Ես ամեն վայրկյան
հյուսում եմ
մենակություն։
Ինձ համար։ Քամին
շրջհոսում է թանձր
կանաչներում։
Շուրթիս համեմում եմ
մանուշակե հեռուն։
Եվ մոտիկությունը սուտ
հնարանք է, որ մատու-
ցում են հեռավորները։
Իրականում իրարից
հեռանում ենք միշտ, քանզի
տիեզերքն անընդհատ
ընդարձակվում է։