Jump to content

Համլիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

<ՀԱՄԼԻԿ>

Շահախնդրական ոգին տիրում է և քայքայում մնացած բոլորի ձգտումներն ու գործերը, թեև վերջը բացվում է, խայտառակվում։

Սրա աղջիկն է այն գեղեցիկ արարածը, որ զզված փարթամ բաներից, Համլիկի խոսքերի, ազատ կյանքի քարոզների մեջ յուր սրտի բողոքն է տեսնում, տեսնում է Համլիկի ազնվությունը և անբախտությունը և սիրում է նրան, բայց չի կարողանում իսպառ ազատվել կապանքներից հանգամանքների և կյանքի, ամոթի և այլն, և այրվելով յուր կրակի մեջ՝ զոհ է գնում յուր սիրույն, թունավորված Համլիկի կնոջից․ նրա հետ որոշ չափով մեռնում է Համլիկի սիրտը։

Ա ԳՈՐԾ<ՈՂՈԻԹՅՈԻՆ>

Հարուստ հայրը նախատում է և խրատում սիրուն աղջկանը.

– Զգուշացիր, լսո՞ւմ ես, զգուշացիր, դու նրա երեսին շատ մի ժպտալ։ Քո ժպիտներր նրա սրտում վատ մտքեր կծնեն, ամուսնացած մարդ է նա մանավանդ։ Աղջկա անունը մի գիշերվան եկած ձյուն է, ամեն մի սև կետ շատ շուտ աչքի է ընկնում, իսկ նա այնքան էլ յուր խելքի տերը չի․ (մի րոպե քեզ նրա կնոջ տեղն դիր և տես՝ լա՞վ ես <անում> դու)։

Աղջիկը լուռ լսում է։

– Անցյալ օրը մեր բոլոր հյուրերին թողած ամբողջ գիշերը <․․․>։