Հայերէնի աշխարհաբար քերականութիւն/Կէտադրութիւն
Բառերով արտայատւած միտքը կոչւում է նախադասութիւն։- Վաճառա-կանը նոր ապրանք ստացաւ.- սա մի նախադասութիւն է։ Մի դէպք պատմելու համար, մեր մտքերը յայտնում ենք նախադասութիւններով։ Գրելիս նախա-դասութիւններն իրարից զատում ենք կէտադրութեան նշաններով, որպէսզի չխառնւեն միմեանց։
Այդ նշաններն են վերջակէտ (։), միջակէտ (.), ստորակէտ (,), բութ (՝)։
Երբ մեր ասելիքի մի մասը վերջացնում ենք, դնում ենք վերջակէտ։
Մեր ասելիքի մէջ եղած կարճ նախադասութիւններն իրարից բաժանում ենք ստորակէտով. օրինակ՝ Հասաւ ձմեռը, փչեցին ցուրտ քամիները, դաշտերը ծածկւեցին ձիւնով։
Երբ ասելիքն երկար է. նախադասութիւններից մի քանիսը միւսներից բաժանում ենք միջակէտով. օրինակ՝ Օդը ջինջ էր և խաղաղ. արևն արդէն մայր մտաւ. թռչուններն ուրախ երգելով շտապում են իրենց բները։
Բութը դնում ենք.-
- Երբ նախադասութեան մէջ մէկ կամ մի քանի բառ զեղչւում է. օրինակ՝ Կովը ընտանի կեն-դանի է, գայլը՝ վայրենի։ ինչպէ՞ս պատւիրեցի՞ ՝ արա՛։
- Թւարկութիւն ցոյց տւող բառերից առաջ. օրինակ՝ Աշակերտը գնեց՝ գիրք, թուղթ, մատիտ և տետրակ։
- Բացատրութիւն ցոյց տւող բառերից առաջ. օրինակ՝ Թաւրիզը՝ Ատըրպատականի մայ-րաքաղաքը, գտնւում է Պարսկաստանի հիւսիսային մասում։
Ինչպէս խօսելիս, այնպէս էլ կարդալու ժամանակ մեր ձայնին որոշ ելևէջ-ներ ենք տալիս, որից լսողը կարողանում է հասկանալ, թէ արդեօք հրամա-յո՞ւմ ենք, հարցնո՞ւմ ենք, թէ զարմանո՞ւմ ենք։ Դրանց համար եղած նշան-ները կոչւում են առոգանութեան նշաններ (նաև ձայնի նշաններ)։ Այդ նշան-ներն են՝ ա. Հարցական (՞), որը դնում ենք տրւած բառի այն ձայնաւորի վրայ որտեղ մեր ձայնը մի փոքր բարձրանում է. օրինակ՝ Ե՞րբ, ինչո՞ւ, սրտե՞ղ։
բ. Շեշտ (՛). որը դնում ենք հրաման կամ պատւէր ցոյց տւող բառի վերջին վանկի ձայնաւորի վրայ. օրինակ՝ գնա՛, կարդա՛, գրեցէ՛ք։
բ. Բացագանչութեան, զարմանքի կամ երկարացման նշան (՜), որը նոյնպէս դրւում է համապատասխան բառի վերջին ձայնաւորի վրայ. օրինակ՝ երանի՜, ափսո՜ս, ա՜խ։
Մեր մտքերն աւելի պարզ շարադրելու համար տառերից, կէտերից և առո-գանութեան նշաններից բացի, գործ ենք ածում նաև այլ նշաններ. որոնք են՝
Չակերտ («»), անջատման գիծ (―), ենթամնայ (֊), կախման կէտեր (...), փակագիծ (), գծիկ կամ միութեան գիծ (-)։
Երբ ուրիշի խօսքեր նոյնութեամբ մէջ ենք բերում, դնում ենք չակերտների մէջ. օրինակ՝ Ընտանի կենդանիները վիճում էին, կովն ասաց. «Զեզանից ամենից օգտակարը ես եմ»։
Երբ որևէ մէկի խօսքերով ենք սկսում մեր շարադրութիւնը և կամ հարց ու պատասխան է. չակերտի փոխարէն դնում ենք (-) գիծ. օրինակ՝
- Պատրաստւիր, որ ճանապարհւենք, - ասաց հայրը։
- Ես պատրաստ եմ, հայրիկ։