Jump to content

Հայերէնի աշխարհաբար քերականութիւն/Ձայնաւոր և բաղաձայն տառեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՁԱՅՆԱՒՈՐ ԵՒ ԲԱՂԱՁԱՅՆ ՏԱՌԵՐ

Բոլոր հնչիւններն արտասանելիս նոյն յատկութիւնը ցոյց չեն տալիս. կան հնչիւններ, որ ինչքան էլ երկար արտասանենք՝ իրենց ձայնը պահում են, ինչպէս ա, օ, ի, և այլն. կան հնչիւններ էլ, որոնք արտասանւելիս շատ կարճ են հնչւում և երկարացնելիս իրենց ձայնը չեն պահում, ինչպէս՝ բ, գ, դ, ժ և այլն։

Առաջին տեսակի հնչիւնները կոչւում են ձայնաւոր, երկրորդ տեսակին՝ բաղաձայն։ Ձայնաւոր և բաղաձայն հնչիւնների նշաններին ասում ենք ձայնաւոր և բաղաձայն տառեր։

Հայերեն տառերը 38 հատ են. ա, ե, է, ը, ի, ո, օ, ու ձայնաւորներ են, իսկ մնացած տառերը՝ բաղաձայն։

Գրել քերականութեան տետրակում- բօլոր բաղաձայն տառերը այբբենա-կան կարգով։