն էտ խոսքերը հասան թաքավորի պալատը․ էտ թաքավորին մի վեզիր ուներ, վեզրին էլ մի շատ սիրուն ախչիկ, էտ ախչըկանն էլ ուներ քառասուն ղարավաշ․ արի տես որ ղարավաշներից մինը լսըմ ա էտ տղի անըմը, վազելեն էթըմ ա խանըմի կուշտը, ասրմ ա․— Ա՛յ խանըմ, ֆլան հալվաչու դուքանը մի տղա ա էկե, հ’աշկերդ, որ չուտես, չխմես դրա ջալ ու ջամալին կայնես թամաշ անես։ [ 390 ] Վեզրի ախչիկն էր՝ հենց որ էտ լսեց, բեյինն ընկավ, ասեց.— Ոնց որ ըլի, ես պըտի էթամ էտ տղին տենամ։

Էքսի օրը վեր ա ունըմ իրա քառասուն ղարավաշն էլ ու ընկնըմ ա քաղաքի քուչեքը․ էտ տղի մնացած քուչովն անց կենալիս բիրդան հ’աշկն ընկնըմ ա էտ տղին ու ուշն էթըմ ա։

Նոր ըտի ղարավաշները վրա են հասնըմ, վեր են կացնըմ, հարցնըմ են.— Ա՛խր ի՞նչ էլավ, էտ խի՞ նվաղեցիր։

Թե․— Ոնց որ էլ ըլնի, ես էտ տղին պըտի առնեմ, թե որ չառնեմ՝ կմեռնեմ։

Վեր ա կենըմ, սուսուփուս ետ ա դառնըմ տուն։ Կանչըմ ա իրա ղարավաշներին ու ասըմ ա.— Ա’խչկերք, ով որ ձեզանի մի հնար անի, էտ տղին բերի իմ կուշտը, նրան ես ոտիցը մինչի գլուխը ոսկի կշինեմ։

Ղարավաշների միչիցը մինը դուս ա գալի ասըմ ա․— Խա՛նըմ, իմ հերը քանքանչի ա, նա ըստիան մինչի էտ տղի դուքանը քանքան կտա։

― Դե՛, բե տենամ,— ասըմ ա,— թե որ ըտենց մի բան անես, խոստացածս կտամ։ Դե՛ թեղ գնա հորդ կանչա, թո՛ գա։

Էտ ախչիկը ալրիալը վազըմ ա հոր կուշտը․— Ա՛յ հեր, մեր խանըմը քեզ վռազ կանչըմ ա։ Հերն ախչկա հետ վեր ա կենըմ թաքուն գալիս ա վեզրի ախչկա կուշտը։ Նոր ըտի ախչիկը հրամայըմ ա էտ քանքանչուն՝ իրա օթախի տակիցը մինչի ֆլան հալվաչու դուքանը քանքան տա։

Իրեք քշերվա միչին էտ քանքանչին իրա գործը պրծնըմ ա։ Վերչին քշերը եփ պրծնում են, տղի օթախի տախտակն էլ ծակըմ, բիրդան վեզրի ախչկա ղարավաշը դուս ա գալիս օթախի մեչը․ տղեն հենց իմանըմ ա սատանա ա։

Ախչիկը որ տենըմ ա տղեն շատ վախեցավ, ձեռը բռնըմ ա թե․— Մի վախենա, էկել եմ որ քեզ տանեմ մեր խանըմի՝ վեզրի ախչկա կուշտը։

Տղեն իլլաջը կտրված վեր ա կենըմ, էտ ախչկա հետ էթըմ ա դըրա վեզրի ախչկա օթախը։ Վեզրի ախչիկը էտ տղին տենալուն քիմը ընկնըմ ա դրա շլնքովը, տանըմ ա իրա քնելու օթախը։ Էտ օրվանի եդը էտ տղեն ցերեկը հալվա էր ծախըմ, քշերը էթըմ էր իր սիրուհուն տեսաթուն։ Հալվաչքոնց գանգատը վերչը հասնըմ ա թաքավորին․ ըտա էլ վերնըմ ա իրա վեզրին, հաքնըմ են դարվշի [ 391 ] շորեր, թե հըլա էթանք տենանք էտ ինչ թավուր տղա ա, որ ըտդար վրին խոսըմ են։

Իրիկունը գալիս ա թե չէ, դրանք գալիս են էտ տղի կուշտը, խնթրըմ են, որ իրանց էտ քշերը ղոնաղ վերնի։ Նա էլ ուզըմ ա տանի իրա խազեյնի կուշտը, որ իրա գլխիցը մի թավուր ռատ անի, հըմա տենըմ ա որ չէ, ռազի չեն ըլնըմ․ թաքավորն ուզում էր հախ ու նհախ էտ քշերը ըտրա կշտին մնա, որ դրա ավալ-ախրը կարենա իմանա։

Էտ տղեն էր՝ տեհավ որ իլլաջ չի ըլնըմ, իրա միչին ասեց․― Հըմի ըստոնք ի՜նչ են հասկանըմ, խեղճ դարվիշ են, կթողամ իմ տանը, ես կէթամ․ յա թե չէ որ նեղ տեղն ընկնի, մի քշեր ա, սկի չեմ էլ էթա։

Իրիկունը որ հացը կերան, պրծան, ուզում ին մի քիչ դինշանային, մըն էլ բիրդան օթախի մեչտեղիցը մի ախչիկ դուս էկավ, ասեց.— Խանըմս ասըմ ա․ «Ըսօր խի՞ ես եդացել, խի՞ չես գալիս»։

Էս ախչիկը դուս էկավ թե չէ, դարվշներից մեկը ռանգը քցեց․ էտ վեզիրն էր, որ ճընանչեց իրա ախչկա ղարավաշին։

Տղեն ասեց.— Ըսօր ես չեմ կարա գա, ղոնաղներ ունեմ։

Ղարավաշը էլեդ էն ճամփովը ետ դառավ, համա չանցկացավ մի կես սհաթ, մին էլ էկավ, թե.— Խանըմս ասըմ ա. «Քեզ էլ ղուրբան, քու ղոնաղներին էլ, բիրադնովդ էլ էկեք»։

Տղեն ճարը կտրված վե կալավ իրա ղոնաղներին, էտ ծակովը տարավ հանեց վեզրի տունը։

Թե ճամփին էտ դարվշները ինչ սրտի էին, կարող չեմ ասի, հըմա որ վեզրի սրտին դանակ տայիր, արին չէր կաթի։

Հենց որ հասան, վեզրի ախչիկը ասեց դարվշներին.— Է՛հ, դարվիշ բարեք ինչքան չըլնի դուք էլ հողածին եք, ուզրմ եք, էտ ղարավաշներիցը ջոկեք, գնացեք, ժամանակ անց կացրեք։

Դրանք ասին թե՝ չէ, իրանց թող մի օթախ տան, իրանք ընտե աղոթք պըտի անեն։

Հենց որ թաքավորն ու վեզիրը մենակ մնացին, վեզիրն ասեց.— Ա՛յ հա՜յ, թաքա՛վոր, ես քու պես թաքավորի վեզիրն ըլնեմ, դա իմ ախչկանը էտ օրը քցի՞․ ես քեզ խնթրըմ եմ, դրանց դատը էքուց ինձ տաս։

Թաքավորն էր, դրուստ ա, տղեն մեղքը գալիս էր, հըմա վեզրի խաթրը չկոտրեց, էքցվա դատը տվեց նրան։ [ 392 ] Էտ դարվշները էն բաշտեն թողին դուս էլան, գնացին։

Հենց որ լիսը բացվեց, էտ տղին էկան կանչին թաքավորի կուշտը. էտ տղեն մատը կծեց, ասեց.— Էն դարվշները որ կային, իսկական դարվիշ չէին, ըստե մի բան կա։

Տղեն որ նեքսև մտավ, վեզիրը թաքավորի թախտըմը նստած էր, թաքավորն էլ կողքին կաննած թամաշ էր անըմ:

Հենց որ էտ տղեն նի մտավ, վեղիրը կանչիլ տվեց իրա ախչըկանը. մխելի որ մնաց, ախչիկն էկավ, հըմա վայ էն գալուն, ռանգը քցած, դողդողալոն, քիչ էր մնըմ որ վեր ընկնի․ նոր ըստե վեզիրը կատաղած վե կացավ թախտիցն ու գոռաց.-Դո՛ւ էլ իմ ախչիկը չե՛ս, դու որ իմ նամուսը ոտատակ տվիր, ես էլ հրամայըմ եմ, որ էս սհաթին քեղ գյոլլախորով անեն, իսկ էն փչացած գյադին ես էս հադաղին պըտի ցից բանցրացնիլ տամ։

Էս որ ասեց, սաղ վռազեցին, որ հրամանը կատարեն։ Դրուստ ա սաղ էլ մեղք ին գալի էտ ախչկանն ու տղին, իլլաքի թաքավորը, որ աղլուխը դրել էր հ’աշկերին ու մղկտալով լաց էր ըլնըմ, հըմա մի հետ իրավունքը տվել էր վեզրին, ի՞նչ կարար անի։

Ըտիան ախչկանը տարան որ գյուլլեն, տղին էլ տարան, որ շորերը փոխեն, նոր ցից բանցրացնեն։ Շորերը հանելուս նոքարները բիրդան տենըմ են դրա շապկի թևին կապած բազմանդը. ալբիալը վազելով էթըմ են թաքավորին ասըմ.— Թաքավորն ապրած կենա, հրեն էն ոսկե բազմանդը, որ ըսքան տարի ա կորել ա, էն տղի վրա ա։

Նոր ըտի թաքավորը էլ չի համփերըմ, տղին կանչիլ ա տալի ուրախացած, վեզրին հրամայըմ ա, որ թախտիցը վե գա, ինքն էլ բանցրանըմ ա ու սրտի հերսիցը հրամայըմ ա որ վեզրին տարաղաջի կախ տան: Նոր թաղադան էտ տղի շլնքովն ա ընկնըմ, եննա կանչըմ ա վեզրի ախչկանն էլ ու դրանց ըտի նշան ա դնըմ։ Էրկու շափաթ եդը թաքավորը դրանց հարսանիք ա անըմ, էլ ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախութուն․ աշխարըմը էլ մարթ չի մնըմ որ չլիանա էտ հարսանքիցը։

Նոր ըտի օխտն օր, օխտը քշեր հարսանիք անելեն ետը, թաքավորը իրա թախտը տալիս ա էտ տղին, օխնըմ ա դրանց, ու ինքը վե գալի իրա հըմա դինջ ապրըմ ա։

Ըտոնք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ անգաջ դնողին։