Համլետ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Համլետ

հեղինակ՝ Շեքսպիր

Իշխան Դանեմարքայի

Ողբերգություն հինգ արարվածով

Գործող անձեր
ԿԼԱՎԴԻՈՍ - Դանեմարքայի թագավոր
ՀԱՄԼԵՏ - որդի նախկին թագավորի
ՖՈՐՏԻՆԲՐԱՍ - իշխան Նորվեգիայի
ՀՈՐԱՑԻՈ - բարեկամ Համլետի
ՊՈԼՈՆԻՈԻՍ - մեծ սենեկապետ
ԼԱԵՐՏ - նրա որդին
պալատականներ
ՎՈԼՏԻՄԱՆԴ
ԿՈՌՆԵԼԻՈՒՍ
ՌԶԵՆԿՐԱՆՑ
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
ՕԶՐԻԿ
ՄԻ ԱԶՆՎԱԿԱՆ
ՄԻ ՔԱՀԱՆԱ
սպաներ
ՄԱՐՑԵԼԼՈՍ
ԲԵՌՆԱՐԴՈ
ՖՐԱՆՑԻՍԿՈ
ՌԵՅՆԱԼԴՈ
ՄԻ ՀԱՐՅՈՒՐԱՊԵՏ
ԱՆԳԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆԵՐ
ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
ԵՐԿՈՒ ԽԵՂԿԱՏԱԿ - որպես գերեզմանափոր
ԳԵՐՏՐՈՒԴ - թագուհի Դանեմարքայի, մայր Համլետի
ՕՖԵԼՅԱ - դուստր Պոլենիուսի
Ազնվականներ, պալատական տիկիններ, սպաներ, զինվորներ, նավաստիներ, սուրհանդակներ և սպասավորներ։
Համլետի հոր ուրվականը։ Տեսարան Էլսինորում։


ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

Էլսինոր: Մի հարթավայթ դղյակի առաջ։ Ֆրանցիսկոն պահակ է կանգնած։ Գալիս է ԲԵռնարդոն։

ԲԵՌՆԱՐԴՈ
Ո՞վ է։
ՖՐԱՆՑԻՍԿՈ
Ոչ, դու ինձ ասա, կաց, հայտնիր ով ես։
ԲԵՌՆԱՐԴՈ
Շատ ապրի արքան։
ՖՐԱՆՑԻՍԿՈ
ԲԵՌՆԱՐԴՈ
Ինքը։
ՖՐԱՆՑԻՍԿՈ
Ճշտապահությամբ Ձեր ժամին եկաք։
ԲԵՌՆԱՐԴՈ
Տասներկուն զարկեց, գնա անկողին, գնա, Ֆրանցիսկո:
ՖՐԱՆՑԻՍԿՈ
Շնորհակալ եմ, որ արձակում եք։ Սոսկալի ցուրտ է, սիրտս էլ տխուր է։
ԲԵՌՆԱՐԴՈ
Պահպանությունդ լավ, հանդա՞րտ անցավ։
ՖՐԱՆՑԻՍԿՈ
Մուկ էլ չշարժվեց։
ԲԵՌՆԱՐԴՈ
Լավ, բարի գիշեր։
Եթե հանդիպես Հորացիոյին կամ Մարցելլոսին՛
Իմ այս գիշերվապահ ընկերներին, ասա թող շուտ գան։
ՖՐԱՆՑԻՍԿՈ
Նրանք են կարծեմ։
Կաց, էհե՜յ, ո՞վ է։
Գալիս են Հորացիոն և Մարցելլոսը։
ՀՈՐԱՑԻՈ
Հայրենակիցներ։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Եվ հարկատուներ Դանիո արքայի։
ՖՐԱՆՑԻՍԿՈ
Ձեզ բարի գիշեր։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Դե, գնաս բարով, դո՛ւ պարկեշտ զինվոր։
Քեզ ո՞վ արձակեց։
ՖՐԱՆՑԻՍԿՈ
Բեռնարդոն ինքը անցավ իմ տեղը։ Ձեզ բարի գիշեր։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Բեռնարդո։
ԲԵՌՆԱՐԴՈ
Ասա՛, Հորացիո՞ն է դա։
ՀՈՐԱՑԻՈ
Արա մի մասը։
ԲԵՌՆԱՐԴՈ
Բարով ես եկել. Հորացիո, բարև, սիրելի Մարցելլոս։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Այն բանն այս գիշեր երևա՞ց նորեն։
ԲԵՌՆԱՐԴՈ
Ոչինչ չեմ տեսել։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Հորացիոն ասում է, թե դա մեր մտքի պատիրքն է միայն:Եվ չի կամենում հավատ ընծայել մեր ասածներին այն զարհուրելի տեսիլքի մասին, որ երկու անգամ մեր աչքով տեսանք, հենց այդ պատճառով խնդրեցի նրան, որ ինքն էլ մեզ հետ հսկի այս գիշեր րոպե առ րոպե, որ եթե նորեն այն տեսիլքը գա, ինքն էլ հաստատի մեր տեսածները և խոսի հետը։
ՀՈՐԱՑԻՈ
Բա՜, երբեք չի գա։
ԲԵՌՆԱՐԴՈ
Թող մի քիչ նստենք։ Եվս մեկ անգամ էլ հարձակում գործենք ականջներիդ վրա, որոնք այնպես խիստ ամրապնդված են մեր պատմածի դեմ, որ երկու գիշեր ինքներս տեսանք։
ՀՈՐԱՑԻՈ
Լավ, եկե՛ք նստենք,
Եվ թող Բեռնարդոն խոսի այդ մասին։
ԲԵՌՆԱՐԴՈ
Այս վերջին գիշեր,
Երբ այն բևեռից դեպի արևմուտք գտնվող աստղը
Իր շրջանն արել և լույս էր տալիս այն երկնամասին,
Ուր փայլում է այժմ, Մարցելլոսն ու ես,
ճիշտ երբ որ զանգը զարկում էր մեկը...
Գալիս է ուրվականը։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Սո՛ւս, լռիր, նայիր, գալիս է կրկին։
ԲԵՌՆԱՐԴՈ
Նույն կերպարանքով ինչ մեռած արքան։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Դու գիտուն մարդ ես, խոսիր նրա հետ, Հորացիո։
ԲԵՌՆԱՐԴՈ
Չէ որ նման է նա թագավորին։ Նայիր, Հորացիո։
ՀՈՐԱՑԻՈ
Իսկ և իսկ նման, ահ ու զարզանդով լցնում է դա ինձ։
ԲԵՌՆԱՐԴՈ
Կարծես ուզում է, որ իր հետ խոսեն։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Հարց տուր, Հորացիո։
ՀՈՐԱՑԻՈ
Ի՞նչ ես դու արդյոք, որ հափշտակում ես գիշերվա այս ժամը եվ այս գեղաշուք ռազմական ձևը, որով շրջում էր Դանեմարքայի հանգուցյալ տերը, հանուն երկնքի, պարտադրում եմ քեզ, խոսի՛ր։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Վշտացավ։
ԲԵՌՆԱՐԴՈ
Նայիր, ծանրաքայլ հեռանում է նա։
ՀՈՐԱՑԻՈ
Կաց, խոսիր, խոսի՛ր։ Պարտադրում եմ քեզ, կա՛նգ առ և խոսի՛ր,
Ուրվականը դուրս է գնում։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Գնաց, չի ուզում մեզ պատասխանել։
ԲԵՌՆԱՐԴՈ
Տեսա՛ր, Հորացիո։ Գույնդ թռել է և դողդողում ես։ Չէ՛ որ սա միայն մտքի պատիրք չէ։ Լավ. ի՞նչ ես կարծում այս բանի մասին։
ՀՈՐԱՑԻՈ
Աստվածս վկա երբեք ես դրան չէի հավատա առանց աչքերիս անխաբ, իրատես վկայությանը։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Չէ որ նման է նա թագավորին։
ՀՈՐԱՑԻՈ
Ինչպես ինքդ քեզ,
Եվ ճիշտ այսպես էր այն իսկ զրահը, որ նա հագել էր, Երբ այն փառամոլ նորվեգիացու դեմ կռվի դուրս եկավ։ Եվ ճիշտ այս կերպով ունքը պռստեց, երբ թունդ վեճի մեջ այն սահնակ հեծած լեհացիներին տապալեց գետին, սառույցի վրա։
Զարմանալի է։

ՄԱՐՑԵԼԼՈՍ
Երկու անգամ էլ սրանից առաջ, այս մեռյալ ժամին ռազմական քայլով եկել անցել է պահակի մոտից։
ՀՈՐԱՑԻՈ
Ինչ հատուկ մտքով գործելու համար, այդ դեռ չգիտեմ։ Բայց իմ կարծիքի ընդհանուր հակումն ու սլացքն այն է, որ դա գուժում է մի մեծ սասանում մեր պետության մեջ։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Լավ, եկեք նստենք, և թող ինձ պատմի, ով որ տեղյակ է, թե ինչ միտք ունի այս խիստ ուշադիր հսկոդությունը, որ ամեն գիշեր տանջում է երկրի հպատակներին։
Ինչի համար են ամեն օր այսքան թնդանոթ ձուլում եվ ռազմամթերք գնում օտարից:
Ինչո՞ւ են այսպես բռնի բանեցնում նավագործներին, որոնց չարաչար աշխատությունը կիրակին լի օրից չի զանազանում,
Ի՞նչ է պատրաստում, որ այս քրտնաթոր աճապարանքը դարձնում է գիշերն օրվա զուգակից աշխատավորը։ Ո՛վ կարող է ինձ տեղեկություն տալ։
ՀՈՐԱՑԻՈ
Այդ ես կարող եմ. գոնե այսպիսի մի փսփսուք կա։ Մեր վերջին արքան, որի պատկերը այժմ երևաց,
Ինչպես լավ գիտեք, նախկին Ֆորտինբրաս Նորվեգիացուց, որն իր նախանձոտ գոռոզությունից խթահարված էր, Ասպարեզ կանչվեց։ Այդ մենամարտում մեր արի Համլետն
Ինչպես որ նրան ծանոթ աշխարհի այս բոլոր մասում ճանաչում էին, հաղթեց ու սպանեց այն Ֆորտինբրասին,
Եվ նա զորությամբ կնքված դաշնագրի, որ թե օրենքով,
Թե ասպետական կարգ ու կանոնով վավերացված էր,
Իր տիրած հողերն ու կյանքն էլ հետը տուժեց հաղթողին։
Մեր թագավորն էլ նույն չափով հողեր գրավ էր դրել,
Որ Ֆորտինբրասին պիտի հասնեին, եթե նա հաղթեր,
Ինչպես իր հողերը նույն պայմանագրով, որոշ հոդվածով
Համլետին ընկան։

Եվ այժմ, պարո՛ն, փոքր Ֆորտինբրասը,
Անփորձ եռանդով վառված ու լցված,
Նորվեգիայի սահմանների վրա այստեղ-այնտեղից
Մի խումբ քաջասիրտ բախտախնդիրներ իր շուրջն է խմբել,
Որոնք փոխարեն հաց ու ապրուստի
Պատրաստ են փորձել մի խիզախ ձեռնարկ,
Որից բան դուրս գա:
Եվ դա չէ այլ ինչ, որպես հայտնի է մեր պետությանը,
Եթե ոչ զենքով և բռնի ուժով ետ խլել մեզնից
Այն բոլոր հողերը, որ հայրը տուժեց։
Այս է, կարծում եմ, մեր պատրաստության բուն նպատակը,
Մեր հսկողության դրդապատճառը
Եվ երկրի բոլոր այս հապշտապի և իրարանցման
Բուն շարժառիթը։
ԲԵՌՆԱՐԴՈ
Ես էլ կարծում եմ, որ այդ է միայն և ոչ ուրիշ բան, և հենց դրա հետ հարմար է գալիս. որ չարագուշակ– այս ոգին զինված ճեմում, անցնում է պահակի մոտից ճիշտ հար և նման այն թագավորի, որ այս կռիվների պատճառն էր և է։
ՀՈՐԱՑԻՈ
Մի հյուլե է դա մեր մտքի աչքը աղոտացնելու. այն օրերի մեջ, երբ Հռովմ հասել էր փառքի գագաթին Հզոր Հուլիոսի մահից քիչ առաջ: Շիրիմներն իրենց վարձակալներից դատարկվում էին,
Եվ մեռելները, պատանած Հռովմի փողոցների մեջ, թոթովում էին և աղաղակում։ Աստղեր դուրս եկան հրեղեն գեսերով, արյան ցող իջավ: Եվ խանգարում կար արեգակի մեջ։ Այն տամուկ աստղը, որ ներգործում է Նեպտունի ահեղ պետության վրա, Այնպես հիվանդ էր իր խավարումից, Որ կարծես մոտ էր աշխարհանցումը։ Այժմ էլ նույնպիսի արհավիրքների նախագուշակներ: Առաջընթացներ, որ միշտ կանխում են բախտի քույրերին, և նախերգանք են գալիք աղետի, Երկինքն ու Երկիրն արդեն ցույց տվին մեր երկրամասին և ժողովրդին։ Բայց հուշ, մտիկ տուր։ Գալիս է նորեն։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Գնաց։ Մենք վատ ենք վարվում այսպես վեհափառ մի էակի հետ Բռնադատության մեր այս ցույցերով։ Նա օդի նման անխոցելի է,
Եվ մեր ընդունայն զարկերը միայն չարամիտ հեգնանք։
ԲԵՌՆԱՐԴՈ
Խոսելու վրա էր, երբ աքլորը կանչել սկսեց։
ՀՈՐԱՑԻՈ
Եվ նա չքացավ, ինչպես հանցագործն ահավոր կոչից։
Լսել եմ աքլորն այդ առավոտվա շեփորահարը,
Իր բարձրահնչուն և զիլ հագագով զարթեցնում է օրվա աստծուն,
Եվ նրա ձայնից թափառաշրջիկ բանտախույս ոգին,
Ծովի մեջ լինի, թե կրակի մեջ, երկրում թե օդում, Աճապարում է դեպի իր բանտը։ Դրա ճշտության այս ներկա դեպքն էլ ապացույց եղավ։

ՄԱՐՑԵԼԼՈՍ
Այո, չքացավ աքլորի կանչից։ Ոմանք ասում են, թե միշտ, երբ մոտ է այն եղանակը, Երբ որ մեր Փրկչի ծնունդն է տոնվում, Այգի թռչունը երգում է անվերջ ամբողջ գիշերը, Ասում են այլևս ոչ մի ուրվական չի կարող դուրս գալ, Եվ գիշերները առողջարար են, Մոլորակները էլ չեն հարվածում, էլֆը չի թովում, ոչ էլ վհուկը կարող է դյութել, Այնպես սրբասուն և շնորհալից ժամանակ է այն։
ՀՈՐԱՑԻՈ
Ես էլ լսել եմ և հավատում եմ մասամբ այդ բանին,
Բայց մտիկ տվեք, արևածագը վարդ պատմուճանով
Ճեմում է այնտեղ՝ այն արևելյան սարի ցողի վրա։
Վերջ տանք ուրեմն մեր պահպանության և թե ինձ լսեք,
Գնանք և հայտնենք մեր այս տեսածը իշխան Համլետին։
Կյանքովս կերդվեմ, այս ուրվականը, որ համր է մեզ հետ,
Անշուշտ կուզենա նրա հետ խոսել։
Համաձայն եք դուք, որ լուր տանք նրան:
Դրդված մեր սիրուց, որպես և պարտքից։
ՄԱՐՑԵԼԼՈԱ
Լավ, այդպես անենք, և ես լավ գիտեմ, թե այս առավոտ
Որտեղ կարող ենք շատ հարմարությամբ հանդիպել նրան։
Գնում են։

ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ

Մի մեծ սրահ դղյակում։
Փողեր։ Գալիս են թագավորը, թագուհին, Համլետը,
Պոլոնիուսը, Լաերտը, Վոլտիմանդը, Կոռնելիուսը,
ազնվականներ և սպասավորներ։
ԹԱԳԱՎՈՐ
Թեև մեր Համլետ սիրելի եղբոր մահվան հիշատակը
Թարմ է տակավին, և մեզ պատշաճ էր վշտով համակվել,
Եվ պետք էր համայն մեր պետությունը
Մեկ ճակատ դառնար ցավքից կծկված,
Բայց դատողությունն այնպես սրտի դեմ պայքար է մղել.
Որ մենք ավելի խոհական վշտով հիշում ենք նրան,
Առանց ինքներս մեզ մոռանալու։
Այս պատճառով էլ մեր նախկին քրոջն, այժմյան թագուհուն
Եվ այս ռազմակուռ թագավորության գահընկերուհուս
Թող այսպես ասենք ճնշված հրճվանքով,
Մեկ արտասվաթոր, մեկ ուրախ աչքով,
Թաղման հանդեսում ուրախանալով, հարսնիքում լալով,
Ցավ ու ցնծություն զույգ նժարներում հավասար կշռած
Կնության առանք, և այս բանի մեջ անտես չենք արել
Ավելի խոհեմ Ձեր խորհուրդները,
Որ ազատորեն մեզ հաղորդեցիք գործի ընթացքում։
Բոլորի համար շնորհակալություն։
Այժմ ուրիշ հարց կա, որ ձեզ հայտնի է։ Փոքր Ֆորտինբրասը,
Մեր արժանիքը չափազանց նվազ գնահատելով
Կամ թե կարծելով, որ մեր սիրելի եղբոր մեռնելով
Մեր պետությունը պառակտված է և կազմալուծված,
Դրան կցելով առավելության իր սին երազը,
Համարձակվել է մեզ մի պատգամով անհանգստացնել
Ետ պահանջելով այն կալվածները:
Որ նրա հայրը օրենքի բոլոր երաշխիքներով
Տուժել է հօգուտ մեր կտրիճ եղբոր։ Այս նրա մասին։
Այժմ գանք մենք մեզ և մեր գումարած ներկա ժողովին։
Ահա մեր գործը, այստեղ գրել ենք ծերուկ Նորվեգին,
Որ հորեղբայրն է այս Ֆորտինբրասի,
Եվ անկարացած, անկողնում ընկած՝
Իր եղբորորդու մտադրությունից լուր անգամ չունի,
Որ կասեցնի նրա ձեռնարկի շարունակումը,
Քանզի իր բոլոր զորաժողովը թվով ու կազմով
Համախմբված է նրա սեփական հպատակներից,
Եվ ահա մենք Ձեզ, բարի Կոռնելիուս, և Ձեզ, Վոլտիմա՚նդ,
Պաշտոն ենք տալիս՝ տանել ողջույններս ծեր նորվեգիացուն.
Բայց չենք տալիս ձեզ ուրիշ անձնական լիազորություն
Բանակցություններ վարելու իր հետ ավելի քան այն,
Ինչ որ մանրամասն այս հոդվածները ձեզ արտոնում են։
Բարի ճանապարհ, թող ձեր շտապը ապացույց լինի
ձեր անձնվիրության։

ԿՈՌՆԵԼԻՈՒՍ ԵՎ ՎՈԼՏԻՄԱՆԴ
Պատրաստ ենք թե այս, թե ամեն բանում ապացուցել այդ։
ԹԱԳԱՎՈՐ
Տարակույս չունենք, բարի ճանապարհ։
Վոլտիմանդը և Կոռնելիուսը դուրս են գնում։
Եվ այժմ, Լաերտ, դու ի՞նչ խոսք ունես։
Ասացիր ինձնից մի խնդրանք ունես, ի՞նչ Է այդ, Լաերտ,
Չես կարող խոսել բանավոր կերպով Դանիո արքային
Եվ իզուր անցնի։ Ի՞նչ բան կարող ես հայցել ինձանից,
Որ իսկույն չտամ որպես իմ ընծան, ոչ քո խնդրանքը։
Գլուխը սրտին այնպես մոտիկ չէ
Կամ ձեռքը բերնին այնպես ծառայող,
Ինչպես դանիական գահը քո հորը։
Ասա ինձ, Լաերտ, ի՞նչ է փափագդ։
ԼԱԵՐՏ
Ողորմած տեր իմ,
Ձեր թույլտվությունն ու բարի շնորհը Ֆրանսիա դառնալու,
Ուրկից թեպետ և մեծ հոժարությամբ ես այստեղ եկա
Ձեր թագադրության առթիվ հարգանքս մատուցանելու,
Բայց այժմ, այդ պարտքս կատարելուց ետ,
Խոստովանվում եմ, որ բոլոր խոհերս ու տենչանքներս
Ձգտում են կրկին դեպի Ֆրանսիա և խոնարհվում են
Ձեր ներողամիտ թույլտվությունը հայցելու համար։
ԹԱԳԱՎՈՐ
Արդյոք հորիցդ հրաման առե՞լ ես, նա ի՞նչ է ասում։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Տե՛ր իմ, տքնաջան թախանձանքներով նա կորզեց ինձնից
Դանդաղ հրամանս, և վերջ ի վերջո ես ստիպվեցի
Դրոշմել դժկամ հավանությունս իր կամքի վրա։
Խնդրում եմ, տեր իմ, թույլ տվեք գնա։
ԹԱԳԱՎՈՐ
Ընտրիր պատեհ ժամ, Լաերտ, տեր Եղիր քո ժամանակին։
Եվ բարի ձիրքերդ թող գործածեն այն ըստ քո հաճույքի։
Իսկ այժմ, Համլետ, իմ եղբորորդի և նույնիսկ որդի...
ՀԱՄԼԵՏ
(Առանձին)
Մի քիչ ավելի, քան Եղբորորդի, պակաս, քան որդի։
ԹԱԳԱՎՈՐ
Ի՞նչ ասել է այդ, որ դեռ թուխպերը կախված են վրադ։
ՀԱԱԼԵՏ
Այդպես չէ, տե՛ր իմ, չափից ավելի արևի տակ եմ։
ԹԱԳՈՒՀԻ
Սիրելի Համլետ, դեն ձգիր քեզնից այդ մռայլ գույնը,
Եվ թող քո աչքը բարեկամի պես նայի Դանիացուն։
Հերիք է այդպես կախված կոպերով
Ազնիվ ծնողիդ որոնես հողում.
Դու գիտես, որ դա առօրյա բան է։
Ով որ ապրում է պետք է և մեռնի՜
Անցնելով կյանքից ի հավերժություն։
ՀԱՄԼԵՏ
Այդպես է, տիկին, սովորական բան է։
ԹԱԳՈՒՀԻ
Եթե այդպես է, ինչու է դա քեզ անսովոր թվում։
ՀԱՄԼԵՏ
Թվո՞ւմ, ոչ, տիկի՛ն, այլ է, չգիտեմ «թվումն» ինչ բան է.
Ո՛չ մելանագույն վերարկուս միայն, սիրելի մայր իմ,
Ո՛չ հանդիսավոր սև հանդերձները,
Ո՛չ բուռն շնչի հողմային հևքը
Եվ ոչ աչքերի հորդահոս գետը,
Ո՛չ էլ երեսի վշտահար տեսքը,
Կսկիծի բոլոր ձև ու կերպերի, նշանների հետ
Կարող են երբեք հարազատորեն ներքինս հայտնել;
Դրանք բոլորն էլ, ճիշտ է, թվում են,
Դրանք բոլորն էլ բաներ են, որ մարդ կարող է խաղալ,
Բայց այստեղ՛ ներսում, այնպիսի բան կա, որ անց է ցույցից։
Իսկ սրանք վշտի պաճուճանքն են լոկ և արդուզարդը։
ԹԱԳԱՎՈՐ
Շատ սիրալիր է և սրտիդ համար պատվաբեր, Համլե՚տ,
Որ վճարում ես սգո պարտքերդ հանգուցյալ հորդ,
Բայց պետք է գիտնաս, որ հայրդ նույնպես կորցրեց մի այր,
Այդ կորած հայրն էլ կորցրեց իրենը,
Եվ վերապրողը իր որդիական պարտականությամբ
Պետք է սուգ պահի որոշ ժամանակ:
Բայց հարատևել համառ վշտի մեջ նշանակում է
Սաստիկ ամբարիշտ կամակորություն, ոչ առնացի սուգ։
Դա ցույց է տալիս երկնքի հանդեպ ապստամբ մի կամք,
Մի սիրտ անպաշտպան, մի միտք անհամբեր,
Եվ պարզ ու անուս հասկացողություն, քանի որ մի բան,
Որ, գիտենք, նույնչափ սովորական Է և պետք Է լինի,
Որչափ ամենից հասարակ բանը մեր խելքի առաջ,
Ինչո՜ւ խռովկան դժկամակությամբ մեր սրտին առնենք,
Չէ. հանցանք Է դա երկնքի հանդեպ,
Հանցանք է նույնիսկ մեռյալների դեմ և բնության դեմ,
Եվ դատողության առաջ անհեթեթ,
Որի առօրյա բնաբանն Է հայրերի մահը,
Եվ որն առաջին դիակից մինչև այսօր մեռնողը
Աղաղակում Է. «Այսպես Է կարգը»։
Դեն ձգիր ուրեմն այդ անզոր վիշտը, աղաչում ենք քեզ,
Եվ ընդունիր մեզ որպես քո հայրը,
Քանի որ պետք Է աշխարհն իմանա,
Որ ամենից մոտ դու ես մեր գահին,
Եվ ես ոչ նվազ սեր ու գորովանք ունեմ դեպի քեզ,
Որքան ամենից սիրալիր հայրը դեպի իր որդին։
Գալով քո հայտնած դիտավորության,
Որ կամենում ես Վիտտենբերգ դառնալ և դեռ ուսանել,
Դա մեր փափագին սաստիկ ներհակ է։
Աղաչում ենք քեզ, հոժարի՛ր կենալ և ապրել այստեղ՛
Իբրև մեր աչքի խինդ ու սփոփանք,
Իբրև գլխավոր մեր պալատական,
Մեր եղբորորդի և իբրև որդի։
ԹԱԳՈՒՀԻ
Մորդ խնդրանքը թող իզուր չանցնի, սիրելի Համլետ,
Ես էլ խնդրում եմ, կա՛ց այստեղ՝ մեզ մոտ,
Մի գնա Վիտտենբերգ:
ՀԱՄԼԵՏ
Տիկի՛ն, ջանք կանեմ Ձեզ հնազանդելու։
ԹԱԳԱՎՈՐ
Ահա սիրալից և լավ պատասխան.
Եղիր Դանիայում, ինչպես ինքներս։ Ե՛կ գնանք, տիկին,
Համլետի այս հեզ և անբռնադատ համակերպումը
Խայտանք է սրտիս, ի պատիվ որին
Դանիայի արքան չպետք է ըմպի ցնծալից բաժակ
Առանց որ իսկույն մեծ թնդանոթը հայտնի ամպերին,
Եվ թագավորի խմած կենացին երկինքը ձայն տա՜
Երկրային ամպրոպն անդրադարձելով։ Գնանք միասին։
Փողեր։ Բոլորը գնում են, բացի Համլետից։
ՀԱՄԼԵՏ
Երանի այս պինդ, խիստ պինդ մարմինը
Հալվեր ու լուծվեր և փոխվեր ցողի
Կամ Անվախճանը ուղղած չլիներ իր պատվիրանը
Անձնասպանի դեմ։ Աստված իմ, Աստված,
Ինչպես տաղտկալի, անհամ ու տափակ, փուչ են թվում ինձ
Աշխարհի բոլոր վայելչանքները։ Թուհ դրանց վրա։
Մի պարտեզ է դա, որ քաղհան չեղած սերմի է հասել,
Ուր բնուստ կոպիտ և բիրտ բաները իշխում են միայն։
Ի՞նչ, այստեղ հասնի դեռ երկու ամիս իր մահից չանցած,
Ոչ, այդքան չկա, երկու էլ չկա։ Ինչ մեծ թագավոր,
Որ սրա մոտ այն էր, ինչ Հիպերիոնը մի սատիրի մոտ,
Այնպես մորս վրա գուրգուրում էր նա, որ չէր թույլ տալիս
Երկնքի հողմերը մի քիչ խիստ դիպչեն նրա այտերին։
Երկինք ու երկիր, պե՞տք է միտ բերեմ,
Այնպես փարած էր նա իր ամուսնուն,
Որ ախորժակը աճում էր կարծես հենց իր սնունդով։
Եվ, այնուհանդերձ, մեկ ամիս չանցած։ Ա՜խ, չմտածեմ...
Թուլություն, անունդ կին է։
Մի փոքրիկ ամիս, նախքան մաշվեին այն կոշիկները,
Որոնցով քայլում էր նա խեղճ հորս մարմնի ետևից,
Ինչպես նիոբեն, համակ արտասուք, նա ինքը... ինքը...
Տեր Աստված, անբան անասունն անգամ
Ավելի երկար սուգ պիտի պահեր։
Եվ ամուսնանա իմ հորեղբո՞ր հետ, իմ հոր եղբոր հետ։
Բայց նա հորս այնքան նման է, որքան ես Հերկուլեսին։
Մեկ ամիս չեղած, նախքան բորբոքված նրա աչքերից
Իր ամենակեղծ արտասուքների աղը սրբվեր,
Արդեն պսակված։ 0՜, չար արտորանք։
Սուրալ այսպիսի հաջողակությամբ դեպի պիղծ մահիճ,
Դա լավ չէ, ոչ էլ լավ պիտի լինի,
Բայց պայթիր, սիրտ իմ, քանի որ պետք է կապ դնեմ լեզվիս։
Գալիս են Հորացիոն, Մարցելլոսը և Բեռնարդոն։
ՀՈՐԱՑԻՈ
Իմ հարգանքները Ձերդ մեծությանը։
ՀԱՄԼԵՏ
Ուրախ եմ, որ Ձեզ առողջ եմ տեսնում։
Հորացիո՞ն է սա, թե ոչ, ես ինքս ինձ մոռանում եմ։
ՀՈՐԱՑԻՈ
Ինքն է և հավետ Ձեր խոնարհ ծառան։
ՀԱՄԼԵՏ
Պարոն, սիրելի իմ բարեկամս,
Թող այս անունը փոխանակենք միշտ։ Ասա՛, Հորացիո,
Ինչո՞ւ ես եկել դու Վիտտենբերգից։ Մարցելլո՞ս։
ՄԱՐՑԵԼԼՈԱ
Տե՛ր իմ։
ՀԱՄԼԵՏ
Պարո՛ն, ուրախ եմ, որ Ձեզ տեսնում եմ։
(ԲԵռնարդոյին) Բարի երեկո։
Ճիշտ, Վիտտենբերգից ինչո՞ւ ես եկել։
ՀՈՐԱՑԻՈ
Դատարկաշրջիկ բնավորություն, սիրելի տերս։
ՀԱՄԼԵՏ
Թշնամուցդ անգամ չէի կամենա այդ խոսքը լսել,
Դու էլ ականջս մի բռնադատիր,
Որ խոսքիդ լսի անձիդ հակառակ,
Լավ գիտեմ, որ դու այդպիսի մարդ չես,
Բայց ի՞նչ գործ ունես Էլսինորի մեջ։
Մեկնելուցդ առաջ պետք է քեզ մի լավ խմել սովորցնեմ։
ՀՈՐԱՑԻՈ
Տեր իմ, ես եկա Ձեր հոր թաղումը տեսնելու համար։
ՀԱՄԼԵՏ
Խնդրեմ մի ծաղրիր, ուսանո՛ղ ընկեր։
Կարծեմ թե եկար մորս հարսանիքը տեսնելու համար։
ՀՈՐԱՑԻՈ
Իսկապես, տեր իմ, շատ շուտ հաջորդեց մեկը մյուսին։
ՀԱՄԼԵՏ
Խնայողություն, խնայողություն, Հորացիո։
Մեռելաճաշի կերակուրները պաղ մատուցվեցին
Հարսնասեղանի հրավիրյալներին։ Լավ էր, Հորացի՛ո,
Որ իմ ամենից անգութ թշնամուն երկնքում գտնեի,
Քան թե այդ օրը տեսւսծ լինեի։
Հայրս... կարծես թե տեսնում եմ հորս։
ՀՈՐԱՑԻՈ
Ա՜հ, ո՞րտեղ, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Հոգուս աչքի մեջ։
ՀՈՐԱՑԻՈ
Տեր իմ, մեկ անգամ տեսել եմ նրան, ի՜նչ թագավոր էր։
ՀԱՄԼԵՏ
Մարդ էր, Հորացիո, իր ամեն բանով։
Մեկ էլ չեմ տեսնի նրա նմանը։
ՀՈՐԱՑԻՈ
Տեր իմ, կարծում եմ, որ երեկ գիշեր ես տեսա նրան։
ՀԱՄԼԵՏ
Տեսար, ում։
ՀՈՐԱՑԻՈ
Ձեր հորը, տեր իմ, թագավորին։
ՀԱՄԼԵՏ
Հորս։
ՀՈՐԱՑԻՈ
Չափավորեք, խնդրեմ, մի րոպե
Ձեր զարմացումը և ուշադրությամբ ականջ դրեք ինձ,
Մինչև որ պատմեմ այս պարոնների վկայությունով
Պատահած հրաշքը։
ՀԱՄԼԵՏ
Ի սեր Աստծո, պատմիր, շուտ պատմիր։
ՀՈՐԱՑԻՈ
Երկու գիշեր է վրա վրա այս պարոնները՜
Բեռնարդոն ինքը և Մարցելլոսը, հսկած ժամանակ,
Գիշերվա կեսին և մեռելային ամայության մեջ
Մի բան են տեսնում։ Մի ձև, Ձեր հոր պես
Գլխից մինչև ոտք սպառազինված, երևում է նրանց
Եվ հանդիսավոր ու ծանր քայլով գալիս անցնում է
Նրանց առջևից և երեք անգամ քայլում է այսպես
Նրանց ապշահար և ահաբեկված աչքերի առաջ
Իր գավազանի հեռավորությամբ։
Իսկ սրանք վախից դոնդողի փոխված
Պապանձված կանգնում և ոչինչ ասել չեն կարողանում։
Այս բանն ահալից գաղտնապահությամբ հաղորդեցին ինձ։
Երրորդ գիշերը ես էլ նրանց հետ պահակ կանգնեցի
Եվ ճիշտ նույն ձևով, որ պատմել էին միևնույն ժամին,
Նույն կերպարանքով, ամեն մի բառը կետ առ կետ ճշգրիտ
Տեսիլքը եկավ։ Ձեր հորը, տեր իմ, ճանաչում էի,
Երկու ձեռքս իրար այնպես նման չեն։
ՀԱՄԼԵՏ
Բայց դա որտե՞ղ էր։
ՀՈՐԱՑԻՈ
Հարթավայրի վրա, ուր հսկում էինք։
ՀԱՄԼԵՏ
Չխոսեցի՞ք իր հետ։
ՀՈՐԱՑԻՈ
Խոսեցի, բայց նա չպատասխանեց։
Միայն ինձ թվաց, թե նա մի անգամ գլուխը վեր տարավ
Եվ շարժում արեց, որպես թե մի բան ասել ուզենար,
Բայց այդ րոպեին աքլորը կանչեց,
Եվ նա այդ ձայնից հեռացավ փութով
Եվ անհայտացավ մեր տեսությունից։
ՀԱՄԼԵՏ Շատ տարօրինակ։
ՀՈՐԱՑԻՈ
Կյանքովս եմ երդվում, հարգելի տերս, որ ճշմարիտ է։
Եվ մենք մեզ համար պարտք համարեցինք գալ և Ձեզ հայտնել.
ՀԱՄԼԵՏ
Այդպե՞ս, պարոններ, բայց դա ինձ սաստիկ վրդովեցնում է։
Այս գիշեր նորից պահակը դո՞ւք եք։
ՄԱՐՑԵԼԼՈԱ ԵՎ ԲԵՌՆԱՐԴՈ Այո, ազնի՛վ տեր։
ՀԱՄԼԵՏ
Զինվա՞ծ էր ասացիք։
ՄԱՐՑԵԼԼՈԱ ԵՎ ԲԵՈՆԱՐԴՈ Զինված էր, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Գագաթից կրո՞ւնկ։
ՄԱՐՑԵԼԼՈԱ ԵՎ ԲԵՌՆԱՐԴՈ Գլխից մինչև ոտք։
ՀԱՄԼԵՏ Դեմքը չտեսա՞ք։
ՀՈՐԱՑԻՈ
Տեսանք, ազնի՛վ տեր, երեսակալը վերև էր քաշված։
ՀԱՄԼԵՏ
Խոժո՞ռ էր դեմքը։
ՀՈՐԱՑԻՈ
Ավելի տրտում, քան թե բարկացած։
ՀԱՄԼԵՏ Գունա՞տ, թե կարմիր։
ՀՈՐԱՑԻՈ Սաստիկ գունատ էր։
ՀԱՄԼեՏ Եվ իր աչքերը հառե՞ց ձեզ վրա։
ՀՈՐԱՑԻՐ Անընդհատորեն։
ՀԱՄԼԵՏ Ա՜խ. երանի թե այնտեղ լինեի։
ՀՈՐԱՑԻՐ Դա Ձեզ կապշեցներ։
ՀՈՐԱՑԻՈ Դա Ձեզ կապշեցներ։
ՀԱՄԼԵՏ Հավանական է, շատ հավանական։ Երկա՞ր սպասեց։
ՀՈՐԱՑԻՈ
Այնքան, որքան մարդ միջակ շտապով մեկ հարյուր համրե։
ՄԱՐՑԵԼԼՈԱ ԵՎ ԲԵՌՆԱՐԴՈ
Ավելի երկար, ավելի երկար։
ՀՈՐԱՑԻՈ
Ոչ, երբ ես կայի։
ՀԱՄԼԵՏ
Եվ նրա մորուքն ալեխառն էր, չէ՞։
ՀՈՐԱՑԻՈ ճիշտ իր կենդանի ժամանակվա պես՛ սև, արծաթախառն։ ՀԱՄԼԵՏ
Ես էլ այս գիշեր կհսկեմ ձեզ հետ. գուցե նորից գա։
ՀՈՐԱՑԻՈ
Վստահ եմ կգա։
ՀԱՄԼԵՏ
Թե ագնիվ հորս կերպարանքն առնի, կխոսեմ իր հետ, Թեկուզ դժոխքն էլ բերանը բանա և «լռի՛ր» գոչի։ Այժմ խնդրում եմ ձեզ բոլորիդ էլ, եթե մինչև այժմ այս երևույթը ծածուկ եք պահել, թողեք տակավին, որ Ձեր լռության քողի տակ կենա, և այս զիշեր էլ ինչ որ պատահի, տվեք ձեր մտքին, բայց ոչ ձեր լեզվին։ Ես էլ ձեր սերը կփոխարինեմ։ Դե, մնաք բարով։ Հարթավայրի վրա տասնմեկի և տասներկուսի մեջ Կհանդիպեմ ձեզ։
ԱՄԵՆՔԸ Մեր հարգանքները Ձեր ազնվության։
ՀԱՄԼԵՏ
Ձեր սերը, պարոններ, նույնպես իմս էլ ձեզ, գնացեք բարով։
Բոլորը գնում են, բացի Համլետից։
Իմ հոր ոգին սպառազինված... Մի բան կա այստեղ։
Ես կասկածում եմ, որ մի պիղծ ոճիր կատարված լինի։
Երնեկ թե գիշերն եկած լիներ այժմ։
Մինչև այն, հոգիս, անվրդով մնա։ Զազիր գործերը կգան հրապարակ, թեկուզ Երկիրն իսկ թաքցնի իր տակ։
Գնում է դուրս։


ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ

Մի սենյակ Պոլոնիոսի տան մեջ։
Գալիս են Լաերտը և Օֆելյան։
ԼԱԵՐՏ
Արդեն իրերս նավի վրա են, մնաս բարև, քույր։ Երբ նպաստավոր լինեն հողմերը, և նավ գտնվի,
Չքնես, այլ ինձ լուր գրես քեզնից։
ՕՖԵԼՅԱ
Մի՞թե այդ մասին տարակույս ունես։
ԼԱԵՐՏ
Գալով Համլետին և իր սին շնորհին: Մի քմահաճույք համարիր դու այդ և արյան մի խաղ: Գարնան մանուշակ նորատի բնության, Վաղահաս, բայց վաղանց, անուշ, բայց անտև,
Մի կարճ րոպեի բույրն ու բերկրանքը, ոչինչ ավելի։
ՕՖԵԼՅԱ
Հենց այդքա՞ն միայն։
ԼԱԵՐՏ Ոչինչ ավելի։
Քանզի բնությունը, երբ զարգանում է, Չի աճում միայն ջիղ ու ծավալով: Այլ երբ այդ տաճարն ընդարձակվում է: Հոգու և մտքի ներքին պաշտոնն էլ հետն է զարգանում։ Գուցե իսկապես սիրում է քեզ այժմ,և նրա կամքի ողջախոհությունն այժմ մաքուր է որևէ կեղտից և կեղծությունից, բայց երբ որ նրա բարձր աստիճանը կշռի մեջ դնես. պետք Է վախենաս, որ նա ինքն Էլ չէ իր կամքի տերը, այլ հպատակն է ինքն իր ծնունդի և անկարող է ամեն աննշան անհատի նման իր համար ձևել, քանի որ նրա այդ ընտրությունից կախված է երկրի ապահովությունն ու ողջությունը, և այդ պատճառով իր ընտրությունը շրջագծված Է այն մարմնի ձայնով և հոժարությամբ, որի գլուխն է նա։ Ուրեմն երբ ասի, թե քեզ սիրում Է, խոհե՛մությունդ այն չափով միայն պետք Է հավատա, որչափ որ Համլետը իր հատուկ կամքով և աստիճանով կարող է փոխել իր խոսքը գործի, այսինքն՝ այնքան, Արքան Դանիայի ընդհանուր ձայնը հավանություն տա։
Կշռիր ուրեմն, թե քո պատիվը որքան կտուժի,
Եթե դյուրախաբ ականջով լսես նրա երգերին, կամ թե սիրտդ տաս, կամ թե բաց անես ողջախոհ գանձդ նրա սանձազուրկ տարփանքի առաջ։ Վախեցիր, Օֆելյա, վախեցիր դրանից, սիրելի քույրիկ, և միշտ պահիր քեզ քո համակրանքի թիկունքը քաշված,
Հեռու ցանկության նետից ու վտանգից։
Ամենից զգաստ կույսն էլ շվայտ է,
Եթե Լուսնին իսկ ցույց տա իր մարմնի գեղեցկությունը։
Առաքինությունն ինքն էլ ազատ չէ զրպարտությունից։
Հաճախ թրթուրը ուտում է գարնան երախայրիքը
Նախքան թե նրանք կոկոն բանային,
Եվ պատանության վաղ առավոտրն, ջինջ ցողի պահին,
Վարակիչ հողմերն առավելապես երկյուղալի են։
Զգույշ ուրեմն, վախից ապահով պահապան չկա։
Մատաղ արյունը ինքնին ըմբոստ է,
Նույնիսկ երբ ոչ ոք չի դրդում նրան։
ՕՖԵԼՅԱ
Այս բարի դասիդ ազդեցությունը
Կպահեմ որպես սրտիս պահապան։ Բայց, բարի եղբայր, Միգուցե դու էլ ճիշտ այնպես անես, ինչպես ամբարիշտ քարոզիչներից շատերն են սովոր, որ քարոզելով Երկնքի փշոտ զառիվեր ուղին: Իրենք հղփացած և ապերասան անառակի պես Գնում են վայելքի ծաղկալից շավղով,
Հենց իրենք անփույթ իրենց խորհրդին։
ԼԱԵՐՏ
Ոչ, միամի՛տ կաց։ Բայց ուշանում եմ, ահա հայրս։
Գալիս է Պոլոնիուսը։
Կրկին օրհնանքը կրկին շնորհ է։
Բախտս ժպտում է տալով ինձ առիթ երկրորդ հրաժեշտի։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Դեռ այստե՞ղ, Լաերտ, գնա՛, գնա նավը.։ Հողմն առագաստիդ ուսին է նստել, Եվ քեզ են սպասում։ Ահա օրհնությունս։
Ձեռքը դնելով Լաերտի գլխին։

Եվ այս մի քանի սկզբունքները հիշողությանդ մեջ,
Տես, լավ փորագրես։ Լեզու մի շռայլիր ամեն մի մտքիդ
Եվ ոչ էլ ամեն տհաս խորհրդի՛ գործադրություն։
Մարդամոտ եղիր, բայց ոչ գռեհիկ,
Բարեկամներիդ, որ ընտրած լինես և փորձի դրած,
Պողպատ օղերով պրկիր հոգուդ հետ,
Բայց ձեռքիդ ափը մի կոշտացրու՜ պատվասիրելով
Նոր ձվից ելած և դեռ անփետուր ամեն ընկերոջ։
Զգույշ կաց կռվից, բայց երբ մեջ մտար,
Այնպես տար գործը, որ զգուշանա ոսոխդ քեզնից։
Ականջդ ամենքին, ձայնդ քչերին.
Առ ամեն մարդուց նրա կարծիքը,
Դատողությունդ քեզ համար պահիր։
Թանկ զգեստ հագիր, որքան քսակդ կարող է զորել,
Բայց ոչ սեթևեթ, ճոխ, ոչ զարդարուն,
Քանզի զգեստը հայտնում է հաճախ, թե ինչ է մարդը,
Եվ Ֆրանսիայում դիրք ու աստիճան ունեցող մարդիկ
Շատ նուրբ ու ընտիր ճաշակի տեր են, հատուկ այդ բանում։
Ոչ պարտք առ, ոչ տուր, քանզի շատ անգամ փոխատվությունը
Թե դրամն է կորցնում, թե բարեկամին,
Փոխառությունն Էլ բթացնում Է խնայողությունը։
Այս ամենից վեր միշտ անկեղծ եղիր դու ինքդ քեզ հետ,
Եվ կհետևի այս բանին, ինչպես տիվը գիշերին,
Որ ոչ ոքի հետ չես կարող կեղծել։ Դե, գնաս բարով,
Եվ օրհնությունս թող սրանք քո մեջ արգասավորի։
ԼԱԵՐՏ Շատ խոնարհաբար հրաժեշտ եմ առնում։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Գնա, ժամանակն Է, և ծառաներդ քեզ են սպասում։
ԼԱԵՐՏ
Մնա՛ս բարով, քո՛ւյր, և լա՛վ միտդ պահիր ինչ որ ասացի։
ՕՖԵԼՅԱ
Քո ասածները փակված կմնան հիշողությանս մեջ,
Եվ բանալին Էլ կմնա քեզ մոտ։

Մնացեք բարով։
Գնում է։
ԼԱԵՐՏ
Մնացեք բարով։

Գնում է։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Քեզ ի՞նչ է ասել, Օֆելյա՛։
ՕՖԵԼՅԱ
Ներեցեք, տեր իմ, Համլետի մասին մի բան ասաց ինձ։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
ճիշտ, լավ ասացիր, լսել եմ, թե նա վերջերս հաճախ առանձին ժամեր նվիրել Է քեզ, և թե դու ինքդ շատ անվերապահ և շռայլ կերպով ընդունել ես նրան։ Եթե այդպես Է, և ինձ ասել են, թե ճիշտ այդպես Է, և այդ լոկ իբրև նախազգուշացում պետք Է քեզ ասեմ. Որ չես գիտակցում այնպես պարզորեն, ինչպես վայել Է իմ աղջկանս և քո իսկ պատվին։ Ի՞նչ կա Ձեր միջև, ճշմարիտն ասա։
ՕՖԵԼՅԱ
Տեր իմ, վերջերս շատ ապացույցներ տվել Է նա ինձ
Իր համակրության։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Համակրության, բա՜։
Խոսում ես, ինչպես մի անփորձ աղջիկ
Անվարժ այսպիսի խիստ վտանգավոր մի պարագայի։
Հավատում ես դու քո այդպես ասած «ապացույցներին»։
ՕՖԵԼՅԱ
Չգիտեմ, տեր իմ, թե ինչ մտածեմ։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Հա, այդ ես կասեմ, մտածի՛ր, թե դու մի երեխա ես, որ ընդունել ես այդ ապացույցներն հնչուն դրամի տեղ, Մինչ կեղծ են նրանք։ Դու քեզ ավելի թանկ ապացուցիր, թե ոչ (խեղճ բառի հոգին չհանենք այսքան կրկնելով),
Հիմարությունդ կապացուցես ինձ։
ՕՖԵԼՅԱ
Տեր իմ, նա միայն պատվավոր ձևով իր սերն է հայտնել։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Այո, կարող ես «ձև» անվանել այդ, գնա, գնա բանիդ։
ՕՖԵԼՅԱ
Եվ իր խոսքերը երկնքի բոլոր սուրբ երդումներով
Հաստատում էր նա։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Հա, որոգայթներ կտցար բռնելու։ Ես շատ լավ գիտեմ, որ երբ արյունը բոցավառվում է, ինչ շռայլությամբ է հոգին երդումներ տալիս լեզվին։ Այդ բոցերն, աղջիկ, որ լույս են սփռում, բայց ոչ ջերմություն՝ Երկուսիցն էլ զուրկ, հենց խոստանալիս, դեռ բերնից չելած չպետք է երբեք կրակ համարես։ Լսիր, այս օրից մի քիչ ավելի խնայող եղիր Օրիորդական ներկայությանդ, Հանդիպումներիդ ավելի գին դիր, ոչ թե միշտ եղիր հրամանին պատրաստ։ Գալով Համլետին՝ հիշի՛ր միշտ, թե նա երիտասարդ է, Եվ թե ավելի երկար պարանով կարող է շրջել, քան թե քեզ համար թույլատրելի է։ Կարճը, Օֆելյա, հավատ չընծայես այդ երդումներին, դրանք միմիայն վատ միջնորդներ են ոչ թե այն գույնի, ինչ ցույց է տալիս նրանց դրսինը, այլ խնդրարկուներ անսուրբ իղձերի, որ փսփսում են սուրբ ու բարեպաշտ կավատների պես ավելի սաստիկ խաբելու համար։
Մի անգամ ընդմիշտ թող քեզ պարզ ասեմ ինձ հաճելի չէ, որ այսուհետև ազատ րոպեներդ այդպես շռայլես և Համլետի հետ ասուլիս անես։ Զգույշ, ասում եմ, խելքդ ժողովիր։
ՕՖԵԼՅԱ
Հնազանդ եմ, տեր իմ։ Գնում են։


ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ
Հարթավայրի վրա։
Գալիս են Համլետը, Հորացիոն և Մարցելլոսը։
ՀԱՄԼԵՏ Օդը շատ խիստ է, սոսկալի ցուրտ է։
ՀՈՐԱՑԻՈ Այո, դառնաշունչ և կտրող օդ է։
ՀՈՐԱՑԻՐ Մոտ տասներկուսն է։
ՄԱՐՑԵԼԼՈԱ Ոչ, արդեն զարկեց։
ՀԱՄԼԵՏ
Ո՞ր Ժամն է հիմա.
ՀՈՐԱՑԻՈ
Մոտ տասներկուսն է։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Ոչ, արդեն զարկեց։
ՀՈՐԱՑԻՈ
ճի՞շտ, չլսեցի։ Մոտ է ուրեմն այն ժամանակը,
Երբ սովորաբար ոգին գալիս է։
Փողեր, թնդանոթ բեմի ետևից։
Այս ի՞նչ է, տե՛ր իմ։
ՀԱՄԼԵՏ
Արքան այս գիշեր տոն է կատարում և խնջույք ունի։ Կոնծաբանում է և գլդորվելով կայթպար է պարում, և երբ լցնում Է Հռենոսի գինին իր կոկորդն ի վար,
Թմբուկն ու փողերն այսպես գոռում են
Ի պատիվ նրա խմած կենացին։
ՀՈՐԱՑԻՈ
Մի՞թե դա մի հին սովորություն Է։
ՀԱՄԼԵՏ
Այո, այդպես է, բայց իմ կարծիքով, թեև ես ինքս այստեղ եմ ծնված և մանկությունից դրան վարժված, դա մի այնպիսի սովորություն Է, որի խախտումն Է ավելի պատիվ, ոչ ետևումը։ Այս գլխամոլոր կերուխումները մեզ արևելքից մինչև արևմուտք այլ ազգերի մոտ, խայտառակում են. նրանք հարբեցող են անվանում մեզ և խոզավայել մակդիրներ կցում մեր անուններին։
Եվ դա, իսկապես մեր մեծ գործերից, որչափ էլ բարձր,
Խլում է փառքի ուղը և ծուծը,
Ինչպես շատ անգամ նույնն է պատահում անհատների հետ,
Որոնք կրելով բնության ինչ որ ախտավոր մի բիծ,
Ինչպես ի ծնե մի բան, որի մեջ նրանք մեղք չունեն,
Քանի որ էակն ինքը չի կարող իր ծագումն ընտրել,
Իրենց խառնվածքի որոշ հակումի զորանալովը,
Որ դատողության բերդ ու պարիսպը վար է տապալում
Կամ ունենալով մի սովորություն.
Որ հավանելի քաղաքավարության որևէ ձևը
Չափազանցում է, այդ մարդիկ, ասում եմ,
Մի հատ թերության դրոշմը կրելով,
Լինի դա բնության տված համազգեստ, լինի բախտի աստղ,
Նրանց բոլոր մյուս արժանիքները,
Թեկուզ անարատ, ինչպես սրբություն,
Եվ անթիվ, որքան տրված է մարդուն,
Դարձյալ ընդհանուր կարծիքի առաջ
Այդ մեկ մասնավոր պակասությունից կարատավորվեն։
Մի մասնիկ ժանգը բոլոր ազնիվ նյութն ապականում է
Եվ իջեցնում իր անարգության։
Գալիս է ուրվականը։
ՀՈՐԱՑԻՈ
Նայեցեք, տեր իմ, գալիս է...
ՀԱՄԼԵՏ
Հրեշտակներ, շնորհի սպասավորներ, պաշտպանեք մեզ։
Ինչ էլ լինես դու, փրկված ոգի, թե դև դժոխքի, Երկնքից հետդ բույր բերած լինես, գեհենից՜ խորշակ, թեկուզ չար լինեն նպատակներդ, թեկուզ բարեգութ, այնպես հարցահույզ դեմքով ես գալիս. որ պետք է խոսեմ, պետք է կանչեմ քեզ, Համլետ թագավոր, Հայր, վեհափառ տեր Դանեմարքայի, պատասխան տուր ինձ։ Մի թողնիր պայթեմ անգիտությունից, Այլ ասա՛ ինչո՞ւ քո սուրբ ոսկերքը, մահվան ավանդված, պատռել են իրենց վարշամակները:
Ինչո՞ւ շիրիմդ, որտեղ քեզ տեսանք հանգիստ ամփոփված, Բացել է իր ծանր, մարմար երախը և քեզ դուրս ժայթքել։ Ի՞նչ միտք ունի այս, որ դու՝ մեռած դի, ամբողջ զրահապատ, վերայցելում ես Լուսնի շողքերը՝ դարձնելով գիշերն այսպես ահռելի, որ մենք՜ բնության խաղալիքներս, սոսկահար եղած ցնցվենք խոհերով, որոնց անհաս են մեր հոգիները։
Ասա, ի՞նչ է այս, ինչի համար է, ի՞նչ պետք է անենք։
Ուրվականը գլխով նշան է անում Համլետին։
ՀՈՐԱՑԻՈ
Նշան է անում, որ գնաք իր հետ,
Կարծես ուզում է ձեզ առանձնապես մի բան հաղորդել։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Նայեք ինչպես սիրալիր ձևով հրավիրում է Ձեզ
Դեպի ավելի մենավոր մի տեղ, բայց չերթաք, տեր իմ։
ՀՈՐԱՑԻՈ
Ոչ, ամենևին։
ՀԱՄԼԵՏ
Չի ուզում խոսել, պետք է ուրեմն հետևեմ նրան։
ՀՈՐԱՑԻՈ
Ոչ, չերթաք, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Ինչո՛ւ, վախս ի՞նչ է. կյանքս ինձ համար մի ասեղ չարժե,
Իսկ գալով հոգուս՝ ի՞նչ կարող է նա իմ հոգուն անել,
Քանի որ իր պես նա էլ անմահ է։
էլի կանչում է, պետք է հետևեմ։
ՀՈՐԱՑԻՈ
Իսկ եթե նա Ձեզ քարշ տա դեպի ծով
Կամ թե գագաթը այն քարաժայռի,
Որ կորացել է իր ստորոտից, կախվել ծովի վրա,
Եվ այնտեղ ինքը ուրիշ ահռելի մի ձև ստանա,
Որ դատողության իշխանությունը խլե ձեզանից
Եվ Ձեզ հասցնե խելագարության։
Խորհե՛ք, իշխա՜ն, այն տեղը ինքը, առանց այլ բանի, Խելագարության հովեր կփչի ամեն ուղեղի,
Որ այնքան կանգուն վար նայի ծովին
Եվ լսի ներքև նրա գոռոցը։
ՀԱՄԼԵՏ Դարձյալ կանչում է։ Գնա, գալիս եմ։
ՄԱՐՑԵԼԼՈՍ Չպետք է գնաք, իմ ազնիվ տերս։
ՀԱՄԼԵՏ Ձեռքներդ ետ քաշեք։
ՀՈՐԱՑԻՈ Լսե՛ք, տեր իմ, չպետք է գնաք։


ՀԱՄԼԵՏ
Թողեք, օրհասս ինձ ձայն է տալիս,
Եվ մարմնիս ամեն մի փոքրիկ նյարդը զորեղացնում է.
Ինչպես Նեմեյան առյուծի ջիղը։
Դարձյալ կանչում է, թողեք, պարոններ,
Երկինքն է վկա, ուրու կդարձնեմ ինձ արգելողին,
Հեռու ասում եմ։ Գնա, գալիս եմ։
Ուրվականը և Համլետը դուրս են գնում։
ՀՈՐԱՑԻՈ
Իր մտքի թափից խելագարվում է։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Գնանք ետևից։ Հարմար չէ այսպես հնազանդել նրան։
ՀՈՐԱՑԻՈ
Գնանք ետևից։ Ո՞ւր է հասնելու այս բանի վերջը։
ՄԱՐՑԵԼԼՈՍ
Մի բան է փտել Դանեմարքայում։
ՀՈՐԱՑԻՈ
Աստված կշտկի։
ՄԱՐՑԵԼԼՈՍ Հետևենք նրան։
Դուրս են գնում։

ՏԵՍԱՐԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Հարթավայրի մի այլ մասը։

Գալիս են Ուրվականը և Համլետը։
ՀԱՄԼԵՏ Ո՞ւր ես տանում ինձ։ Խոսիր, չեմ գալիս ավելի հեռու։
ՈՒՐՎԱԿԱՆ Լսիր։
ՀԱՄԼԵՏ Լսում եմ։
ՈՒՐՎԱԿԱՆ Մոտ է իմ ժամը,
Երբ ծծմբային տանջող բոցերին
Պետք է որ կրկին անձնատուր լինեմ։
ՀԱՄԼԵՏ Ավա՜ղ, խեղճ ոգի։
ՈՒՐՎԱԿԱՆ
Մի խղճար վրաս, այլ լսի՛ր ուշով հայտնելիքներս։
ՀԱՄԼԵՏ
Պարտքս լսելն է։
ՈՒՐՎԱԿԱՆ
Եվ վրեժ հանել լսելուց հետո։
ՀԱՄԼԵՏ Ի՞նչ։
ՈՒՐՎԱԿԱՆ
Հորդ ոգին եմ,
Դատապարտված եմ որոշ ժամանակ գիշերը շրջել և ցերեկները փակված ծոմ պահել կրակների մեջ, մինչև որ բոլոր կյանքիս օրերի պիղծ ոճիրները այրվեն ու սրբվեն։ Եթե ինձ վրա արգելք չլիներ իմ բանտանոցի գաղտնիքներն հայտնել, 0՜, կարող էի քեզ մի այնպիսի պատմություն անել, որի ամենից թեթև բառն անգամ հոգիդ կտանջեր,մատաղ արյունդ կսառեցներ, երկու աչքերդ աստղերի նման դուրս կթռցներ իրենց ոլորտքից, հյուսված ու զուգված այդ գիսակներդ կհյուսարձակեր, և ամեն մի մազ բարկացկոտ ոգենու փշերի նման ինձ կկանգնեցներ, բայց հավիտյանի այս հայտնությունը միս ու արյուն է ականջի համար անկարելի է։ Լսիր, օ՚, լսի՛ր, եթե իսկապես սիրել ես հորդ...
ՀԱՄԼԵՏ
Աստված իմ...
ՈՒՐՎԱԿԱՆ
Նրա հրեշային, ժանտ սպանության վրեժը հանի՛ր։
ՀԱՄԼԵՏ Ի՞նչ, սպանությա՞ն։
ՈՒՐՎԱԿԱՆ
Այո, և խիստ ժանտ մարդասպանության։
Ամենալավն էլ թեև այդպես է,
Բայց սա խիստ ժանտ էր, խիստ տարօրինակ, խիստ անբնական։
ՀԱՄԼԵՏ Պատմի՛ր շուտ, պատմիր, որ ես թևերով
Ավելի արագ, քան մտքի թռիչք կամ սիրո խոհեր,
Ի վրեժ սլանամ։
ՈՒՐՎԱԿԱՆ
Այո, տեսնում եմ, որ զգայուն ես, հեղգ կլինեիր, քան այն ճարպ խոտը, որ հանգստորեն արմատ է ձգում Լեթեի ափին, թե չհուզվեիր։ Արդ լսի՛ր, Համլետ, լուր են տարածել, թե պարտեզիս մեջ քնած միջոցիս օձ է ինձ խայթել։ Ամբողջ Դանիայի ականջն այս կերպով մահվանս ձևի շինծու պատմությամբ մոլորեցված է։ Բայց դու իմացիր, ազնիվ պատանի, ինձ խայթող օձը նա է, որ հիմա իմ թագն է կրում։
ՀԱՄԼԵՏ
Մարգարե, հոգիս, հորեղբա՞յրս...
ՈՒՐՎԱԿԱՆ
Այո, այդ շնացող, ազգապիղծ լիրբը իր ճարտար խելքի կախարդանքներով և նենգ ձիրքերով (Անեծք այն խելքին և այն ձիրքերին. որ այս աստիճան զորություն ունեն մոլորեցնելու): Իր ամոթալի ցանկամոլության համամիտ արավ արտաքուստ այնպես առաքինացույց թագուհուս կամքը, Համլետ, ինչպիսի մի անկում էր այդ, ինձնից, որի սերն այնպես ազնիվ էր, որ մնում էր միշտ իմ ամուսնական ուխտից անբաժան, ինձնից վար ընկնել և ստորանալ մի ապիրատի, որի բնատուր արժանիքները այնքան խեղճ էին ինձ հետ բաղդատած։
Բայց, ինչպես երբեք, առաքինությունը չի թուլանա, թեկուզ տառփանքը երկնային դեմքով նրան տարփածի, պագշոտությունն էլ թեկուզ լուսափառ հրեշտակի կցվի, շուտ կհագենա երկնային մահճից և լեշի վրա ճարակ կփնտրի։ Բայց կաց, զգում եմ վաղորդյան սյուքը. կարճ պետք է խոսեմ։ Այսինչ պարտեզում կեսօրից հետո ըստ ամենօրյա իմ սովորության քնած էի ես: Ապահով ժամիս հորեղբայրդ գալիս, մոտենում է ինձ՝ անիծյալ բանգի քամուկը լցրած մի սրվակի մեջ, և բորոտաբեր հյութը թափում է իմ ականջներում. Եվ այն աստիճան թշնամի է դա մարդու արյան հետ, որ այնպես արագ, ինչպես սնդիկը, վազում է մարմնի բնական անցքերով և բավիղներով և րոպեական իր ներգործությամբ թանձրացնում է մարդկային առողջ և նոսր արյունը:
Նույնը պատահեց և իմ արյան հետ, Եվ հանկարծահաս մի բորոտություն թափ տվեց դրսից. և գարշ ու զազիր կեղևով պատեց ողորկ մարմինս՝ Ղազարոսի պես։ Այսպես քնի մեջ մի եղբոր ձեռքով զրկվեցի կյանքից, թագից, թագուհուց, թաղվեցի մեղքիս բողբոջանքի մեջ՝ անհաղորդ, անծես, առանց օծության, հաշիվ չմաքրած, այլ ուղարկվեցի համարատվության՝ բոլոր մեղքերս գլխիս վրա դիզած:
ՀԱՄԼԵՏ Սոսկալի, սոսկալի, օ՜. խիստ սոսկալի։
ՈՒՐՎԱԿԱՆ
Եթե կա քո մեջ որդիական սեր, մի տար դու այդ,
Մի թող Դանիո թագավորական վեհ անկողինը
Քնանոց դառնա անառակության և պիղծ շնության։
Բայց ինչ կերպով էլ հետամուտ լինես այս նպատակին,
Չպետք է միտքդ արատավորես կամ թույլ տաս հոգուդ,
Որ նա մորդ դեմ դավադիր լինի։
Երկնքի վճռին հանձնիր դու նրան
Եվ այն փշերին, որ բնակվում են նրա կրծքի մեջ։
Թող նրանք խոցեն ու խայթեն նրան։
Շուտ, մնաս բարև, լուսատիտիկը հայտնամ է արդեն, որ լուսանում է և սկսում է իր անզոր բոցը գունաթափ անել:
Մնաս բարև, մնաս բարև, մնաս բարև, հիշիր ինձ։
Ուրվականը չքանում է։
ՀԱՄԼԵՏ
Ով երկնային բոլոր բանակներ, ով երկիր, Էլ ինչ,
Դժոխքն էլ կցեմ։ 0՜, թո՜ւհ։ Ամուր կաց, ամուր կաց, սի՛րտ իմ,
Եվ դուք, իմ ջղեր, մի պառավացեք մի ակնթարթում,
Այլ ինձ կուռ ու պինդ կանգուն պահեք։ Հիշե՞մ քեզ, այո, դու խեղճ ուրվական: Կհիշեմ քանի հիշողությունը աթոռ ունենա :Այս խելահեղված գնդակի միջում։ Հիշե՞մ քեզ, այո, իմ հիշողության գրատախտակից: Կջնջեմ բոլոր փուչ ու աննշան պատահարները, Գրքերի բոլոր ասացվածները, ամեն ձև ու դեմք: Անցյալի ամեն տպավորությունս։ Որ պատանությունն ու դիտողությունն այնտեղ գրել են, և քո պատվերը կապրի մեն մենակ ուղեղիս գրքի և հատորի մեջ՛ առանց խառնվելու ավելի ստոր ուրիշ նյութի հետ։
Ա՜հ, երկինք վկա, ա՜խ, չարագործ կին, և դու, սրիկա՛, սրիկա ժպտադեմ, անիծյա՛լ սրիկա։ Տետրակս, պետք Է հուշագրեմ այստեղ, թե մարդ կարող Է ժպտալ՝ և ժպտալ, և սրիկա լինել, Գոնե, վստահ եմ, կարելի Է այդ Դանեմարքայում։ Գնում է։
Այսպես, հորեղբայր, հիմա այստեղ ես, իմ կարգախոսը։
«Մնաս բարև, մնաս բարև, հիշիր ինձ»։
Երդվեցի։
Հորացիոն և Մարսելլոսը դրսից։ Տեր իմ, տեր իմ։
Ներս են գալիս։
ՄԱՐՑԵԼԼՈԱ
ՀԵ՜յ, իշխա՛ն Համլետ։
ՀՈՐԱՑԻՈ Երկինքը փրկի նրան փորձանքից։
ՀԱՄԼԵՏ Ամեն:
ՄԱՐՑԵԼԼՈՍ էհեյ, հե՜յ, իշխա՛ն։
ՀԱՄԼԵՏ էհե՜յ, հե՜յ, տղա։ Եկ, թռչուն, եկ, եկ։
ՄԱՐՑԵԼԼՈՍ Լավ, ի՛նչ պատահեց, իմ ազնիվ տերս։
ՀՈՐԱՑԻՈ Ի՞նչ եղավ, իշխա՛ն։
ՀԱՄԼԵՏ 0՜, զարմանալի։
ՀՈՐԱՑԻՈ Դե, պատմե՛ք մեզ, սիրելի տերս։
ՀԱՄԼԵՏ Ոչ, դուք կհայտնեք։
ՀՈՐԱՑԻՈ Ե՞ս, երբեք, տեր իմ, երկինքն է վկա։
ՄԱՐՑԵԼԼՈՍ Ոչ էլ ես, տե ր իմ։
ՀԱՄԼԵՏ Լավ, ի՞նչ կասեիք,
Որ ադամորդու մտքովը կանցներ... Գաղտնի կպահե՞ք։
ՀՈՐԱՑԻՈ ԵՎ ՄԱՐՑԵԼԼՈՍ Կպահենք, տե՛ր իմ, երկինքն է վկա։
ՀԱՄԼԵՏ Չկա մի սրիկա ամբողջ Դանիայում,
Որ... մի անզգամ դավաճան չլինի։
ՀԱԱԼԵՏ Այո, իրավ է, իրավունք ունեք։
Այսպես ուրեմն, առանց այլևայլ դարձվածքների
Հարմար եմ գտնում, որ ձեռք տանք իրար և թողնենք գնանք,
Դուք, ուր ձեր գործը կամ ձեր փափագը ձեզ կանչեն հիմա,
Քանի որ անշուշտ ամեն մարդ մի գործ և փափագ ունի,
Իսկ ես՛ խղճալիս, տեսեք, գնում եմ աղոթք անելու։
ՀՈՐԱՑԻՈ Դրանք անհեթեթ, տարտամ խոսքեր են, սիրելի իշխան։
ՀՈՐԱՑԻՈ
Պետք չկար, տեր իմ, որ մի ուրվական գերեզմանից գար
Մեզ այդ ասելու։
ՀԱԱԼԵՏ
Այո, իրավ է, իրավունք ունեք։ Այսպես ուրեմն, առանց այլևայլ դարձվածքների հարմար եմ գտնում, որ ձեռք տանք իրար և թողնենք գնանք, դուք, ուր ձեր գործը կամ ձեր փափագը ձեզ կանչեն հիմա, քանի որ անշուշտ ամեն մարդ մի գործ և փափագ ունի, Իսկ ես՛ խղճալիս, տեսեք, գնում եմ աղոթք անելու։
ՀՈՐԱՑԻՈ
Դրանք անհեթեթ, տարտամ խոսքեր են, սիրելի իշխան։
ՀԱՄԼԵՏ
Ցավում եմ որ ձեզ վիրավորում եմ, ցավում եմ սրտանց։
ՀՈՐԱՑԻՈ
Վիրավորվելու բան չկա, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Կա. կա, Հորացիո, սուրբ Պատրիկ վկա, և նույնիսկ շատ խիստ վիրավորանք կա։ Ինչ այս տեսիլքին վերաբերում է, այսքանն ասեմ ձեզ, որ նա բարեմիտ մի ուրվական է, իսկ եթե երբեք ուզեք իմանալ ինչ անցավ մեր մեջ, լավ է, որ զսպեք ձեր այդ փափագը, ինչպես կարող եք։ Այժմ, սիրելի բարեկամներս,
Ինչպես բարեկամ, իբրև դասընկեր, իբրև զինակից մի չնչին աղերս շնորհեք ինձ։
ՀՈՐԱՑԻՈ
Ինչ բան, ազնիվ տեր, ամենայն սիրով։
ՀԱՄԼԵՏ Չհայտնել ինչ որ այս գիշեր տեսաք։
ՀՈՐԱՑԻՈ ԵՎ ՄԱՐՑԵԼԼՈՍ Չենք հայտնի, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ Ոչ ոչ երդվեք։
ՀՈՐԱՑԻՈ Ազնիվ խոսք, տե՛ր իմ, ոչինչ չեմ հայտնի։
ՄԱՐՑԵԼԼՈՍ Ոչ էլ ես, տե՛ր իմ, պատվիս վրա երդում։
ՀԱՄԼԵՏ Իմ սրի վրա։

ՄԱՐՑԵԼԼՈՍ
Երդվեցինք արդեն, սիրելի իշխան։
ՀԱՄԼԵՏ
Ոչ. սրիս վրա, լուրջ, սրիս վրա։
ՈՒՐՎԱԿԱՆ (Գետնի տակից)
Երդվեք։
ՀԱՄԼԵՏ
Հա՜, մանչուկ, դո՞ւ ես։ Այդ դո՞ւ ես խոսում, այ դու ազնիվ մարդ։ Եկեք, լսեցի՞ք այս մարդու ձայնը գետնափորիցը։
Զիջեք երդվել։
ՀՈՐԱՑԻՈ
Շատ լավ, ասացեք, թե ինչպես երդվենք։
ՀԱՄԼԵՏ
Երբեք չհայտնել Ձեր այս տեսածը Երդվեք սրիս վրա։

ՈՒՐՎԱԿԱՆ (Գետնի տակից)
Երդվե՛ք։
ՀԱՄԼԵՏ
Պետք Է ուրեմն տեղներս փոխենք; Եկեք, պարոններ, ձեռքներդ մեկ Էլ դրեք սրիս վրա։ Երբեք չխոսել Ձեր լսածի վրա: Երդվեք սրիս վրա։
ՈՒՐՎԱԿԱՆ (Գետնի տակից)
Երդվե՛ք։
ՀԱՄԼԵՏ
Լավ, ծերո՛ւկ խլուրդ։ Ինչպես արագ ես գետնի տակ գործում, Քաջ ռահվիրա ես։ Մեկ Էլ տեղ փոխենք, բարեկամներս։
ՀՈՐԱՑԻՈ
Տեր Աստված, սա ի՞նչ օտարոտի Է։
ՀԱՄԼԵՏ
Դու Էլ ընդունիր, ինչպես կընդունեն օտարականին։ Որքան բաներ կան, Հորացիո, երկնքում և երկրի վրա, որ երբևիցե փիլիսոփայությունդ չի Էլ երազել։ Բայց եկեք այստեղ, ինչպես քիչ առաջ, երդվեք կրկին։

Եվ թող ձեզ Աստված օգնական լինի, որ ես որքան Էլ անհասկանալի և տարօրինակ վարմունք ունենամ, և կարելի Է, որ հարմար դատեմ արտառոց ձևեր ցույց տալ արտաքուստ, և դուք, այդպիսի պարագաներում եթե ինձ տեսնեք, չպետք Է երբեք այսպես թևներդ խաչաձևելով, և կամ թե այսպես գլուխ շարժելով կամ կասկածելի մի խոսք ասելով ինչպես «Լավ Է, լավ, մենք այդ լավ գիտենք» կամ «Կարող Էինք, եթե ուզեինք»,
Կամ «Եթե խոսենք», կամ թե «Մարդիկ կան, որոնք կարող են», Կամ թե այդպիսի երկմիտ ակնարկով այնպես ձևացնեք, թե որևէ բան գիտեք իմ մասին։ Երդվեք չանել, և թող Աստծո ողորմությունը Ձեր ամենից շատ կարոտ րոպեին օգնության գա ձեզ։ Երդվեք։
ՈՒՐՎԱԿԱՆ (Գետնի տակից)
Երդվեք։
ՀԱՄԼԵՏ
Հանդարտվիր, հանդարտվիր վրդովված ոգի։
Երդվում են։
Այսպես, պարոններ, իմ բոլոր սիրով հրաժեշտ եմ առնում
Եվ ամեն ինչ, որ Համլետի նման չքավոր մի մարդ
Կարող է անել ձեզ իր սրտի սերն արտահայտելու,
Աստված կամենա, անտես չեմ անի։
Եկեք ներս գնանք բոլորս միասին, և աղաչում եմ
Դրեք ձեր մատը ձեր շրթունքի վրա։
Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, օ՜, բախտ իմ դժխեմ,
Ինչո՞ւ ծնվեցի, որ հենց ես ուղղեմ։
Եկեք բոլորս գնանք միասին։ Դուրս են գնում։

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ


ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

Մի սենյակ Պոլոնիուսի տանը։

Գալիս են Պոլոնիուսը և Ռեյնալդոն։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Ահա, Ոեյնալդո, տուր նրան այս փողն ու այս թղթերը։
ՌԵՅՆԱԼԴՈ
Շատ բարի, տեր իմ։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Եվ խելացի բան արած կլինես, բարի Ռեյնալդո, Եթե նախքան թե նրան այցելես, հարցուփորձ անես նրա վարքի մասին։
ՌԵՅՆԱԼԴՈ Տե՛ր իմ, այդպես էլ մտադիր էի։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Հա, լավ ասացիր, շատ լավ ասացիր։ Ինձ նայիր, պարո՛ն. Նախ տեղեկացի՛ր, թե Փարիզի մեջ ինչ դանիացիք կան:
Եվ ինչպես և ով ինչ միջոցներով և ուր են ապրում, ինչ ընկերություն և որքան ծախքով։ Եվ երբ այսպիսի ոլոր ու մոլոր քո հարցուփորձով տեսնես, որ նրանք ծանոթ են որդուս, այդպես ավելի մոտ կգաս խնդրին. քան թե ուղղակի հարցումներ տալով։ Ցո՛ւյց տուր, որպես թե հարևանցիորեն ծանոթ ես իր հետ, Օրինակ՜ այսպես. «Ծանոթ եմ հոր հետ, ընկերների հետ, մասամբ Էլ իր հետ»։
Հասկացա՞ր, Ռեյնալդո։
ՌԵՅՆԱԼԴՈ Այո, լավ, տե՛ր իմ։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
«Մասամբ էլ իր հետ», բայց կասես «ոչ շատ», «Թե իմ ասածն Է, շատ գիժն Է» կասես։ «Այսպես Է, այնպես»։ Հետո դիր վրան ինչ շինծու բաներ որ հարմար դատես, բայց ոչ այնպիսի խայտառակ մի բան, որ արատ բերի, զգո՛ւյշ կաց դրանից, այլ միայն, պարո՛ն, Այնպիսի շվայտ, խոլ, սովորական մոլորություններ,
Որ ջահելության և ազատության անոթ ու հայտնի ընկերներն են միշտ։
ՌԵՅՆԱԼԴՈ Ինչպես թուղթ խաղալ։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Այո, կամ խմել, կամ զինամարտել, հայհոյել, կռվել,
Պոռնիկներ պահել։ Մինչև այսքանը կարող ես գնալ։
ՌԵՅՆԱԼԴՈ
Տեր իմ, դա նրան անպատիվ կանի։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Չէ, հոգիս վկա,
Միայն թե պետք է մեղադրանքներդ քիչ բարեխառնես. Պետք չէ այնպիսի խայտառակ մի բան վերագրես նրան, Որպես թե իրավ նա հակամետ է անժուժկալության։ Ոչ, այդ չեմ ուզում, այլ պետք է այնպես ճարտար արվեստով դուրս բերես նրա թերությունները, որ ազատության արատներ թվան կրակոտ ոգու բոցն ու պոռթկումը. Դեռ անզուսպ արյան վայրենությունը, որ գրոհ է տալիս ամեն մարդու մեջ։
ՌԵՅՆԱԼԴՈ Բայց ազնիվ տերս...
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Կասես՜ ի՞նչ հարկ կա այդպես վարվելու
ՌԵՅՆԱԼԴՈ
Այո, կուզեի հենց այդ իմանալ։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Լավ, պարոն, այս է իմ ծրագիրը, Եվ համոզված եմ դա թույլատրելի վարպետություն է։ Մինչդեռ դու այդպես թեթև հանցանքներ ձգես որդուս վրա, ինչպես արատներ, որ գործածումից լինեն գոյացած: Քո խոսակիցը, որից ուզում ես խոսք քաշել, ո՛ւշ դիր, եթե երբևէ քո ամբաստանած երիտասարդին
Քիչ առաջ ասված հանցանքների մեջ նկատած լինի, Վստահ կաց, խոսքիդ այսպես վերջ կտա. «Հարգելի պարոն», կամ թե «բարեկամ», կամ «ազնիվ պարոն»՝ Նայելով երկրի հարգանքի ոճին և մարդու դիրքին։
ՌԵՅՆԱԼԴՈ Շատ բարի, տեր իմ։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Եվ հետո, պարոն, նա կասի... կասի... ի՞նչ էի ասում, Հա, խաչը վկա, ասում էի, թե... խոսքս ո՞ւր մնաց։
ՌԵՅՆԱԼԴՈ
Ասում էիք, թե «Այսպես վերջ կտա». «Հարգելի պարոն»,
Կամ թե «բարեկա՛մ», կամ «ազնիվ պարոն»։

ՊՈԼՈՆԻՈՒՍ
«Այսպես վերջ կտա», ճիշտ է, միտս եկավ,
Այսպես կասի քեզ. «Ես այդ պարոնին լավ ճանաչում եմ,
Հենց երեկ տեսա, կամ թե անցյալ օր,
Կամ թե այսինչ օր, այնինչ մարդու հետ,
Կամ թե այսինչ տեղ, ինչպես ասում եք, նա թուղթ էր խաղում,
Կամ թե այսինչ տեղ հարբած ընկած էր,
Կամ թե այնինչ տեղ թենիս խաղալիս կռիվ էր սարքել»։
Կամ գուցե կասի. «Տեսա, երբ մտավ մի վաճառատուն»,
Ուզում եմ ասել վատահամբավ տուն և այլն, հասկացա՞ր։
Քո ստի խայծը այսպես կբռնի ճշմարտության ձուկը,
Եվ ահա այսպես մենք՝ խելացիներս ու վարպետներս,
Կարողանում ենք խոտոր հարցերով և շեղ փորձերով
Անուղղությունից ուղղություն գտնել։
Նույնպես էլ և դու իմ ասած ձևով և խորհուրդներով
Կարող կլինես դուրս բերել որդուս որպիսությունը։
Հասկացա՛ր միտքս։
ՌԵՅՆԱԼԴՈ
Հասկացա, տեր իմ։
ՊՈԼՈՆԻՈՒՍ Բարի ճանապարհ և Աստված քեզ հետ։
ՌԵՅՆԱԼԴՈ
Շնորհակալ եմ։
ՊՈԼՈՆԻՈՒՍ Աչքովդ դիտիր նրա հակումը։
ՌԵՅՆԱԼԴՈ Այո, ազնի՛վ տեր։
ՊՈԼՈՆԻՈՒՍ Եվ թող տուր, որ նա իր մուզիկն ածի։
ՌԵՅՆԱԼԴՈ Շատ բարի, տեր իմ։
ՊՈԼՈՆԻՈՒՍ Բարի ճանապարհ։

Ռեյնալդոն գնում է։ Ներս է մտնում Օֆելյան։
Ի՞նչ կա, Օֆելյա, ի՞նչ է պատահել։
ՕՖԵԼՅԱ Ա՜հ, հայր իմ, հայր իմ, այնպես վախեցա։
ՊՈԼՈՆԻՈՒՍ Ի՞նչ է պատահել, ի սեր Աստծո։
ՕՖԵԼՅԱ Տեր իմ, սենյակումս կար էի անում,
Երբ իշխան Համլետը բաճկոնի կապերն ամբողջ արձակած,
Առանց գլխարկի և գուլպաները սաստիկ կեղտոտած,
Անկապ, կախ ընկած մինչև ոտքերը,
Իր շապկից գունատ, երկու ծնկները իրար բախելով
Եվ մի այնպիսի խղճալի նայվածք իր աչքերի մեջ,
Կարծես դժոխքից արձակված լիներ,
Արհավիրքները պատմելու համար եկավ իմ առաջ։
ՊՈԼՈՆԻՈՒՍ Քո սիրուց գժված։
ՕՖԵԼՅԱ
Չգիտեմ, տե՛ր իմ,
Բայց անկեղծ ասած, շատ եմ վախենում, որ այդպես լինի։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Եվ քեզ ի՞նչ ասաց։
ՕՖԵԼՅԱ
Ձեռքիս դաստակից բռնեց, պինդ պահեց և իր բազուկի հեռավորությամբ ետ-ետ գնալով և իր մյուս ձեռքը այսպես դնելով ունքերի վրա՜ սկսեց այնպես երեսս զննել, որպես թե ուզեր պատկերս քաշել։ Եվ երկար այսպես նա կանգնած մնաց, ի վերջո թևս մի քիչ ցնցելով և երեք անգամ այսպես գլուխը վերև տանելով, այնպիսի մի խոր ու սրտաճմլիկ հառաչ արձակեց, որ կարծես թե այդ ջարդեց ու փշրեց նրա ողջ կազմը և նրա կյանքին վերջ տվեց մեկեն։
Այդ անելուց ետ ձեռքս բաց թողեց և գլուխը շրջած իր ուսի վրա՝ կարծես գտնում էր իր ճանապարհը առանց աչքերի, և առանց նրանց օժանդակության դռնից դուրս գնաց՛ մինչև վերջ նայվածքն իմ վրա հառած։.
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Եկ ինձ հետ գնանք։ Ուզում եմ երթալ թագավորի մոտ. դա սիրո բուռն հափշտակումն է, որի թունդ թափը հենց ինքն է դառնում իր կործանիչը և կամքը մղում դեպի հուսահատ ձեռնարկություններ, ինչպես ամեն կիրք այս աշխարհի մեջ, որ բռնանում է մեր հոգու վրա։ Սաստիկ ցավում եմ։
Արդյոք վերջերս նրան որևէ խի՞ստ բան ես ասել։


ՕՖԵԼՅԱ
Ոչ, բարի հայր իմ, միայն, ինչպես ինձ պատվիրել էիք,
Իր նամակները ետ ուղարկեցի,
Եվ թույլ չտվի, որ ինձ այցելի։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Հենց դա է նրան այսպես խենթացրել։ Ցավում եմ սաստիկ,
Որ ավելի լավ նախազգուշությամբ և դատողությամբ
Չեմ դիտել նրան։ Վախենում էի.
Թե նրա կողմից դա մի քմայք էր,
Եվ կամենում էր քեզ անբախտացնել։
Անիծված լինեն իմ կասկածները։
Երկինքը վկա, այնքան հատուկ է մեր ծերությանը
Մեր կասկածները շատ հեռու մղել,
Որքան հատուկ է դեռահասներին անխոհեմ լինել։
Գնանք միասին թագավորի մոտ։
Պետք է այդ մասին նրան լուր տրվի,
Ինչ որ ծածկելը մեզ շատ ավելի գլխացավ կտա,
Քան թե հայտնելը՛ դժկամակություն։
Գնում են։
ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ

Մի սրահ դղյակում։
Փողահարություն։
Գալիս են թագավորը, թագուհին, Ռոզենկրանցը, Գիլդենշտերնը և սպասավորներ։
ԹԱԳԱՎՈՐ
Բարով եք եկել, սիրելի Ոոզենկրանց, և Դուք, Գիլդենշտերն։ Բացի նրանից, որ Ձեր տեսության կարոտել էինք, Պետք ունենք նաև Ձեր աջակցության, Այս պատճառով է, որ ձեզ շտապով կանչեցինք այստեղ։ Անշուշտ Համլետի այլափոխումը լսած կլինեք, Թող այդպես ասենք, քանի որ, իրավ, ո՛չ ներքին մարդը, Ո՛չ էլ արտաքինն այն է, ինչ որ էր: Թե ինչ ուրիշ բան, բացի հոր մահից, Զրկել է նրան գիտակցությունից, Երևակայել անգամ չեմ կարող։ Այժմ աղաչում եմ ձեզ երկուսիդ էլ, որ մանկությունից նրա հետ մեկտեղ դաստիարակվել եք Եվ ընտանի եք նրա բնության և բարք ու վարքին, որ բարեհաճեք կարճ ժամանակով գալ, հանգստանալ Մեր արքունիքում և այդպես, շնորհիվ Ձեր ընկերության, նրան հրապուրեք զբոսանքների, և օգտվելով պատեհ առիթից, երբ հնար լինի հասկանաք, թե ի՞նչ մեզ անհայտ մի բան տանջում է նրան, որին ճար անել կարողանայինք։
ԹԱԳՈՒՀԻ Ազնի՛վ պարոններ, հաճախ Ձեր մասին նա խոսք է արել, և հաստատ գիտեմ, չկա աշխարհում երկու ուրիշ մարդ, որոնց ավելի նվիրված լինի։ Թե հաճո է ձեզ այնքան սիրալիր և բարյացակամ լինել դեպի մեզ, որ մի ժամանակ հյուր մնաք մեզ մոտ և մեր հույսերի իրականացման աջակից լինեք, ապա Ձեր այցը կստանա այնքան շնորհակալիք, որքան վայել է մի թագավորի բարեհիշության։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ Ձեր մեծությանը վեհապետական այն իշխանությամբ, որ ունեն մեզ վրա, կարող են իրենց ահեղ հաճույքը Պարտադիր անել ոչ իբրև խնդրանք, այլ իբրև հրաման։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ Բայց հնազանդ ենք Ձեզ և ահա այստեղ պարտավորվում ենք Դնել մեր բոլոր ծառայությունը Ձեր ոտքի առաջ և սպասում ենք Ձեր հրամաններին։
ԹԱԳԱՎՈՐ Շնորհակալ ենք, ազնի՛վ Ոոզենկրանց, և Ձեզ, Գիլդենշտերն։
ԹԱԳՈՒՀԻ Շնորհակալ ենք, ազնիվ Գիլդենշտերն, և Ձեզ, Ռոզենկրանց, Եվ խնդրում եմ ձեզ իսկույն այցելեք խիստ փոխված որդուս։ Հե՜յ, եկեք, տարեք այս պարոններին որդուս սենյակը։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ Տա Աստված, որ մեր ներկայությունը և ձեռնարկները նրան օգտավետ և հաճո լինեն։
ԹԱԳՈՒՀԻ Ամեն։
Ռոզենկրանցը, Գիլդենշտերնը և մի քանի պալատականներ գնում են։ Գալիս է Պոլոնիուսը։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Ողորմած տեր իմ, մեր դեսպանները գոհունակությամբ Վերադարձել են Նորվեգիայից։

ԹԱԳԱՎՈՐ
Միշտ հայր եք եղել բարի լուրերի։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Իսկապես, տեր իմ։ Թող վեհապետս հավաստի լինի, որ նվիրում եմ հոգիս ու պարտքս, մեկը՜ Աստծուս, մյուսը՛ ողորմած իմ թագավորին և համոզված եմ, եթե ուղեղս ընդունակ է դեռ վարչագիտության շավղով ամեն հետք այնպես անվրեպ հետապնդելու, ինչպես սովոր էր. որ ես գտել եմ Համլետի ցավի ստույգ պատճառը։
ԹԱԳԱՎՈՐ
Ասա, ասա շուտ, խիստ անհամբեր եմ լսելու համար։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Նախ դեսպաններին ունկնդրություն տվեք։
Պետք է իմ լուրը այս մեծ խնջույքի պտուղը լինի։
ԹԱԳԱՎՈՐ
Գնացեք նրանց պատվասիրեք, հետո ներս բերեք։
Պոլոնիուսը գնում է։
Սիրելի Գերտրուդ, նա ինձ ասում է, թե հասկացել Է
Քո որդու բոլոր անհանգստության բուն իսկ աղբյուրը։
ԹԱԳՈՒՀԻ
Իսկ ես կարծում եմ, որ մեկ գլխավոր պատճառ կա միայն.
Այն է հոր մահը և մեր խիստ հապճեպ ամուսնանալը։
ԹԱԳԱՎՈՐ
Այո, բայց պետք Է նրան լավ մաղենք։
Մտնում է Պոլոնիուսը Վոլտիմանդի և Կոռնելիոզսի հետ։
Ձեզ բարի գալուստ, բարեկամներս։
Ասա, Վոլտիմւսնդ. մեր Նորվեգիացի եղբորից ի՞նչ լուր։
ՎՈԼՏԻՄԱՆԴ
Փոխադարձ ողջույն և շատ մաղթանքներ։ Սկզբից ևեթ նա մարդ ուղարկեց, որ դադարեցնեն իր եղբորորդու զորահավաքը, որը կարծում Էր,թե պատրաստվում Է Լեհաստանի դեմ։
Բայց երբ ստուգեց, տեսավ, որ իրոք դա ուղղված Էր Ձեր բարձրության դեմ, Սաստիկ վշտացած, որ այնպես նրա հիվանդությունը, Տկարությունը և ծերությունը շահագործվել են.
Ձերբակալության հրաման արձակեց Ֆորտինբրասի դեմ։ Իսկ սա, կարճ ասեմ, հնազանդվեց իսկույն և թագավորից խիստ հանդիմանվեց, և վերջը երդվեց հորեղբոր առաջ, որ երբեք այլևս Զենք չվերցնի Ձեր մեծության դեմ։ Այս բանի վրա ծերուկ եորվեգը շատ ուրախացած երեք հազար կրոն տարեկան ռոճիկ շնորհեց նրան Եվ պաշտոն հանձնեց, որ իր հավաքած բոլոր բանակը Այնպես, ինչպես կա, այժմ գործածի Լեհաստանի դեմ Խնդրելով ձեզնից, ինչպես կտեսնեք իր այս նամակից։
Տալով մի նամակ
Որ նրա զորքին ազատ անցք տրվի Ձեր երկրի միջից Աւցահովության և արտոնության այն պայմաններով, Որոնք գրված են այդ նամակի մեջ։
ԹԱԳԱՎՈՐ
Հավան ենք դրան
Եվ պատեհ ժամի կարդալուց հետո պատասխան կտանք
Եվ կմտածենք այդ խնդրի վրա։
Ձեր արդյունավոր ջանքերր համար շնորհակալ ենք։
Այժմ հանգստացեք։ Այս գիշեր ձեզ հետ լավ խնջույք կանենք։
Բարի վերադարձ։
Վոլտիմանդը և Կոռնելիոաը դուրս են գնում։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Ահա այս գործն էլ հաջող վերջացավ։ Իմ տեր վեհապետ և Դուք, տիրուհի՛, Տրամաբանել, թե վեհափառը ինչ պետք է լինի, Թե ինչ է պարտքը և ինչու համար ցերեկը ցերեկ, Գիշերը գիշեր և ժամանակը ժամանակ է, Կլիներ վատնել գիշերը, ցերեկն ու ժամանակը։ Այժմ, քանի որ համառոտումը խոսքի հոգին է Եվճապաղումը՜ նրա անգամներն ու դրսի զարդը, Ես կարճ կխոսեմ։ Մեր ազնիվ որդին խելագարված է։ Այո, խելագար կարող եմ ասել, Քանի որ եթե բուն խենթությունը որակել ուզենք, Ինչ է այն, թե ոչ լինել ոչ այլ ինչ, թե ոչ խելագար։ Բայց թողնենք դեռ այդ։
ԹԱԳՈՒՀԻ Ավելի նյութ տո՛ւր և պակաս արվեստ։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Երդվում եմ, տիկի՛ն, որ բնավ արվեստ չեմ բանեցնում։ Այն, որ նա խենթ է, ճիշտ է, որ ճիշտ է, շատ ցավալի է, ով ցավալի է, որ այդպես ճիշտ է։ Ահա մի անմիտ շրջաբանություն.
Բայց այդ էլ թողնենք, բնավ չեմ ուզում արվեստ բանեցնել, Ուրեմն ընդունենք, որ խելագար է։ Այժմ մնում է այս հետևանքի պատճառը գտնել կամ լավ է ասել, այս թեթևանքի, քանի որ անշուշտ այդ թեթևական հետևանքն անգամ իր պատճառն ունի։
Մնում է ուրեմն, և մնացորդն այս է։ Լավ ուշ դարձրեք։
Ես մի դուստր ունեմ, ունեմ, այսինքն քանի նա իմն է,
Որ որդիական պարտականությամբ և հնազանդությամբ,
Լա՛վ մտիկ տվեք, այս բանն ինձ տվեց։
Ցույց է տալիս մի նամակ։
Այժմ ամփոփեք և եզրակացրեք։ Կարդում է։
«Առ իմ երկնային, հոգևին պաշտելի, չքնաղագեղ Օֆելյան...»
Ի՜նչ անպիտան ոճ, հասարակ ոճ է, չքնաղագեղ,
Շատ հասարակ ոճ է, բայց հիմա կլսեք։ Այսպես.
Կարդում է։ «Իր սքանչելի սպիտակ կրծքին...»
ԹԱԳՈՒՀԻ
Համլե՞տն է գրել։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Սիրելի տիրուհիս, մի քիչ սպասեք, բոլորը կասեմ։
Կարդում է։ «Կասկածի՛ր աստղերի փայլելու վրա,
Կասկածի՛ր արևի շրջելու վրա,
Ճշմարտության վրա նույնիսկ կասկածի՛ր,
Բայց սիրուս վրա դու մի՛ կասկածիր։

Սիրելի՛ Օֆելյա, ոտանավոր գրելու մեջ անվարժ եմ։ Հեծեծանքներս չափավորելու արվեստը տրված չէ ինձ, բայց որ քեզ ամեն բանից ավելի եմ սիրում, օ՜, ամեն բանից ավելի, հավատա՛ դրան, մնաս բարով։
Ընդմիշտ քույրդ, ամենասիրելի՛ օրիորդ, որչափ որ այս մեքենան ինձ պատկանի։Համլետ»։

Դուստրս ամենայն հնազանդությամբ ցույց տվեց ինձ այս և դեռ ավելին, Համլետի բոլոր սիրախոսանքը, տեղը, ժամանակն ու միջոցները հանձնեց ականջիս։
ԹԱԳԱՎՈՐ Իսկ ինքն ի՞նչպես է այդ սերն ընդունել։
ՊՈԼՈՆԻՈՒՍ Ի՞նչ կարծիք ունեք արդյոք իմ մասին։
ԹԱԳԱՎՈՐ Որ հավատարիմ և ազնիվ մարդ եք։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Հենց այդ կուզեի ձեզ ապացուցել։ Ինչ կկարծեիք, եթե այդ սերը տեսած լինեի, երբ թև էր հանում, և պետք է ասեմ, թե արդեն ես այդ նկատել էի աղջիկս չասած, ի՞նչ կկարծեիք կամ ի՞նչ կկարծեր իմ այս սիրելի վեհապետուհիս և Ձեր թագուհին, թե թղթակալի կամ գրասեղանի դերն ստանձնեի, կամ սրտիս աչքը փակած լինեի լռիկ ու մնջիկ, կամ թե անտարբեր նայած չիներ այս սիրո վրա։ Ի՞նչ կխորհեիք։ Ոչ, ես ուղղակի գործի դիմեցի և օրիորդիս այսպես խոսեցի.
«Իշխան Համլետը թագավորազն է, բարձր է քո աստղից , Երբեք այղ բանը չպետք է լինի»։ Հետո ես նրան խրատներ տվեցի, որ խույս տա նրա այցելությունրց, ոչ նամակ առնի և ոչ ընծաներ։ Այսպես վարվելով նա իմ խորհրդի պտուղը քաղեց. Համլետ մերժվելով, շատ չերկարացնեմ, ենթակա եղավ մելամաղձության և հետո ծոմի, հետո անքնության, հետո թուլության և կամաց, կամաց թեթևամտության, և այս վայրէջքով նա եկավ, հասավ այն խենթությանը, որից տանջվում է, և որի վրա ողբում ենք բոլորս։
ԹԱԳԱՎՈՐ Այդպե՞ս եք կարծում։
ԹԱԳՈՒՀԻ Կարող է լինել, հավանական է։
ՊՈԼՈՆԻՈՒՍ Ասացեք, խնդրեմ, եղա՞ծ է երբեք, որ ասած լինեմ դրականապես.
«Այս բանն այսպես է», որ հակառակը պատահած լինի։
ԹԱԳԱՎՈՐ Ոչ. որքան գիտեմ։
ՊՈԼՈՆԻՈՒԱ (Իր գլուխը և ուսը ցույց տալով)
Առեք այս սրանից, թե ճիշտ չլինի։
Ես դուրս կբերեմ, թե ճշմարտությունն ուր է թաքնված,
Թեպետ և երկրի արգանդի մեջն էլ ծածկված լինի։

ԹԱԳԱՎՈՐ Ոչ. որքան գիտեմ։
ՊՈԼՈՆԻՈՒՍ (Իր գլուխը և ուսը ցույց տալով)
Առեք այս սրանից, թե ճիշտ չլինի։
Թե հանգամանքներն առաջնորդեն ինձ,
Ես դուրս կբերեմ, թե ճշմարտությունն ուր է թաքնված,
Թեպետ և երկրի արգանդի մեջն էլ ծածկված լինի։
Ինչպես կարող ենք ավելի ստուգել։
Գիտեք երբեմն ամբողջ ժամերով զբոսնում է նա
Այստեղ գավթի մեջ:
ԹԱԳԱՎՈՐ Այո այդպես է:
Մի օր այդ ժամեն դստերս նրա հետ մենակ կթողնեմ, պետք է Դուք և ես միևնույն ժամին թաքնված լինենք Սրրասի ետև, որ դիտենք նրանց տեսակցությունը։ Թե ճիշտ չլինի, որ նա աղջկաս սիրահարված է
Եվ հենց դրանից խելքը կորցրած,
Զուր է ուրեմն, որ ես պետության օգնական լինեմ,
Այլ թող ագարակ և սայլեր պահեմ։
ԹԱԳԱՎՈՐ Շատ լավ, կփորձենք։
ԹԱԳՈՒՀԻ Բայց տեսեք, ինչպես խեղճ ողորմելին գալիս է՝ տրտում մի բան կարդալով։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Հեռացեք, խնդրեմ, երկուսդ էլ, թողեք ես խոսեմ իր հետ։
Թագավորը, թագուհին և պալատականները հեռանում են։
Գալիս է Համլետը՝ մի բան կարդալով։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Թույլ տվեք, խնդրեմ, ի՞նչպես է արդյոք իմ բարի իշխան Համլետը։
ՀԱՄԼեՏ Լավ, փառք Աստծո։
ՊՈԼՈՆԻՈՒՍ Ճանաչո՞ւմ եք ինձ, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Շատ լավ. Դուք ձկնավաճա՞ռ եք։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Ոչ, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Երանի թե մի ձկնավաճառի չափ պարկեշտ մարդ լինեիք։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Պարկե՞շտ, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Այո, պարո՛ն, այս օրվա օրը պարկեշտ մարդ լինել նշանակում է տասը հազարից մեկը լինել։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Իրավ է, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Որովհետև եթե արեգակը մի սատկած շան մեջ որդեր է ծնեցնում, նա, որ Աստված լինելով հանդերձ լեշ է համբուրում ... դու աղջիկ ունե՞ս։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Այո, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Չթողնես, որ արևի տակ ման գա. հղացումը օրհնություն է, բայց ոչ թե այնպես, ինչպես աղջիկդ կարող է հղանալ։
Բարեկամ, աչքդ բաց արա։
ՊՈԼՈՆԻՈՒՍ (Առանձին)
Ի՞նչ է ուզում ասել։
էլի աղջկաս երգն է երգում, բայց սկզբում չճանաչեց ինձ, ասաց ձկնավաճառ եմ։
Բանը բանիցն անցել է։ Իրավ է, որ երիտասարդ ժամանակս իմ գլխին էլ սերը շատ փորձանք բերեց, քիչ էր մնացել հենց այս վիճակին ընկնեի։
Նորից խոսեմ հետը։
Ի՞նչ եք կարդում, տեր իմ։
ՀԱՍԼեՏ
Բառեր, բառեր, բառեր։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Նյութն ի՛նչ է, տեր իմ։
ՀԱՍԼԵՏ
Ի՞նչ բանի նյութը։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Ձեր կարդացածի նյութը, տե՛ր իմ։
ՀԱՍԼԵՏ
Զրպարտություններ, պարոն, որովհետև այս երգիծաբան թշվառականն ասում է այստեղ, թե ծեր մարդիկ սպիտակ մորուք ունեն և կնճռոտ երես, թե նրանց աչքերից մի տեսակ թանձր ռետին կամ սալորենու խեժ է ծորում, թե ուղեղի մեծ պակասություն ունեն, միանգամայն շատ թույլ գիստեր։ Թեև այդ բոլորին ես շատ զորեղապես և կարողապես հավատում եմ, պարոն, բայց և այնպես կարծում եմ, թե պարկեշտություն չէ այդ տեսակ բաները գրի առնել, որովհետև Դուք Էլ, պարո՛ն, մի օր իմ տարիքին կհասնեք, եթե խեցգետնի նման կարողանայիք դեպի ետ գնալ։
ՊՈԼՈՆԻՈՒՍ (Առանձին)
Թեև խենթություն Է, բայց մեթոդ կա մեջը։
Տեր իմ, չե՞ք կամենում մի քիչ այս օդից դուրս գալ։
ՀԱՍԼԵՏ
Դեպի գերեզմանս։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Ճիշտ Է, գերեզմանը օդից դուրս Է։ (Առանձին) Ինչպես իմաստալից են երբեմն իր պատասխանները։ Մի բախտ Է դա, որ հաճախ վիճակվում Է խելագարության, այնինչ դատողությունը և ողջամտությունը չէին կարոդ այնպես հաջող հղանալ։ Թողնեմ գնամ և մի ճար մտածեմ, որ սրան և աղջկաս իրարու հանդիպեցնեմ։ Հարգելի տերս, ամենայն խոնարհությամբ հրաժեշտ եմ խնդրում։
ՀԱՍԼԵՏ
Ոչինչ չէիք կարող խնդրել ինձնից, պարոն, որ ավելի
Դժվարությամբ տայի, բացի իմ կյանքից,
Բացի իմ կյանքից, բացի իմ կյանքից։
Մնաք բարով, իշխա՛ն։
ՀԱՄԼԵՏ
Ա՜խ, այս ձանձրալի զառամած հիմարները։
Գալիս են Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Իշխան Համլետի՞ն եք փնտրում, ահա այնտեղ է։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Աստված Ձեզ հետ, տեր իմ։
Պոլոնիուսը դուրս է գնում։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Հարգելի իշխան։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Ամենասիրելի տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Բարև, պատվական բարեկամներ։ Ինչպե՞ս ես, Գիլդենշտերն։ Ա՜հ, Ռոզենկրանց։ Ինչպե՞ս եք, տղե՚րք։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Աշխարհի աննշան զավակների պես։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Բախտավոր նրանով, որ շատ բախտավոր չեք,
Բախտի գլխարկի մեջտեղի կոճակը չենք։
ՀԱՄԼԵՏ
Ոչ էլ նրա կոշկի ներբանը։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Ոչ էլ այն, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Ուրեմն ապրում եք նրա գոտու մոտերքում
Կամ թե նրա շնորհքի կենտրոնում։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ ճիշտ է, շատ մտերիմ ենք նրա հետ։
ՀԱՄԼԵՏ
Բախտի թաքուն մասերի հե՞տ, շատ ճիշտ է, նա հո պոռնիկ է։ Ի՞նչ լուր։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Ոչինչ, տեր իմ, այն միայն, որ աշխարհը պարկեշտացել է։
ՀԱՄԼԵՏ
Ուրեմն վերջին դատաստանը մոտեցել է։ Բայց Ձեր լուրը ճիշտ չէ, թույլ տվեք ավելի որոշ հարցնեմ։ Բախտին ի՞նչ վատություն եք արել, որ նա Ձեզ բանտ է ուղարկել այստեղ։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Բանտ է տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Դանեմարքան հո բանտ է։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Ուրեմն աշխարհն էլ մի բանտ է։
ՀԱՄԼԵՏ
ԵՎ օրինավոր բանտ, որի մեջ կան զանազան արգելանոցներ, փականներ և նկուղներ, իսկ Դանեմարքան ամենավատերից մեկն է:
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Մենք այդպես չենք մտածում, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Լավ, ուրեմն Ձեզ համար բանտ չէ, որովհետև աշխարհում ոչ լավ կա ոչ վատ, մեր մտքին է այդպես թվում։ Ինձ համար բանտ է։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Ուրեմն Ձեր փառասիրությունն է, որ Դանեմարքան Ձեզ համար բանտ է դարձնում, շատ անձուկ է նա Ձեր հոգու համար։
ՀԱՄԼԵՏ
Աստված իմ, ես կարող էի մի ընկույզի կեղևի մեջ անգամ տեղավորվել և ինքս ինձ անհուն տիեզերքի թագավորը համարել, միայն թե այնպես վատ երազներ չտեսնեի, ինչպես այժմ։
ԳԻԼԴԵՆՇՅԵՐՆ
Եվ այդ երազները փառասիրություն են, որովհետև փառասիրության բուն իսկ էությունը երազի ստվերն է սոսկ։
ՀԱՄԼԵՏ
Երազանքը ինքը ստվեր է միայն։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Ճիշտ է և փառասիրությունը այնքան թեթև և օդային բան եմ համարում, որ կարոդ եմ ասել, թե նա ստվերի ստվերն է միայն։
ՀԱՄԼԵՏ
Ուրեմն մեր մուրացկաններն իրական մարմիններ են, և մեր թագավորներն ու կոկոզավիզ հերոսները մուրացկանների ստվերներ: Չե՞ք ուզում արքունիք գնանք, որովհետև, ճիշտն ասած, չեմ կարողանու պարզ մտածել։
ՌՈԶԵՆ. ԵՎ ԳԻԼԴ.
Ծառա ենք Ձեզ։
ՀԱՄԼԵՏ
Քավ լիցի, չեմ ուզում ձեզ մյուս ծառաներիս կարգը դասել, որովհետև, անկեղծ ասած, սարսափելի վատ սպասավորվեր ունեմ։
Այլ բարեկամության ծեծված ճանապարհով գնանք։ Ինչո՞ւ եք եկել Էլսինոր։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Ձեզ այցի ենք եկել, տեր իմ, ուրիշ բան չկա։
ՀԱՄԼԵՏ
Եվ Ի՞նչ չքավորն եմ ես, որ շնորհակալության մեջ անգամ աղքատ եմ, լավ, շնորհակալ եմ։ Բայց ճիշտը, սիրելի բարեկամներ, իմ շնորհակալությունները մեկ սև փող չարժեն։ Ասացեք, ձեզ հատկապես չե՞ն կանչել, ինքնակա՞մ եք եկել, ազատ այցելությո՞ւն է սա։ Հայդե՜, անկեղծ վարվեք ինձ հետ, հայդե՜, հայդե՜, խոսեք։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Ի՜նչ ասենք, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Ինչ որ ուզեք, բայց ոչ խնդրից դուրս։
Ձեզ հատկապես կանչել են, գիտեմ, և Ձեր աչքերի մեջ մի տեսակ խոստովանություն կա, որ Ձեր անկեղծությունը չի կարողանում թաքցնել։
Հաստատ գիտեմ, որ բարի թագավորը և թագուհին մարդ են ուղարկել և ձեզ կանչել են։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Ի՞նչ նպատակով, տե՛ր իմ։
ՀԱՄԼԵՏ
Այդ դուք պետք է ինձ ասեք։ Բայց երդվեցնում եմ ձեզ հանուն մեր ընկերության, հանուն մեր պատանեկան մտերմության, հանուն մեր հարատև սիրո, էլ ի՞նչ ասեմ, հանուն ավելի սուրբ բաների, որոնցով իմ լեզվից ավելի ճարտասան լեզուն կարող էր ձեզ երդվեցնել, անկեղծ ու շիտակ եղեք ինձ հետ, արդյոք կանչե՞լ են ձեզ, թե՞ ոչ։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ (Առանձին Գիլդենշտերնին)
Ի՞նչ ես ասում։
ՀԱՄԼԵՏ (Առանձին)
Հա՜, հա՜, պետք է ուրեմն աչքս ձեզ վրա բաց պահեմ։ (Բարձր)
Եթե սիրում եք ինձ, մի թաքցնեք։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Այո, տե՛ր իմ, կանչել են մեզ։
ՀԱՄԼԵՏ
Թե ինչի համար, այդ ես կասեմ՛ ձեզ կանխելով այնպես որ դուք ոչ մի գաղտնիք հայտնած չեք լինի, և Ձեր գաղտնապահությունը դեպի թագավորը և թագուհին մի փետրի չափ անգամ թերացած չի լինի։ Վերջերս չգիտեմ ինչ պատճառով ես կորցրել եմ ուրախ տրամադրությունս, բոլորովին բաց եմ թողել սովորական մարզանքներս և այնպես մելամաղձոտ եմ դարձել, որ այս հոյակապ կառուցվածքը երկիրը, ինձ մի ամայի հրվանդան է թվում։ Այս սքանչելի ամպհովանին, եթերը, նայեք, մեր գլխին կախված այս հրաշալի երկնակամարը, այս վեհաշուք ձեղունը, ոսկի կայծերով նախշված այս բոլորը աչքիս ուրիշ բան չէ, եթե ոչ գարշ ու ժահահոտ գոլորշիների մի համադրություն։ Ի՜նչ հրաշակերտ է մարդը։ Որչա՜փ ազնիվ է նրա դատողությունը։ Որչա՜փ անսահման են սրա ընդունակությունները։ Կազմվածքը և շարժումը որչա՜փ բարեձև և հիանալի։ Նիստուկացով կարծես մի հրեշտակ։ Խոհականությամբ՛ կարծես մի Աստված։ Աշխարհի գեղեցկությո՜ւնը։ Կենդանիների կատարելատիպը։ Այդ բոլորով հանդերձ ի՞՛նչ է իմ աչքին հողի այդ գերագույն զտվածքը։ Մարդը չի հիացնում ինձ, ոչ, ոչ էլ կինը, թեև քմծիծաղովդ երևի այդ ես ուզում ասել։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Տեր իմ, այդպիսի բան մտքովս էլ չանցավ։
ՀԱՄԼԵՏ
Ուրեմն ինչո՞ւ ժպտացիր, երբ ասացի, թե մարդը ինձ չի հիացնում։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Տեր իմ, մտածեցի, որ եթե մարդը Ձեզ չի հիացնում, ի՞նչ պաս օրվա ընդունելություն են գտնելու Ձեզ մոտ այն դերասանները։ Մենք հիմա ճանապարհին հանդիպեցինք նրանց, գալիս են այստեղ իրենց ծառայությունը առաջարկելու։
ՀԱՄԼԵՏ
Թագավորի դերակատարը լավ ընդունելություն կգտնի, նորին վեհափառությունը ինձնից պարտ ու պատշաճ տուրք կստանա, բախտախնդիր ասպետը իր սուրն ու վահանը իզուր գործի չի դնի, սիրահարը ձրի չի հառաչի, մելամաղձոտին համբերությամբ թույլ կտրվի, որ իր դերը վերջացնի, միմոսը դյուրագրգիռ թոքեր ունեցողներին լավ կծիծաղեցնի, և տիկինը իր սրտի ուզածն ազատորեն կասի, այլապես անհանգ ոտանավորի ոտքը կաղ կմնա։ Ի՞նչ դերասաններ են։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Հենց նրանք, որ Ձեզ այնքան դուր էին գալիս քաղաքի դերասանները։
ՀԱՄԼԵՏ
Ի՛նչ է պատահել, որ հիմա նրանք շրջում են։ Չէ՞ որ կայուն բնակությունը ավելի ձեռնտու է թե համբավի տեսակետից, թե շահի կողմից։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Կարծեմ թե նրանց վրա դրված արգելքը վերջին նորամուծութան պատճառով է։
ՀԱՄԼԵՏ
Արդյոք նրանք նույնչափ գնահատված են, որչափ երբ ես քաղաքումն էի։ Հաճախող շա՞տ է լինում։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Ճիշտն ասած, ոչ այնքան։
ՀԱՄԼԵՏ
Ժանգոտե՛լ են ինչ է։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Ոչ, նրանց դերակատարությունը իր սովորական բարձրության վրա է։ Բայց հիմա, տեր իմ, մի խումբ երեխաներ են թուխսից դուրս եկել՝ նոր ձվից ելած բազեի ճտեր, որոնք մի գլուխ գոռում-գոչում են, և հասարակությունը բռնականորեն ծափահարում է հենց դրա համար։ Նրանք են այժմ օրվա նորությունը, և նրանք այնպես վատաբանում են հասարակ բեմերը, այդպես են կոչում սովորական թատրոնները, որ շատ սուր կրողներ այսօր վախենում են սագի փետուրից և չեն համարձակվում այդ թատրոնները հաճախել։
ՀԱՄԼԵՏ
Իսկապես երեխանե՞ր են նրանք։ Ո՞վ է նրանց պահում։ Ո՞վ է ծախքերը վճարում։ Մի՞թե այնքան ժամանակ միայն պիտի խաղան, որքան որ երգել գիտեն։ Իսկ հետո, երբ իրենք էլ մեծանան և սովորական դերասաններ դառնան, ինչ որ շատ հավանական է, եթե ապրուստի ուրիշ միջոց չունենան, չեն ասի, թե այդ գրողները նրանց ինչ մեծ վնաս են հասցրել՛ նրանց ստիպելով իրենց իսկ ապագայի դեմ բարբառել։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
ճիշտն ասած, երկու կողմերն էլ շատ աղմուկ հանեցին, իսկ ժողովուրդը մեղք չի համարում նրանց իրարու դեմ գրգռել։ Մի ժամանակ կար, որ ոչ ոք թատրոնի փող չէր տա, եթե բանաստեղծ ու դերասան բանը բռունցքի չհասցնեին։
ՀԱՄԼԵՏ
Կարելի՞ բան է։
ՈՈԶԵՆԿՐԱՆՑ
Ա՜հ, այնքան է պատահել, որ գանգեր են ջախջախվել։
ՀԱՄԼԵՏ
Եվ այղ տղերքը գործը առա՞ջ են տանում։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Եվ ինչպես, տեր իմ, Հերկուլեսին էլ իր բեռան հետ միասին։
ՀԱԱԼԵՏ
Զարմանալի չէ, քանի որ հորեղբայրս է այժմ Դանեմարքայի թագավորը, և նույն մարդիկ, որ հորս կենդանության ժամանակ հորեղբորս վրա բերան էին ծռում, հիմա նրա մի մանրանկարի համար քառասուն, հիսուն, նույնիսկ հարյուր դուկատ են տալիս: Խաչը՛ ահա մի բան, որ բնականից դուրս է, եթե միայն փիլիսոփայությունը բացատրել կարենար։
Փողերի հնչյուն դրսից։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Դերասաններն են։
ՀԱՄԼԵՏ
Պարոններ, ուրախ եմ, որ եկել եք Էլսինոր։ Եկեք, Ձեր ձեռքը բարի գալուստ մաղթելը քաղաքավարության ձև ու ծես է, թույլ տվեք. որ ես էլ ձեզ հետ նույն ձևով վարվեմ, եթե ոչ, իմ վարմունքը դերասանների հետ, որ կանխապես ասեմ, պետք է արտաքուստ շատ քաղաքավարի լինի, կարող է ավելի սիրալիր թվալ, քան թե ձեզ հետ։ Բարով եք եկել, բայց հորեդբայր հայրս և հորեղբորկին մայրս սխալվել են։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Ինչի մեջ, տե՛ր իմ։
ՀԱՄԼԵՏ
Ես այն ժամանակ միայն խելագար եմ, երբ քամին հյուսիս, հյուսիս արևմուտք է փչում, իսկ երբ հարավային է, կարող եմ բազեն ճայից զանազանել։
Նորից գալիս է Պոլոնիուսը։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Բարև ձեզ, պարոննե՛ր։
ՀԱՄԼԵՏ
Լսիր ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
(Ռոզենկրանցին) դու էլ նույնպես, ամեն մեկ ականջիս մեկ լսող։ Այդ մեծ երեխան, որ տեսնում եք այստեղ խանձարուրից դեռ դուրս չի եկել։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Գուցե երկրորդ անգամն Է խանձարուրի մեջ ընկել, ասում են ծերերը երկրորդ անգամ երեխա են դառնում։
ՀԱՄԼԵՏ
Կարող եմ գուշակել, որ նա հիմա կգա դերասանների գալուստն հայտնելու։ Այո, պարոն, իրավունք ունեք, երկուշաբթի առավոտն էր ճիշտ է, այդպես էր։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Տեր լուր ունեմ Ձեզ հաղորդելու։
ՀԱՄԼԵՏ
Տեր իմ. լուր ունեմ Ձեզ հաղորդելու։ Երբ Ռոսցիուսը դերասան էր Հռոմում...
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Դերասաններն եկել են, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Բը՜զ– բը՚զ..
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Պատվիս վրա։
ՀԱՄԼԵՏ
«Եվ հետո եկավ ամեն դերասան իր էշի վրա»։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Աշխարհի ամենալավ դերասաններն են թե ողբերգության համար, թե կատակերգության, թե պատմության, հովվերգության, հովվերգազավեշտական, պատմահովվերգական, ողբերգապատ– մւսկան, ոդբերգագավեշտապատմահովվերգական, տեսարան անբաժանելի կամ քերթված անսահմանափակ։ Սենեկան նրանց համար շատ ծանր չի լինի, ոչ էլ Պլավտոսը շատ թեթև։
Թե կանոնավորության օրենքի կողմից, թե ազատության տեսակետից սրանց նմանը չկա։
ՀԱՄԼԵՏ
Ով Եփթայե դատավոր Իսրայելի, ինչպիսի գանձ ունեիր։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Ինչպիսի՞ գանձ ուներ, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
«Մի սիրուն աղջիկ և ուրիշ ոչինչ, Մի աղջիկ, որին սաստիկ սիրում էր»։
ՊՈԼՈՆԻՈՒՍ (Առանձին)
էլի աղջկաս վրա։
ՀԱՄԼԵՏ
ճիշտ չե՞մ ասում, ծերուկ Եփթայե։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Եթե ինձ Եփթայե կոչեք, տե՛ր իմ, ապա մի աղջիկ ունեմ, որին սաստիկ սիրում եմ։
ՀԱՄԼԵՏ
Ոչ, այդ չի հետևում։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Ուրեմն ի՞նչ Է հետևում, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
«Եվ վիճակն ընկավ Աստծո կամքով»,
Մնացածը գիտեք։
«Եվ այնպես եղավ, որ պետք է լիներ»։
Շարունակությունը կգտնեք «Սրբազան երգերի» առաջին շարքի մեջ, որովհետև, տեսեք, խոսքիս կարճումը գալիս է։
Գալիս են չորս-հինգ դերասան։

Բարով եք եկել, պարոններ, ամենքդ էլ։ Ուրախ եմ ձեզ առողջ տեսնելուս։ Բարով եք եկել, սիրելի բարեկամներ։ Այ, ի՛մ հին բարեկամ, մեր վերջին հանդիպումից ի վեր երեսդ ծոպավորվել է, չլինի թե եկել ես Դանեմարքա ինձ հետ մորուք մորուքի տալու։ Իսկ դու, սիրելի օրիորդ և տիկին, վերջին անգամ քեզ տեսնելուցս ի վեր Ձերդ տիկնությունը ավելի է մոտեցել երկնքին՝ մի բարձր կրունկի չափով։
Տա Աստված, որ ձայնդ ոչ բանուկ ոսկու պես օղակից ներս ճաքած չլինի։ Հայդե՜, ֆրանսիացի բազեպանների պես անենք, ինչ որ տեսնենք, իսկույն վրան հարձակվենք, հենց իսկույն մի մենախոսություն տեսնենք, տաղանդիցդ մի նմուշ տուր մեզ, հայդե՜, մի ազդու մենախոսություն։
Ա. ԴԵՐԱՍԱՆ Ի՞նչ մենախոսություն, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Մի անգամ ինձ համար մի բան արտասանեցիր, որը երբեք չի ներկայացվել կամ եթե ներկայացվել է, մեկ անգամ միայն, որովհետև, որքան հիշում եմ, խաղը ամբոխին դուր չեկավ, խավիար էր խուժանի համար։ Բայց իմ կարծիքով, նույնպես և ուրիշների կարծիքով, որոնց դատողությունը այդ բաներում ավելի բարձր է իմինից, մի սքանչելի խաղ էր դա լավ դասավորված տեսարաններով, նույնքան բնական, որքան ճարտարությամբ կազմված։ Հիշում եմ, մի մարդ ասում էր, թե տողերի մեջ թունդ համեմներ չկային նյութը համովցնելու համար, ոչ էլ ոճի մեջ մի բան, որով կարելի լիներ հեղինակին մեղադրել, թե արվեստականություն է բանեցրել, այլ, ասում էր, դա մի պարկեշտ մեթոդ էր նույնքան առողջ, որքան հաճելի, ավելի սիրուն, քան թե հարդարուն։ Մի հատված կար մեջը, որ ինձ հատկապես դուր եկավ՝ էնեասհ պատմությունը Դիդոնին, և մանավանդ այն կտորը, ուր Պրիամի սպանվելն է պատմում։ Եթե հիշում ես, սկսիր այս տողից տեսնեմ, տեսնեմ...
«Խռովամազ Պյոտհոսն, նա որ հիրկանյան գազանի նման...»
Չէ, այդպես չէ, սկսում է «Պյուռհոսով»։
«Խռովամազ Պյուռհոսն՝ նա, որի զենքերն այնպես սև էին,
Ինչպես խորհուրդը, և նման էին այն մութ գիշերին,
Երբ կուչ էր եկել չարաղետ ձիու որովայնի մեջ,
Այժմ իր սոսկաբեր և սև երեսը
Ավելի դժպիհ թույրով է օծել,
Գլխից մինչև ոտք նա ալ է հիմա,
Ահռելի կերպով բոսոր ներկված:
Հայր ու մայրերի, ուստր ու դուստրերի ճապաղ արյունով,
Որ փողոցների բոցերից Եվէվել և խորովվել էր
Այն փողոցների, որ իրենց տիրոջ սպանությանը
Բռնակալաբար լույս էին տալիս, դժոխային լույս։
Կատաղությունից և բոցից կարմրած,
Մակարդված արյան շաղախով օծված,
Աչքերը նման կարկեհանների,
Դիվային Պյուռհոսն այժմ փնտրում է ծերուկ Պրիամին»։
Դե, շարունակիր։

ՊՈԼՈՆԻՈՒՍ
Աստված վկա, տեր իմ, շատ լավ արտասանեցիք, լավ շեշտով և շատ օրինավոր։
Ա. ԴԵՐԱՍԱՆ
« Եվ գտավ նրան։ Պիրամ կռվում է հելլենների դեմ, բայց իր զարկերը շատ կարճ են գալիս, հինավուրց սուրը՝ Բազկին անհնազանդ մնում է այնտեղ, ուր վար Է իջնում։ Պյուռհոս վազում Է Պրիամի վրա, անհավասար զույգ։ Կատաղությունից հեռու Է զարկում, բայց իր գոռ սրի հողմից ու սույլից Անջիղ նահապետն ընկնում Է գետին։ Անզգա Իլիոնն զգում Է կարծես անգութ հարվածը, և իր բոցավառ գլուխը թեքելով մինչև հիմունքը՝ ահռելի հայթով Պյուռհոսի ականջը սոսկացնում Է, և ինչ, իր սուրը, որ ցած էր իջնում այն պատկառելի ծերուկ Պրիամի կաթնաթույր գլխին. Կարծես մնում Է օդի մեջ գամված։ Ահա նկարված բռնակալի պես Պյուռհոսը կանգնած Է և որպես չեզոք սեփական կամքի և գործի միջև ՝ անգործ կեցած Է։
Բայց, ինչպես հաճախ տեսնում ենք, որ մեծ փոթորկից առաջ լուռ Է երկինքը, ամպերը՝ հանդարտ, հողմերը՝ անձայն, և երկրագունդը այնպես անշշուկ, ինչպես Մահն ինքը,
Եվ մեկ Էլ հանկարծ ճայթուն որոտը պատռում Է օդը:
Նույնպես Պյուռհոսի դադարից հետո զարթնած վրեժը դրդում Է նրան կրկին դեպի գործ։ Երբեք Կիկլոպներն իրենց մուրճերով չկռանեցին Սարսի օրահը, որ դարբնված Է անմաշ հավիտյան:
Այնպես անխնա, ինչպես Պյուռհոսի արյունոտ սուրը այժմ զարկում Է Պրիամի գլխին։ Թո՜ւհ, թո ՜ւհ, պոռնի՛կ բախտ։ Ո՛վ դուք Աստվածներ, ասե՛ք նրանից համախմբորեն իր զորությունը, Ջարդուփշո՛ւր արեք իր անվի օղերն ու շառավիղներն և գլորե՛ք կլոր առանցքը երկնքի լեռնից մինչև դևերի բնակարանը»։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Շատ երկար է։
ՀԱՄԼԵՏ
Կուղարկենք սափրիչի մոտ մորուքիդ հետ միասին։ Շարունակիր, խնդրեմ, սրան մի զավեշտ է պետք կամ մի լկտի պատմություն, թե ոչ, քունը կգա։ Շարունակիր, հասիր, Հեկուբին։
Ա. ԴԵՐԱՍԱՆ
«Բայց ավաղ, ով որ տեսներ թագուհուն գլուխը փաթաթած»։
ՀԱՍԼԵՏ
«Գլուխը փաթաթա՞ծ»։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Ինչ լավ է ասել «գլուխը փաթաթած»։
Ա. ԴԵՐԱՍԱՆ
«Որ ոտաբոբիկ վեր ու վար վազում և սպառնում էր
Իր կուրացնող արտասուքներով մարել բոցերը,
Մի լաթի կտոր այն գլխի վրա,
Ուր մի քիչ առաջ իր թագն էր շողում պատմուճանի տեղ Երկունքից մաշված զիստերի վրա մի վերմակ ձգած, որ խուճապի մեջ հազիվ էր գտել, ով որ տեսներ այս, թունալից լեզվով անիրավ բախտի իշխանության դեմ դավահանության վճիռ կարձակեր, և, անշուշտ, եթե աստվածներն իրենք ներկա լինեին, միայն թե նրանք անգգա չլինեն մարդկային ցավին երբ Հեկուբ տեսավ, թե ինչպես Պյուռհոս ժանտ զվարճությամբ հոշում էր սրով նրա ամուսնու ամեն անդամը, այն հանկարծակի պոռթկացող ճիչը, որ նա արձակեց,
Նույնիսկ երկնքի հրավառ աչքերից ցող կթորեցներ
Եվ ասավածներին կիրք կներշնչեր»։
ՊՈԼՈՆԻՈՒՍ Մի տեսեք ինչպես գույնը թռել է, աչքերը լցվել են։ Բավական է, խնդրեմ։
ՀԱՄԼԵՏ
Լավ է, մնացորդը մի ուրիշ անգամ արտասանել կտամ։ (Պոլո– նիուսին) Սիրելի տեր իմ, խնդրեմ հոգ տանեք, որ այս դերասաններին լավ բնակարան տրվի։ Հասկանում եք, պետք է սրանց հետ լավ վարվել, որովհետև սրանք ժամանակի խտացումը և համառոտ տարեգրությունն են, ավելի լավ է մահից հետո վատ տապանագիր ունենաք, քան թե կենդանության ժամանակ սրանց կողմից վատ հիշատակում։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Տե՛ր իմ, ես նրանց կհյուրասիրեմ իրենց արժանիքի համեմատ։
ՀԱՄԼԵՏ
Մեծ բան կանես, մարդ Աստծո, շատ ավելի լավ։ Եթե ամեն մարդու հետ իր արժանիքի համեմատ վարվենք, ո՞վ զերծ կմնա մտրակվելուց։ Վարվիր նրանց հետ քո պատվի և քո մեծության համեմատ, որքան նրանք ավելի անարժան լինեն, այնքան քո բարությունը ավելի գովելի կդառնա։ Ներս տար նրանց։
Եկեք, պարոններ:
ՀԱՄԼԵՏ Գնացեք նրա հետ, բարեկամներ, վաղը կտեսնենք Ձեր ներկայացումը։
Պոլոնիուսը և բոլոր դերասանները դուրս են գնում, բացի Ա. Դերասանից։
Լսիր, իմ հին բարեկամ, կարո՞ղ եք «Գոնզագոյի սպանությունը» խաղալ։
Ա. ԴԵՐԱՍԱՆ Այո, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ Լավ, վաղը գիշեր ներկայացրեք։ Կարո՞ղ ես, եթե պետք լինի, տասներկու կամ տասնվեց տողից բաղկացած մի հատված,որ ես կգրեմ, անգիր անել և մեջը զետեղել։ Կարո՞ղ ես, չէ՞։ Ա. ԴԵՐԱՍԱՆ Այո, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ Լավ, առայժմ գնա այդ պարոնի հետ, նայիր, չլինի թե դրան ծաղրեք։ (Ա. Դերասանը դուրս է գնում)։ Սիրելի բարեկամներ, ցտեսություն մինչև այս գիշեր, բարով եք եկել էլսինոր։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ Ազնիվ տեր։
ՀԱՄԼԵՏ Դե, գնաք բարով։
(Ռոդենկրանցը և Գիլդենշտերնը դուրս են գնում)։
Այժմ մենակ եմ,
Օ՜, ինչ սինլքոր և ինչ գյուղացի մի ստրուկ եմ ես։
Անբնական չէ՞, որ այս դերասանը
Միայն մի վեպով, մի բուռն կրքի սոսկ երազումով
Կարենա հոգին այնպես ենթարկել իր հղացումին,
Որ լոկ իր մտքի գործելու շնորհիվ դեմքը գունատվի,
Արցունք գա աչքին, երեսն այլայլվի, ձայնը կերկերվի՛
Իր ամբողջ կազմը՝ համապատասխան իր հղացումին։
Եվ այս բոլորը ոչնչի՞ համար, Հեկուբի՞ համար։
Հեկուբը նրա ի՞նչն է կամ նա՛ Հեկուբի,
Որ նրա համար արտասուք թափի։
Ապա ի՞նչ կաներ,
Եթե նա կրքի այնպիսի պատճառ, դրդիչ ունենար,
Ինչպես ես ունեմ։
Բեմը կողողեր իր արտասուքով,
Հասարակության ունկը կպաստեր սոսկալի խոսքով,
Հանցավորներին կխենթացներ
Եվ անմեղներին կզարհուրեցներ,
Անտեղյակներին կշշմեցներ, այո և նույնիսկ:
Աչք ու ականջի ունակությունը կխառնաշփոթեր։
Իսկ ե՞ս թանձրամիտ և ցեխահոգի թշվառականս,
Հալվում, մաշվում եմ և մտամոլոր խեղճ Ջոնի նման
Անփույթ իմ դատին ոչ մի բան ասել չեմ կարողանում։
0՜, ոչ իսկ ի սեր մի թագավորի, որի գույքի դեմ,
Որի կյանքի դեմ այնպես դիվային ոճիր է գործվել։
Վախկո՞տ եմ ինչ է։
Ո՞վ է ուզում ինձ սրիկա կանչել,
Գանգս ջախջախել, մորուքս փետտել, զարկել երեսիս:
Քիթս տրորել, սուտս ետ կոխել կոկորդիս մեջը
Մինչև թոքերս, ո՞վ է անում այդ։
Հա այդ բոլորին կհանդուրժեի:
Քանզի անպատճառ ես աղավնու լյարդ պետք է ունենամ,
Պետք է որ լեղի չլինի իմ մեջ:
Քանի որ այսքան անիրավումը չի դառնացնում այլապես վաղուց այդ սրիկայի փորոտիքներով օդի ցիներին կգիրացնեի։
Այ դու արյունռուշտ, պագշոտ սրիկա, ..Խիղճ, անօրեն, անանուն սրիկա։ Օ, վրեժ։
ԻՆչ ավանակն եմ։ Ի՜նչ քաջություն է, որ զավակս մի սպանված հոր, որին անդադար երկինք ու երկիր ի վրեժ են կանչում, մի բոզի նման իմ սրտի մաղձը բառերով թափեմ, հայհոյանք անեմ մի պոռնիկի պես, մի աղախնի պես։ Թուհ թո՜ւհ, ամոթ ինձ։ Դե, գործիր, ուղեղ։
Հըմ ես լսել եմ, որ հանցագործները թատրոնում նստած լավ ներկայացված մի տեսարանից այնպես ցնցվել են, որ իրենց ոճիրն իրենք հայտնել են։ Որ սպանությունը, թեև անլեզու, հրաշախոս լեզվով արտահայտվում է։ Պետք է այս նորեկ դերասաններին հորեղբորս առաջ մի բան խաղալ տամ, որ նման լինի իմ հորս մահվան, իսկ ես կնայեմ նրա աչքերին, վերքը կխառնեմ, Եվ ցնցվի թե չէ, գիտեմ ինչ կանեմ։ Իմ տեսած ոգին գուցե դևն ինքն է:Եվ հաճախ դևը գրավիչ մի ձև կարող է առնել։Եվ գուցե օգուտ քաղելով իմ թուլությունից և մելամադձիկ բնավորությունից :Եվ նա այսպիսի ոգիների վրա շատ զորավոր է):
Մոլորեցնում է, որ դժոխային մեղքի մեջ ձգի։ Ավելի հաստատ հիմքեր են պետք ինձ։ Ներկայացնում է այն որոգայթը, որով կբռնեմ արքայի խիղճը։
Դուրս է գնում։

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ


ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ
Մի սենյակ դղյակում։

Գալիս են թագավորը, թագուհին, Պուոնիուսը, Օֆելյան,
Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը։

ԹԱԳԱՎՈՐ
Չե՞ք կարոդ արդյոք ոչ մի դարձվածքով մի կերպ հասկանալ,
Թե ինչու է նա սարքել այս բոլոր իրարանցումը՛ Իր հանգիստ կյանքը այսպես բրտորեն խռովեցնելով Այս աղմկահույզ և վտանգալից խելագարությամբ։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Խոստովանում է, թե նա իր միտքը ցրված է զգում, Բայց ինչ պատճառով, ոչ մի պայմանով չի ուզում հայտնել։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Եվ թույլ չի տալիս, որ հարցաքննենք, Այլ հնարագետ խելագարությամբ միշտ խույս է տալիս. Երբ փորձ ենք անում, որ իր իսկական վիճակի մասին Մի բան հայտնի մեզ։
ԹԱԳՈՒՀԻ
Ձեզ լա՞վ ընդունեց։
ՈՈԶԵՆԿՐԱՆՑ
Այո, կատարյալ ջենտլմենի պես։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Բայց ինքն իր վրա ճիգ գործ դնելով;
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Խոսքի մեջ ժլատ, բայց մեր հարցերին շատ ազատորեն Պատասխանում էր։
ԹԱԳՈՒՀԻ
Փորձեցի՞ք նրան զվարճացնել։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Դեպքն այնպես բերեց, որ ճանապարհին Մենք հանդիպեցինք դերասանների, Եվ երբ այս մասին նրան հայտնեցինք, Կարծես այս լուրը նրան մի տեսակ հրճվանք պատճառեց։ Դերասանները արդեն այստեղ են և, որքան գիտեմ, Հրաման է տվել, որ հենց այս գիշեր իր առաջ խաղան։
ՊՈԼՈՆԻՈՒԱ
Այո, շատ ճիշտ է, և ինձ պատվիրեց, Որ խնդրեմ Ձերդ վեհափառությանց Տեսնել և լսել ներկայացումը։
ԹԱԳԱՎՈՐ
Ամենայն սիրով։ Գոհ եմ լսելով, որ նա այժմ այդպես տրամադրված է։ Ազնիվ պարոններ, դուք էլ ավելի մղեք նրան: Քաջալերեք դեպի այդպիսի զվարճություններ։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Այո. տեր արքա։
Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը դուրս են գնում։
ԹԱԳԱՎՈՐ
Սիրելի Գերտրուդ, դո՛ւ էլ հեռացիր, քանզի գաղտնապես մարդ ենք ուղարկել Համլետին բերի, որ Օֆելյային որպես դիպվածով հանդիպի այստեղ։ Իր հայրը և ես, իբր իրավացի հետազոտիչներ, Այնպիսի մի տեղ ուզում ենք թաքչել, որ անտես տեսնենք և դատենք նրանց տեսակցությունից և նրա ձևից, թե սիրո՞ւց է նա այդպես տառապում, թե ուրիշ բան կա։
ԹԱԳՈՒՀԻ
Շատ լավ, հնազանդ եմ։ Իսկ քեզ, Օֆելյա, մաղթում եմ սրտանց, որ շնորհալի գեղեցկությունդ լինի Համլետի մտացնորության բարի պատճառը, Եվ մեծ հույս ունեմ, որ առաքինի հատկություններդ ետ բերեն նրան իր սովորական ճանապարհի վրա՝ երկսիդ ի պատիվ։
ՕՖԵԼՅԱ
Տա Աստված, տիկին։
Թագուհին գնում է։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Եկ, Օֆելյա, և շրջիր այստեղ։ Ողորմա՛ծ տեր իմ, եթե կհաճեք, եկեք թաքնվենք։ (Օֆելյային) Կարդա այս գրքից, թող զբաղմունքի այդ ձևացումը տնական գույն տա մենակությանդ։ Հաճախ այս բանում պարսավելի ենք, և շատ փորձված է, որ սուրբ երեսով և բարեպաշտիկ շարժուձևերով Սատանային իսկ շաքարօծում ենք։
ԹԱԳԱՎՈՐ (Առանձին)
0՜, ճշմարիտ է։
Ինչպես այդ խոսքը խարազանում է իմ խղճմտանքը։
Պոռնիկի այտը՜ շպարի շնորհիվ գեղեցկացրած
Այնքան տգեղ չէ իր սնգույրի մոտ:
Որքան իմ գործը՛ սաստիկ ներկված իմ խոսքերի մոտ։
0՜, ի՜նչ ծանր բեռ։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Ահա գալիս է, թաքնվենք, տեր իմ։
Թագավորը և Պոլոնիուսը գնում են։ Գալիս է Համլետը։
ՀԱՄԼԵՏ
Լինել թե չլինել, այս է խնդիրը։
Ո՜րն է հոգեպես ավելի ազնիվ
Տանել գոռ բախտի պարսաքարերը և սլաքները,
Թե զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ,
Եվ դիմադրելով վերջ տալ բոլորին։
Մեռնել, քուն մտնել, ոչինչ ավելի
Եվ մտածել, թե մի պարզ քնով մենք վերջ ենք տալիս այն սրտացավին և բյուր բնական անձկություններին, որոնց ժառանգն է մեր հեգ մարմինը, մի վախճան է դա հոգով բաղձալիք մեռնել, ննջել, ննջե՞լ... գուցե երազել, այ, ցավն այդտեղ է, քանզի այդ մահվան քնի ժամանակ
Ի՞նչ կերպ երազներ պիտի գան գուցե,
Երբ այս մահացու կապանքը մեզնից թոթափած լինենք։
Ահա, ինչ որ մեզ խորհել պետք է տա, այս նկատումն է,
Որ այսչափ երկար տևել է տալիս թշվառությանը։
Թե ոչ, ո՞վ արդյոք կուզեր հանդուրժել Աշխարհի այնքան նախատինքներին և մտրակներին, հարստահարչի անիրավության, մեծամիտ մարդու արհամարհանքին, քամահրած սիրո տվայտանքներին, օրենքի բոլոր ձգձգումներին, պաշտոնյաների աներեսության, այն հարվածներին, որ համբերատար արժանավորը ստանում է միշտ անարժաններից, այն ինչ կարող էր մարդ իր հաշիվը իր ձեռքով փակել մի մերկ դաշույնով։ Ո՞վ կհոժարեր այսքան բեռ կրել, հեծծել ու քրտնել տաղտուկ կյանքի տակ, եթե երկյուղը մի ինչ-որ բանի մահվանից հետո, այն անհայտ երկրի, որի սահմանից ոչ մի ուղևոր չի վերադառնում, չձգեր կամքը երկբայության մեջ և մեզ չստիպեր տանել ավելի այն չարիքները, որ այստեղ ունենք,
Քան թե սավառնել դեպի նոր ցավեր, որոնց անգետ ենք։ Խոհամտությունն այսպես ամենքիս վախկոտ է դարձնում, և հենց այս կերպով վճռականության բնածին գույնը Ախտաժետվում է խորհրդածության գունաթափ ցոլքից,
Եվ շատ ձեռնարկներ՜ մեծ ու կարևոր:
Շեղվում են այսպես իրենց հոսանքից Եվ գործ կոչվելու անարժան դառնում։ Բայց կաց, ո՞վ է այս։ Սիրուն Օֆելյա՞ն։ Ով հավերժահարս, Աղոթքներիդ մեջ թող հիշվեն նաև բոլոր մեղքերս։
ՕՖԵԼՅԱ
Ինչպես է արդյոք Ձեր բարձրությունը այսքան շատ օրեր։
ՀԱՄԼԵՏ
Շատ խոնարհաբար շնորհակալ եմ։ Լավ եմ, լավ եմ, լավ։
ՕՖԵԼՅԱ
Տեր իմ, Ձեզանից Ես հիշատակներ ունեմ ստացած, Որ վաղուց ի վեր ուզում եմ ետ տալ, ստացեք, խնդրեմ։
ՀԱՄԼԵՏ
Երբեք։ Ես ոչինչ չեմ ընծայել քեզ։
ՕՖԵԼՅԱ
Հարգելի տերս, Դուք շատ լավ գիտեք, որ ընծայել եք, եվ հետն էլ բառեր այնպես քաղցրաբույր, Օր այդ իրերը Էլ ավելի թանկ Էին դարձնում։ Հիմա, որ նրանց բույրը թռել Է, ե՛տ առեք կրկին։ մի ազնիվ հոգու ճոխ ընծաները գծուծ են թվում, ՜ոբ պարգևողը անսեր Է դառնում։ Ստացեք, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ Հա՜, հա՛, առաքինի ես դու։
ՕՖԵԼՅԱ Տեր իմ...
ՀԱՄԼԵՏ Գեղեցի՞կ ես։
ՕՖԵԼՅԱ Ինչ Է ուզում ասել Ձեր բարձրությունը։
ՀԱՄԼԵՏ
Եթե առաքինի և գեղեցիկ ես, առաքինությունդ ոչ մի հարաբերություն չպիտի թույլ տա գեղեցկությանդ հետ։
ՕՖԵԼՅԱ
Բայց տեր իմ, ո՞ւմ հետ Է կարող գեղեցկությունը ավելի լավ հարաբերություն ունենալ, քան թե առաքինության հետ։
ՀԱՄԼԵՏ
Այո. ճիշտ ես ասում, որովհետև գեղեցկության կարողությունը ավելի շուտ ընդունակ Է առաքինությունը լրբության փոխելու, քան թե առաքինության ուժը կարող Է գեղեցկությունը իր պատկերին նմանեցնել։ Այս բանը երբեմն պարադոքս էր թվում, բայց հիմա ժսմանակը հաստատեց, որ ճշմարիտ Է։ Կար մի ժամանակ, որ ես քեզ սիրում էի։
ՕՖԵԼՅԱ
Այո տեր իմ, ինձ այդպես էիք հավատացնում։
ՀԱՄԼԵՏ
Իսկ դու չպիտի հավատայիր, որովհետև առաքինությունը չի կարող այնպես պատվաստվել մեր հին ծառաբնի վրա, որ ոչինչ չմնա այդ ծառաբնից. ես քեզ չէի սիրում։
ՕՖԵԼՅԱ
Ուրեմն էլ ավելի խաբված եմ եղել։
ՀԱՄԼԵՏ
Մտի՛ր կուսանոց, ինչո՞ւ ես ուզում մեղավորներ աշխարհ բերել։ Ես ինքս քիչ թե շատ պարկեշտ մարդ եմ, բայց դարձյալ ինքս իմ մեջ այնպիսի բաներ եմ տեսնում, որ ավելի լավ Էր մայրս ինձ ծնած չլիներ։ Ես շատ հպարտ եմ, քինախնդիր, փառամոլ, ավելի շատ չարություններ ունեմ ձեռքիս տակ, քան միտք նրանց տեղ տալու, քան երևակայություն՜ նրանց ձև տալու, քան ժամանակ՛ իրագործելու։ Ինչո՞ւ ուրեմն ինձ նման Էակներ քարշ գան երկրի և երկնքի միջև։ Մենք բոլորս Էլ առաջնակարգ սրիկաներ ենք, մեզնից ոչ մեկին չհավատաս։ Գնա՛, մտի՛ր կուսանոց։ Հայրդ ո՞ւր Է։
ՕՖԵԼՅԱ
Տանն Է, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Դռները պինդ փակիր վրան, որ հիմարի դերը միայն իր տան մեջ խաղա։ Մնաս բարով։
ՕՖԵԼՅԱ (Առանձին)
0՜, փրկիր սրան, բարերար Աստված։
ՀԱՄԼԵՏ
Եթե երբևէ ամուսնանաս, քեզ այս անեծքը օժիտ կտամ։ Եղիր զգաստ ինչպես սառույց, մաքուր, ինչպես ձյուն, դարձյալ զերծ չես մնա զրպարտությունից։ Մտիր կուսանոց, գնա, մնաս բարով։ Եվ կամ եթե անպատճառ պետք է ամուսնանաս, ամուսնացիր մի հիմարի հետ, որովհետև խելացիները լավ գիտեն, թե Դուք նրանց ինչ հրեշներ եք դարձնում։ Հայդե՜, կուսանոց, և շուտ, մնաս բարով։
ՕՖԵԼՅԱ (Առանձին)
Երկնային զորություններ, բուժե՛ք սրան։
ՀԱՄԼԵՏ Ձեր ներկարարության մասին էլ շատ եմ լսել, այո, շատ։ Աստված Ձեզ այլ երես է տվել, իսկ Դուք Ձեզ համար մի այլ երես եք շինում, օրորվում եք, շորորվում եք, լեզուներդ եք ծռում, Աստծո արարածներին մականուններ եք կպցնում և Ձեր լկտիությանը անգիտության երևույթ եք տալիս։ Գնա, էլ չեմ ուզում այդ բաները տեսնել, դրանք ինձ խենթացրել են։ Նրանք, որ արդեն ամուսնացած են, բացի մեկից, թող ապրեն, մյուսները թող մնան ինչպես կան։ Մտի՛ր կուսանոց։
Դուրս է գնում։
ՕՖԵԼՅԱ
Ինչ ազնիվ հոգի փչացավ այսպես՝ Դրանիկի աչքը, գիտունի լեզուն, զինվորի սուրը, այս պերճ պետության հույսը և վարդը, տարազի հայելին, ձևի կաղապարը։ Բոլոր դիտողների դիտման առարկան այսպես փչանա՞։ Եվ ես՝ կանանց մեջ ամենից լքված և տարաբախտս, որ ծծում էի նրա գեղգեղուն ուխտերի մեղրը, Այժմ տեսնում եմ այն ազնիվ և վեհ դատողությունը կոտրած զանգի պես խժալուր դարձած և աններդաշնակ, Ծաղկած հասակի այն անզուգական դեմքն ու տիպարը խենթությամբ խամրած։ 0՜, վայ թշվառիս, որ այն էլ տեսա, այս էլ տեսնում եմ։
Թագավորը և Պոլոնիուսը գալիս են։

ՊՈԼՈՆԻՈՒՍ
Լավ է, բայց դարձյալ համոզված եմ ես, որ նրա ցավի ծագումն ու սկիզբը մերժված սերն է։
Եկ այստեղ, Օֆելյա, Պետք չունես կրկնել իշխան Համլետի քեզ ասածները. Արդեն լսեցինք։ Տեր արքա, արեք ինչպես կամենաք, և սակայն, տեր իմ, թե հարմար դատեք, թող խաղից հետո Թագուհի մայրը նրան առանձին թախանձանք անի, որ իր ցավն ասի, թող շիտակ խոսի իր զավակի հետ։ Եվ եթե թույլ տաք, ես կթաքնվեմ այնպիսի մի տեղ, որ լսեմ բոլոր խոսակցությունը։ Եթե իր մայրն էլ անհաջող դուրս գա, ապա Անգլիա ուղարկեք նրան կամ թե փակեք ուր հարմար դատի Ձեր իմաստությունը:
ԹԱԳԱՎՈՐ
Թող այդպես լինի, մեծավորների խելառությունը պետք է մնա առանց հսկողի։
Դուրս են գնում։
Մի գավիթ դղյակում։ Գալիս է Համլետը մի քանի դերասանների հետ։
ՀԱՄԼԵՏ
Խնդրեմ, հատվածն այնպես արտասանիր, ինչպես ես քեզ համար արտասանեցի՛ թեթև և սահուն։ Բայց եթե դու էլ մեր դերասաններից շատերի պես գոռգոռաս, ապա ավելի լավ կլիներ, որ իմ տողերը քաղաքի մունետիկներին արտասանել տայի։ Ոչ էլ կարիք կա շարունակ ձեռքովդ օդը սղոցելու։ Այսպես, այլ ամեն բանի մեջ չափավոր եղիր, որովհետև կրքի հեղեղի, փոթորկի և այսպես ասենք, հողմապտույտի մեջ անգամ պետք է սովորես մի տեսակ բարեխառնություն պահել, որ հարթություն տա խոսքիդ։ Ա՜հ, հոգիս փշաքաղվում է, երբ լսում եմ, ինչպես մի հաղթանդամ կեղծամավոր արարած մի զորեղ զգացում ծվիկ-ծվիկ է անում, հին լաթ է շինում գետնահարկի հասարակության ականջը պատռելու համար, հասարակություն, որի մեծ մասը ընդունակ չէ ուրիշ բան ըմբռնել, բայց միայն անբացատրելի մնջկատակներ և աղմուկ: Մտրակել տալ կուզեի այդ տեսակ արարածին, որ Տերմագանտին էլ գերազանցում է, Հերովդեսից էլ հերովդանում է։ Խույս տուր, խնդրեմ, այդ բանից։
Ա. ԴԵՐԱՍԱՆ
Խոսք եմ տալիս Ձերդ բարձրության։
ՀԱՄԼԵՏ
Ոչ էլ շատ մեղք պետք է լինես, այլ սեփական ճաշակդ պետք է ղեկավարդ լինի։ Շարժումներդ բառերիդ հարմարեցրու և բառերդ՛ շարժումներիդ՝ հատկապես ուշադիր լինելով, որ բնական չափավորությունից դուրս չելնես, որովհետև ամեն բան, որ չափազանցված է, խաղի նպատակին հակառակ է, ինչ որ թե հնուց և թե հիմա միշտ եղել է և է։ Այսպես ասած, մի հայելի պահեք բնության առաջ, ցույց տալ առաքինությանը իր սեփական դեմքը, մոլությանը՜ իր պատկերը, և ժամանակի դեմքին ու մարմնին՛ իր տեսքն ու տիպը։ Արդ, եթե դա շատ խիստ դուրս բերվի կամ շատ թույլ, գուցե անգետներին ծիծաղեցնի, բայց բանիմացներին միայն անախորժ կարող է լինել, իսկ մեկ բանիմաց մարդու կարծիքը Ձեր աչքին ավելի մեծ կշիռ պետք է ունենա, քան թե մյուսների մի ամբողջ թատրոն։ Ա՜հ, դերասաններ եմ տեսել խաղալիս և լսել, թե մարդիկ նրանց ինչպես էին գովաբանում, որոնք, մեղք չլինի ասել, ոչ քրիստոնեի խոսվածքն ունեին, ոչ քրիստոնեի կեցվածքը, ոչ էլ հեթանոսի, ոչ նույնիսկ ադամորդու և այնպես ուռում և պոռում էին, որ մտածում էի, թե պետք է բնության բանվորները նրանց ստեղծած լինեն և այն էլ ոչ շատ լավ, այն աստիճան գարշելի նմանություններ էին դրանք մարդկային ցեղի։
Ա. ԴԵՐԱՍԱՆ
Այդ բոլորը մեզ մոտ քիչ թե շատ բարեփոխել ենք, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Պետք է հիմնովին փոխեք։ Թող Ձեր միմոսի դեր կատարողները այն միայն ասեն, ինչ որ իրենց համար գրված է։ Դերասաններ կան, որ մի քանի ապուշ հանդիսատեսների ծիծաղեցնելու համար իրենք են սկսում ծիծաղել, այնինչ հենց այդ ժամանակ խաղի մի կարևոր կետը ուշադրություն է պահանջում։ Դա շատ խայտառակ բան է և ցույց է տալիս այդ ձևով վարվող դերասանի ողորմելի սնափառությունը։ Գնացեք և պատրաստվեք։

Դերասանները դուրս են գնում։ Գալիս են Պոլոնիուսը, Ռոդենկրանցը և Գիլդենշտերնը։

Ի՛նչ եղավ, տեր իմ, թագավորը գալու է արդյոք այս գլուխգործոցը տեսնելու։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Այո, թագուհին էլ միասին, հենց հիմա գալիս են։
ՀԱՄԼԵՏ
Ուրեմն դերասաններին ասեք, որ շտապեն։
Պոլոնիուսը դուրս է գնում։
Դուք էլ օգնե՛ք, որ շտապեն։
ՌՈԶ. ԵՎ ԳԻԼԴ. Այո, տե՛ր իմ։
Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը դուրս են գնում։
ՀԱՄԼԵՏ
Հե՜յ, Հորացիր՛։
Գալիս է Հորացիոն։
ՀՈՐԱՑԻՈ
Պատրաստ եմ, տեր իմ, Ձեր ծառայության։
ՀԱՄԼԵՏ
Լսիր, Հորացիո, քեզնից ավելի ուղղամիտ մարդու
Դեռ չեմ հանդիպել ծանոթներիս մեջ։
ՀՈՐԱՑԻՈ
Սիրելի տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Չկարծես, թե քեզ շողոքորթում եմ, ի՞նչ շահ կարող եմ հուսալ քեզանից, որ բացի ուրախ բնավորությունից մի հասույթ չունես ապրուստ ու հագուստ հոգալու համար։ Ինչո՛ւ փայփայել չքավոր մարդուն։ Ոչ, շողոքորթի մեղրածոր լեզուն անմիտ պերճության ոտքը թող լիզի և իր ծնկների ճկուն լիսեռներն այնտեղ կորացնի,
Ուր որ քծնանքին վարձ է սպասում։
Լսո՞ւմ ես, Հորացիո, այն օրից ի վեր, որ մատաղ հոգիս
Իր ընտրության մեջ ինքնիշխան դարձւսվ
Եվ հասու եղավ մարդկանց իրարից զանազանելու.
Նա քեզ որոշեց, կնքեց իր համար.
Քանզի դու հավետ մի մարդ ես եղել,
Որ ամենայն ինչ կրելով հանդերձ՛ ոչինչ չես կրում:
Եվ բախտի ամեն վարձն ու հարվածը
Ընդունել ես միշտ միահավասար շնորհակալությամբ։
Օրհնյալ են նրանք, որոնց մեջ արյունն ու դատողությունն
Այնպես համաչափ զուգախառնված են,
Որ լոկ շվի չեն բախտի մատերին,
Որ ինչպես սազի վրան նվագի։
Տո՛ւր ինձ այն մարդը, որ իր կրքերի գերին չլինի,
Եվ ես սրտիս մեջ տեղ կտամ նրան, սրտիս սրտի մեջ,
Ինչպես այժմ քեզ։ Բայց այս շատ եղավ։
Լսի՛ր, այս գիշեր արքայի առաջ ներկայացում կա,
Եվ մի տեսարան մոտ է իմ հորս մեռնելու կերպին,
Որ պատմել եմ քեզ։ Խնդրում եմ, երբ գա այդ տեսարանը,
Դու հոգուդ բոլոր խորատեսությամբ դիտիր հոբեղրորս.
Եթե մի որոշ ճառի ժամանակ
Թաքուն ոճիրը հանկարծ իր որջից դուրս չհարձակվի,
Ապա այն ոգին, որ մենք տեսել ենք, մի չար ոգի է,
Եվ խորհածներս՜ Վուլկանի սալից ավելի մրոտ։

Լա՛վ դիտիր նրան, ես էլ աչքերս դեմքին կհառեմ,
Հետո երկուսս մեր կարծիքները կմիացնենք
Նրա երեսի արտահայտածը դատելու իամար։
ՀՈՐԱՑԻՈ
Լավ, տեր իմ, եթե խաղի ժամանակ
Փորձի իմ աչքից մի բան գողանալ և չբռնվի.
Ինքս կտուժեմ գողունի գինը։
ՀԱՄԼԵՏ
Ահա գալիս են ներկայացմանը։
Ես պետք է այստեղ անփույթ երևամ։ Մի տեղ գտիր քեզ։
Դանիական քայլերդ։ Գալիս են թագավորը, թագունին,
Պոլոնիուսը, Օֆելյան, Ռոզենկրանցը, Գիլդենշտերնը,
ուրիշ պալատականներ և պահակներ՝ ջահերով։
ԹԱԳԱՎՈՐ
Ինչպես է մեր եղբորորդի Համլետը։



ՀԱՄԼԵՏ
Շատ լավ, իսկապես, քամելեոնի պես եմ կերակրվում, օդ է ուտում, խոստումներով եմ խճողված, աքլորներին չեք կարող այս կերպով գիրացնել։
ԹԱԳԱՎՈՐ
Այդ պատասխանը ինձ համար չէ, Համլետ, այդ խոսքերը ինձ չեն պատկանում։
ՀԱՄԼԵՏ
Ոչ էլ ինձ արդեև։ (Պոլոնիուսին) Տեր իմ, ասացիք, թե համալսարանում մի անգամ մի բան եք խաղացել, այնպես չէ՞։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Այո, տե՛ր իմ, և լավ դերասան էի համարվում։
ՀԱՄԼԵՏ
Ի՞նչ եք խաղացել։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Հուլիոս Կեսարի դերը և սպանվեցի Կապիտոլում,
Բրուտոսն ինձ սպանեց։
ՀԱՄԼԵՏ
Շատ բրտություն էր նրա կողմից այդպես երևելի կռվին Կապիտոլում սպանել։ Դերասանները պատրա՞ստ են։

ՌԶԵՆԿՐԱՆՑ
Այո, տե՛ր իմ, Ձեր հրամանին են սպասում։
ԹԱԳՈՒՀԻ
Եկ այստեղ, սիրելի Համլետս, ե՛կ, նստի՛ր կողքիս։
ՀԱՄԼԵՏ
Ոչ, սիրելի մայրս, այստեղ ավելի քարշող մետաղ կա։
ՊՈԼՈՆԻՈՒՍ (Թագավորին)
Օհո՜, լսեցի՞ք ինչ ասաց։
ՀԱՄԼԵՏ
Օրիո՛րդ, թույլ կտաք, որ Ձեր գոգի մեջ ձգվեմ։
Ձգվում է գետնի վրա, Օֆելյայի ոտքերի առաջ։
ՕՖԵԼՅԱ
Ոչ. տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Ուզում եմ ասել գլուխս Ձեր գոգը դրած։
ՕՖԵԼՅԱ
Այո, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Կարծում եք վա՞տ մտքով ասացի։
ՕՖԵԼՅԱ
Ոչինչ չեմ կարծում, տե՛ր իմ։
ՀԱՄԼԵՏ Լավ գաղափար է աղջիկների սրունքների մեջ ձգվել։
ՕՖԵԼՅԱ Ի՞նչ, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ Ոչինչ։
ՕՖԵԼՅԱ Շատ ուրախ եք, տե՛ր իմ։
ՀԱՄԼԵՏ Ո՞վ, ե՛ս։
ՕՖԵԼՅԱ Այո, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ Ինչ արած, Ձեր զավեշտաբանն եմ ես։ Մարդ ուրախ չլինի, ինչ անի, մեկ այնտեղ նայի՛ր, տես մայրս ինչպես ուրախ է, և երկու ժամ չկա, որ հայրս մեռել Է։
ՕՖԵԼՅԱ
Ոչ, երկու անգամ երկու ամիս Է, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Այղքան երկա՞ր. ուրեմն թող սատանան սև հագնի, ես մի ձեռք սամույր եմ հագնելու։ Տեր Աստված, մարդ երկու ամիս առաջ մեռնի և դեռ չմոռացվի։ Ուրեմն կարելի Է հուսալ, որ մի մեծ մարդու հիշատակը դեռ վեց ամիս իր մահից հետո կարող Է տևեէ բայց, Սուրբ Կույսը վկա, պետք Է եկեղեցիներ շինի, թե ոչ, կմոռացվի, ինչպես այն փայտե ձին, որի տապանագիրն էր.
«Ախ, ափսոս, ա՜խ, ափսոս, փայտե ձին մոռացվեց»։
Երաժշտություն։ Մնջկատակի դերասանները։
Գալիս են մի թագավոր և մի թագուհի շատ սիրով։ Նախ թագուհին համբուրում է թագավորին, հետո նա՝ նրան, թագուհին ծնկի է չոքում թագավորի առաջ և սիրային ցույցեր է անում։
Թագավորը նրան վեր է բարձրացնում և իր գլուխը թեքում նրա վզին, հետո թագավորը պառկում է ծաղիկների վրա։ Թագուհին, տեսնելով, որ նա քնեց, հեռանում է։ Մի քիչ հետո ներս է գալիս մի մարդ, վեր Է առնում թագավորի թագը, համբուրում է, թույն է ածում թագավորի ականջի մեջ և դուրս է գնում։ Թագուհին վերադառնալով թագավորին գտնում է մեռած և ողբ ու կոծ Է անում։ Թունավորողը կրկին գալիս է երկու-երեք մունջերի հետ և այնպես է ձևացնում, որպես թե մասնակցում է թագուհու վշտին։ Մեռյալին տանում են դուրս։ Թունավորողն աշխատում Է ընծաներով թագուհու սիրտը շահել, թագուհին սկզբում դժկամություն է ցույց տալիս, բայց վերջը ընդունում է նրա սերը։
Դուրս են գնում։
ՕՖԵԼՅԱ
Ի՛նչ միտք ունի այս, տե՛ր իմ։
ՀԱՄԼԵՏ
Miching mallecho այսինքն՜ չարագործություն։
ՕՖԵԼՅԱ
Երևի մնջկատակը խաղի նյութն է ներկայացնում։
Գալիս է Նախերգակը։
ՀԱՄԼԵՏ
Հիմա սա մեզ կասի։ Դերասանները գաղտնիք պահող մարդիկ չեն. ամեն բան կհայտնեն։
ՕՖԵԼՅԱ
Կարծում եք, թե տեսարանի նշանակությունը կասի։
ՀԱՄԼԵՏ
Այո, և ամեն տեսարանի, որ նրան ցույց տաք։ Դուք մի ամաչեք ցույց տալուց, նա էլ չի ամաչի նշանակությունն ասելուց։
ՕՖԵԼՅԱ
Շատ չարն եք, շատ չարը, լավ է խաղին մտիկ տամ։
ՆԱԽԵՐԳԱԿ
Թե մեր ողբերգի և թե մեզ համար ներում ենք խնդրում շատ խոնարհաբար և աղաչում ենք, որ համբերությամբ հաճեք պատվել մեզ Ձեր ունկնդրությամբ:
ՀԱՄԼԵՏ
Նախերգա՞նք է այս, թե՞ մատանու մակագիր։
ՕՖԵԼՅԱ
Այո. շատ կարճ է, տե՛ր իմ։
ՀԱՄԼեՏ
Կնոջ սիրո պես։
Գալիս են երկու դերասան՝ իբրև թագավոր և թագուհի։
ԲԵՄԻ ԹԱԳ.
Երեսուն անգամ Ֆերոսի կառքը արել է շրջան Տելլոսի շուրջը և Պոսիդոնի աղի պետության։ Երեսուն անգամ տասներկու լուսին պտույտ են գործել. Տասներկու անգամ երեսուն գիշեր երկրի շուրջ դարձել այն օրից, ինչ սերը մեր սրտերն իրար զուգավորել է, և ինչ Հիմենեն մեր ձեռքերն իրար միավորել է։
ԲԵՄԻ ԹԱԳՀ.
Նախ այդքան անգամ արև ու լուսին թող գան ու գնան, և մեր սրտերը միշտ անկեղծ սիրով անբաժան մնան, բայց վա՜յ, վերջերս հիվանդ ես թվում և այնպես տրտում,
Սովորությանդ այնպես հակառակ ու վախ ես ազդում,
Բայց երկյուղներս ինչ էլ որ լինեն,
Թոդ նրանք, տեր իմ, քեզ չվրդովեն.
Կանանց սրտի մեջ երկյուղն ու սերը միշտ համաչափ են,
Կամ նրանք բնավ գոյություն չունեն և կամ անչափ են։
Թե որքան մեծ է իմ սրտի սերը,
Քեզ ցույց են տվել ձիգ տարիները,
Եվ ինչ չափով որ չափվում է սերը,
Չափվում են նաև իմ երկյուղները։
Ուր սերը մեծ է, փոքրիկ կասկածը մեծ վախ է դառնում,
Երբ մեծանում են փոքրիկ վախերը, սերն է մեծանում։

ԲԵՄԻ ԹԱԳ.
Ավա՜ղ, սիրելիս, պետք է բաժանվենք, այն էլ քիչ օրից. Մարմնիս ուժերը հոգնել են այլևս իրենց պարտքերից, և ինձնից հետո սիրուն աշխարհում պետք է դեռ ապրես հարգված, սիրված և գուցե նույնիսկ դու նորից սիրես։ Եվ նոր ամուսին...
ԲԵՄԻ ԹԱԳՀ.
0՜, մի վերջացրու, Աստված ոչ անի, որ սիրտս այդպես քեզ դավաճանի։ Եթե ես երկրորդ ամուսին առնեմ, թող որ հավիտյան անիծյալ լինեմ։ Երկրորդ ամուսին չի առել մի կին, եթե չի դավել առաջինի կյանքին։
ՀԱՄԼԵՏ (Առանձին)
Օշինդր է, օշինդր։
ԲԵՄԻ ԹԱԳՀ.
Երբ այրի կինը փնտրում է կրկին մի նոր կողակից. Սիրուց չէ բնավ, այլ միայն շահի ստոր փափագից։ Մեռած ամուսնուս ես երկրորդ անգամ ինքս եմ սպանում, երբ իր անկողնում երկրորդ ամուսնուց համբույր եմ առնում։
ԲԵՄԻ ԹԱԳ.
Ես հավատում եմ, թե այժմ անկեղծ են քո ասածները, Բայց որքան հաճախ ինքներս ենք կոտրում մեր վճռածները, և որոշումը մեր հիշողության գերին է միայն, ծնվելիս հուժկու, բայց տոկունությամբ խիստ աղքատ է այն և հիմա որպես մի տհաս պտուղ ծառին կպած է, բայց ցած է ընկնում առանց թափ տալու, երբ որ հասած է։ Զարմանալի չէ, որ մոռանում ենք մենք մեզ վճարել, ինչ որ մեզ պարտ ենք։ Ինչ որ կրքի մեջ վճռում ենք գործել, երբ որ կիրքն անցավ, անմիտ է դարձել, թե բուռն վիշտը, թե բուռն խինդը բավ է որ հանգչեն, իրենց սեփական որոշումները իրենք կջնջեն. ուր խնդությունը հրճվում է սաստիկ, վիշտը կսկծում. Չնչին մի դեպքից հրճվում է վիշտը, և խինդն է լացում։ Հավերժական չէ մեր այս աշխարհը, և շատ պարզ բան է, որ մեր թախտի հետ և մարդկանց սերը փոփոխական է, և, մինչև այսօր դեռևս անլուծ է այս հարցը խրթին, թե բախտն է արդյոք սիրո առաջնորդ, թե՞ սերը՛ բախտի։ Մեծ մարդն ընկնելիս մտերիմները թողնում փախչում են, փոքրը մեծնալիս թշնամիները գալիս, փակչում են, և մինչև հիմա բախտին հետևող եղած է սերը ով կատարյալ չէ, նրան պակաս չեն բարեկամները, և ով փորձում է կարոտության մեջ փուք բարեկամին, Նա ինքն իր ձեռքով դարձնում է նրան իր թունդ թշնամին։
Բայց թող որ կարգով եզրակացնեմ, ինչ սկսել եմ։ Մեր բախտն ու կամքը միշտ ընթանում են այնպես հակընդեմ, որ տապալվում են մեր խորհուրդները բախտի բերմունքից, մերն է խորհուրդը, բայց նրա ելքը՛ անկախ մեր կամքից։
Մտածում ես, որ չես լինելու մի երկրորդի կին,
Մեռնում է միտքդ, երբ որ մեռնում է քո տերը նախկին։
ԲԵՄԻ ԹԱԳՀ.
Թող որ երկիրը ինձ սնունդ չտա, և երկինքը՜ լույս,
Գիշեր ու ցերեկ հանգիստ ու հաճույք չտան խղճալուս, որ փոխարկվեն հույս ու հավատս հուսահատության, ճգնավորի պես մատնված լինեմ բանտի տրտմության, ուրախության դեմքը խամրեցնող ցավերն անհամար խուժեն խմբովին, կործանեն ինչ որ թանկ է ինձ համար,
Ոչ այս աշխարհում, ոչ հանդերձյալում ինձ դադար չտան, թե այրի լինեմ և ցանկամ կրկին նոր ամուսնության։
ՀԱՄԼԵՏ (Օֆելյային)
.Թե հիմա դրժի իր երդումները։
ԲԵՄԻ ԹԱԳ. Ահեղ երդումներ։ Այժմ, սիրելիս, թող ինձ մի րոպե, Ոգիս թմրում է, թող քունը մի քիչ տաղտուկս խաբե։
ԲԵՄԻ ԹԱԳՀ.
Քունը ուղեղիդ թոդ օրոր անի,
Եվ ոչ մի փորձանք մեզ չբաժանի։ Թագուհին գնում է։
ՀԱՄԼԵՏ Մայր իմ, ինչպես ես գտնում այս խաղը։
ԹԱԳՈՒՀԻ Տիկինը շատ է երդվում, կարծեմ։
ՀԱՄԼԵՏ
Օ, բայց խոսքը կպահի։
ԹԱԳԱՎՈՐ
Նյութին ծանո՞թ ես, վատ բան չկա՞ մեջը։
ՀԱՄԼԵՏ
Ոչ, ոչ, կատակ են անում։ Կատակով թույն, ոչ մի վատ բան չկա։ ԹԱԳԱՎՈՐ
Խաղի անունն ի՞նչ է։
ՀԱՄԼԵՏ
Մկան թակարդ, ինչպես այլաբանորեն։ Այս խաղը մի մարդասպանություն է ներկայացնում, որ կատարվել է Վիեննայում։ Գոնզագո է դուքսի անունը, կնոջ անունն էլ Բատիստա։ Հիմա կտեսնեք, սրիկայության մի գլուխգործոց է, բայց մեզ ինչ փույթ։ Դա չի կարող դիպչել Ձերդ վեհափառությանը, ոչ էլ մեզ. մենք մաքուր խիղճ ունենք։ Վերքոտ ձին թող խրտնի, մեր մեջքը պինդ է։
Գալիս է մի դերասան Լուցիանոսի դերում։
Ահա մի մարդ, որի անունը Լուցիանոս է՝ թագավորի եղբորորդին է։
ՕՖԵԼՅԱ
Դուք այնպես լավ եք մեկնաբանում, ինչպես խաղի նախերգակը։
ՀԱՄԼԵՏ
Ես շատ լավ կարող եմ քո և սիրեկանիդ մեջ մեկնաբանի դեր կա¬տարել, միայն թե խամաճիկների կոտրատվելը տեսնեի։
ՕՖԵԼՅԱ
Շատ սուրն եք, տեր իմ, շատ սուրն եք։
ՀԱՄԼԵՏ
Ցավից կգոռայիր. մինչև սայրս բթացնեիր։
ՕՖԵԼՅԱ
Ավելի լավ և ավելի վատ։
ՀԱՄԼԵՏ
Այդպես եք սխալվում ամուսին ընտրելիս։ Դե, սկսի՛ր, մարդասպան, գրողը տանի քեզ, մարդ։ Բաց թող այդ ծամածռությունները և սկսիր։ Ե՛կ. կռկռան ագռավը վրեժ է պահանջում։
ԼՈՒՑԻԱՆՈՍ
Խորհուրդներ խավար և ձեռքեր ճարպիկ և թույներ ազդու, Ոչ մի արարած իբր ականատես և ժամ ձեռնտու, Դու, դժխե՛մ խառնուրդ, կեսգիշերային խոտերից քամված.
Եվ Հեկատեի անեծքով նյութված, երիցս նեխված, Բնական թովքդ, մահառիթ ուժդ թող շուտ ներգործի, Արշավի իսկույն առողջ կյանքի վրա, ավերմունք գործի։

Թույնը թափում է քնածի ականջի մեջ։
ՀԱՄԼԵՏ
Պարտեզի մեջ թունավորում է մարդուն թագավորությունը ձեռք ձգելու համար։ Անունը Գոնզագո է. պատմվածքը իսկապես գոյություն ունի և շատ ընտիր իտալերեն գրված։ Հիմա կտեսնես, թե մարդասպանը ինչպես է ձեռք բերում Գոնզագոյի կնոջ սիրտը։
ՕՖԵԼՅԱ
Թագավորը վեր կացավ։
ՀԱՄԼԵՏ
Ինչ է, սուտ հրդեհից վախեցա՞վ։
ԹԱԳՈՒՀԻ
Ինչ պատահեց Ձեզ, տեր իմ։
ՊՈԼՈՆԻՈՒԱ
Դադարեցրեք խաղը։
ԹԱԳԱՎՈՐ
ճրագ, ճրագ, գնանք։
ՊՈԼՈՆԻՈՒԱ
ճրագ, ճրագ, ճրագ։
Ամենքը դուրս են գնում, բացի Համլետից և Հորացիոյից։

ՀԱՄԼԵՏ
Խոցված եղնիկը թող ցավից ողբա,
Առողջ եղջերուն ուրախ թոչկոտի.
Մեկը թող քնի, մյուսն արթուն մնա,
Այս հին աշխարհի օրենքը այդ է։
Եվ սրա հետ մեկտեղ, պարոն, մի անտառ փետուր գլխարկիս և
երկու մեծ կարմիր վարդ կոշիկներիս, մի՞թե բավական չի լինի,
Եթե ինձ մի տեղ տան դերասանների մի խմբի մեջ,
Եթե մի օր ամբողջ գույքս մոխիր դառնա։
ՀՈՐԱՑԻՈ
Գուցե կես բաժին կտան Ձեզ
ՀԱՄԼԵՏ
Ոչ. ոչ, մի ամբողջ բաժին։
Գիտես, Դամոն, ի՛մ սիրելի,
Այս գահն եղավ ավերակ,
Դիոսի տեղ ով է նստել՝
Մի իսկական խեղկատակ
ՀՈՐԱՑԻՈ
Ավելի լավ էր իր հանգով վերջացնեիք։
ՀԱՄԼԵՏ
Սիրելի Հորւսցիո, հազար ոսկի գրավ կդնեմ, որ ուրվականի ասածը ճշմարիտ էր։ Նկատեցի՞ր։
ՀՈՐԱՑԻՈ
Այո, տե՛ր իմ։
ՀԱՄԼԵՏ
Երբ թունավորելու խոսքը եկավ, տեսա՞ր։
ՀՈՐԱՑԻՈ
Շատ լավ դիտեցի։
ՀԱՄԼԵՏ
Ահա։ Եկեք, մի բան նվագեք, եկեք, սրնգահարներ։ Եթե այս արքան խաղը չսիրեց, Պատճառը այն է, որ չհավանեց։
Գալիս են Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը։
Հայդե՜, մի քիչ երաժշտություն։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Ազնի՛վ տեր, թո՛ւյլ տվեք Ձեզ Երկու խոսք ասել։
ՀԱՄԼԵՏ
Մի ամբողջ պատմություն կարոդ ես, պարո՛ն։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Թագավորը, տեր իմ...
ՀԱՄԼԵՏ
Հը, ի՞նչ կա։
ՀԱԱԼԵՏ
Շատ խմելուց։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Ոչ, տեր իմ, բարկությունից։
ՀԱՄԼԵՏ
Եթե խելացի մարդ լինեիք, բժշկին կհայտնեիք, ոչ թե ինձ։ Եթե ես նրան լուծողական տամ, գուցե այդ նրան էլ ավելի կմաղձոտացնի։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Ազնիվ տեր, մի քիչ ավելի կարգ ու կանոն դրեք Ձեր խոսքերի մեջ և այդպես մի խրտնեք խոսքիս նյութից։
ՀԱՄԼԵՏ
Ես հանդարտ եմ, պարոն, խոսի՛ր։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ Թագուհին՝ Ձեր մայրը, սաստիկ վրդովված ինձ ուղարկել է Ձեզ մոտ։
ՀԱՄԼԵՏ
Բարով ես եկել։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Ոչ, տեր իմ, այդ քաղաքավարությունն անտեղի է։ Եթե կբարեհաճեք ինձ օրինավոր պատասխան տալ, Ձեր մոր պատվերը կկատարեմ, թե ոչ, Ձեր ներողությունը և իմ վերադարձը կլինեն պաշտոնիս վերջավորումը։
ՀԱՄԼԵՏ
Պարո՛ն, չեմ կարոդ։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Ի՞նչ չեք կարող։
ՀԱՄԼԵՏ
Օրինավոր պատասխան տալ։ Խելքս խանգարվել է։ Բայց ինչ պատասխան որ կարող եմ տալ, կտամ քեզ կամ, ավելի ճիշտ, մորս։ Ուրեմն կարճ, բանն ի՞նչ է, ասում ես մայրս...
ՌՈԶԵՆԿՐԱՆՅ
Ձեր մայրն ասում է. թե Ձեր վարմունքը նրան շատ զարմացրեց և ապշեցրեց։
ՀԱՄԼԵՏ
Զարմանալի որդի, որ կարողանում է իր մորը այսպես զարմացնել։ Բայց ասա տեսնեմ, այդ մայրական զարմացքը ուրիշ պոչ էլ ունի, թե ոչ, այդ ասա։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Ուզում է քնելուց առաջ խոսել Ձեզ հետ իր առանձնարանում։
ՀԱՄԼԵՏ
Չհնազանդեմ, թեկուզ տասն անգամ էլ մայրս լինի։ Ուրիշ գործ էլ ունես ինձ հետ։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Տեր իմ, մի ժամանակ Դուք ինձ սիրում էիք։
ՀԱՄԼԵՏ
Հիմա էլ սիրում եմ, երդվում եմ այս գողերով և շորթողներով։
(Ձեռքերն է ցույց տալիս)։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Սիրելի իշխան, ինչն է Ձեր այս վրդովմունքի պատճառը, ինքներդ Ձեր ձեռքով փակում եք Ձեր ազատության դուռը, երբ ցավներդ թաքցնում եք Ձեր բարեկամից։
ՀԱՄԼԵՏ
Պարո՛ն, առաջադիմելու մարմաշն է ինձ տանջում։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Ի՞նչպես կարելի է, երբ թագավորն ինքը Ձեզ է նշանակել Դանեմարքայի գահաժառանգ։
ՀԱՄԼԵՏ
Այո, պարո՛ն, բայց «մինչև խոտը բուսնի»։
Առակը մի քիչ մգլոտել է:
Գալիս են դերասանները և երաժիշտները։
Ա՜հ, երաժիշտները, տվեք ինձ այդ սրինգներից մեկը։ (Գիլդենշ– տերնին) ե՛կ քեզ մի բան ասեմ... Ինչո՞ւ Ես այդպես ետևիցս ընկել և չես թողնում, որ շունչ քաշեմ, կարծես որոշած լինես ինձ թակարդի մեջ ձգել։ ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Ահ, տե՛ր իմ, Եթե անձնվիրությունս շատ խիզախ է, պատճառն այն է, որ սերս դեպի Ձեզ քաղաքավարության ուշ չի դարձնում։
ՀԱՄԼԵՏ
Լավ չհասկացա։ Կարո՞ղ ես այս սրնգի վրա մի բան նվագել։
ԳԻԼԴեՆՇՏԵՐՆ
Ոչ, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Խնդրում եմ։
ԳԻԼԳԵՆՇՏԵՐՆ
Հավատացեք չեմ կարող։
ՀԱՄԼԵՏ
Աղաչում եմ։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Կյանքումս սրինգ ձեռք չեմ առել, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Բայց դա նույնչափ դյուրին բան է, որչափ սուտ ասելը։ Մատներդ դիր այս լեզվակների վրա և շարժիր, բերանովդ էլ փչիր և տես ինչ հրաշալի երաժշտություն դուրս կգա։
Նայի՛ր, ահա լեզվակները։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Բայց չեմ կարող մատներս այնպես շարժել, որ մի ներդաշնակ բան դուրս գա, այդ ճարտարությունը չունեմ։
ՀԱՄԼԵՏ
Դե լավ, հիմա տես, թե ինչ անարժան արարած ես համարում դու ինձ, ուզում ես նվագել ինձ վրա, այնպես ես ձևացնում, որպես թե ծանոթ ես իմ լեզվակների հետ, ուզում ես իմ գաղտնիքը սրտիցս դուրս քաշել, ուզում ես ձայնս փորձել՜ սկսած ամենացածր նոտայից մինչև ձայնաշարիս ամենաբարձրը։ Մյուս կողմից շատ երաժշտություն և հրաշալի հնչյուն կա այս փոքրիկ գործիքի մեջ, և դու չես կարողանում նվագել։ Մարդ Աստծո, կարծում ես, թե ես մի սրնգի չափ էլ չկամ։ Անվանի՛ր ինձ ինչ գործիք որ կուզես, թեև կարող ես ինձ չարչարել, բայց վրաս նվագել չես կարող։ (Գալիս է Պոլոնիուսը)։ Բարև Ձեզ, պարո՛ն։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Տեր իմ, թագուհին կամենում է խոսել Ձեզ հետ և իսկույն։

ՀԱՄԼԵՏ
Տեսնո՞ւմ եք այն ամպը, որ կարծեք ուղտի ձև ունի։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Պատարագը վկա, ուղտի նման է, ճիշտ որ։
ՀԱՄԼԵՏ
Ինձ թվում է, թե մի աքիսի նման է։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Մեջքը աքիսի է նման։
ՀԱՄԼԵՏ
Կամ կետ ձկան։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Շատ նման է կետ ձկան։
ՀԱՄԼԵՏ
Ուրեմն շուտով կգամ մորս մոտ։ (Առանձին) Սրանք ինձ այնպես հիմարի տեղ են դնում, որ քիչ է մնում սիրտս տրաքվի։ Շուտով կգամ։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Այդպես էլ կասեմ։
Գնում Է։
ՀԱՄԼեՏ
Ի՜նչ դյուրին բան է «շուտով» ասելը։
Մենակ թողեք ինձ, բարեկամներս։
Ամենքը գնում են, բացի Համլետից։
Ահա գիշերվա հուռութքի ժամը,
Երբ հորանջում են գերեզմանները,
Եվ դժոխքն ինքը ժանտախտ է փչում աշխարհի վրա։
Այժմ կարող էի տաք արյուն խմել
Եվ այնպես դաժան գործեր կատարել,
Որ լույս ցերեկը կդողահարվեր վրան նայելուց։
Գնամ մորս մոտ։ Ով սիրտ, մի կորցնիր քո բնությունը։
Ներոնի հոգին թող մուտք չգտնի այս պինդ կրծքի մեջ,
Թող անգութ լինեմ, բայց ոչ հրեշային.
Պետք է մորս հետ դաշույններ խոսեմ, բայց ոչ գործածեմ։
Լեզուս ու հոգիս թող այս բանի մեջ կեղծավոր լինեն,
Որչափ էլ նրան խոսքով նախատեմ,
Հոգիս, մի թույլ տուր, որ գործով դատեմ։
Գնում է դուրս։


ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ

Գալիս են թագավորը, Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը։

ԹԱԳԱՎՈՐ
Չեմ սիրում նրան, ոչ էլ մեզ համար ապահով բան է Թույլ տալ, որ նրա խելագարությունն ազատ թափառի։ Գնացեք ուրեմն և պատրաստվեք։ Իսկույն կուղարկեմ Ձեր հանձնագիրը. Պետք է նա ձեզ հետ Անգլիա գնա։ Մեր աստիճանի նկատումները չեն կարող թույլ տալ, Որ վտանգը մեզ այնպես մոտ կենա, Ինչ որ ամեն ժամ ծագում է նրա լուսնոտությունից։
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Շուտ կպատրաստվենք։ Շատ նվիրական և սուրբ երկյուղ է Հոգալ այնքան շատ անձերի մասին, Որ Ձեր մեծության շնորհից ապրում և սնվում են։
ՈՈԶԵՆԿՐԱՆՑ
Աոսկ և մասնավոր անհատն էլ պարտ է Իր հոգու բոլոր թափով ու զրահով Իրեն զերծ պահել ամեն փորձանքից։ Որքան ավելի այն անձը, որի բարօրությունից Կախված է մնում շատերի կյանքը։ Վեհափառության վախճանը երբեք մենակ չի լինում, Այլ հորձանքի պես քարշում է իր հետ մերձավորներին։ Մի ծանր անիվ է բարձրաբերձ լեռան ծայրին հաստատված, Որի վիթխարի շառավիղներին:Տասնյակ հազարով փոքրագույն բաներ զոդված, պրկված են. Եվ երբ ընկնում է, ամեն մի կցորդ, չնչին հետևորդ, Ընկերանում է ճայթուն խորտակման։
Երբեք չի եղել, որ թագավորը մենակ հառաչի.
Այլ միշտ ընդհանուր վայնասունի հետ։
ԹԱԳԱՎՈՐ
Երբեք չի եղել, որ թագավորը մենակ հառաչի. Այլ միշտ ընդհանուր վայնասունի հետ։

ԹԱԳԱՎՈՐ
Դե, պատրաստվեք, խնդրեմ, շտապով ճամփա ընկնելու.
Պետք է այս ահի ոտքը շղթայենք,
Որ այժմ խիստ ազատ շրջագայում Է։

ՌՈԶ. ԵՎ ԳԻԼԴ. Կշտապենք, տեր իմ։
Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը գնում են դուրս։
Գալիս է Պոլոնիուսը։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Տեր իմ, գնում Է իր մոր սենյակը, ես Էլ կմտնեմ արրասի ետև, որ ականջ դնեմ։
Խոսք եմ տալիս Ձեզ, թագուհին նրան խիստ կպարսավի։ Եվ, այո, ինչպես ինքներդ ասացիք և լավ ասացիք, Հարմար կլինի, որ բարի մորից մի այլ ունկնդիր, (Քանզի մոր սիրտը չի կարող երբեք անաչառ լինել) Թաքստից լսի խոսակցությունը։
Մնաք բարով, տեր, քնելուց առաջ ես նորից կգամ, լսածս կասե

ԹԱԳԱՎՈՐ Շնորհակալ եմ, սիրելի պարոն։
Պոլոնիուսը գնում է։
0՜, գարշ Է մեղքս և մինչև երկինք բուրում Է հոտը,
Այն ամենահին, անդրանիկ անեծքն Է վրան դրված՛
Եղբայրասպանություն։ Աղոթել, ավա՜ղ, չեմ կարողանում,
Թեև փափագս նույնչափ սաստիկ Է, որչափ որ կամքս,
Ավելի զորեղ մեղքս հաղթում Է զորեղ դիտումիս,
Եվ մի մարդու պես, որ կատարելու երկու գործ ունի,
Վարանոտ կանգնած չգիտեմ արդյոք որից սկսեմ՛
Անտես անելով թե մին, թե մյուսը։
Նույնիսկ եթե այս անիծյալ ձեռքը
Եղբոր արյունով թանձրացած լիներ,
Մի՞թե գթառատ երկնքում չկա բավական անձրև,
Որ լվա նրան ձյունի պես ճերմակ։
Ի՞նչ բանի Է պետք ողորմությունը,
Եթե ոչ մեղքին դիմագրավելու,
Եվ աղոթքի մեջ ի՞նչ կա, բայց միայն երկու զորություն՝
Փորձանքից պահվել, քանի չենք ընկած,
Եվ ներում գտնել ընկնելուց հետո։ Վեր նայեմ ուրեմն,
Մեղքս անցավ, բայց, օ՜, աղոթքի ի՞նչ ձև ինձ կծառայե.
«Ների՛ր ինձ իմ ժանտ սպանությունը»։
Ոչ, դա հարմար չէ, քանի դեռ իմս են այն արդյունքները,
Որոնց համար է, որ ես գործեցի սպանությունը՝
Թագս, թագուհիս, ձեռք բերած փառքս։
Կարո՞ղ է մի մարդ ներում ստանալ՛
Պահելով հանդերձ մեղքի արդյունքը։
Այո, աշխարհի եղծ կարգերի մեջ
Կարող է մեղքի ոսկելից ձեռքը
Մեկդի վտարել արդարությունը,
Սակայն այդպես չէ այնտեղ՛ վերևում.
Այնտեղ այդպիսի ձեռնածություններ բանի չեն գալիս,
Այնտեղ ամեն գործ դրվում է մեջտեղ հարազատ գույնով,
Եվ մենք ինքներս հարկադրվում ենք ճակատ առ ճակատ,
Ատամ առ ատամ մեր մեղքերի դեմ վկայություն տալ։
էլ ի՞նչ ուրեմն, էլ ի՞նչ է մնում,
Մնում է փորձել, թե ինչ է կարող ապաշխարանքը
Եվ ինչ չի կարող։ Բայց ինչ, երբ որ մարդ զղջալ չի կարող։
0՜, թշվառ վիճակ, կուրծք սև, ինչպես մահ,
Սոսնձոտ հոգիս, որքան ճգնում ես քեզ ազատել,
Այնքան ավելի կաշկանդում ես քեզ։
Օգնեք, հրեշտակներ, մի փորձ փորձեք,
Լար համառ ծնկներ, սիրտ պողպատալար,
Փափկացիր, ինչպես նորամանուկի մատաղ ջիլերը,
Գուցե ճար կա դեռ։
Հեռանում է և ծնկի չոքում։ Գալիս է Համլետը։
ՀԱՄԼԵՏ
Ա՜յ, կարող էի ճիշտ հիմա անել, աղոթք է անում։ Եվ հիմա կանեմ, և նա այս կերպով երկինք կգնա, Բայց արդյոք այդպես վրեժս կհանվի, պետք է լավ կշռել։
Մի պիղծ սրիկա հորս սպանի և փոխարենը ես՝ միակ որդին, նույն սրիկային երկի՞նք ուղարկեմ։ Բա՜, շնորհ է դա, վարձ է, ոչ թե վրեժ։ Նա հորս բռնեց անազնիվ կերպով, լավ կերած խմած, Բոլոր մեղքերը լրիվ բողբոջած, վառ, ինչպես մայիս, և թե իր հաշիվն ինչ վիճակում է ո՞վ է իմանում, բայց միայն Աստված։ Սակայն դատելով մեր հանգամանքով և մտածությամբ, ծանր է վիճակը։ Ուրեմն ի՛նչ վրեժ է, որ զարկեմ նրան ճիշտ երբ իր հոգին սրբվելու վրա է. երբ որ հարդարված և պատրաստված է իր անցքի համար։ Ոչ, ետ գնա, սուր, ընտրիր ավելի սոսկալից առիթ, երբ գինով քնած կամ կատաղությամբ բորբոքված լինի, կամ իր անկողնի ագգապղծական վայելչության մեջ, կամ թուղթ խաղալիս, կամ հայհոյելիս, մի գործի վրա, որից փրկության հոտ անգամ չգա, և այնպես զարկիր, որ կրունկները երկնքին դիպչեն, և հոգին այնպես պիղծ ու սև դառնա, ինչպես այն դժոխքն, ուր գնալու է։ Մայրս սպասում է։
Այդ դեղը միայն երկարացնում է հիվանդ օրերդ։
ԹԱԳԱՎՈՐ

(Չոքած)
Բառերս թեև թռչում են վերև.
Սակայն մտքերս մնում են ներքև։
Երբեք բառերը առանց մտքերի երկինք չեն հասնի։
Գնում է։


ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ

Թագուհու առանձնասենյակը։ Գալիս են թագուհին և Պոլոնիուսը։
ՊՈԼՈՆԻՈՒՍ
Նա իսկույն կգա։ Խի՛ստ եղեք իր հետ, ասեք նրան, թե իր խաղերը մի տեղ են հասել,որ էլ հանդուրժել անկարելի է, և թե շատ անգամ Ձեր մեծությունը միջամտել է և պատվար եղել արքայի ցասման և նրա միջև։ Ես կթաքնվեմ հենց այստեղ։
Խնդրեմ, խի՛ստ եղեք իր հետ։
ՀԱՄԼԵՏ (Դրսից)
Մայր, մայր, մայր։
ԹԱԳՈՒՀԻ
(Պոլոնիուսին)
Ապահով եղեք, իմ մասին երբեք վախ մի ունեցեք։
Հեռացեք, լսում եմ իր ոտքի ձայնը։
Պոլոնիուսը թաքնվում է արրասի ետևում։ Գալիս Է Համլետը։
ՀԱՄԼԵՏ Ասա, մայր, ի՞նչ կա։
ԹԱԳՈՒՀԻ Համլե՚տ, դու հորդ խիստ վշտացրել ես։
ՀԱՄԼԵՏ (Դրսից)
Մայր, մայր, մայր։
ԹԱԳՈՒՀԻ
(Պոլոնիուսին)
Ապահով եղեք, իմ մասին երբեք վախ մի ունեցեք։
Հեռացեք, լսում եմ իր ոտքի ձայնը։
Պոլոնիուսը թաքնվում է արրասի ետևում։
Գալիս Է Համլետը։
ՀԱՄԼԵՏ
Ասա, մայր, ի՞նչ կա։
ԹԱԳՈՒՀԻ
Համլե՚տ, դու հորդ խիստ վշտացրել ես։
ՀԱՄԼեՏ
Մայր իմ, դու հորս խիստ վշտացրել ես։
ԹԱԳՈՒՀԻ
Ամոթ Է, ամոթ, դու վատ լեզվով ես պատասխան տալիս։
ՀԱՄԼԵՏ
Ամոթ է, ամոթ, դու չար լեզվով ես հարցումներ անում։
ԹԱԳՈՒՀԻ
Վա՜հ, ի՞նչ է, Համլետ։
ՀԱՄԼԵՏ
Ի՞նչ Է պատահել։
ԹԱԳՈՒՀԻ
Չե՞ս ճանաչում ինձ։
ՀԱՄԼԵՏ
Ինչո՞ւ չէ, շատ լավ, Թագուհին ես դու, տեգորդ կինն ես, ոչ բարով, մայրս։
ԹԱԳՈՒՀԻ
Եթե այդպես է մարդիկ կկանչեմ, քեզ խելքի բերեն։
ՀԱՄԼԵՏ
Թող, թող, եկ, նստիր, չպետք է շարժվես.
Չպետք է գնաս մինչև դիմացդ հայելի պահեմ,
Որի մեջ տեսնես հոգուդ ներքինը։
ԹԱԳՈՒՀԻ
Ի՞նչ ես անելու, ինձ սպանել ես ուզում, օգնություն:
Էհեյ, օգնություն:
ՊՈԼՈՆԻՈՒՍ
(Արրասի ետևից)
Էհեյ, օգնություն, հասեք, օգնություն:
ՀԱՄԼԵՏ
(Սուրը քաշելով)
Այս ի՞նչ է մու՞կ է:
Սուրը խրում է արրասի մեջ:
Մեռավ, մեկ դուկատ, որ մեռավ պրծավ:
ՊՈԼՈՆԻՈՒՍ
(Ետևից)
Օ, սպանեց ինձ:
Ընկնում է գետին և մեռնում:
ԹԱԳՈՒՀԻ
Վայ ինձ, ի՞նչ արիր:
ՀԱՄԼԵՏ
Չգիտեմ դեռ ինչ, թագավո՞րն է սա:
ԹԱԳՈՒՀԻ
Օ, ինչ հախուռն, արյունահեղ գործ:

ՀԱՄԼԵՏ
Արյունահեղ գործ, գրեթե նույնչափ վատ, սիրելի մայր,
Որչափ սպանել մի թագավորի
Եվ ամուսնանալ նրա եղբոր հետ:
ԹԱԳՈՒՀԻ
Որչափ սպանել մի թագավորի:
ՀԱՄԼԵՏ
Հենց այդպես տիկին, այդպես ասացի:
Արրասը բարձրացնում է և տեսում, որ Պոլոնիուսն է:
Թշվառ հախուռն, միջամուխ հիմար, բարի ճանապարհ,
Քեզնից մեծի տեղ ենթադրեցի քեզ, ստացի՛ր բախտդ։
Տես ինչ վտանգ կա ուրիշի գործին խառնվելու մեջ։
Թագուհուն
Հերիք ձեռքերդ այդպես գալարես, հանդա՛րտ կաց, նստի՛ր,
Եվ թող տուր որ ես սիրտդ գալարեմ, ես պիտի անեմ, թե կակուղ նյութից հորինված լինի, եթե անիծյալ սովորությունը պղնձացրած չլինի նրան,
Եվ թումբ ու պատնեշ դարձրած ամեն զգացմունքի դեմ։
ԹԱԳՈՒՀԻ
Ես ինչ եմ արել, որ հանդգնում ես այդպես աղմուկով բարբառել իմ դեմ։
ՀԱՄԼԵՏ Այնպիսի մի գործ, որ համեստության շնորհքն ու շիկնումն աղավաղում է, առաքինությունը կեղծ է անվանում, և անմեղ սիրո սիրուն ճակատից պճղում է վարդը և նրա տեղը մի պալար դնում, եվ դարձնում է պսակի ուխտը խաղամոլների սուտ երդումներից ավելի խարդախ, որ ամուսնության դաշինքի միջից քաղում է ոգին, և դարձնում է անուշ կրոնը բառերի հագներգ։ Երկնքի դեմքը բոցավառված է, այո և այս պինդ, կայուն զանգվածը թախծալից դեմքով, որպես մոտեցած աշխարհի վերջին, վշտահարված է արարքիդ վրա։
ԹԱԳՈՒՀԻ
Վայ ինձ, ի՞նչ արարք, որ հենց նախերգից այսպես գոռգոռում և որոտում ես։
ՀԱՄԼԵՏ
Նայիր դու այստեղ, նախ այս պատկերին և ապա սրան այս երկու եղբոր դիմադիրներին։ Տես ի՞նչ շնորհք կա այս դեմքի վրա: Իսկ Հիպերիոնի գանգուր վարսերը, ճակատը կարծես Արամազդինն է, աչքը՝ Արեսի սաստելու համար և հրամայելու, Կեցվածքը նման բանբեր Հերմեսին, որ երկնահամբույր մի լեռան վրա նոր իջած լինի, Մի համադրություն, մի ձև, իսկապես, որի վրա կարծես ամեն մի Աստված իր կնիքն է դրել, որ հավաստիքը աշխարհին տալու, թե ահա մի մարդ։ Այս էր ամուսինդ։
Իսկ այժմ նայի՛ր, այս մյուսին նայի՛ր։ Այս է ամուսինդ բորբոսնած մի հասկ, որ վարակում է առողջ եղբորը։
Աչքեր ունե՞ս դու և կարողացար այս շքեղ լեռան արոտից իջնել եվ պարարտանալ այս ճահիճի մեջ։
Հա՞, աչքեր ունե՞ս։
Դու հո չես կարող սեր անվանել այդ.
Քո տարիքի մեջ արյան բորբոքը մեղմ է և խոնարհ,
Եվ դատողության սպասարկու է։
Եվ ինչ դատողություն կարոդ է անցնել սրանից սրան։
Զգացում ունես, այլապես իղձեր չէիր ունենա,
Բայց անտարակույս այդ զգացումը կաթված է ստացել,
Քանի որ երբեք խենթությունն այդքան չէր դուրս գա ճամփից,
Ոչ էլ զգացումն այդչափ ցնորքի գերին կդառնար,
Որ ընտրողության մի փոքրիկ քանակ պահած չլիներ
Այսքան ահագին մի տարբերություն զանազանելու։

Ի՞նչ դև է եղել, որ աչքակապուկ խաղալով քեզ հետ՜
Շորթել է խելքդ։ Աչքերը առանց շոշափելիքի,
Շոշափելիքը առանց տեսության,
Ականջներն առանց ձեռքի կամ աչքի,
Հոտառությունը առանց մյուսների
Կամ հավատարիմ մի զգայարանի հիվանդ մասնիկն էլ
Չէր կարող այդքան անզգա լինել։
Ամոթխածությո՚ւն, ո՞ւր է շիկնանքդ։ Ո՛վ ըմբոստ դժոխք,
Եթե կարող ես տարիքվոր կնոջ ոսկորների մեջ
Այսքան հեստանալ, թող հրաբորբոք ջահելության մոտ
Առաքինությունն ինչպես մոմ լինի և բոցից հալվի։
Ամոթ մի կոչիր, երբ գրոհ է տալիս բռնակալ հրայրքը,
Երբ սառույցն անգամ այնպիսի թափով բոցավառվում է,
Եվ դատողությունն ինքն էլ դառնում է կրքի կավատը։

ԹԱԳՈՒՀԻ 0՜, Համլետ, լռիր, աչքերս ուղղում ես դեպ հոգուս խորքը, որտեղ տեսնում եմ սև, խորը բծեր, որոնք չեն ուզում գունաթափ լինել։
ՀԱՄԼԵՏ
Եվ ի՞նչ, և ապրել մի ճարպոտ մահճի գարշ քրտինքի մեջ,
Աղտի մեջ խաշված՛ իրար գգվելով և սիրվտելով
Մի խոզանոցի աղբյուսի վրա։
ԹԱԳՈՒՀԻ
0՜, էլ մի խոսիր, Համլետ, մի խոսիր.
Ամեն մի բառդ մի դաշույնի պես ականջս է խրվում։
էլ բավական է, անուշի՛կ Համլետ։
ՀԱՄԼԵՏ
Մի սրիկա, մարդասպան, մի անարգ ստրուկ,
Որ հին ամուսնուդ մեկ տասներորդի քսաներորդն էլ չէ,
Թագավորների այդ խեղկատակը,
Թագավորության և իշխանության քսակահատը,
Որ պահարանից թագը գողացավ, դրեց գրպանը։
ԹԱԳՈՒՀԻ Ա՛խ, բավական է։
ՀԱՄԼԵՏ Ցնցոտիների, կարկատանների այդ թագավորը...
Գալիս է Ուրվականը։
Ա՜հ, փրկեք ինձ և Ձեր թևերով ճախրեք վրաս,
Երկնայի՚ն պահակներ։
Ի՞նչ է ցանկանում սրբազան ոգիդ։
ԹԱԳՈՒՀԻ
Ավա՜ղ, ցնդել է։
ՀԱՄԼԵՏ
Չէ որ եկել ես դանդաղկոտ որդուդ հանդիմանելու, փչացնելով ժամանակ ու կիրք հետաձգում է ահեղ հրամանիդ ստիպողական գործադրությունը։ Օ՜հ, ասա:
ՈՒՐՎԱԿԱՆ
Մի մոռացիր դու, այցելությունս նրա համար է, որ ցրե կրկին գրեթե բթացած մտադրությունդ, նայիր, զարզանդը պատել է մորդ։ Օ, մտի՛ր նրա ոգորող հոգու և նրա միջև, երևակայությունն ավելի խիստ է տկար մարմնի մեջ։ Խոսիր մորդ հետ։
ՀԱՄԼԵՏ
Ինչ ունես, տիկին։
ԹԱԳՈՒՀԻ
Դու ի՞նչ ունես, դու, որ աչք ես հառել դատարկությանը
և խոսակցում ես աննյութ օդի հետ։ Աչքերիդ միջից ոգիդ խուժում է վայրենի թափով, և փողի ձայնից քնից վեր թռած զինվորների պես պառկած մազերդ, կարծես կյանք առած, քսվում են, կանգնում արմատների վրա։
Օ, քաղցրիկ զավակ, հուզմունքիդ տապի և բոցի վրա սառն համբերություն պետք է սրսկես։ Այդ ո՞ւր ես նայում։
ՀԱՄԼԵՏ
Նրան. այ նրան, տես, ինչպես գունատ աչք է ոլորում, տեսքն ու դատը, եթե քարերին քարոզ կարդային, բայց զգայուն կդարձնեին։ Մի նայիր վրաս,
Միգուցե քո այդ գթասրտությամբ
Փոխես իմ դաժան որոշումները, և այն ժամանակ
Իմ անելիքը թափուր կլինի իսկական գույնից,
Արցունքներ գուցե, փոխանակ արյան։
ԹԱԳՈՒՀԻ
Այդ ում ես խոսում։
ՀԱՄԼԵՏ
Չես տեսնում, այնտեղ։
ԹԱԳՈՒՀԻ
Ոչինչ չեմ տեսնում, թեև տեսնում եմ ամեն ինչ, որ կա։
ՀԱՄԼԵՏ
Եվ ո՞չ էլ լսում։
ԹԱԳՈՒՀԻ
Եվ ոչ էլ լսում, բացի մեր ձայնից։

ՀԱՄԼԵՏ
Վա՜հ, այնտեղ նայիր, տես, հեռանում է, Հայրս իր զգեստով, ինչպես երբ ողջ էր, Նայի՛ր, հենց հիմա ելնում է դռնից։

Ուրվականն անհետանում է։
ԹԱԳՈՒՀԻ Դա քո ուղեղի դարբնածն է միայն,
Այդպես անմարմին գոյացություններ ստեղծելու մեջ
Երևակայությունը շատ ընդունակ է։
ՀԱԱԼԵՏ
Երևակայություն, երակս նույնքան չափով է խփում,
Որքան որ քոնը, և նույնքան առողջ նվագ է ածում։
Ոչ, ասածներս խենթությունից չեն,
Կուզես վարձի՛ր ինձ, և ես կարող եմ ասածս կրկնել, իսկ խենթությունը շեղումներ կաներ։ Ի սեր Աստծո, մայր իմ, մի դնիր քո հոգու վրա հանգստացուցիչ այն սպեղանին, թե խենթությունս է քեզ հետ խոսողը, ոչ թե քո մեղքը, դա խոցոտ տեղը մաշկով կծածկի, կաշի կբերի, այնինչ գարշելի ապականությունը ներսից փորելով պիտի վարակի անտեսանելի։ Խոստովանք արա երկնքի առաջ. զղջա անցյալը, խո՛ւյս տուր գալիքից, աղբյուս մի շաղ տար վատ խոտերի վրա, որ էլ չուռճանան, ների՛ր ինձ իմ այս առաքինությունը, քանզի այս գիրցած ժամանակների պարարտության մեջ առաքինությունն ինքն է ստիպված մոլությունիցը ներում աղերսել, այո, խոնարհվել և հրաման խնդրել՛ նրան բարություն անելու համար։
ԹԱԳՈՒՀԻ Ա՜հ, Համլետ, սիրտս միջից կես արիր։
ՀԱՄԼԵՏ
Դեն ձգիր քեզնից նրա վատ կեսը և մյուս կիսովը մաքուր կյանք վարիր։ Բարի գիշեր քեզ։ Բայց հորեղբորս գարշ անկողինը մի մտիր կրկին, առաքինություն ստանձնի՛ր գոնե, թեկուզ չունենաս, քանզի այն հրեշ սովորությունը, որ ճարակում է ամեն զգացում, մոլությանց մեջ դև, գոնե այս բանով հրեշտակ է նա, որ նաև ազնիվ և լավ գործերի վարժության համար
Տալիս է հագուստ կամ մի համազգեստ դյուրավ հագնելի։
Զսպի՚ր քեզ այս գիշեր, և դա մի տեսակ դյուրություն կտա:
Հաջորդ գիշերվա ժուժկալությանդ։
Երրորդն ավելի դյուրին կլինի, և վարժությունը
Կարող Է, այո, նույնիսկ բնության դրոշմը փոխել
Կամ հաղթել դևին, կամ թե հրաշալի իր կարողությամբ:
Դուրս ձգել նրան։
Նորից բարի գիշեր,
Եվ երբ դու ուզես օրհնված լինել,
Ես Էլ կխնդրեմ քո օրհնությունը։
Պոլոնիուսին ցույց տալով։
Այս մարդու համար սրտանց զղջում եմ, բայց երկինքն ուզեց
նրան ինձանով և ինձ նրանով պատժելու համար,
Որ ես լինեի իր խարազանը և դատավորը։
Կտանեմ նրան, և նրա մահվան
Ինքս կլինեմ պատասխանատուն։
Կրկին և կրկին բարի գիշեր քեզ։
Թող անգութ լինեմ հենց միայն բարի լինելու համար։
Վատ Է սկսվել, բայց դեռ գալու Է ավելի վատը։
Մեկ բառ Էլ, մայր իմ։
ԹԱԳՈՒՀԻ
Ի՞նչ պետք Է անեմ։
ՀԱՄԼԵՏ
Ոչ այս բաները, որ հիմա կասեմ, ոչ, ամենևին։
Թող փքված արքան նորից քարշի քեզ իր անկողինը,
Եվ փայփայելով թուշդ կսմթի, քեզ «մուկիկ» կանչի
Եվ իր գարշահոտ մի զույգ համբույրով
Կամ թե անիծյալ իր մատներովը վիզդ շոյելով
Բոլոր եղածը խոստովանել տա,
Թե ես Էապես խենթ չեմ, այլ խենթ եմ խորամանկորեն։

Հարմար կլինի, որ հայտնես նրան, քանի որ ո՞վ Է,
Եթե ոչ միայն մի սիրուն, զգաստ, խոհեմ թագուհիդ,
Որ մի չղջիկից կամ մի պադդոկից, արջակատուից
Այսպես թանկագին տեղեկություններ թաքցրած պահեր։
Ոչ, այլ հակառակ գաղտնապահության և ողջամտության
Բաց քո զամբյուղը տանիքի վրա,
Թող թռչունները թռչեն, և ինքդ մտի՛ր նրա մեջ
Եվ հանրածանոթ կապիկի նման փորձելու համար
Կտուրից ընկիր և վիզդ կոտրիր։
ԹԱԳՈՒՀԻ
Ոչ, վստահ եղիր, եթե բառերը շունչ են, շունչը՛ կյանք,
Կյանք չկա իմ մեջ քո ասածները արտաբերելու։
ՀԱՄԼԵՏ
Գիտե՞ս, որ պետք Է Անգլիա գնամ։
ԹԱԳՈՒՀԻ
Մոռացել էի, այդպես է վճռած։
ՀԱՄԼԵՏ
Նամակ է կնքված, և իմ այն երկու դասընկերները, որոնց կարող եմ այնքան վստահել, որքան իժերի, իրենք են տանում հրամանաթուղթը։ Պետք է ինձ համար ճանապարհ հարթեն եվ առաջնորդեն դեպի որոգայթ։ Հոգ չէ, թող գործեն. զվարճություն է ական փորողին, հենց իր սեփական պայթուցիկներով օդը թռցնել։ Եվ բանս վատ է, եթե ես նրանց ականների տակ դեռ մի կանգուն էլ խորունկ չփորեմ և ցատկեցնեմ մինչև Լուսինը։ Ինչ քաղցր բան է, երբ երկու դավեր գալիս են շիտակ իրար հանդիպում։ Այս մարդն ինձ համար գործ է դառնալու. պետք է փորոտիքը քարշ տամ, տանեմ կողքի սենյակը։ Մայր, բարի գիշեր։ Այս խորհրդականն ինչպես լուռումունջ և խորհրդապահ, և ծանրախոհ է. սա, որ իր կյանքում խենթ ու շաղակրատ մի սրիկա էր։ Ե՛կ, պարոն, պետք է գործդ ավարտեմ։ Մայր, բարի գիշեր։

Հակառակ ուղղությամբ դուրս են գնում։
Համլետը քարշ է տալիս Պոլոնիուսի դիակը։


ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ


ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

Մի սենյակ դղյակում։

Գալիս են թագավորը, Ռոգենկրանցը և Գիլդենշտերնը։

ԹԱԳԱՎՈՐ
Մի բան կա քո այս հառաչանքների, խոր հևքերի մեջ:
Պետք է բացատրես։ Հարմա՞ր է, որ մենք պատճառն իմանանք։ Որդիդ որտե՛ղ է։
ԹԱԳՈՒՀԻ (Դոզ. և Գիլդ.–ին)
Խնդրեմ, մի րոպե մեզ մենակ թողնեք։
Ռուզենկրանցը և Գիլդենշտերնը դուրս են գնում։
Վա՜յ ինձ, այս գիշեր ի՞նչ տեսա, տեր իմ։
ԹԱԳԱՎՈՐ
Ի՞նչ, Գերտրուդ , ասա, Համլետն ինչպե՞ս է։
ԹԱԳՈՒՀԻ
Կատաղած, ինչպես հողմը և ծովը, երբ որ մրցում են, թե որն է զորեղ։ Իր սանձակոտոր մոլեգնության մեջ լսելով մի բան, որ շարժվում էր արրասի ետև, սուրը դուրս քաշեց և «մուկ է, մուկ է» աղաղակելով խոլ խուճապի մեջ սպանեց այն խեղճ բարի ծերուկին, որ թաքնված էր։
ԹԱԳԱՎՈՐ
Ի՜նչ սոսկալի գործ։ Նույնը կարող էր և մեզ պատահել, եթե ինքներս այնտեղ լինեինք։
Իր ազատությունն ամենքիս համար վտանգավոր է, քեզ համար անգամ, մեզ՛ ամեն մեկիս։
Ավա՜ղ, այսպիսի ժանտ գործի համար ի՞նչ պատասխան տանք։ Այդ էլ մեր վզին պիտի բարդվի, մեզ, որ պարտ էինք այդ խելացնոր երիտասարդին հեռատեսությամբ սանձված, փակված, մեկուսի պահել, բայց, ավաղ, մեր սերն այնքան անբավ էր, որ չհասկացանք, թե ինչ էր պատշաճ, այլ. վատ ախտի տեր մարդու պես թաքուն պահելու համար թողեցինք, որ ախտը ճարակի կյանքի մինչ ուղն ու ծուծը։ Ո՛ւր է գնացել։
ԹԱԳՈՒՀԻ
Իր սպանածին քարշ տվեց տարավ, և այդ բանի մեջ իր խենթությունն իսկ հանքի ոսկու պես, որ խառը լիներ ավելի նվաստ մետաղների հետ, Փայլում է մաքուր։ Նա արտասվում է եղածի վրա
ԹԱԳԱՎՈՐ
Եկ գնանք, Գերտրուդ։ Պետք է հենց այսօր.
Նախքան արևը լեռան գագաթը շոշափած լինի:
Նրան նավ դրած և ճամփած լինենք, Հետո մեր բոլոր վեհափառությամբ և ճարտարությամբ այս անարգ գործը թե գունավորենք և թե չքմեղենք։ Է հե՜յ, Գիլդենշտերն։
Գալիս են Գիլդենշտերնը և Դոզենկրանցը։
Բարեկամներս, գնացեք, ձեզ հետ նոր մարդիկ առե՛ք,
Համլետը խենթությամբ խեղճ Պոլոնիուսին զարկել է, սպանել
Եվ մոր սենյակից քաշել, դուրս տարել։
Գնացեք, գտեք, քաղցր խոսեք,
Մարմինն էլ տարեք, դրեք մատուռը։ Շուտ արեք, խնդրեմ։
Դոզենկրանցը և Գիլդենշտերնը դուրս են գնում։
Եկ գնանք, Գերտրուդ, կանչենք մեր խոհեմ բարեկամներին
Եվ հայտնենք նրանց թե այն, ինչ որ մենք ուզում ենք անել,
Թե ձախող դեպքը, գուցե այս կերպով զրպարտությունը,
Որ Երկրագնդի տրամագծի մեկ ծայրից մյուսը
Այնպես շեշտակի սլացնում է իր թունոտ նետը,
Ինչպես թնդանոթն իր նշանակին,
Վրիպի և անցնի մեր անուններից
Եվ անխոցելի օդը հարվածի։ Գնա՛նք, սիրելիս,
Վշտով ու վախով լցված է հոգիս։
Գնում են։

ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ

Մի ուրիշ սենյակ դղյակում։

Գալիս է Համլետը։

ՀԱԱԼԵՏ Ապահով տեղ պահեստ է դրված։
Դոզենկրանցը և Գիլդենշտերնը բեմի ներսից։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ Համլետ, իշխան Համլետ։
ՀԱՄԼԵՏ Կաց. այս ի՞նչ ձայն է, ո՞վ է Համլեւո կանչում։ Ահա եկան։
Դոզենկրանցը և Գիլդենշտերնը գալիս Են։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Մարմինն ի՞նչ արիք, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Խառնեցի հողին, իր ազգականին։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Ասացեք, թե որտեղ է, որ առնենք, մատուռը տանենք։
ՀԱՄԼԵՏ
Մի՛ հավատացեք։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Ի՞նչ բանի չհավատանք։
ՀԱՄԼԵՏ
Որ ես կարող եմ Ձեր գաղտնիքը պահել, իսկ իմը ոչ։
Բացի դրանից, երբ հարց անողը մի սպունգ է, մի արքայորդի ի՞նչ պատասխան կարող է տալ։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Ինձ սպունգի տեղ ե՞ք դնում, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Այո, պարո՛ն, մի սպունգ, որ ծծում է թագավորի շնորհը, պարգևները, պաշտոնները, բայց այդ տեսակ պաշտոնյաները հետո են թագավորին պետք գալիս։
Թագավորը նրանց պահում է իր բերանի անկյունում, ինչպես կապիկը ընկույզն է պահում, սկզբից դնում է բերանը, որ վերջը կուլ տա։ Երբ նա պետք ունենա Ձեր հավաքածին, մի քիչ հուպ կտա, և դուք՝ սպունգներդ, նորից կցամաքեք։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Ձեր ասածը չեմ հասկանում, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Ուրախ եմ, որ չեք հասկանում, սուր խոսքը քնում է հիմար ականջում։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Տեր իմ, պետք է մեզ ասեք, թե մարմինը որտեղ է, և ինքներդ էլ գաք թագավորի մոտ։
Մարմինը թագավորի մոտ է, բայց թագավորը մարմնի մոտ չէ. թագավորը մի բան է, որ...
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ
Մի բա՞ն, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Ոչ մի բան, տարեք ինձ նրա մոտ։ Թաքնվիր, աղվես, և ամենքը փնտրեն։
Դուրս են գնում։
ՀԱՄԼԵՏ
Մարմինը թագավորի մոտ է, բայց թագավորը մարմնի մոտ չէ. թագավորը մի բան է, որ...
ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ Մի բա՞ն, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Ոչ մի բան, տարեք ինձ նրա մոտ։
Թաքնվիր, աղվես, և ամենքը փնտրեն։
Դուրս են գնում։

ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ

Մի ուրիշ սենյակ դղյակում։

Գալիս է թագավորը պալատականների եետ։

ԹԱԳԱՎՈՐ
Մարդ եմ ուղարկել, որ նրան փնտրեն, մարմինն էլ գտնեն։ Ինչ մեծ վտանգ է, որ այսպես այդ մարդն ազատ թափառի բայց չենք կարող խիստ օրենքի ենթարկել նրան: Նա շատ սիրված է անմիտ ամբոխից, որը չի սիրում իր դատողությամբ, այլ իր աչքերով։ Եվ երբ այդպես է, նա հանցավորի պատիժն է տեսնում, բայց ոչ հանցանքը։ Որպեսզի գործը հարթ ու հեշտ գնա, պետք է որ նրա այս հանկարծակի դուրս առաքումը չափած ու կշռած որոշում թվա։
Ծայրահեղ ախտերը կամ բժշկվում են ծայրահեղ ճարով կամ ամենևին։
Գալիս է Ռոզենկրանցը։
Ի՞նչ լուր, ի՞նչ եղավ։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Տեր իմ, թե դիակն ուր է թաքցրել,
Չենք կարողանում նրան ասել տալ։
ԹԱԳԱՎՈՐ
Իսկ ինքը ո՞ւր է։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Դուրսը, տե՛ր արքա, հսկողության տակ, մինչև հրամայեք։
ԹԱԳԱՎՈՐ
Բերեք մեր առաջ։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
էհե՜յ, Գիլդենշտերն, ներս բեր իշխանին։
Գալիս են Համլետը և Գիլդենշտերնը։
ԹԱԳԱՎՈՐ
Դե, ասա, Համլետ, Պոլոնիուսն ո՞ւր է։
ՀԱՄԼԵՏ
Ընթրիքի։
ԹԱԳԱՎՈՐ
Ընթրիքի՞, որտե՞ղ։
ՀԱՄԼԵՏ
Ոչ թե ուր ուտում է, այլ ուր ուտվում է։ Քաղւսքագետ որդերի մի համագումար հենց այս րոպեիս նրանով է զբաղված։ Ձեր միակ կայսրը կերակրի տեսակետից Ձեր որդն է։ Բոլոր մյուս արարածներին պարարտացնում ենք, որ նրանք էլ մեզ պարարտացնեն, իսկ մենք մեզ գիրացնում ենք որդերի համար։ Պարարտ թագավորը և նիհար մուրացկանը տեսւսկ-տեսակ կերակուրներ են, երկու կերակուր, բայց մեկ սեղանի համար։ Այս է վերջը։
ԹԱԳԱՎՈՐ
Ավա՜ղ, ավա՜ղ։
ՀԱՄԼԵՏ
Մարդ կարող է ձուկ որսալ հենց այն որդով, որ մի թագավորի միսն է կերել, և ուտել հենց այն ձուկը, որ նույն որդով է կերակրվել։
ԹԱԳԱՎՈՐ
Ի՞նչ ես ուզում ասել դրանով։
ՀԱՄԼԵՏ
Ոչինչ, միայն ցույց տալ Ձեզ, թե մի թագավոր ինչպես կարող է ճամփորդել մուրացկանի աղիքների միջով։
ԹԱԳԱՎՈՐ
Պոլոնիուսն ո՞ւր է։
ՀԱՄԼԵՏ
Երկնքում, մարդ ուղարկեք տեսնի։ Եթե Ձեր մարդը նրան այնտեղ չգտնի, ապա ինքներդ մյուս տեղում փնտրեք։ Բայց հավատացեք, եթե մինչև մեկ ամիս նրան չգտնեք, հոտը կառնեք աստիճաններից դեպի գավիթը բարձրանալիս։
ԹԱԳԱՎՈՐ (ծառաներին)
Գնացեք, տեսեք, թե այնտե՞ղ է։
Ծառաները գնում են։
ՀԱՄԼԵՏ
Կսպասի այնտեղ մինչև որ գնաք։
ԹԱԳԱՎՈՐ
Համլետ, այս գործդ հենց քո սեփական ապահովության նկատումներով, որում նույնչափ շատ արժեք ենք տալիս, որչափ սրտագին ցավում ենք քո այս արածի վրա, պետք է քեզ իսկույն հրատապ հապճեպով ճամփի այստեղից։ Ուստի պատրաստվի՚ր նավը պատրաստ է և հողմը հաջող, և ընկերներդ քեզ են սպասում։ Ամեն բան արդեն կարգադրված է դեպի Անգլիա։
ՀԱՄԼԵՏ
Դեպի Անգլիա՞։
ԹԱԳԱՎՈՐ
Այո, Համլետ։
ՀԱՄԼԵՏ
Լավ։
ԹԱԳԱՎՈՐ
Իսկապես լավ է, եթե գիտենաս մեր դիտումները։
ՀԱՄԼԵՏ
Ես տեսնում եմ մի քերովբե, որ տեսնում է Ձեր դիտումները։ Բայց եկ գնանք Անգլիա։ Մնաք բարով, սիրելի մայր։
ԹԱԳԱՎՈՐ
Ես քո սիրոդ հայրն եմ, Համլետ։
ՀԱՄԼԵՏ
Մայրս եք. հայրն ու մայրը այր ու կին են, այր ու կին մեկ մարմին են, ուրեմն մայրս եք։ Եկեք Անգլիա գնանք։
Դուրս է գնում:

ԹԱԳԱՎՈՐ
Ռոզ. և Գիլդ-ին

Հետապնդեք նրան քայլ առ քայլ և նրան փութով տարեք դեպի նավ, մի ուշացրեք:
Ուզում եմ, որ գիշեր ևեթ նա հեռացած լինի: Մեկնեք շուտով: Ինչ որ այս գործին վերաբերվում է, կնիքված պատրաստ է: Խնդրեմ փութացեք:
Ռոզենկրանցը և Գիլդենշտեռնը դուրս են գնում:

Անգլիա, եթե բարեկամությունս աչքիդ հարգ ունի, ինչպես, որ իմ մեծ կարողությունը ի վիճակի է քեզ զգալ տալու քանի տակավին վերքդ չի գոցվել դանիական սրից և սաստիկ վախդ հպատակության տուրք է ինձ տալիս, վեհապետական հրամանս անտես չես կարող անել, որը ուղակի այդ մտքով գրված իմ նամակի մեջ Համլետի մահն է քեզնից պահանջում: Արագ, Անգլիա, դա ջերմի նման արյունս է այրում: Դու ես բժիշկս, մինչև լուր չառնեմ, թե կատարված է, ինչ էլ գլխիս գա ինձ հանգիստ չկա:
Գնում է:

ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ

Մի դաշտավայր Դանեմարքայում:

Գալիս է Ֆորտինբրասը, մի գնդապետ և զինվորներ:

ՖՈՐՏԻՆԲՐԱՍ
Գնա, գնդապետ, և տար ողջույնս Դանիո արքային և ասա նրան, թե ինչպես նա ինքն արտոնել է այդ, հրաման ենք խնդրում, որ մեր զորքն անցնի իր երկրի միջով, ժամավայրը գիտես որտեղ է։
Եվ եթե նորին վեհափառությունն ասելիք ունի, պատրաստ ենք անձամբ մեր հարգանքները մատուցանելու։ Այս բանն էլ հայտնիր։
ԳՆԴԱՊԵՏ
Շատ բարի, տեր իմ։
ՖՈՐՏԻՆԲՐԱՍ
Հանդարտ քայլեք։
Ֆորտինբրասը դուրս է գնում զորքի հետ։ Գալիս են Համլետը, Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը։
ՀԱՄԼԵՏ
Հարգելի պարոն, որի՞ զորքն է այս։
ԳՆԴԱՊԵՏ
Նորվեգի, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Եվ ո՞ւր են գնում, ասացեք խնդրեմ։
ԳՆԴԱՊԵՏ
Դեպի Լեհաստանի մի որոշ մասը։
ՀԱՄԼԵՏ
Եվ ո՜վ է նրանց հրամանատարը։
ԳՆԴԱՊԵՏ
Ծերուկ նորվեգի եղբորորդին է իշխան Ֆորտինբրասը։
ՀԱՄԼԵՏ
Բուն Լեհաստանի վրա է վեճը, թե մի սահմանի։
ԳՆԴԱՊԵՏ
Անկեղծ խոսելով, պարոն, և առանց չափազանցության գնում ենք շահել հողի մի շերտիկ, որ ինքստինքյան ոչ մի շահ չունի, բացի անունից։Հինգ, հինգ դուկատով չէի վարձի այն, ոչ էլ կարող է դա Նորվեգիային կամ Լեհաստանին ավելի շահ տալ, իբրև կալված էլ եթե վաճառվի։
ՀԱՄԼԵՏ
Եթե այդպես է, լեհացիները չեն էլ պաշտպանի։
ԳՆԴԱՊԵՏ
Ինչպե՞ս չէ, արդեն զորք են ուղարկել։
ՀԱՄԼԵՏ
Երկու հազար մարդ, քսան հագար դուկատ
Չեն կարող լուծել այդ շյուղի հարցը։
Մի ուռուցք է դա շատ հարստության և խաղաղության, որ ներսից պայթում, բայց դրսից բնավ ցույց էլ չի տալիս, թե արդյոք մարդը ի՞նչ բանից մեռավ։ Շնորհակալ եմ, հարգելի տեր իմ։
ԳՆԴԱՊԵՏ
Աստված Ձեզ հետ։
Գնամ է։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ
Չե՞ք բարեհաճում մեզ հետ գալ, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Իսկույն գալիս եմ, դուք առաջ անցեք։
Ամենքը գնում են, բացի Համլետից։
Ինչպես ամեն դեպք մեղադրական է կարգում իմ գլխին
Եվ խթանում է իմ հույլ վրեժը։ Ի՞նչ բան է մարդը,
Եթե իր կյանքի գլխավոր շահը և փոխարժեքը
Միմիայն ուտել և քնել լինի՝
Անասուն միայն, ոչինչ ավելի։
Անտարակույս, նա, որ մեզ ստեղծեց այս լայն հանճարով,
Դեպի ետ նայող և դեպի առաջ,
Չպարգևեց մեզ այնպիսի մի մեծ ընդունակություն
Եվ աստվածանման բանականություն,
Որ նրանք անպետք բորբոսնեն մեր մեջ։
Արդ, անասնական մոռացում լինի,
Թե մի թուլասիրտ խղճամտություն
Եղածի վրա շատ ճշգրտորեն խորհրդածելու,
Խորհրդածություն, որ չորս մաս արած,
Մի մասը միայն խոհեմություն է,
Իսկ մյուս երեքը անարիություն, չգիտեմ ինչու,
Պետք է միշտ ապրեմ կրկնելու համար «այս կա անելու»,
Երբ ունեմ պատճառ, կամք, ուժ և միջոց անելու համար,
Եվ օրինակներ երկրագնդի չափ հորդորում են ինձ։
Վկա այս զորքը այսքան բազմաթիվ, այսքան բազմածախս,
Որի վարիչն է մի մատաղահաս և քնքուշ իշխան,
Որ աստվածային փառասիրությամբ ոգին խանդավառ
Բերան է ծռում անտեսանելի գալիքի վրա՛
Ենթարկելով այն, ինչ մահկանացու և անհաստատ է,
Բախտի, վտանգի և մահացության,
Եվ այդ մի ձվի կճեպի համար։ Իրավ մեծ լինել
Նշանակում է ոտքի չկանգնել առանց մեծ դատի,
Բայց և տիրաբար կռվի մեջ մտնել մի շյուղի համար,
Երբ որ խնդիրը պատվի վրա է։ Հապա ես ինչպե՞ս։
Որ մի հայր ունեմ դավով սպանված, մի մայր արատված,
Գրգիռներ արյանս ու դատողությանս,
Եվ թույլ եմ տալիս ամեն բան քնի, այնինչ ամոթ ինձ,
Տեսնում եմ այստեղ քսան հազարի մոտալուտ մահը,
Որոնք համբավի մի երազանքի, ստվերի համար
Քայլում են, գնում դեպի գերեզման, ինչպես անկողին։
Կռվում են հողի մի շերտի համար,
Ուր բանակները տեղ անգամ չունեն հարցը վճռելու,
Որ բավական մեծ հանգստարան չէ կամ ամւիոփարան՝
Սպանվածներին ծածկելու համար։ Օ՜հ, այս րոպեից
Թոդ խորհուրդներս արյունռուշտ լինեն կամ ոչինչ չարժեն։
Գնում է։
ՏԵՍԱՐԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

էլսինոր. մի սենյակ դղյակում։ Գալիս են թագուհին, Հորացիոն և մի ազնվական։
ԹԱԳՈՒՀԻ
Չեմ ուզում խոսել այս աղջկա հետ։
ԱԶՆՎԱԿԱՆ
Թանձրացուցիչ է, իսկապես, ցնդած, նրա վիճակը շատ գթաշարժ է։
ԹԱԳՈՒՀԻ Բայց ի՞նչ է ուզում։
ԱԶՆՎԱԿԱՆ
Իր հոր մասին է խոսում։ Ասում է. «Լսել եմ խարդախ բաներ կան այս աշխարհի մեջ» Բացականչում է, իր կուրծքն է կոծում, մի խոտի շյուղից մաղձոտանում է:
Տարտամ բաներ է ասում կիսով չափ իմաստ ունեցող։ Նրա խոսքերը թեև ոչինչ են, բայց անկապ ձևը ունկնդիրներին փորձել է տալիս, որ մի միտք հանեն։ Մարդիկ բաներ են երևակայում և դատելով նրա խոսքերը՝ հարմարեցնում են իրենց սեփական մտացածներին։ Բայց դրանք կցված իր նայվածքների, շարժուձևի հետ կարծել են տալիս, որ մի իմաստ կա գուցե նրանց մեջ, թեև ոչ հաստատ, բայց դժբախտ մի բան։
ՀՈՐԱՑԻՈ
Ավելի լավ է, որ խոսեք իր հետ,
Նա վտանգավոր ենթադրություններ կարող է ցանել
Չարություն ծնող ուղեղների մեջ։
ԹԱԳՈՒՀԻ
Ասացեք ներս գա։
Ազնվականը դուրս է գնում։
(Առանձին) Ցավագար հոգուս (և միշտ այդպես է մեղքի բնույթը)

Ամեն չնչին բան նախերգն է թվում մի մեծ աղետի,
Մեղքն այնպես լի է անճարակ վախով,
Որ աշկարվում է իր աշկարվելու ահից ու դողից։
Գալիս է ազնվականը Օֆելյայի հետ։
ՕՖԵԼՅԱ
Ո՞ւր է Դանիայի չքնաղ թագուհին։
ԹԱԳՈՒՀԻ
Ի՞նչ կա, Օֆելյա:
ՕՖԵԼՅԱ
(Երգելով)
«Ինչպե՞ս յարիդ ես ճանաչեմ
Այնքան ջահելներից։
Իր գլխարկի խեցիներից,
Փայտից, սանդալներից»։
ԹԱԳՈՒՀԻ
Սիրելի օրիորդ, ինչի՞ համար ես այդ երգը երգում։
ՕՖԵԼՅԱ
Ի՞նչ ասացիք, չէ, լսեք, խնդրեմ։
Երգում է։
«Մեռավ գնաց, մեռավ գնաց
Եվ հող մտավ, տիկին.
Խոտ է բուսել գլխի վրա,
Եվ մի քար կա ոտքին»։
Օ՜հ, հո՜...
ԹԱԳՈՒՀԻ
Օֆելյա՜։
ՕՖԵԼՅԱ
Լսեք, խնդրեմ։
երգում է։ «Պատանք ուներ ձյունի նման...»
Գալիս Է թագավորը։

ԹԱԳՈՒՀԻ
Նայե՛ք, տեր իմ։
ՕՖԵԼՅԱ
«Պճնած ծաղիկներով,
Որոնք ցողված շիրիմ մտան
Սիրո արցունքներով»:
ԹԱԳԱՎՈՐ
Ինչպե՞ս ես. սիրուն օրիորդ։
ՕՖԵԼՅԱ
Լավ, փառք Աստծո։ Ասում են բուն մի հացթուխ աղջիկ էր Տեր իմ Աստված, մեզ հայտնի Է, թե ինչ ենք, բայց հայտնի չէ, թե ինչ ենք լինելու։ Աստված Ձեր սեղանը շեն պահի։
ԹԱԳԱՎՈՐ
Իր հորն է երևակայում։
ՕՖԵԼՅԱ
Խնդրեմ, այդ մասին չխոսենք, բայց երբ ձեզնից հարցնեն, թե ինչ միտք ունի, այսպես ասացեք.
Երգում է։
«Էգուց տոն է, Սուրբ Վալենտին,
Կանուխ արևծագին,
Պատուհանիդ ւսռաջ կանգնած
Ես եմ քո Վալենտին։
Տղան ելավ, զգեստ հագավ
Եվ տան դուռը բացավ
Եվ աղջկան իր մոտ տարավ,
Որ էլ աղջիկ չելավ»։
ԹԱԳԱՎՈՐ
Սիրո՛ւն Օֆելյա։
ՕՖԵԼՅԱ
Հա՜, ճիշտ որ... առանց երդումի, թող վերջացնեմ։
Երգում Է։
«Հիսուս Քրիստոս, Սուրբ խաչ վկա,
Դա ինչ ամոթ բան է։
Ամեն տղա, ձեռքից որ գա,
Ինքն էլ նույնպես կանե»։ Աղջիկն ասաց.
«Դու խոսք տվիր,
Որ ինձ քեզ կին կառնես»։ Տղան ասաց.
«Եթե ինձ հետ չպառկեիր,
Անշուշտ կառնեի քեզ»։
ԹԱԳԱՎՈՐ
Որչա՚փ ժամանակ է, որ սա այսպես է։
ՕՖԵԼՅԱ
Հույս ունեմ, որ վերջը բարի լինի, պետք է համբերություն ունենանք։ Բայց չեմ կարողանում լացս զսպել, երբ մտածում եմ, որ նրան դրել են սառը հողի մեջ։ Եղբորս իմաց պետք է տալ։ Եվ այսպես, շնորհակալ եմ Ձեր բարի խորհրդի համար։ Հե՜յ, կառքս։
Բարի գիշեր, տիկիններ, բարի գիշեր, սիրելի տիկիններ, բարի գիշեր։
Դուրս է գնում։
ԹԱԳԱՎՈՐ
Խնդրում եմ մոտից հետևիր նրան, լավ հսկիր վրան։
Հորացիոն դուրս է գնում։
Հորացիոն դուրս է գնում։
Ավա՜ղ, դա թույնն է իր խորունկ վշտի,
Որ ծագում է սոսկ իր հոր մահվանից։Օ՜հ,Գերտրուդ, Գերտրուդ,
Ցավերը գալիս, չեն գալիս հատ-հատ լրտեսների պես,
Այլ հոծ գնդերով։ Նախ հայրը սպանվեց,
Հետո քո որդին այստեղից գնաց,
Եվ նա ինքն եղավ բռնի հեղինակն իր արտաքսումի։
Ռամիկ ամբոխը խեղճ Պոլոնիուսի մահվան պատճառով
Հուզված է տղմուտ, թանձր ու վատառողջ մտմտուքներից
Եվ շշուկներից։ Եվ մենք ինքներս էլ շատ խակ վարվեցինք,
Որ սուսիկ-փուսիկ թաղեցինք նրան։
Իսկ խեղճ Օֆելյան, զրկված իր առողջ դատողությունից,
Որից երբ զուրկ ենք, պատկերներ ենք սոսկ կամ անասուններ։
Եվ ամենից վերջ, ինչ որ հենց ինքը բոլորի չափ է,
Եղբայրը ծածուկ վերադարձել է Ֆրանսիայից
Եվ որոճում է իր կասկածներով,
Իրեն պահում է թուխպերով պատած,
Շուրջն էլ պակաս չեն փսփսացողներ,
Որ վարակում են նրա ականջը թունոտ խոսքերով
Հոր մահվան մասին, և այդ բանի մեջ հարկը, նյութից զուրկ,
Չի խղճահարվի մեզ ամբաստանել ականջից ականջ։
0՜, իմ սիրելի Գերտրուդ, այդ բանը գնդացրի պես
Ինձ շատ տեղերից ավելորդ անգամ մահացնում է։
Մի ձայն դրսից։
ԹԱԳՈՒՀԻ
Ա՜հ, ի՞նչ ձայն է այս։
ԹԱԳԱՎՈՐ
Պահակներս ո՞ւր են, թող դուռը պահեն։
Գալիս է մի պալատական։
Ի՞նչ է պատահել։
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Օվկիանն իր ափից արտախուժելիս չի լափում այնպես անզուսպ շտապով տափաստանները,
Ինչպես Լաերտը ապստամբների մի հրոսակի հետ
Ցած է տապալում Ձեր սպաներին։
Ամբոխը նրան իր տերն է կանչում,
Եվ ճիշտ որպես թե աշխարհը այսօր սկսած լիներ:
Լաերտ, ինչո՞ւ ես այդպես բորբոքվել։
Թող դրան. Գերտրուդ։ Դե խոսիր, այ մարդ։
ԼԱԵՐՏ Հայրս ո՞ւր է։
ԹԱԳԱՎՈՐ Մեռավ։
ԹԱԳՈՒՀԻ Ոչ սրա ձեռքով։
ԹԱԳԱՎՈՐ
Թող կուշտ հարցնի։
ԼԱԵՐՏ
Ի՞նչպես թե մեռավ։ Ես չեմ հւսնղուրժի, որ ինձ հետ խաղան։
Թող դժոխք գնա հպատակություն,
Բոլոր ուխտերս՛ սևագույն դևին,
Խիղճ ու փրկություն՛ խորագույն խորքին,
Գեհենի կրակն ինձ չի վախեցնում։
Այնտեղ եմ հասել, որ քամահրում եմ երկու աշխարհն էլ։
Ինչ որ գալու է, թոդ գա, միայն թե լուծեմ վրեժս,
Իմ հոր մահվան լիուլի վրեժը։
ԹԱԳԱՎՈՐ
Ո՞վ է քեգ բռնում։
ԼԱԵՐՏ
Իմ կամքը, բայց ոչ համայն աշխարհը,
Իսկ միջոցներս, այնպես կարող եմ խնայել նրանց,
Որ շատ քիչ բանով շատ հեռու հասնեն։
ԹԱԳԱՎՈՐ
Իմ ազնիվ Լաերտ,
Եթե ուզում ես սիրելի հորդ մահվան խնդրի մեջ ստույգ իմանալ, մի՞թե վրեժդ այն է պահանջում որ տանող, տարվող, բարեկամ, թշնամի ավելի նման սրբես անխտիր։
ԼԱԵՐՏ
Ոչ, այլ միմիայն թշնամիներին։

ԹԱԳԱՎՈՐ
Դե լավ, ուզո՞ւմ ես ճանաչել նրանց։
ԼԱԵՐՏ
Նրա ճշմարիտ բարեկամներին ահա այսպես լայն
Կբանամ գիրկս, բարի, ինքնազոհ հավալուսի պես
Արյունս կտամ նրանց կերակուր։
ԹԱԳԱՎՈՐ
Այժմ խոսում ես իբրև ազնիվ մարդ և բարի զավակ։
Որ ես անմասն եմ քո հոր մահվան մեջ
Եվ բոլոր սրտով վշտահարված եմ եղածի վրա,
Դա այնպես ուղիղ կցայտի խելքիդ, ինչպես լույսն աչքիդ։
ԴԱՆԻԱՑԻՔ (Դրսից)
Թողեք ներս գնա։
ԼԱԵՐՏ
Ի՞նչ աղմուկ է այս։
Օֆելյան նորից գալիս է։
0՜, ջերմ, չորացրու ամբողջ ուղեղս,
Եվ դուք, արցունքներ, յոթն անգամ աղի,
Այրեցեք աչքիս ունակությունը։ Երկինքն է վկա,
Քո խենթության տեղ այնպիսի քաշով տուժել պիտի տամ,
Որ մեր նժարը լծակն էլ շուռ տա։
Ով վարդ մայիսի, ով անգին աղջիկ, ով բարի քույրիկ,
Քաղցրիկ Օֆելյա։ Բարերար Աստված, կարելի՞ բան է,
Որ մատաղահաս աղջկա խելքը
Մի ալևորի ծյուրված կյանքի պես դյուրամեռ լինի։
Հոգին սիրո մեջ շատ նուրբ է լինում և երբ որ նուրբ է,
Նա ուղարկում Է իր Էությունից մի ազնիվ նմուշ
Նրա ետևից, որին սիրում Է։
ՕՖԵԼՅԱ (Երգելով)
«Դեմքը բաց դագաղով դուրս բերին,
Հե՜յ, նոննի,նոննի, հե՜յ, նոննի,
Գերեզմանն արցունքով թաց արեցին...»։
Մնաս բարով, իմ աղավնյակ։

ԼԱԵՐՏ
Խենթության մեջ խորհուրդ, հիշողությունն ու միտքը զուգորդված։
ՕՖԵԼՅԱ (Թագավորին)

Ահա Ձեզ սամիթ և աղավնախոտ։
(Թագուհուն) Ահա Ձեզ փեգենա։ Ինձ համար էլ մի քիչ կա։ «Կիրակնօրյա թողության խոտ» էլ կարող ենք կոչել, բայց դուք Ձերը տարբեր նշանակությամբ պետք է կրեք։ Ահա Ձեզ զատկածաղիկ։ Կուզենայի Ձեզ մանուշակ էլ տալ, բայց բոլորը թառամեց, երբ հայրս մեռավ։ Ասում են վերջը բարի եղավ...
Երգում է։
«Սիրուն Ռաբինը խելքս տարել է»։
ԼԱԵՐՏ
Մտորմունք, թախիծ, կիրք, դժոխքն անգամ
Դարձնում է նա հրապույր և հմայք։
ՕՖԵԼՅԱ (Երգելով)
«Ետ չի՞ դառնա միթե նա, ետ չի՞ դառնա միթե նա, ոչ, ոչ, մեռավ, մեռիր և դուն, նա չի դառնա մեկ էլ տուն։ Մորուք ուներ ձյունի պես և մազերը վուշի պես, գնա՜ց, գնա՜ց, զուր է մեր լաց, ողորմիր, տեր, իր հոգուն»։
Եվ բոլոր քրիստոնյաների հոգուն, բարերար Աստված։ Մնաք բարով։
Օֆելյան գնում է։
ԼԱԵՐՏ
Տեսնո՞ւմ ես, Աստվա՛ծ։
ԹԱԳԱՎՈՐ
Լաերտ, քո ցավին պետք է մասնակցեմ, այլապես դու ինձ զրկած կլինես իմ իրավունքից, հեռացիր հիմա և քո խելացի բարեկամներից ընտրիր ում կուզես, թոդ նրանք լսեն և իմ ու քո մեջ դատավոր լինեն։ Թե նրանք գտնեն, որ մենք ուղղակի կամ անուղղակի քո հոր մահվան մեջ մատ ենք ունեցել, Պատրաստ ենք ապա մեր թագը, գահը և նույնիսկ կյանքը:
Եվ ամեն ինչ, որ մերն ենք անվանում.
Հին մոռացված, և սովորությունն անծանոթ դարձած այդ, նեցուկները և վավերիչներն ամեն տիտղոսի)՝ աղաղակում է. «Մենք Լաերտին ենք թագավոր ընտրում» գլխարկ, ձեռք, լեզու փառաբանում են մինչև ամպերը:
«Լաերտը պետք է թագավոր լինի։ Լաերտ թագավոր»:
ԹԱԳՈՒՀԻ
Ինչպես ցնծությամբ հաչում են դրանք կեղծ հետքի վրա, ծուռ կողմ եք վազում, այ դուք Դանիայի կեղծավոր շներ։
ԹԱԳԱՎՈՐ
Դուռը ջարդեցին։
Ներս է մտնում Լաերտը զինված և դանիացիք ետևից։
ԼԱԵՐՏ
Ասե ո՞ւր է այդ թագավորը։
Պարոններ, խնդրեմ, դրսում սպասեք։
ԴԱՆԻԱՑԻՔ
Ոչ թողեք ներս գանք։
ԼԱԵՐՏ
Խնդրում եմ, թույլ տաք մենակ ներս գնամ։
ԴԱՆԻԱՅԻՔ
Լավ, թույլ ենք տալիս։
Գնում են դռնից դուրս։
ԼԱԵՐՏ
Շնորհակալ եմ, դուռը պահեք։ Անարգ թագավոր, ետ տուր ինձ հորս։
ԹԱԳԱՎՈՐ
Հանդարտ պահի՛ր քեզ, սիրելի Լաերտ։
ԼԱԵՐՏ
Այրանս այն պուտը, որ հանդարտ կենա, ինձ անհարազատ կհայտարարի։ Հորս անունը խայտառակ կանի և մորս պարկեշտ, անբիծ ճակատին, զույգ ունքերի մեջ «Բոզ» կխարանի։
ԹԱԳԱՎՈՐ
Ինչ է պատճառը, Լաերտ, որ այդպես
Ըմբոստությունդ ամեհացել է։
Թող դրան Գեհտրուդ մեր անձի մասին երկյուղ մի կրիր
Կա մի երկնային նախախնամություն,
Որ թագավորին ցանկապատում է, այնպես որ դավը
Հազիվ է կարող նշմարել միայն իր կամեցածը,
Սակայն չի կարող կամքը կատարել։
Բոլորը քեզ տալ իբրև գոհացում,
Եթե ոչ, պետք է մեզ համար պահես համբերությունդ,
Եվ մենք Էլ՜ քեզ հետ ձեռք ձեռքի տված,
Արդար գոհացում կտանք քո հոգուն։
ԼԱԵՐՏ Թող այդպես լինի
Իմ հորս մահվան պարագաները, գաղտնի թաղումը
(Ոչ հաղթանշան, ոչ սուր, ոչ զենքեր ոսկերքի վրա,
Ոչ հանդիսավոր ծես ու արարմունք)
Երկնքից երկիր ինձ հրամայում են հաշիվ պահանջել։
ԹԱԳԱՎՈՐ
Պետք Է պահանջես, և հանցավորը ով Էլ որ լինի,
Թող մեծ տապարը նրան տապալի։
Եկ գնանք, խնդրեմ։ Գնում են։

ՏԵՍԱՐԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ

Մի ուրիշ սենյակ նույն դղյակի մեջ։
Գալիս են Հորացիոն և մի ծառա։
ՀՈՐԱՑԻՈ
Ի՞նչ մարդիկ են, որ ինձ հետ ուզում են խոսել։
ԾԱՌԱ Նավաստիներ, տեր իմ, ասում են Ձեզ համար նամակ են բերել։
ՀՈՐԱՑԻՈ Թող ներս գան։ (ծառան գնում է)
Աշխարհի ո՞ր կողմից կարող Է ինձ ողջույն գալ, բացի Համլետից։
Նավաստիները գալիս են։
Ա. ՆԱՎԱՍՏԻ
Աստված օրհնի Ձեզ, տեր իմ։
ՀՈՐԱՑԻՈ
Եվ քեզ։
Ա. ՆԱՎԱՍՏԻ
Եթե կամենա։ Ահա մի նամակ Ձեզ համար, տեր իմ, այն դեսպանից է, որ Անգլիա պիտի գնար։ Եթե Ձեր անունը Հորացիո է, ինչպես ինձ ասել են, ուրեմն սա Ձեզ համար է։
ՀՈՐԱՑԻՈ (Կարդում Է)
«Հորացիո, այս նամակը կարդալուց հետո գրաբերներիս միջոց տուր թագավորին ներկայանալու, նամակներ ունեն նրա հանձնելու: Հազիվ երկու օր էր, որ ծովի վրա էինք, երբ մի ելուզականավ լավ պատերազմական պատրաստությամբ, սկսեց մեր ետևից ընկնել։ Տեսնելով, որ մեր նավը այնքան արագ չէ, հարկադրված քաջություն ցույց տվինք, և ընդհարման ժամանակ ես անցա նրանց նավը։ Հենց այդ միջոցին նրանք հանկարծ իրենց նավը հեռացրին մեր նավից, և ես մեն-մենակ գերի ընկա նրանց ձեռքը։ Նրանք ինձ հետ վարվեցին ինչպես գթասիրտ ավազակներ, բւսյց գիտեին, թե ինչ են անում։ Ես էլ հիմա պետք է փոխարինություն անեմ։ Ուղարկած նամակս հասցրու թագավորին, իսկ ինքդ այնպիսի արագությամբ հասիր ինձ մոտ, ինչպես եթե մահից փախչեիր։ Բառեր ունեմ ականջիդ ասելու, որ լեզուդ կապ կընկնի, բայց և նրանք շատ թեթև կլինեն նյութի ծանրության հետ բաղդատած։ Այս բարեսիրտ մարդիկ քեզ կբերեն ինձ մոտ։ Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը շարունակում են իրենց ճամփան դեպի Անգլիա։ Նրանց մասին էլ շատ բան ունեմ քեզ պատմելու։ Մնաս բարով։

Մնամ, ինչպես գիտես, միշտ քո անձնվեր Համլետ»։

Լավ, եկեք ինձ հետ, որ տեղ հասցնեմ այս նամակները Եվ շուտ հանձնելով՝ ինձ ւսռաջնորդեք այն պարոնի մոտ, որ ձեզ ուղարկեց։
Գնում են։

ՏԵՍԱՐԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ

Մի ուրիշ սենյակ դղյակում։ Գալիս են թագավորը և Լաերտը։
ԹԱԳԱՎՈՐ
Պետք է, որ խիղճդ այժմ հաստատի անպարտությունս, և քո սրտի մեջ տեղ տաս ինձ՝ իբրև քո բարեկամին, քանի որ ահա ուշիմ ականջով ինքդ լսեցիր, թե նա, որ սպանեց քո ազնիվ հորը, իմ կյանքն էր ուզում։
ԼԱԵՐՏ
Այո, պարզ Է դա։ Բայց ասեք ինձ, ինչո՛ւ միջոցներ ձեռք չառաք նրա այդ գործերի դեմ, այդ եղեռնական, մահապարտական արարքների դեմ, այնինչ Ձեր անձի ապահովությունը, խոհեմությունը եվ ամեն այլ բան պետք Է դրդեին այդպես վարվելու։
ԹԱԳԱՎՈՐ
Երկու մասնավոր պատճառի համար, որոնք կարող են տկար թվալ քեզ, սակայն ինձ համար սաստիկ զորեղ են։ Թագուհին՛ մայրը, ապրում Է միայն նրա աչքերով, իսկ ես, լինի դա առաքինությունս, լինի դա մեղքս, իմ կյանքն ու հոգին այնպես անբաժան կապված են նրան. որ ինչպես աստղը իր ոլորտից դուրս չի կարող շարժվել, ես Էլ չեմ կարող սրանից հեռու։ Երկրորդ պատճառը, թե ինչի համար անկարելի Էր հրապարակային հաշիվ պահանջել:
Դա այն մեծ սերն է, որ ամբոխն ունի Համլետի հանդեպ, և թաթախելով նրա սխալներն իր գորովի մեջ այն աղբյուրի պես, ոի փայտը քարի փոխակերպում է, փոխում է նրա թերությունները առաքինության, և իմ նետերը, շատ թեթև փայտից շինված լինելով, այնպիսի ուժեղ մի հողմի ընդդեմ սուրալու համար դեպի աղեղս ետ կդառնային, ոչ դեպի այնտեղ, ուր ես ուղղեի։
ԼԱԵՐՏ
Այսպես, ուրեմն հայրս սպանված, քույրս մատնված հուսահատության, որի արժեքը, եթե հնար կա անցածը գովել, կանգնած իր դարի գագաթնակետին՝ իբրև ախոյան, իզուր կփնտրեր կատարելության իր զուգակիցը։ Բայց կգա վրեժս։
ԹԱԳԱՎՈՐ
Լավ, դրա համար մի կտրիր քունդ, մի կարծիր, թե ես այնքան մեղկ ու բութ նյութից եմ շինված,
Որ թույլ տամ վտանգը մորուքս քաշի.
Եվ այդ ինձ համար ժամանց համարեմ։
Շուտով կլսես։
Գիտես, որ հորդ սիրում էի ես, սիրում եմ և ինձ,
Եվ դա, հույս ունեմ, քեգ կթելադրի երևակայել...
Գալիս է մի սուրհանդակ։
Ի՞նչ կա։ Ի՞նչ լուր կա։
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ
Նամակներ, տեր իմ, իշխան Համլետից։ Այս Ձեր մեծության, այս էլ թագուհուն։
ԹԱԳԱՎՈՐ Ինչպե՞ս, Համլետի՞ց, և ո՞վ է բերել։
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ
Նավազներ, տեր իմ, այդպես են ասում, ինքս չեմ տեսել։ Կլավդիոն տվեց, նա է ստացել բերողի ձեռքից։
ԹԱԳԱՎՈՐ Լաե՚րտ, կաց և տե՛ս։
(Սուրհանդակին)
Հեռացիր։
Սուրհանդակը գնում է։

ԹԱԳԱՎՈՐ (Կարդում Է)
«Վեհափառ և հզոր տեր, թող ձեզ հայտնի լինի, որ ինձ բոլորովին մերկ ցամաք են հանել Ձեր թագավորության մեջ։ Վաղը հրաման ւյրյնդրեմ Ձեր արքայական տեսությանը արժանանալու և այդ առիթով Ձեր ներումը հայցելուց հետո կպատմեմ Ձեզ իմ այս հանկարծակի և տարօրինակ դարձիս պատճառը։
Համլետ»։
Ի՞նչ միտք ունի այս։ Մյուսնե՞րն էլ արդյոք վերադարձել են.
Թե՞ մի խաղ է այս և ուրիշ ոչինչ։
ԼԱԵՐՏ
Իր ձեռագի՞րն է։
ԹԱԳԱՎՈՐ
Համլետի գիրն է։ Ի՞նչ ասել է «մերկ»,
Ահա այստեղ էլ՛ ետգրության մեջ ասում է «մենակ»։
Կարո՞ղ ես դու ինձ մի բան հասկացնել։
ԼԱԵՐՏ
Խելքս չի հասնում։
Բայց թողեք որ գա. դա հիվանդ սրտիս սպեղանի է,
Երբ մտածում եմ, թե կգա մի օր,
Երբ որ կարող եմ ճակատ առ ճակատ երեսին զարկել
«Քո արածդ է այս»։
ԹԱԳԱՎՈՐ
Եթե այդպես է, Լաերտ, բայց ինչպե՞ս կարող է լինել։
Բայց ուրիշ ինչպես։ Լաերտ, ուզո՞ւմ ես խորհուրդս լսել։
ԼԱԵՐՏ
Կլսեմ, տեր իմ, թե խաղաղության չհարկադրեք ինձ։
ԹԱԳԱՎՈՐ
Քո խաղաղության։ Եթե նա այժմ վերադարձել է և ձեռք է քաշել ճամփորդությունից և մտադիր չէ նորից ձեռնարկել, ես պետք է նրան մի գործի դնեմ, որ նոր մտքիս մեջ հասունացել է, որից փրկվելու ոչ մի ճար չունի։ Եվ մահվան մասին ոչ մի պարսավի շշուկ չի լսվի, այլ իր մայրն անգամ անպարտ կարձակի սարքված դավը և կհավատա, որ լոկ դիպված էր։
ԼԱԵՐՏ
Տեր իմ, պատրաստ եմ Ձեր խոսքին անսալ, մանավանդ եթե այնպես կարգադրեք, որ հենց իմ ձեռքով գործը կատարվի։
ԹԱԳԱՎՈՐ
Լավ էլ հարմար է։ Այն օրից ի վեր, որ դու մեկնել ես, շատ անգամ խոսքը քեզ վրա է ընկել Համլեւոի առաջ և այն մի հատուկ շնորհքիդ համար, որին սրի մեջ, ասում են, գերազանցում ես։ Բոլոր ձիրքերիդ համագումարը այնպես չէր շարժում նրա նախանձը, ինչպես այդ մեկը: Ինչ որ իմ աչքին վերջին տեղն ունի։
ԼԱԵՐՏ
Ի՞նչ շնորհք է այդ։
ԹԱԳԱՎՈՐ
Մի պարզ ժապավեն երիտասարդի գլխարկի վրա.
Բայց և հարկավոր, քանի որ թեթև, անհոգ զգեստը
Նույնչափ վայել է երիտասարդին,
Որչաւի որ ծերին իր սամույրները և մուշտակները
Թե առողջություն և թե պատկառանք պահելու համար։
Երկու ամիս կա, որ նորմանդւսցի մի ազնվական
Այստեղ է եկել, ինքս տեսել եմ ֆրանսացիներին
Եվ պատերազմել նույնիսկ նրանց դեմ։
Իսկապես նրանք լավ ձիավոր են,
Բայց այս հերոսը կախարդ էր կարծես,
Ասես ուղղակի թամբից էր բուսել
Եվ ձիուն այնպես հրաշալի բաներ անել էր տալիս,
Որ մարդ կարծում էր, թե նա այն ազնիվ անասունի հետ
Մեկ մարմին լիներ, կեսմարդ ու կեսձի։
Այնքան անց էր նա մտքիս խոյանքից,
Որ ես շարժումներ և սիրուն դիրքեր հղանալու մեջ
Ետ էի մնում նրա արածից։
ԼԱԵՐՏ
Նորմանդւսցի՞ էր։
ԹԱԳԱՎՈՐ
Այո, նորման էր։
ԼԱԵՐՏ
Վկա է կյանքս, Լամոնդն է եղել։
ԹԱԳԱՎՈՐ
Այո, նա ինքը։
ԼԱԵՐՏ
Լավ եմ ճանաչում։ ճիշտ որ իր ազգի զարդ ու գոհարն է։
ԹԱԳԱՎՈՐ
Նա էլ քեզ հիշեց և այնպիսի մեծ գովեստներ տվեց:
Քո ճարտարությանն ու հմտությանը զինամարտի մեջ, մասնավորապես սրամարտի մեջ:
Որ միշտ ասում էր, ինչ սքանչելի պատկեր կլիներ, թե մարդ կարենար քո զույգը գտնել, և նա երդվում էր, թե իր ազգակից զինավարժները ոչ շարժում ու թափ, ոչ դիմադրություն, ոչ աչք կունենան, եթե դու ուզես նրանց դեմ դուրս գալ։ Նրա այս խոսքը Համլետի նախանձն այնպես գրգռեց, որ այնուհետ և նա միշտ աղաչում և պաղատում էր, որ անմիջապես քեզ այստեղ բերենք, որ հետդ չափվի։ Այժմ, սրանից...
ԼԱԵՐՏ
Ի՞նչ է հետևում դրանից, տե՛ր իմ։
ԹԱԳԱՎՈՐ
Լաերտ, քո հայրը սիրել էր քեզ, թե լոկ տրտմության նկարի պես ես դեմքը առանց սրտի։
ԼԱԵՐՏ
Ինչո՛ւ եք հարցնում։
ԹԱԳԱՎՈՐ
Ոչ թե կարծում եմ հորդ չես սիրել, այլ, որ լավ գիտեմ, թե ժամանակից ծնվում է սերը, և ես տեսնում եմ, թե ժամանակը շատ փորձերի մեջ մեղմում է նրա կրակն ու կայծը։ Այո, և սիրո բուն իսկ բոցի մեջ ինչ-որ պատրույգ կա, որ նրան մասամբ նվազեցնում է, և ոչինչ չկա, որ լավության մեջ անվափոխ մնա, այլ լավությունը, երբ որ հասնում է շատ առատության, մեռնում է շնորհիվ հենց իր շատության։ Այն բանը, ինչ որ կուզեինք անել, պետք էր անեինք, երբ որ կուզեինք, քանզի մշտապես այդ «կուզեինքը» փոփոխվող բան է և ունի այնքան տկարացումներ և հապաղումներ, որքան ձեռքեր կան, որքան լեզուներ և որքան դեպքեր։ Հետո «պետքերը» նման են վատնող մի հառաչանքի, որ հովացնում է, բայց և վնասում։ Այժմ գանք վերքի կսկծուն տեղին։ Համլեւոը գալիս է, Ի՞նչ պիտի անես, որ ցույց տաս, թե դու հորդ զավակն ես գործով, ոչ խոսքով։
ԼԱԵՐՏ
Վիզը կկտրեմ եկեղեցու մեջ։
ԹԱԳԱՎՈՐ
Այո, իրավ է։
Պետք չէ ոչ մի վայր ապաստան լիներ մարդասպանության, և պետք է վրեժը սահման չունենար։ Բայց, բարի Լաերտ, եթե ուզում ես անել այդ բանը, քաշվիր սենյակդ։ Համլետը դարձին կտեղեկանա, որ դու եկել ես։ Մենք մարդ կուղարկենք, որ քո շնորհքը գովեն նրա մոտ և այն ֆրանսիացու տված ներբողին երկպատիկ փայլ տան և այնպես անեն, որ ձեզ ի վերջո իրար դեմ հանեն և գրավ բռնեն ձեր գլխի վրա։ Նա՝ բոլորովին անփույթ լինելով, բնությամբ ազնիվ, և բարձր ամեն խարդավանանքից, չի զննի երբեք խաղի սրերը:
Այնպես որ դյուրով կամ նույնիսկ մի քիչ ճարպիկ շարժումով մի սուր կջոկես, որ բութ չլինի, և մարզանքի մեջ հորդ վրեժը այդպես կհանես։
Այդպես էլ կանեմ հենց այդ մտքով
Իմ սրի ծայրին մի յուղ կքսեմ:
Մի շառլատանից մի յուղ եմ գնել այնպես մահացու,
Որ բավական է դանակի ծայրը մեջը թաթախել
Եվ մի քիչ ծակել, ու արյուն դուրս գա, ոչ մի սպեղանի,
Բաղադրած բոլոր լուսնյակի լույսով քաղված խոտերից,
Դրանք բուժելու զորություն ունեն, չի փրկի մահից,
Եթե մի մարդու մորթը նրանով մի քիչ սկրդեն.
Այդ թույնից մի քիչ կքսեմ սրիս,
Որ եթե նրան մի թեթև վերք տամ, իր մահը լինի:
ԹԱԳԱՎՈՐ
Լավ թող այդ մասին հետո մտածենք և մի լավ կշռենք,
Թե ժամանակի և միջոցների ինչ պատեհություն
Կծառայի մեզ, մեր ծրագրի մեջ: Եթե դա վրիպի
Եվ մեր սարքածը վատ գործադրումից երևան ելնի,
Ավելի լավ էր չփորձեինք: Այդ պատճառով էլ
Մեր նախագիծը պետք է մի թիկունք, երկորդ ունենա,
Որ եթե մեկը բովի մեջ պայթի, մյուսը դիմանա:
Կաց թող մտածեմ:
Մենք ձեր երկուսի վրա գրազ կբռնենք:
Գտա:
Երբ դուք շարժումից տաքացած լինեք և լավ ծարավեք,
Եվ պետք է շատ թունդ հարձակում գործեք, որ այդպես լինի,
Եվ Համլետն ուզի ծարավն անցկացնել,
Ես նրա համար այնպիսի մի բան պատրաստել կտամ,
Որ իր շրթունքին դիպցնի թե չէ,
Եթե դիպվածով քո թունոտ սրից ազատված լինի,
Դա կապահովի մեր նպատակը:
Բայց կաց, ինչ ձայն է:
Գալիս է թագուհին:
Ինչ կա թագուհիս:
ԹԱԳՈՒՀԻ
Մի ցավ դիպչում է մյուսի կրունկին, այնչափ որ շատ են։
Քույրդ խեղդվեց, Լաե՚րտ...
ԼԱԵՐՏ
Խեղդվեց, օ՚, ո՞ւր։
ԹԱԳՈՒՀԻ
Մի ուռենի կա, որ մի գետակի ափին է բուսել
Եվ ցոլացնում է արծաթ սաղարթը բյուրեղ ջրի մեջ։
Քույրդ այնտեղ եկավ խիստ տարօրինակ պսակներ ձեռքին
Հրանունկներից, մարգարտիկներից և եղինջներից
Եվ այն կարմրագույն երկար տունկերից,
Որոնց անվայել անուն են տալիս լիրբ հովիվները,
Իսկ մեր ամոթխած աղջկերքն ասում են «մեռած մարդու մատ»։
Այնտեղ, երբ որ նա փորձեց բարձրանալ մի կոր ճյուղի վրա
Իր պսակները կախ տալու համար,
Դավաճան մի ոստ կոտրվեց հանկարծ,
Եվ նրա կանաչ ծաղկեփնջերը և ինքն էլ հետը
Ընկան արտասվող այն գետակի մեջ։
Իր հագուստները փռվելով իսկույն ջրի երեսին
Մի րոպե նրան ծովահարսի պես վերև բռնեցին,
Իսկ այդ ժամանակ նա հին երգերից բաներ էր երգում
Որպես մի էակ վտանգին անգետ
Կամ մի արարած, որ այղ տարրի մեջ բնածին լիներ։
Բայց դա չէր կարող շատ երկար տևել,
Եվ զգեստները ջրից ծանրւսցած խեղճ տարաբախտին
Քաշեցին ներքև իր անուշ երգից դեպի տղմուտ մահ։
ԼԱԵՐՏ
Խեղդվե՞ց ուրեմն։
ԹԱԳՈՒՀԻ
Ա՜հ, խեղդվեց, խեղդվեց,
ԼԱԵՐՏ
Շատ ջուր ստացար դու, խե՛ղճ Օֆելյա։ Պետք է ուրեմն զսպեմ արցունքս։ Բայց մենք այսպես ենք,և բնությունը, ինչ էլ որ ամոթն ասելու լինի, իր սովոթույթից չի ուզում շեղվել։ Երբ սրանք գնան, ոչինչ կանացի չի մնա իմ մեջ։ Մնաք բարով, տեր։ Բոցեղեն խոսքեր ունեմ ասելու, որ կվառվեին, եթե այս հիմար արտասուքներս չհանգցնեին։
Գնում է։
ԹԱԳԱՎՈՐ
Եկ գնանք, Գերտրուդ, հետևենք սրան,
Որչափ ջանք արի մինչև մեղմեցի իր բարկությունը,
Այժմ վախում եմ նորից բորբոքվի։ Հետևենք իրեն։
Գնում են։
ԱՐԱՐՎԱԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

Գերեզմանատուն: Գալիս են երկու գերեզմանափոր բրիչներով։

Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Միթե ես կնիկը, որ իր կամքովն է էն աշխարհը գնացել, պետք Է քրիստոնեի ծեսով թաղվի։
Բ. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Հա ատում եմ քեզ։ Դե՜, շուտ արա, գերեզմանը պատրաստիր, մեռելների վերատեսուչը արդեն վճիռ Է կայացրել, պետք է եկեղեցական թաղում լինի։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Ինչպե՞ս, ասել է ինքնապաշտպանվելիս է խեղդվել։
Բ. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Երևի տեսել են, որ հենց Էդպես Է։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Ոչ, ինքնահարձակվելիս եղած կլինի, ուրիշ կերպ չի կարելի։ Բանն Էլ հենց Էդ Է, եթե ես իմանալով գնում եմ ինձ ջուրը գցում, դա լինում Է «մի արարք» և ամեն արարք երեք ճյուղ ունի՝ գործել, անել և կատարել։ Ասել Է թե նա իմանալով Է ինքն իրան ջուրը գցել։
Բ. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Չեղավ, ի՛նձ լսիր, քավո՛ր գերեզմանափոր...
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Խնդրեմ, ահա ջուրն Էնտեղ Է, լավ։ Մեկ մարդ Էլ կանգնել Է Էստեղ, լավ։ Թե Էս մարդը գնա ընկնի Էն ջրի մեջ, ասել է, կամա թե ակամա գնացել Է։ Լավ։ Հիմա ուշ դարձրու։ Բայց եթե ջուրը գա նրան խեղդի, ասել Է նա ինքն իրան չի խեղդել, ուրեմն, ով որ ինքը չի եղել իր մեռնելու պատճառը, նա չի կարճացրել իր կյանքը։
Բ. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Բայց օրենքն Էդպես Է։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Բա ի՞նչ, Էդպես Է որ կա։ Վերատեսչի քննության օրենքը հենց Էդպես Է։
Բ. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Ուզո՞ւմ ես ճշմարիտն ասեմ, եթե Էս կինարմատը ազնվական չլիներ, քրիստոնեի կարգով չէին թաղի նրան։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
ճիշտ ես ասում։ Բանի վատությունն էլ հենց էդ է, որ էս աշխարհքում մեծ մարդկանց ավելի հեշտ են հրաման տալիս, որ իրանք իրանց կախեն կամ ջուրը գցեն, քան թե խեղճ քրիստոնեին։ Հայդե՜, բրիչ։ Աշխարհքի ամենից հին արհեստավորները այգեպաններն են, հոր քանդողները, գերեզման փորողները։ Նրանք Ադամի արհեստն են բանեցնում։
Բ. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Ադամը արհեստավոր էր, ի՞նչ է։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Հապա՞, առաջին մարդն էր, որ գետինը փորեց։
Բ. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ Մի՞թե։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Բա՜, քրիստոնյա չե՞ս, ի՞նչ է։ Մի՞թե Սուրբ Գիրքը չես հասկանում։ Սուրբ Գիրքն ասում է՝ Ադամ երկիրը փորեց։ Ասել է, թե նա էլ մեր արհեստն ուներ։ Մեկ ուրիշ բան էլ եմ ուզում քեզանից հարցնեմ։ Եթե ճիշտ պատասխան չտաս, խոստովանիր ու...
Բ. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Ասա տեսնենք։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Ո՞վ է նա, որ ավելի ամուր բան է շինում, քանց որմնադիրը, քանց նավագործը և քանց հյուսնը։
Բ. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Կախաղան շինողը, նրա շինածը ավելի է դիմանում, քանց հազար կախվող։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Հա, ես իմ հոգին, խելոք բան ասիր, կախաղանը լավ է գործում։ Բայց ինչպե՞ս է լավ գործում։ Լավ է գործում վատ գործողի համար։ Հիմա դու վատ ես գործում, երբ որ ասում ես, թե կախաղանը եկեղեցուց դիմացկուն է։ Ասել է թե կախաղանը քեզ համար շատ լավ կգործի։ Հայդե՜, նորից մտածի՛ր։
Բ.ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Ո՞վ է նա, որ ավելի ամուր բան է շինում, քանց որմնադիրը, քանց նավագործը և քանց հյուսնը։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Հա, պատասխանը տո՛ւր ու լուծը ե՛տ արա։
Բ.ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Կաց ասեմ։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Դե, ասա։
Բ.ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Խաչը չեմ կարող ասել:
Գալիս են Համլետը և Հորացիոն
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Լավ, լավ դրանից ավելի խելքիդ զոռ մի տա։ Ծույլ էշին ինչքան էլ ծեծես, ավելի շուտ չի գնա: Եթե պատահի, որ քեզանից մեկ էլ այդ բանը հարցնեն, կասես գերեզման փորողը նրա շինած տունը մինչև վերջին դատաստանը կդիմանա։ Գնա էն Յոգանից մի բաժակ օղի բեր ինձ համար:
Բ. գերեզմանափորը գնում է։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ (Փորում է ու երգում)
Երբ որ ես դեռ ջահել էի.
Որչափ սերը քաղցր բան էր,
Բայց տարիքը, տարիքն եկան,
Տեսա բոլորն էլ փուչ բան էր։
ՀԱՄԼԵՏ
Միթե այս մարդը բնավ իր արհեստի գիտակցությունը չունի, որ գերեզման փորելիս էլ երգում է։
ՀՈՐԱՑԻՈ
Սովորությունը այդ բանը նրա համար հեշտ արհեստ է դարձրել։
ՀԱՄԼԵՏ
Այո այդպես է. քիչ գործող ձեռքն է զգայուն լինում։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ (Երգում է)

Ծերությունը մունջ քայլերով
Եկավ բռնեց ինձ ճանկերով,
Նետեց այստեղ, կարծես երբեք
Չէի անցել այս աշխարհով։
Մի գանգ Է դուրս նետում։
ՀԱՄԼԵՏ
Այս գանգը մի ժամանակ լեզու ուներ, կարող էր և երգել: Տես այս անպիտանը դեն է շպրտում, կարծես առաջին մարդասպան Կայենի ծնոտը լիներ:
Գուցե սա մի քաղաքապետի գլուխ է եղել, որ այժմ այս ավանակը
խաղալիք է շինել, մի մարդու գանգը, որ Աստծուն էլ կխաբեր: Չի կարող լինել:
ՀՈՐԱՑԻՈ
Ինչո՚ւ չէ, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Կամ մի պալատականի գանգը, որ կարող էր ասել. «Բարի լույս, հարգելի տեր իմ։ Ի՞նչպես եք, հարգելի տեր իմ»: Կարելի է իշխան այս ինչ է եղել, որ իշխան այն ինչի ձին գովում էր այն մտքով, որ նվեր ստանար։ Չի՞ կարող լինել։
ՀՈՐԱՑԻՈ
Կարող է, տե՛ր իմ։
ՀԱՄԼԵՏ
Այո, ճիշտ այդպես, և հիմա պատկանում է տիկին Որդնուկին՜ կզակը թափած, և մի ժամկոչ իր բրիչն է թրխկացնում նրա գագաթին։ Ահա քեզ մի գեղեցիկ հեղափոխություն, միայն թե պետք է բավակւսն ուշիմ լինել տեսնելու համար։ Եվ մի՞թե այս ոսկորները այնքան էժան են գլուխ եկել, որ հիմա գնդակախաղի ծառայեն։ Ոսկորներս ցավում են, երբ միտք եմ անում։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ

Մի բրիչ, մի բահ, մի բրիչ, մի բահ,
Մի կտոր սավան պատանքի համար,
Հողումն էլ մի փոս, հողումն էլ մի փոս,
Այստեղ եկողին հենց այդ է հարմար։
Դուրս է ձգում մի ուրիշ գանգ։
ՀԱՄԼԵՏ
Ահա մի ուրիշը։ Մի՞թե սա չի կարող մի փաստաբանի գանգը լինել։ Ո՞ւր են հիմա նրա «ըստ էությանները», բծախնդրությունները, նրա «գործերը», ճարպկությունները։ Ինչո՞ւ է հիմա հանդուրժում, որ այս կոպիտ թշվառականը իր կեղտոտ բրչով զարկի իր գագաթին, և դատ չի բացում «վասն գանահարությանն Հը՜մ, գուցե այս մարդը իր օրով մի մեծ կալվածատեր է եղել իր գրավաթղթերով, վարձաթղթերով, պարտամուրհակներով, փոխանցումներով, երկու երաշխավորներով և ստանալիքներով։
Ա՞յս է արդյոք իր փոխանցումների փոխանցումը և ստանալիքների ստանալիքը, որ նրա փոխանցված գանգը այսպես հողով լցնեն։ Արդյոք իր երաշխավորները, կրկին երաշխավորներն էլ հետը չկարողացան նրա գնած այնքան կալվածներից ուրիշ բան երաշխավորել նրա համար, բացի մի կտոր գետնից հազիվ երկու վարձաթղթի երկայնքի ու լայնքի չափ։ Նրա հենց կալվածաթղթերը հազիվ թե տեղավորվեն այս սնդուկի մեջ, և կալվածատերն էլ սրանից ավելի տեղ չպիտի ունենա, չէ՞։
ՀՈՐԱՑԻՈ
Ոչ, տեր իմ, ոչ մի թիզ ավելի։
ՀԱՄԼԵՏ
Չէ՞ որ մագաղաթը ոչխարի կաշուց են շինում։
ՀՈՐԱՑԻՈ
Այո, տեր իմ, հորթի կաշուց էլ։
ՀԱՄԼեՏ
Ոչխար ու հորթ են նրանք, որ մագաղաթների մեջ ապահովություն են փնտրում։ Ուզում եմ այս մարդու հետ խոսել։ Սա ո՞ւմ գերեզմանն է, այ մարդ։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Իմն է. պարոն։
Երգում է։
«Հողումն Էլ մի փոս, հողումն էլ մի փոս, Այստեղ եկողին հենց այդ Է հարմար»։
ՀԱՄԼԵՏ
Ճիշտ Է, դա քոնն Է, քանի որ դու ես փորել։ Բայց Երբ ասում ես, թե դա քոնն Է, դուրս է գալիս, որ դա սուտ Է։ Գերեզմանը մեռելի համար Է, ոչ թե ողջի, ուրեմն ասածդ սուտ Է։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Այնքան թեթև սուտ Է, որ ինձնից թռչում Է դեպի Ձեզ։
ՀԱՄԼԵՏ
Ինչ մարդու համար ես փորում։
Ա. ԳԵՐԵԶՍԱՆԱՓՈՐ
Մարդու համար չի, պարոն։
ՀԱՄԼեՏ
Ուրեմն ի՞նչ կնոջ համար։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Մարդու համար էլ չի, պարոն։
ՀԱՄԼԵՏ
Ո՞վ Է մեջը թաղվելու։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Մի ոմն, որ կնիկ Էր, պարոն, բայց, Աստված հոգին լուսավորի, հիմա մի մեռել Է։
ՀԱՄԼԵՏ
Ինչ բծախնդիրն Է այս թշվառականը։ Պետք Է կողմնացույցով խոսենք հետը, թե ոչ, երկսայրի խոսքերով մեր հոգին կհանի։ Աստված վկա, Հորացիո, երկու-երեք տարուց ի վեր նկատում եմ, որ մեր դարը այնպես սրամիտ Է դարձել, որ գյուղացու ոտնամատը դիպչում Է պալատականի կրունկին և նրան ցավացնում Է։
Որքա՞ն ժամանակ Է, որ դու գերեզմանափոր ես։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Տարվա Էն օրն եմ սկսել, որ մեր վերջին թագավոր Համլետը Ֆորտինբրասին հաղթեց։
ՀԱՄԼԵՏ
Որքա՞ն Է անցել այն օրից։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Է՞դ Էլ չես իմանաս։ Ամեն հիմար գիտե, հենց Էն օրն Էր, որ իշխան Համլետը աշխարհք եկավ,
Էն, որ գժվել Է, և Անգլիա ուղարկեցին։
ՀԱՄԼԵՏ
Ա, իրավ, ինչո՞ւ ուղարկեցին նրան Անգլիա։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Ինչո՞ւ, հենց նրա համար, որ գիժ Էր, որ էնտեղ խելքի գա, խելքի Էլ որ չգա, էնտեղի համար էնքան էլ հոգ չէ։
ՀԱՄԼԵՏ
Ինչպես թե հոգ չէ։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
էնտեղ ոչ ոք չի նկատի, էնտեղ ամենքն էլ նրա պես գժեր են։
ՀԱՄԼԵՏ
Ինչպես եղավ, որ նա գժվեց։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Շատ զարմանալի կերպով, ինչպես ասում են։
ՀԱՄԼԵՏ
Ի՞նչպես թե զարմանալի կերպով։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Վա՜հ, հենց էն կերպով, որ խելքը թռավ։
ՀԱՄԼԵՏ
Բայց ինչի՞ վրա։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Ինչի՞ վրա, հենց էստեղ՛ Դանեմարքայի հողի վրա։ էն օրից, որ ես էստեղ ժամկոչ եմ, պստիկ ու մեծ ժամանակս միասին հաշված, երեսուն տարի կլինի:
ՀԱՄԼԵՏ
Որքա՞ն ժամանակ կարող է մարդ հողի տակ մնալ առանց փտելու։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Եթե մեռնելուց առաջ արդեն փտած չլինի, ինչպես էս օրվան օրս էնքան ախտավոր դիակներ կան, որ հողը չդրած ցրիվ են գալիս, ութ-ինը տարի կդիմանա։ Կաշեգործը ինը տարի կդիմանա։
ՀԱՄԼԵՏ
Ինչո՞ւ հենց կաշեգործը և ոչ ուրիշը։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Որովհետև, պարոն, նրա կաշին իր արհեստից էնպես պնդացել է, որ երկար ժամանակ ջուրը մեջը չի մտնի։ էդ ջուր ասածը Ձեր էդ
տերամեռ դիակի մեծ թշնամին է։ Ահա քեզ մի գանգ. Էս գանգը ամբողջ քսաներեք տարի հողի տակն Է մնացել։
ՀԱՄԼԵՏ
(Ումն Է որ...
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Մեկ շուն շան որդի գժի, ո՞ւմ գանգը լինի՝ լավ Է։
ՀԱՄԼԵՏ
Ինչ գիտենամ։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Կրակ թափվի գլխին, ինչ գիժ սրիկան Էր։ Մեկ անգամ մեկ ամբողջ շիշ Հռենոսի գինի գլխիս թափեց։ Էս գանգը, որ տեսնում ես, պարոն, Յորիկի գանգն Է, որ թագավորի խեղկատակն Էր։
ՀԱՄԼԵՏ
Ա՞յս։
Ա. ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Հենց Էդ։
ՀԱՄԼԵՏ
Տուր տեսնեմ։
(Գանգն առնում է ձեռքը)

Ավա՜ղ, խեղճ Յորիկ։ Հորացիո, ես նրան ճանաչում Էի, ինչ հրաշալի կատակաբան Էր, ի՜նչ սքանչելի սրամտություն։ Հագար անգամ ինձ դրել Է ուսերին և ման ածել, իսկ հիմա ինչպես գգվեց– նում Է երևակայությանս։ Սիրտս ետ Է գալիս։ Այստեղ Էին կախված այն շրթունքները, որ չգիտեմ քանի-քանի անգամ համբուրել եմ։ Ո՞ւր են հիմա քո ծաղրածությունները, թռչկոտումները, այն երգերը, այն ուրախության պոռթկումներդ, որոնք բոլոր սեղանակիցներիդ ծիծաղից կոտորում Էին։ Դրանցից մեկն Էլ չկա հիմա, որ քո այս ծամածռությունդ ծաղրեր, այդ թափված կզակդ։ Դե, հիմա գնա տիկին այսինչի սենյակը և նրան ասա. որ եթե մեկ մատնաչափ շպար Էլ քսի երեսին, դարձյալ վերջը այս շնորհքին Է հասնելու, ծիծաղեցրու նրան։ Խնդրեմ, Հորացիո, դու ինձ այն ասա։
ՀՈՐԱՑՈ
Ի՞նչ, տե՛ր իմ։
ՀԱՄԼԵՏ
Կարծում ես, թե Ալեքսանդրն Էլ հողի տակ սրա նման Էր։

ՀՈՐԱՑԻՈ Իհարկե։
ՀԱՄԼԵՏ
Եվ այս հոտն ուներ, վախկ։
Գանգը ձգում է գետին։
ՀՈՐԱՑԻՈ
Ճիշտ այդ հոտը, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Ինչ ստոր գործածությունների կարող ենք վերադառնալ, Հորացիո՛։ Մի՞թե չի կարող երևակայությունը պատկերացնել, թե Ալեքսանդրի ազնիվ փոշին ինչ շավղով է անցնում, մինչև որ ծառայի մի տակառի ծակը խցկելու։
ՀՈՐԱՑԻՈ
Ամեն բան այդպես պրպտելը մեզ շատ հեռու կտաներ։
ՀԱՄԼԵՏ
Ամենևին, շատ էլ մեծ երևակայություն պետք չէ դրա համար։ Նույնիսկ շատ էլ հավանական բան է, օրինակ, այսպես՝ Ալեքսանդրը մեռավ, Ալեքսանդրը թաղվեց, Ալեքսանդրը փոշի դարձավ, փոշին հող է, հողից կավ են շինում։ Ինչո՞ւ այդ կավով, որ Ալեքսանդրի մարմնիցն է շինված, չի կարելի գարեջրի տակառը խցել։
Ահեղ Կեսարը մեռավ, հող դարձավ, Մի պատի ծերպի նա ծեփող դարձավ,
Այն հողը, որից սարսում էր աշխարհ,
Ձմեռվա բուքից ծակ խցող դարձավ։
Բայց սո՜ւս, սո՜ւս, մեկ կողմ քաշվենք, թագավորն է։
Գալիս են քահանաներ և այլն՝ թափորով։ Հետո բերում են Օֆելյայի մարմինը, ետևից գալիս են Լաերտը և ուրիշ սգավորներ, հետո՝ թագավորը, թագուհին և հետևորդներ։
Ինչ է, թագուհի՞ն, պալատականնե՞ր։ Որի՞ն են սրանք այսպիսի կրճատ արարողությամբ հուղարկավորում։ Սա ցույց է տալիս, թե մեռնողն ինքն է հուսահատ ձեռքով իր կյանքը խզել։ Երևի բարձր դասակարգից է։ Եկ այստեղ կուչ գանք և մտիկ անենք։
Թաքնվում է Հորացիոյի հետ։
Ուրիշ Ի՜նչ ծես կա։
ՀԱՄԼԵՏ Նայիր, Լաերւոն է, ինչ ազնիվ մարդ է։
ԼԱԵՐՏ
Ուրիշ ի՞նչ ծես կա։
Ա. ՔԱՀԱՆԱ
Արարողությունն այնչափ ճոխացրինք, որչափ հնար կար։ Մեր քրոջ մահը կասկածելի էր, և եթե շնորհիվ բարձր հրամանի կարգը չփոխվեր, նա պետք է մնար անսուրբ հողի մեջ
Մինչև հարության փողի հնչումը,
Բարեպաշտական աղոթքների տեղ
Խեցի, քար, կռեթ պետք է նետվեին նրա մարմնի վրա,
Այնինչ կուսական պսակ ու ծաղիկ տվել ենք նրան,
Զանգով ու ծեսով իր տունն ենք բերել։
ԼԱԵՐՏ
Ուրեմն էլ ոչինչ չկա՞ անելու։
Ա. ՔԱՀԱՆԱ
էլ ոչինչ չկա։ Մեռելոց կարգը եղծված կլիներ,
Թե հոգեհանգիստ և կամ այնպիսի տաղեր երգեինք,
Որ խաղաղ մահով հանգուցյալներին միայն պահված են։
ԼԱԵՐՏ
Դրեք հողի մեջ, և նրա չքնաղ, անարատ մարմնից թող մանուշակներ ծաղկեն։ Ասեմ քեզ, կոպի՛տ քահանա, քույրս երկնքում պաշտոնակատար հրեշտակ կլինի,
Երբ դու ներքևում գոռոց կհանես։
ՀԱՄԼԵՏ
Սիրուն Օֆելյա՞ն։
ԹԱԳՈՒՀԻ
Անուշներ անուշին, օ՚, գնաս բարով։
Շաղիկներ է սփռում դագաղի վրա։
Աչք էի դրել, որ դու Համլետիս կինը դառնայիր,
Եվ հույս ունեի առագաստիդ վրա ծաղիկներ սփռել,
Ո՛վ անուշ աղջիկ, ոչ թե շիրիմիդ։

ԼԱԵՐՏ
Եռապատիկ վայ: Երեք տասն անգամ թող գա անիծյալ այն գլխի վրա, որի չար գործը գրկեց քեզ այսպես հանճարեղ խելքից։ Դեռ հող մի թափեք, թողեք, որ նրան մեկ էլ գիրկս առնեմ։

Ցատկում է գերեզմանի մեջ։
Հիմա կիտեք Ձեր հողը ողջի և մեռելի վրա,
Մինչև այս տափից մի սար գոյացնեք ավելի բարձր,
Քան հին Պելիոնը, քան լուրթ Ոլիմպի երկնահուպ ծայրը։
ՀԱՄԼԵՏ
Ո՞վ է դա արդյոք, որի ցավն այդպես մեծաբարբառ է, որի մորմոքը շրջուն աստղերին ոգեկոչում է և կանգնեցնում ապշած, սոսկահար լսողների պես։ Ահավասիկ ես՛ Համլետ Դանիացին։

Ցատկում է գերեզմանի մեջ։
ԼԱԵՐՏ
(Հարձակվելով Համլետի վրա)
Սատանան տանի նզովյալ հոգիդ։
ՀԱՄԼԵՏ
Լավ չես աղոթում։ Ձեռքդ ե՛տ քաշիր իմ կոկորդիցս,
Թեև ես մաղձոտ, բորբոքվող մարդ չեմ,
Բայց վտանգավոր մի բան կա իմ մեջ,
Որից թող խույս տա խոհեմությունդ։
Ետ քաշիր ձեռքդ։
ԹԱԳԱՎՈՐ Բաժնեք դրանց։
ԹԱԳՈՒՀԻ Ա՜խ, Համլետ, Համլետ։
ԱՄԵՆՔԸ
Պարոններ...
ՀՈՐԱՑԻՈ
Հանդարտ, սիրելի տերս։

Ծառաները նրանց բաժանում են, և նրանք դուրս են գալիս գերեզմանից։
ՀԱՄԼԵՏ
Այս նյութի վրա պատրաստ եմ այնքան մրցել սրա հետ,
Մինչև թարթիչներս այլևս չշարժվեն։
ԹԱԳՈՒՀԻ Ի՞նչ նյութ, զավակս։
ՀԱՄԼեՏ
Ես սիրում էի Օֆելյային,
Քառասուն հազար եղբայր չեն կարող
Իրենց գորովի բոլոր քանակով իմ սերը կազմել։
ԹԱԳԱՎՈՐ Նա խենթ է, Լաերտ։
ԹԱԳՈՒՀԻ Ի սեր Աստծո, խնայիր նրան։
ՀԱՄԼԵՏ
Դժոխք, ցույց տուր ինձ, թե դու ինչ կանես՝ կլա՞ս, կկռվե՞ս, քաղցա՞ծ կմնաս, քեզ կծվատե՞ս, լեղի կխմե՞ս, կրոկոդիլ կուտե՞ս, այդ ես էլ կանեմ։ Եկել ես այստեղ, որ ցավից գոռա՞ս, զարմացնե՞ս ինձ ցատկելով նրա գերեզմանի մեջ։
Ուզում ես ողջ ողջ թաղվե՞լ նրա հետ, այդ ես էլ կանեմ։
Եթե լեռներից ուզես բարբառել,
Թող մեր գլխի վրա միլիոն արտավար հող բերեն դիզեն,
Մինչև որ մեր տափն իր գագաթն այրի հրավառ կամարից
Եվ Օսսան (սյուն) մոտը մի գորտնուկ թվա։
Թե մեծ-մեծ բրդես, ես էլ կարող եմ քեզ պես հոխորտալ։
ԹԱԳՈՒՀԻ
Սրանք խենթության խոսքեր են միայն, Այսպես մի րոպե ցավի տագնապը կազդի նրա վրա, հետո հեզ ու մունջ՜ մայր աղավնու պես, երբ նրա ջուխտակ ոսկի ձագերը նոր են դուրս եկել, նա լուռ կնստի գլուխը կախ արած։
ՀԱՄԼեՏ
Լսիր ինձ, պարո՛ն, ինչո՞ւ ես ինձ հետ այդ ձևով վարվում, քեզ միշտ սիրել եմ։ Բայց ոչինչ, հոգ չէ, թող Հերկուլն անի ինչ որ կարող է, կատուն կմլավի, շունն էլ կհաչի։
Դուրս է գնում։
ԹԱԳԱՎՈՐ Աղաչում եմ քեզ, սիրելի Հորացիո, գնա ետևից։
Հորացիոն գնում է։

(Լաերտին) Համբերությունդ պետք է զորացնես:
Անցյալ գիշերվա մեր խոսածներով։
Այժմ պետք է մենք մղում տանք գործին։
Սիրելի Գերտրուդ, մի հսկող կարգիր զավակիդ վրա։
Այս գերեզմանը կենդանի դամբան պետք է ունենա,
Շուտով կարող ենք հանգիստ օր տեսնել,
Առայժմ պետք է համբերող լինենք։
Գնում են։

ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ

Մի դահլիճ դղյակում։
Գալիս են Համլետը և Հորացիոն։

ՀԱՄԼԵՏ
Այս մասին այսքանը, հիմա գանք մյուսին։
Հարկավ հիշում ես պարագաները։
ՀՈՐԱՑԻՈ
Հիշում եմ, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Լսիր, սրտիս մեջ կարծես մի տեսակ պայքար էր մղվում և թույլ չէր տալիս, որ քուն մտնեի։ Ես ինձ ավելի վատ էի զգում, քան տաժանակիր ապստամբները շղթաների տակ։ Աճապարանքով, և օրհնյալ լինի աճապարանքը, քանի որ հաճախ, թող գիտենանք այդ, անխոհեմությունն ավելի լավ է մեր բանին գալիս, մինչդեռ մեր բոլոր խոր հաշիվները վերև են ելնում, և թող այդ բանից սովորենք, թե կա մի աստվածություն, որ ձև է տալիս մեր ձեռնարկներին, ինչպես էլ ինքներս նախատաշ անենք։
ՀՈՐԱՑԻՈ Տարակույս չկա։
ՀԱՄԼԵՏ
Խցիկից ելա՝ ծովի վերարկուս շուրջս փաթաթած և խավարի մեջ խարխափում էի, որ նրանց գտնեմ։ Հասա փափագիս, մատներով գտա նրանց ծրարը և դարձա, նորից եկա իմ խուցը։ Եվ անձիս վախից կարգ ու կանոնը անտես անելով:
Համարձակվեցի բաց անել նրանց մեծ հանձնագիրը։ Եվ ի՞նչ եմ գտնում մեջը, Հորացիո, 0՜, արքայական սրիկայություն, բացորոշ հրաման՝ համեմված մի շարք երկար ու բարակ նկատումներով Դանեմարքայի և Անգլիայի ողջության մասին և, օ՜, այնպիսի մեծ բոբոխներով և ճիվաղներով, այն պարագայում երբ ողջ մնայի։ Որ կարդան թե չէ, առանց մի րոպե ինձ միջոց տալու, ոչ իսկ տապարը հեսանելու չափ գլուխս կտրեն։
ՀՈՐԱՑԻՈ
Վա՜հ, ի՞նչ եք ասում։
ՀԱՄԼԵՏ
Ահա հրամանը կարդա, երբ ագատ միջոց ունենաս։
Ուզո՞ւմ ես լսել, թե ես ինչ արեցի։
ՀՈՐԱՑԻՈ
Պատմե՛ք, խնդրեմ։
ՀԱՄԼԵՏ
Լինելով այսպես սրիկաներից որոգայթապատ՝ նախքան ուղեղիս մի առաջաբան ասած լինեի նա սկսել էր արդեն իր խաղը։ Գնացի, նստեցի և շարադրեցի մի նոր հանձնագիր, լավ գեղագրեցի։ Ես էլ երբեմն, ինչպես մեր արդի վարչագետները, գեղագրությունը մի ստորություն էի համարում. և շատ ջանք արի այդ սովորությունս մոռանալու, բայց այստեղ, պարոն, դա կյանքս փրկեց։ Ուզո՛ւմ ես ասեմ գրածիս միտքը։
ՀՈՐԱՑԻՈ
Այո, ազնիվ տեր։
ՀԱՄԼԵՏ
Մի սաստիկ հրաման արքայի կողմից։ Այսպես գրեցի.
«Ըստ որում Անգլիան շատ հավատարիմ մեր հարկատուն է,
Եվ պետք է մեր մեջ սերը դափնու պես միշտ ծաղկած մնա,
Եվ հաշտությունը իր հասկե պսակն անթառամ կրի
Եվ շաղկապ դառնա մեր երկուսի մեջև։
Եվ շատ այսպիսի ահագին խոսքեր և «ըստ որումներ»,
Որ իսկույն ևեթ, ի տես նամակիս բովանդակության,
Առանց հապաղման, քիչ լինի թե շատ:
Գրաբերներին մահվան ենթարկեն
Խոստովանքի էլ միջոց չտալով։
ՀՈՐԱՑԻՈ Ինչպե՞ս կնքեցիք։
ՀԱՄԼԵՏ
Այդ բանումն էլ կար Աստծո մատը.
Հորս կնիքը քսակիս մեջն էր, հենց միևնույնը,
Որ նախատիպն էր Դանեմարքայի պետական դրոշմի։
Թուղթը ծալեցի ճիշտ մյուսի ձևով, ստորագրեցի,
Կնքեցի, դրի նույն ծրարի մեջ.
Այնպես որ ոչ ոք այդ մանկափոխսը չէր կարող տեսնել։
Հետևյալ օրը տեղի ունեցավ ծովի կռիվը,
Եվ այնուհետև պատահածները արդեն լավ գիտես։
ՀՈՐԱՑԻՈ
Ուրեմն Գիլդենշտերնն ու Ոոգենկրանցը գնում են հիմա...
ՀԱՄԼԵՏ
Բա՜հ, մարդ Աստծո, նրանք ուղղակի հիացած էին իրենց պաշտոնով։ Խիղճս այդ մասին բնավ չի տանջում. իրենց անտեղի միջամտումը նրանց կործանեց։
Փոքրերի համար վտանգավոր է ընկնել գորավոր ախոյանների Շաչուն, կայծասփյուռ սրերի միջև։
ՀՈՐԱՑԻՈ
Դա ի՞նչ թագավոր է։
ՀԱՄԼԵՏ
Չե՞ս կարծում հիմա, որ պարտք կա վրաս. նա, որ սպանեց իմ թագավորին, նա, որ իմ մորը պոռնիկ դարձրեց, նա, որ ներս խոթվեց իմ ընտրության և հույսերի մեջ, և կարթը ձգեց, որ կյանքս էլ որսա այն էլ այնպիսի չարանենգությամբ, չէ՞ որ կատարյալ խղճմտություն է, որ այս բազուկով վարձը ձեռքը տամ։
Մահացու մեղք չէ՞ թույլ տալ մեր մարմնի այդ պիղծ քաղցկեղին։ Որ էլ ավելի չարիք հասցնի։
ՀՈՐԱՑԻՈ
Շուտով Անգլիայից նա լուր կստանա,
Թե ուր է հանգել այնտեղի գործը։
ՀԱՄԼԵՏ
Երկար չի տևի, միջնաժամն իմն է։
Եվ մի մարդու կյանքն ինչ բան է միթե՛ «մեկ» չասած պրծավ։ Բայց շատ տխուր եմ, սիրելի Հորացիո, որ Լաերտի հետ այնպես վարվեցի, քանզի սեփական դատիս պատկերով պատկերացնում եմ և նրա դատը։ Պետք է ջանք անեմ, որ սիրտը շահեմ։ Միայն, ճիշտն ասած, իր ողբ ու կոծի այն հոխորտանքը ինձ խիստ բորբոքեց։
ՀՈՐԱՑԻՈ Սո՜ւս, ո՞վ է գալիս։
Գալիս է Օզրիկը։
ՕԶՐԻԿ
Ուրախ եմ, որ Ձերդ բարձրությունը վերադարձել է Դանեմարքա։ Ձեզ գալուստ բարի։
ՀԱՄԼԵՏ
Շատ շնորհակալ եմ, պարոն։
(Հորացիոյին) ճանաչո՞ւմ ես դու այս ջրի ճանճին։
ՀՈՐԱՑԻՈ
Ոչ, տե՛ր իմ։
ՀԱՄԼԵՏ
Երանի քեզ, որովհետև սրան ճանաչելն անգամ անպատվություն է։ Շատ հողեր ունի և խիստ բարեբեր։
Հենց որ մի անասուն ուրիշ անասունների տեր է դառնում,
Նրա ախոռը դնում են թագավորի սեղանին։
Մի կաչաղակ է սա, բայց, ինչպես ասացի, ընդարձակ ցեխի տեր։
ՕԶՐԻԿ
Սիրելի տեր իմ, եթե Ձերդ բարձրությունը ժամանակ ունի, կուզեի Ձեզ մի բան հաղորդել նորին վեհափառության կողմից։
ՀԱՄԼԵՏ
Ամենախորին ուշադրությամբ պատրաստ եմ լսել, պարոն։
Բայց Ձեր գլխարկը այն բանի համար գործածեք,
Ինչի համար որ շինված է:
Դա գլխի համար է։
ՕԶՐԻԿ
Շնորհապարտ եմ Ձերդ բարձրությանը։ Շատ շոգ է։
ՀԱՄԼԵՏ
Ոչ, հավատացեք նույնիսկ շատ ցուրտ է. հողմը հյուսիսային է։
ՕԶՐԻԿ
Այո, իսկապես, մի քիչ ցուրտ է։
ՀԱՄԼԵՏ
Բայց և այնպես, կարծեմ շատ խեղդող տոթ է կամ գուցե իմ խառնվածքը...
ՕԶՐԻԿ
Սաստիկ, տեր իմ, շատ խեղդող օդ է, կարծես թե... չեմ կարող ասել որչափ, բայց, տեր իմ, նորին վեհափառությունը հրամայեց ինձ, որ գամ, Ձեզ իմաց տամ, թե նա Ձեզ վրա մի մեծ գրավ է բռնել։ Ահա, տեր իմ, բանն ինչ է։
ՀԱՄԼԵՏ
Խնդրեմ, մի մոռանաք, որ...
Նշան է անում, որ գլխարկը գլուխը դնի։
ՕԶՐԻԿ
Ոչինչ, ազնի՛վ տեր, այսպես հանգիստ եմ, հավատացեք։ Տեր իմ, վերջերս արքունիք է ժամանել Լաերտը։ Հավատացեք մի կատարյալ ջենտլմեն, ամեն տեսակ ընտիր բարեմասնություններով, ընկերության մեջ վերին աստիճանի հաճելի և շատ շքեղ արտաքինով։ Իսկապես, եթե մարդ կամենա գնահատորեն նրան որակել, պետք է ասի, որ նա ազնվականության քարտեզն է և օրացույցը, որովհետև նրա մեջ կգտնեք այն բոլոր հատկությունները, որ մի ազնվական կուզենար տեսնել։
ՀԱՄԼԵՏ
Պարոն, նրա որակումը ոչ մի կորուստ չի կրում Ձեր բերանում, թեև քաջ հայտնի է ինձ, որ նրան ցուցակորեն մանրամասնելը հիշողության թվաբանության համար գլխի պտույտ առաջ կբերեր, բայց և այնպես էլի ետևից չէր հասնի, այնքան սրաթռիչ է նրա առագաստը։
Բայց դրվատանքի ամենայն ճշտությամբ ես նրան համարում եմ շատ բազմաբովանդակ անձնավորություն, և նրա բարեմասնությունները այնքան հազվագյուտ և չնաշխարհիկ են, որ նրան ըստ պատշաճի որակելու համար պետք է ասել, որ նրա հանգունատիպը իր հայելին է միայն, և եթե որևէ ուրիշը ձգտեր նրան ընդօրինակել, կլիներ միայն նրա սոսկ ստվերը, ոչինչ ավե– լին։
ՕԶՐԻԿ
Ձերդ բարձրությունը վերին աստիճանի անսխալորեն է խոսում նրա վրա։
ՀԱՄԼԵՏ
Բայց դա ի՞նչ առնչություն ունի մեզ հետ, պարոն, ինչի համար ենք այդ ազնվականին մեր թերի ներբողներով զգեստավորում։
ՕԶՐԻԿ
Ի՛նչ, տե՛ր իմ։
ՀՈՐԱՑԻՈ (Օզրիկին)
Մի՞թե չի կարելի ուրիշ ոճով բացատրվել, իհարկե, կարող եք, պարոն։
ՀԱՄԼԵՏ
Այդ պարոնի անվանումը ի՞նչ կապ ունի մեզ հետ։
ՕԶՐԻԿ
Ո՞ւմ, Լաերտի՞։
ՀՈՐԱՑԻՐ (Առանձին Համլետին)
Տոպրակը դատարկվեց, բոլոր ճռճռան բառերը վերջացան։
ՀԱՄԼԵՏ
Այո, Լաերտի։
ՕԶՐԻԿ
Գիտեմ, Դուք անգետ չեք...
ՀԱՄԼԵՏ
Երանի թե գիտենայիր, բայց, ճիշտն ասած, գիտենայիր էլ, դա ինձ այնքան պատիվ չէր բերի։
Լավ, հետո, պարո՛ն...
ՕԶՐԻԿ
Անգետ չեք, իհարկե, թե Լաերտը կատարելության ինչ աստիճանի է հասել...
ՀԱՄԼԵՏ
Ես այդ բանը չպետք է խոստովանեմ։ Դա կլիներ ինքս ինձ համեմատել նրա կատարելության հետ։ Ուրիշին լավ ճանաչել նշանակում է ինքն իրեն ճանաչել։
ՕԶՐԻԿ
Ուզում եմ ասել զինախաղի մեջ։
Դատելով նրա համբավից՛
Նա իր այդ շնորհքի մեջ անզուգական է:
ՀԱՄԼԵՏ Ո՞րն է նրա զենքը։
ՕԶՐԻԿ Սուր և դաշույն։
ՀԱՄԼԵՏ
Այդ եղավ երկու զենք, հետո՞...
ՕԶՐԻԿ
Տեր իմ, թագավորը նրա հետ վեց արաբական ձի գրավ է բռնել, որի դեմ Լաերտը, կարծեմ, գրավ է զետեղել վեց ֆրանսիական սուր և դաշույն իրենց պարագաներով, ինչպես գոտի, սրակալ և այլն։ Կողաքարշներից երեքը իսկապես շատ հիանալի գեղարվեստական բաներ են, բոլորովին համապատասխան կոթերին։
Շատ գողտրիկ կողաքարշներ են և ձևով շատ ճաշակավոր։
ՀԱՄԼԵՏ
Ինչի՞ն եք կողաքարշ ասում։
ՀՈՐԱՑԻՈ
Գիտեի, որ մինչև լուսանցքի բացատրությունը չստանաք, ձեռք չեք վերցնի։
ՕԶՐԻԿ
Կողաքարշը, տեր իմ, սրակալ է նշանակում։
ՀԱՄԼԵՏ
Բանը բառի հետ ավելի հարազատ կլիներ,
Եթե մենք թնդանոթներ քարշ տայինք մեր կողքից։
Մինչ այն թող ասենք սրակալներ։
Բայց շարունակեք։ Վեց արաբական ձի վեց ֆրանսիական սրի դեմ, իրենց պարագաներով և երեք նրբաճաշակ կողաքարշներով, դա է ֆրանսիական գրավը դանիական դրավի դեմ։ Բայց այդ գրավը ի՞նչ բանի վրա է զետեղված, ինչպես ասում եք։
ՕԶՐԻԿ
Թագավորը, տեր իմ, գրավ է բռնել, տե՛ր իմ, որ եթե Դուք և Լաերտը մենամարտեք, նա տասներկու հարվածի մեջ երեք անգամից ավելի ձեզնից առաջ չի ընկնի, այսինքն՛ Լաերտը պետք է տասներկու հարված շահի, իսկ դուք՝ ինը։ Եթե Ձերդ բարձրությունը բարեհաճի հավանություն տալ, իսկույն պետք է սկսվի։
ՀԱՄԼԵՏ
Իսկ եթե պատասխանեմ ոչ։
ՕԶՐԻԿ
Ուզում եմ ասել, տեր իմ, եթե բարեհաճեք հավանություն տալ Ձեր դիմամարտության։
ՀԱՄԼԵՏ
Պարոն, ես այստեղ՛ այս գավթում, զբոսնում եմ։ Հիմա օրվա այն ժամն է, որ ես մի քիչ օդ եմ շնչում այստեղ։ Եթե Նորին վեհափառությանը հակառակ չէ, թող սրերը բերեն այստեղ։ Եթե այդ պարոնը ուզում է, և թագավորն էլ միտքը չի փոխել, կաշխատեմ, եթե կարող եմ, գրավը նրա համար շահել։
Եթե ոչ, միայն մի քիչ ամոթ կշահեմ և մի քանի հարված։
ՕԶՐԻԿ
Այդպե՞ս հայտնեմ Ձեր կողմից։
ՀԱՄԼԵՏ
Այո, պարո՛ն, նյութն այս է, իսկ պաճուճանքը թողնում եմ Ձեր ճաշակին։
ՕԶՐԻԿ
Ես հանձնարարում եմ ինձ Ձերդ բարձրության։
ՀԱՄԼԵՏ
Նույնպես ես, նույնպես ես։
(Օզրիկը գնում է)։


Լավ է անում, որ ինքն Է իրեն հանձնարարում, թե ոչ, ուրիշ լեզու չէր գտնվի, որ նրան հանձնարարեր։
ՀՈՐԱՑԻՈ
Այո, ծիտը ձվից դուրս չեկած, կճեպը դեռ գլխին վազ է տալիս։
ՀԱՄԼԵՏ
Օծելուց առաջ մոր ստինքներին հաճոյախոսություններ արած կլինի։ Այսպես սա, և շատ շատերը այս սանդրի կտավից, որոնց վրա, գիտեմ, մեր ունայնասեր դարը հիանում է, միայն օրվա եղանակը և վարվեցողության արտաքին ձևերն են յուրացրել, մի տեսակ փրփուրի հավաքածու, որի շնորհիվ նրանք հաջողությամբ են դուրս գալիս ամենից հիմար և ամենից ընտիր խոսակցությունների միջից։ Բայց փորձի համար փչիր վրան, և պղպջակները կպայթեն։
Գալիս է մի ազնվական։
ԱԶՆՎԱԿԱՆ
Տեր իմ. Նորին վեհափառությունը երիտասարդ Օգրիկի բերանով Ձեզ բարև էր ուղարկել, և Օգրիկը եկավ լուր բերեց, թե այստեղ՜ գավթում սպասում եք Նորին վեհափառությանը։ Թագավորն այժմ ուղարկեց ինձ իմանալու, թե արդյոք տրամադի՞ր եք իսկույն Լաերտի հետ սրախաղն սկսել, թե՞ կկամենայիք ուրիշ ժամանակի թողնել։
ՀԱՄԼԵՏ
Ես իմ որոշման մեջ չեմ տատանվում, դա կախված է թագավորի բարի կամքից։ Երբ հրամայում է նրա հարմարությունը, իմս միշտ պատրաստ է։ Հիմա լինի կամ որևէ ժամանակ, միայն թե ես ինձ այնպես լավ զգամ, ինչպես այժմ։
ԱԶՆՎԱԿԱՆ
Թագավորը, թագուհին և ամենքը գալիս են ցած։
ՀԱՄԼԵՏ
Ի դեպ։
ԱԶՆՎԱԿԱՆ
Թագուհին ցանկանում է, որ դուք խաղը սկսելուց առաջ Լաերտին մի քաղցր խոսք ասեք։
ՀԱՄԼԵՏ
Լավ խորհուրդ է։
Ազնվականը դուրս է գնում։
ՀՈՐԱՑԻՈ
Դուք այս գրավը կկորցնեք, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ
Չեմ կարծում։ Նրա՝ Ֆրանսիա գնալուց ի վեր ես շարունակ վարժություն եմ արել, տրված տարբերույթով ես կտանեմ։ Բայց չես կարող երևակայել, թե ինչպես սիրտս սեղմվում է։ Բայց հոգ չէ։
ՀՈՐԱՑԻՈ
Դե լավ, տեր իմ, քանի որ այդպես է...
ՀԱՄԼԵՏ
Ոչինչ, դատարկ բան է, բայց մի տեսակ նախազգացում է, որ մի կնոջ սիրտը կարող էր վրդովել։
ՀՈՐԱՑԻՈ
Եթե Ձեր սիրտը չի ուզում, հնազանդեք նրան։ Ես կերթամ. կասեմ չգան և կասեմ, թե Դուք տրամադրված չեք։
ՀԱՄԼԵՏ
Ոչ, ոչ, ես նախազգացումներից վախեցողը չեմ։ Մի ճնճղուկի ընկնելու մեջ անգամ հատուկ նախախնամություն կա։ Եթե հիմա պետք է լինի, ապագայում չի լինելու։ Եթե ապագայում չպետք է լինի, հիմա է լինելու։ Եթե հիմա չլինի, մի օր լինելու է։ Խոսքը պատրաստ լինելն է, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ է թողնում, ինչ փույթ, եթե շուտ թողնի։ Թող լինի։

Գալիս են թագավորը, թագուհին, Լաերտը, ազնվականները, Օզրիկը և ուրիշ սպասավորներ՝ բերելով խաղասրեր և ձեռնապաններ, նաև մի սեղան՝ վրան գինու սրվակներ։
ԹԱԳԱՎՈՐ
Ե՛կ այստեղ, Համլեւո, առ այս ձեռքն ինձնից։

Լաերտը ձեռքը դնում է Համլետի ձեռքի մեջ։

ՀԱՄԼԵՏ
Ներիր ինձ, պարո՛ն, իրավ, քո հանդեպ մեղավոր եմ ես։ Բայց ներող եղիր իբրև ազնիվ մարդ, դու, որ ազնիվ ես։ Այս ներկաները գիտեն, և դու էլ լսած կլինես, որ ես շատ ծանր մտացնորությամբ պատուհասված եմ, ինչ որ արել եմ, որ գուցե սիրտդ կամ թե պատիվդ մի քիչ կոպտորեն շոշափած լինի, հայտարարում եմ, թե խենթություն էր։ Համլե՞տն է արդյոք քեզ վիրավորել։ Երբեք Համլետը։ Եթե Համլետը ինքն իր եղածից այլափոխվել է, և փոխված մարդն է, որը Լաերտին վիրավորել է: Ուրեմն անողը ոչ թե Համլետն է։ Նա հերքում է այդ։ Ո՞վ է անողը։ Իր խենթությունը։ Եթե այդպես է, ուրեմն Համլետն անիրավված է, ոչ անիրավող, և խեղճ Համլետի թշնամին ո՞վ է։ Իր խենթությունը։ Տե՛ր իմ, բոլորի ներկայությանը թող դիտավորյալ ամեն չարության այս ուրացումս անմեղացնի ինձ քո անհիշաչար կարծիքի առաջ, այնպես դատիր ինձ, որպեսեԵթե ես պատի վրայից մի նետ արձակած և իմ եղբորս զարկած լինեի։
ԼԱԵՐՏ
Բավարարված եմ բնությանս մեջ, որը, այս դեպքում, ինքը պետք է ինձ ավելի դրդեր, բայց ինչ իմ պատվին վերաբերում է, դեռ ձեռնպահ եմ Եվ չեմ հաշտվի, մինչև մի քանի երեց վարպետներ, պատվի մեջ ծանոթ, նման դեպքերի հետևողությամբ Խորհուրդ չտան ինձ, այնպես որ անունս անաղարտ մնւս։ Մինչ այն կընդունեմ Ձեր առաջարկած սերը իբրև սեր, որին չեմ դրժի։
ՀԱՄԼԵՏ
Ես էլ բաց սրտով ընդունում եմ այդ և Եղբայրական այս զինամարտը պատրաստ եմ խաղալ առանց որևէ մտախոհության։ Տվեք սրերը։ Սկսենք, հայդե՜։
ԼԱԵՐՏ
Սկսե՛նք, մի սուր ինձ։
ՀԱՄԼԵՏ
Լաերտ, այսօր քեգ մեծ փայլ պիտի տամ։ Իմ խակության մոտ քո ճարպկությունը այնպես կփայլի, ինչպես վառ աստղը մթին գիշերում։
ԼԱԵՐՏ
Ծաղրում եք, տեր իմ։
ԼԱԵՐՏ Ծաղրում եք, տեր իմ։
ՀԱՄԼԵՏ Ոչ, ձեռքս վկա։
ԹԱԳԱՎՈՐ
Խաղասրերը իրենց տուր, Օզրիկ։ Սիրելի Համլետ. գրավը գիտե՞ս։
ՀԱՄԼԵՏ
Այո, տեր արքա, Ձերդ մեծությունը թույլ կողմի վրա գրավ է բռնել։
ԹԱԳԱՎՈՐ
Ես չեմ վախենում, Ձեգ երկուսիդ էլ տեսել եմ խաղում, բայց քանի որ նա առաջադիմել է, մենք էլ տարբերույթ նշանակեցինք։
ԼԱԵՐՏ
Այս սուրը ծանր է, մեկ ուրիշը տուր։
ՀԱՄԼԵՏ
Այս մեկը լավ է։ Արդյոք բոլորն էլ նույնչա՞փ երկար են։
ՕԶՐԻԿ
Այո, ազնիվ տեր։
ԹԱԳԱՎՈՐ
Գավաթները դիր սեղանի վրա։
Եթե առաջին կամ երկրորդ անգամ Համլետ հարված տա կամ թե երրորդին զարկը ետ մղի, թող մարտկոցները արձակեն իրենց թնդանոթները, և թագավորը կըմպի Համլետի առողջությանը և գավաթի մեջ կձգի մի մեծ անզույգ մարգարիտ Ավելի արժող, քան թե այն մեկը, որ հաջորդաբար Դանեմարքայի չորս թագավորներ կրել են իրենց թագի ճակատին։ Տո՛ւր գավաթները, և թող թմբուկը շեփորին հայտնի, ծեփորը՝ դրսի թնդանոթներին, թնդանոթները երկնքին գոռան, երկինքն էլ՛ երկրին, որ թագավորը այժմ խմում է Համլետի բախտին։ Դե, սկսեք, և դատավորներ, ուշադիր եղեք։
ՀԱՄԼԵՏ
Սկսենք, պարոն։
ԼԱԵՐՏ
Սկսենք, տե՛ր իմ։
Խաղում են։

ՀԱՄԼԵՏ
Մեկ։
ԼԱԵՐՏ
Ոչ։
ՀԱՄԼԵՏ
Վճռեք։
ՕԶՐԻԿ
Կպավ, հայտնի է։
ԼԱԵՐՏ
Լավ, նորից։
ԹԱԳԱՎՈՐ
Կացեք։ Գինի բերեք ինծ։ Համլետ, ահա քեզ այս մարգարիտը, քո ողջությանը։
Փողերը հնչում են և թնդանոթ է արձակվում դրսում։
Տար այս բաժակը և Համլետին տուր։
ՀԱՄԼԵՏ
Ցած դիր մի րոպե, առաջ ուզում եմ դեռ մեկ էլ չափվել։
Հայդե՜ (խաղում են)։ Մի զարկ էլ, լավ, ընդունողս՜ ես։
ԼԱԵՐՏ
Այո, լավ կպավ, խոստովանում եմ։
ԹԱԳԱՎՈՐ
Որդիս կշահի։
ԹԱԳՈՒՀԻ
Նա գեր է մի քիչ և շունչը պակաս։ Առ թաշկինակս, սիրելի՛ Համլետ, սրբիր ճակատդ։ Համլետ, թագուհին բախտիդ է խմում։
ՀԱՄԼԵՏ
Բարի եք, տիկի ն։
ԹԱԳԱՎՈՐ
Գերտրուդ, մի խմիր։
ԹԱԳՈՒՀԻ
Ուզում եմ խմել, թույլ տուր ինձ, տեր իմ։

Խմում է։
ԹԱԳԱՎՈՐ (Առանձին)
Թունոտ բաժակն է, ա՜խ, ուշ է արդեն։
ՀԱՄԼԵՏ
Չեմ համարձակվում խմել դեռևս, քիչ հետո, տիկին։
ԹԱԳՈՒՀԻ
Եկ դեմքդ սրբեմ։
ԼԱԵՐՏ (Թագավորին)
Տեր իմ, այս անգամ ես եմ դիպչելու։
ԹԱԳԱՎՈՐ
Չեմ կարծում։
ԼԱԵՐՏ (Առանձին)
Բայց ինչ էլ լինի, խիղճս տանջում է։
ՀԱՄԼԵՏ
Առ քեզ երրորդը, բայց ի՞նչ է, Լաերտ, կատա՞կ ես անում: Խնդրեմ, հարձակվիր քո բոլոր թափով, Ինչ է, բանի տեղ չե՞ս դնում դու ինձ։
ԼԱԵՐՏ
Այդպե՞ս եք կարծում, եկե՛ք ուրեմն։
Խաղում են։
ՕԶՐԻԿ
Երկուստեք ոչինչ։
ԼԱԵՐՏ
Ահա, ստացիր։
Լաերտը վիրավորում է Համլետին, հետո խառնաշփոթության մեջ սրերը փոփոխվում են։
ԹԱԳԱՎՈՐ
Բաժանեք դրանց, շատ են բորբոքվել։
ՀԱՄԼԵՏ
Ոչ, մեկ անգամ էլ։
Խաղում են, Համլետը վիրավորում Է Լաերտին։ Թագուհին ընկնում Է գետին։
ՕԶՐԻԿ
Թագուհուն տեսեք։
ՀՈՐԱՑԻՈ
Երկու կողմերն էլ արյունոտվել են, ի՞նչ եղավ, տեր իմ։
ՕԶՐԻԿ
Ի՞նչ եղավ. Լաերտ։
ԼԱԵՐՏ
Կտցարի նման ես ինքս ընկա իմ թակարդի մեջ,
Ինքս իմ դավով ինձ սպանեցի և արդար կերպով։
ՀԱՄԼԵՏ
Բայց թագուհու հետ ի՞նչ է պատահել։
ԹԱԳԱՎՈՐ
Ոչինչ, նվաղեց արյուն տեսնելով։
ԹԱԳՈՒՀԻ
Ոչ, ըմպելիքը, այն ըմպելիքը, օ՜, քաղցրիկ Համլետ,
Այն ըմպելիքը... թունավորված եմ։
Մեռնում է։
ՀԱՄԼԵՏ
Դավաճանության, էհե՜յ, ծառաներ, փակեք դուռը,
Դավաճանաթյուն, գտեք անողին։
Լաերտն ընկնում է գետին։
ԼԱԵՐՏ
Այստեղ է, Համլետ։ Համլետ, մեռած ես։
Չկա աշխարհում ոչ մի դեղ, որ քեզ փրկել կարենա։
Մի կես ժամի կյանք հազիվ կա քո մեջ.
Մահացու զենքը ձեռքիդ է ահա սուր և թունավոր։
Իմ անարգ դավը իմ գլխին եկավ։
Այնպես ընկել եմ, որ էլ չեմ կանգնի,
Նույնպես և մայրդ թունավորված է։
էլ ուժ չմնաց... Ա՜խ, թագավո՜րը, թագավորն արեց։
ՀԱՄԼԵՏ
Եվ ծայրը թունո՞տ, ուրեմն, ով թույն, կատարի՛ր գործդ։

Վիրավորում է թագավորին։
Դավաճանությո՜ւն, դավաճանությո՜ւն...
ԹԱԳԱՎՈՐ
Պաշտպանեք ինձ, օ՜, բարեկամներ։ Ես միայն մի քիչ վիրավորված եմ։
ՀԱՄԼԵՏ
Ա՛ռ, դու ազգապիղծ, դու մարդախոշոշ, դու պիղծ Դանիացի,
Խմի՛ր այս թույնը։ Մարգարիտն ո՞ւր է։ Հետևիր մորս։
Թագավորը մեռնում Է։
ԼԱԵՐՏ
Իր վարձն ստացավ, ինքն էր իր ձեռքով այդ թույնը խառնել,
Ե՛կ. ազնիվ Համլետ, թող ներենք իրար։
Ոչ հորս արյունը և ոչ էլ իմս թափվեն քո գլխին,
Եվ ոչ էլ քոնը իմ գլխին թափվի։
Մեռնում Է։
ՀԱՄԼԵՏ
Թող երկինքը քեզ անպարտ արձակի, գալիս եմ ես էլ։ Մեռա, Հորացիո: Թշվառ թագուհի, օ՜, մնաս բարով։ Դուք, որ գունատվել և դողդողում եք այս պատահարից, դուք, որ պապանձված հանդիսատես եք այս արարվածին։ Եթե ժամանակ ունենայի դեռ... Բայց մահը՝ դաժան այն ոստիկանը, խիստ անողորմ է. երբ կալանում է։ Օ՜, կարող էի ձեզ բաներ պատմել, բայց ոչ, թող մնա։ Հորացիո, մեռա, բայց դու ապրում ես, պատմիր իմ դատը և գլխիս անցքը անտեղյակներին։
ՀՈՐԱՑԻՈ
Մի կարծիր այդպես.
Ես շատ ավելի մի հնադարյան հռովմայեցի եմ,
Քան մի դանիացի, մի քիչ էլ դեռ կա այս ըմպելիքից։
ՀԱՄԼԵՏ
Թե ազնիվ մարդ ես. ինձ տուր գավաթը,
Ի սեր Աստծո, բաց թող, տուր ինձ այդ։
Բարի Հորացիո, եթե այս բոլորն անծանոթ մնա,
Ինչ կոտրած անուն պետք է թողնեմ ես ինձանից հետո։
Եթե սրտիդ մեջ մի տեղ ունեմ ես,
Զրկի՚ր քեզ առայժմ Երանությունից:
Եվ շնչի՚ր դեռևս այս ժանտ ւսշխարհում,
Որ իմ պատմությունն ամենքին պատմես։
Քայլերդ բեմի ետևից և թնդանոթի ձայն։
Ի՞նչ պատերազմի շառաչյուն է այս։
ՕԶՐԻԿ
Ֆորտինբրասն է, որ Լեհաստանից հաղթությամբ դարձել
Եվ Անգլիայի պատվիրակներին
Այս զինվորական ողջույնն է տալիս։
ՀԱՄԼԵՏ
Մեռնում եմ, Հորացիո, զորավոր թույնը հաղթում է ոգուս,այնքան չեմ ապրի, որ Անգլիայի լուրերը լսեմ, բայց գուշակում եմ, որ ընտրությունը վիճակվելու է քաջ Ֆորտինբրասին։ Նրան եմ տալիս մահամերձ ձայնս։ Պատմի՛ր այս նրան, այն դեպքերի հետ ավել կամ պակաս։ Որ պատճառ դարձան... մնացորդը լռութո՜ւն։
Մեռնում է։
ՀՈՐԱՑԻՈ
Մի ազնիվ սիրտ պայթեց։ Բարի գիշեր քեզ, անուշիկ իշխան։
Թող հրեշտակների դասեր խմբովին քեզ հանգիստ երգեն։
Քայլերգ բեմի ետևից։
Ինչո՞ւ է թմբուկն այս կողմը գալիս։
Գալիս են Ֆորտինբրասը, Անգլիայի պատվիրակները թմբուկներով, դրոշակնեով և հետևորդներով։
ՖՈՐՏԻՆԲՐԱՍ
Որտե՞ղ է արդյոք այդ տեսարանը։
ՀՈՐԱՑԻՈ
Ի՞նչ է փնտրածդ, Եթե ողբալիք և զարմանալիք, էլ մի որոնիր։
ՖՈՐՏԻՆԲՐԱՍ
Այս դիակույտը նախճիրք է պոռում։
Ո՛վ գոռոզ դու մահ, ի՞նչ տոն է տոնվում հավիտենական քո խոռոչի մեջ,
Որ մեկ հարվածով այսքան իշխաններ գետին ես փռել Արյունաթաթավ։
Ա. ՊԱՏՎԻՐԱԿ
Դժպի՜հ տեսարան։
Մեր՝ Անգլիայից բերած լուրերը շատ ուշ մնացին,
Եվ անզգա են այն ականջները,
Որոնք պետք է այժմ ունկնդրեին մեզ,
Որ մենք հայտնեինք նրա հրամանի գործադրությունը,
Թե Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը չկան այլևս։
Ո՞ւմից ստանանք շնորհակալություն։
ՀՈՐԱՑԻՈ
Ոչ նրա բերնից, եթե մինչև իսկ կենդանի լիներ
Եվ կարողանար շնորհակալ լինել։
Նա ամենևին հրաման չի տվել, որ նրանց սպանեն։
Բայց քանի որ Դուք ճիշտ արյունահեղ այս դեպքի պահին
Նոր եք ետ դարձել լեհական կռվից, Դուք էլ՛ Անգլիայից,
Հրամայեք, որ ի ցույց դնեն այս մարմինները
Մի բեմի վրա և ինձ թույլ տվեք խոսել և պատմել
Անգետ աշխարհին, թե այս բոլորը ինչպես պատահեց։
Եվ դուք կլսեք լկտի, արյունռուշտ, հրեշավոր գործեր,
Անկարծ դատաստան և պատահական սպանություններ,
Մահեր սարքված խորամանկորեն և հարկադրված,
Եվ ի կատարում դավեր, որ շնորհիվ թյուրիմացության
Ընկան հենց իրենց նյութողի գլխին։
Ես այդ բոլորը կարող եմ պատմել հարազատորեն։
ՖՈՐՏԻՆԲՐԱՄ
Շտապենք լսել, ժողով կանչեք մեծամեծներին։ Գալով ինձ ցավով գրկում եմ բախտս, բայց ունեմ նաև հին իրավունքներ այս երկրի վրա, և հաղթությունս հրավիրում է ինձ, որ պահանջեմ այժմ։
ՀՈՐԱՑԻՈ
Ես էլ խոսք ունեմ, և այն այնպիսի մի մարդու բերնից, որի ձայնն իր հետ շատ ձայն կբերի։ Եվ լավ է, որ դա հենց այժմ լինի, երբ որ մտքերը գրգռված են դեռ։
Միգուցե դավեր և սխալանքներ նորանոր փորձանք բերեն մեր գլխին։


ՖՈՐՏԻՆԲՐԱՄ
Թող չորս գնդապետ տանեն Համլետին՛ որպես զինվորի,
Եվ ցույցի դնեն մի բեմի վրա։
Եթե նա ապրեր և փորձի դրվեր,
Հավանական է, որ մեծ թագավոր կհանդիսանար,
Եվ նրա անցքը պատվելու համար
Թող զինվորական երաժշտություն և ռազմի ծեսեր
Թնդան բարձրագոչ։
Եկեք, դուրս տարեք այս մարմինները։
Այս տեսարանը դաշտին է հարմար,
Խիստ ժանտատեսիլ այս տեղի համար։
Գնա, հրամայիր, որ զինվորները ողջույն արձակեն։

Թաղման քայլերգ։
Ամենքը դուրս են գնում տանելով մարմինները,
Հետո լսվում է թնդանոթի արձակում։

Վ Ե Ր Ջ