Պի՛կ, պի՛կ,
Մեծ ծաղրածու մի կապիկ, Եշը, Այծը
Յեվ ել արջը ծուռ թաթիկ—
Ուզեցին տալ մի համերգ.
Իսկույն ընկան վոտ ու ձեռք,
Թե վո՛րտեղից, հազիվ-հազ
Գտան բերին նոտա, բաս,
Ալտա, յերկու հատ ջութակ,
Նստան հովտում, ծառի տակ՝
Գերել իրենց բուն ձիրքով
Արար-աշխարհ բովանդակ։
Ճը՜զը, վը՜զը, խը՜փ, խփոց,
Կընտ, կընտ, կնտնտոց...
Բան դուրս չեկավ համերգից.
Պիկպիկն եդտեղ դուրս շարքից.
— Ե՜, մեր տղերք... ե՛, դադա՛ր,
Սա ի՞նչ գործ ե կեսկատար.
Յեկեք ճիշտ կարգ հաստատենք,
Այնպես նստենք՝ վիստվիստենք:
Միխո՛, ալտի դեմ բասով,
Միայն վիստ, վիստ հավասով
Յես ել յերկրորդ ջութակի.
Ճիշտը, առանց կատակի
Այս ե, պա՛ր-պա՛ր հավասար
Պար կբռնեն անտառ, սար:
Նրանք յեղան տեղափոխ,
Բայց համերգն ե անփոփոխ, Նորը՝ դարձյալ Հինն ե անցյալ:
Տղե՛րք, հերի՛ք... Քթից բերիք,— Եշը զռաց.— Քիչ սպասե՛ք, Ուղղեմ ձեռաց
Յես իմ գտած հնարքով.—
Պիտի նստենք մի շարքով: Լսելով եշ քեռուն՝ Անուն, անուն Մեծի կարգով Շարվան շարքով Լուրջ վայելուչ, Գործն ելի փուչ:
Խմբի մեջ կռիվ, վեճ,
Ծուլի, ծուլի. Առաջվանից ել ավելի Վեճը խիստ եր— Ով վո՛նց նստեր: Պատահեց սոխակին Ներկա լինել աղմուկին: Նրանք չորսով Աս ու խոսով Յեկան աղաք, Ասին՝ սոխակ, Դու մեզ ների, Քիչ համբերի, Մեր ես գործը կարգի՛ դիր Մեր կասկածը փարատիր:
Նոտա ել կա և չորս գործիք ջոկ–տարբեր,
Միայն ասա ի՞նչպես նստենք, մե՛ր ախպեր: Սոխակը թե՝ ասեմ ճիշտ— Վոր դուք դառնաք յերաժիշտ, Ձեզ պետք ե ձիրք, նուրբ ականջ — Մի հասարակ, պարզ պահանջ: Իսկ դուք, ի՛մ բարեկամներ, Հիմա և այլ անգամներ Ինչպես ել վոր չնստեք, Քաշեք, քսեք, քսմստեք, Դուք յերաժիշտ դարձող չեք: