Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն (2009)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն (2009)

Հայաստանի Հանրապետություն և Թուրքիայի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը.

Ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ եւ զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում` ի շահ իրենց ժողովուրդների` համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված Արձանագրության,

Վկայակոչելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները,

Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունները,

Հաշվի առնելով երկու երկրների միջեւ` ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը նպաստող, հավատի եւ վստահության միջավայր ստեղծելու, ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից զերծ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման մթնոլորտ ստեղծելու կարեւորությունը,

Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով,

Կարեւորելով իրենց որոշումը` բացելու ընդհանուր սահմանը,

Հաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց,

Դատապարտելով ահաբեկչության, բռնության եւ ծայրահեղականության բոլոր ձեւերը` անկախ դրանց պատճառներից եւ խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց եւ համագործակցել դրանց դեմ պայքարում,

Հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի, փոխընբռնման, խաղաղության եւ ներդաշնակության խթանման վրա հիմնված հարաբերությունների նոր ձեւեր եւ ուղիներ մշակելու իրենց պատրաստակամությունը,

Համաձայնեցին հիմնել դիվանագիտական հարաբերություններ սույն Արձանագրության ստորագրման օրվանից` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիայի համապատասխան, եւ փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ։

Սույն արձանագրությունը եւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում միեւնույն օրը` վավերացման գործիքների փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը։

Կատարված է …… ………, հայերեն, թուրքերեն եւ անգլերեն հավասարազոր կրկնօրինակներով։ Մեկնաբանության տարաձայնության դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին։

Հայաստանի Հանրապետության կողմից

Թուրքիայի Հանրապետության կողմից

Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Արձանագրության իրագործման ժամանակացույց եւ տարրեր

Ձեռնարկվող քայլեր Ժամկետ
1. ընդհանուր սահմանի բացում Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում
2. երկու արտգործնախարարների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծում` միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից երկու ամիս անց
3. միջկառավարական հանձնաժողովի եւ իր ենթահանձնաժողովների աշխատաձեւերի հաստատում նախարարների մակարդակով Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից երեք ամսվա ընթացքում
4. միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի գումարում միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի ընդունումից անմիջապես հետո` նախարարական մակարդակով
5. ստորեւ նշված ենթահանձնաժողովների աշխատանքների մեկնարկում.
- քաղաքական հարցերով ենթահանձնաժողով,
-ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ եւ ենթակառուցվածքների հարցերով ենթահանձնաժողով,
-իրավական հարցերով ենթահանձնաժողով,
-գիտության եւ կրթության հարցերով ենթահանձնաժողով,
-առեւտրի, զբոսաշրջության եւ տնտեսական համագործակցության հարցերով ենթահանձնաժողով,
-բնապահպանական հարցերով ենթահանձնաժողով։
-պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով / երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար/` հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ,
միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից ոչ ուշ քան մեկ ամիս անց

Ստորագրվել է՝ 2009, հոկտեմբերի 10


Այս գործը հանրային սեփականություն է համարվում ՀՀ-ում նշյալներից մեկի կամ ավելիի պատճառով, բայց կարող է այլ իրավասություններում չհամարվի։ Տես ՀԻ կանոնակարգ։
  • Կեղծանվամբ կամ անանուն գործ է և հրատարակվել է ավելի քան 70 տարի առաջ։
  • Հեղինակը հայտնի է և նրա վախճանից անցել է ավելի քանի 70 տարի։
  • Քաղաքական ելույթ կամ դատավարության ընթացքում արտասանված ճառ է։
  • Ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործություն է։
  • Պաշտոնական փաստաթուղթ (իրավական ակտ, պայմանագիր կամ դրանց պաշտոնական թարգմանություն) է։
  • Օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվություն է։


Տես նաև[խմբագրել]