Jump to content

Հայկական հարցի լուծման շուրջ/Հայկական հարցի պատմական հիմքը և Թուրքիայի անկումը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայկական հարցի պատմական հիմքը և Թուրքիայի անկումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՄՔԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԿՈՒՄԸ

«Ցարիզմը Փոքր Ասիայում։ Հայկական հարցի ծագումը հոդվածի կապակցությամբ, տպագրված Revue poliyique international-ում, 1917, մարտ–ապրիլ։ Ընթացիկ կարծիքը Թարքիայում հայկական հարցի ծագման վերաբերյալ, ինչպես արտահայտել է մի շնական մեկնաբան գայլի և գառան առակի օրինակով։ Թուրքական պետական համակարգը որպես «Նիզամ արթընդա հայդուղ»: Բարեփոխամների փորձերը և նրանց ձախողման պատճառը: Տեղաբնակ ազգությունները որպես թուրքական կայսրության մշակութային և աշխատանքային հիմք։ Էքսկուրս կայսրության քրիստոնեական և մահմեդական երկրները՝ պետական գանձարանի հանդեպ նրանց վերաբերությամբ։ Թուրքիայում քրիստոնյաների, մասնավորապես հայերի, քաղաքակրթիչ դերը և կայսրությունը եվրոպականացնելու ու փրկելու համար նրանց օգտագործելու կորսված հնարավորությունը։Քաղաքական հորիզոնում ուրվագծվող և իրենց լուծմանը սպասող բազմաթիվ վիճելի հարցերից առանձնապես հայտնին և բարդը Մերձավոր Արևելքի հարցն է[1]։ Մերձավոր Արևելքը այն կենտրոնն է, որի շուրջ պտտվում և բախվում են մեծ տերությունների համաշխարհային շահերը։ Որպես այդպիսին այն անկասկածելիորեն դաոնում է գլխավոր օղակը նպատակի շղթայում՝ համաշխարհային հեգեմոնիայի համար մղվող կոալիցիոն մեմարտում։

Հակառակորդների ագահ հայացքը երկար ժամանակ բևեռված էր մեռնող «հիվանդ մարդու» հարուստ ժառանգությանը։ Շուրջ մեկ դար Թուրքիան, Պենելոպեի նման, շրջապատված էր երկրպագուների ամբոխով, որոնք տենչում էին նրա լքված հրապույրներին։ Չունենալով վերջինիս առաքինությունները, նա պատրաստակամորեն հերթով իրեն առաջարկում էր ամեն մեկին, պայման դնելով, որ իր գոյությունն ապահովված լինի։

Հասարակաց գիտելիք է, որ եվրոպական հակառակորդները սատարում էին Թուրքիայի արհեստական գոյությանը և ապահովում էին նրա ամբողջականությունը, ոչ որովհետև, ապրող

մարմինը արժանի էր նման խնամքի, այլ բացառապես առաջնորդվելով «ուժերի հավասարակշռության» սկզբունքով։ Հասարակ լեզվով ասած այս նշանակում է, որ բոլոր վիճող կողմերի պայմաններում մրցակցության առարկան իրեն գտնում էր կրավորական երրորդ կողմի դրության մեջ, որը թույլատրում էր նրան քարշ տալու ամոթալի գոյություն:

Այժմ, երբ համաշխարհային պատերազմը մոտ է լուծելու միջազգային քաղաքականության բոլոր հին պրոբլեմները, Թուրքիան չի կարոդ խուսափել պատմության մեջ իրեն արժանի ճակատագրից։

Թող երիտթուրք երազողները, սատար գտած իրենց զինակիցների հաղթական սվիններից, հույսեր փայփայեն վերականգնելու Թուրքիան իր երբեմնի փառքում։ Անողոք իրականությունը շուտով կցրի նրանց պատրանքները։ Նրանք իրենց բեռը վստահել են գերմանական նավին, որը երկար ժամանակ է, ինչ դեգերում է անարգել միջազգային նավագնացության փոթորկոտ ծովում։ Շուտով նրանք կհամոզվեն, որ առաջին իսկ դժբախտության դեպքում, փոթորկի առաջին իսկ պոռթկումի ժամանակ թուրքական բալաստը ծով կնետվի։

Պատմության Նեմեսիսը և՛ փոփոխական է, և՛ անողոք հատկապես նրանց հանդեպ, ովքեր, լիովին արհամարհելով իմաստությունն ու խիղճը, ոտնակոխ են անում նրա օրենքները: Որքա՜ն հահախ է նա նետում հույսի հանկարծական շողշողուն, բայց վերջին ճառագայթ իր զոհերի վրա, որպեսզի արձակի առավել սոսկալի վերջնական դատավճիռ։

Թուրքիային սպասվող ճակատագիրը, ի բաց առյալ բոլոր լավատեսական բաղձանքները, Թուրքիան ինքն է պատրաստել իր համար։ Այն կախված է երկու գլխավոր գործոնների կործանարար գործողությունից, որոնք սովորաբար դիտվում են որպես ներքին տարանջատում և արտաքին ճնշում։ Այս երկու գործոնների միջև, որոնք ճակատագրական հիվանդության նման քայքայում են նրան, Թուրքիան գալարվում է անօգնականորեն, անուժ կասեցնելու նրանց քայքայիչ գործողությունը։

Այս զույգ գործոններն էլ, ընդունված է, որ կապված են Թուրքիայի քրիստոնյա հպատակների բախտի հետ։ Այն պահից ի վեր, ինչ բալկանյան ժողովուրդները դեն նետեցին թուրքա-քրիստոնեական խառնաշփոթությունը, այն կարծիքն է տիրում, որ այս գործոնների քայքայիչ ագդեցությունը կենտրոնացած է Թուրքիայի հանդեպ ռուս-հայկական հարաբերություններում։ Ռուսաստանը ներկայացվում է իբրև մի ծանրություն, որը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա հայկական լծակի միջոցով։

Այսպիսին է նրանց կարծիքը, ովքեր արտաքին վտանգը հասկանում են որպես տարածքային կորուստների հնարավորություն նշանակող վտանգ և բոլոր ազգային բաղձանքները դիտում են իբրև ներքին տարանջատողականություն։ Նախ և առաջ, այս է բոլոր թուրքական ուլեմաների կարծիքը, եկեղեցական թե աշխարհիկ, հին թե նոր տիպի, այն է՝ որ դարեր շարունակ ռուսական վտանգը շեղել է Թուրքիայի ուժերը և արգելակել նրա գարգացումը, հայկական հուզումները խթան են ծառայել Ռուսաստանին իր լայն որովայնի մեջ կլանելու թուրքական արևելյան նահանգները, որոնց կորուստը խախտում է թուրքական կայսրության աշխարհագրական ամբողջականությունը Մերձավոր Արևելքում։

Այս տեսակետը ընդունվեց նաև Եվրոպայում, փաստորեն իր ծագումն առնելով Եվրոպայի քաղաքական աշխարհի այն մասի ազդեցության ներքո, որը գաղտնի կամ բացահայտ համակրում էր թուրքերին։ Եվրոպայում նրա ժողովրդականության չափերի մասին կարելի է դատել այն փաստից, որ այն նույնիսկ Ռուսաստանի դաշնակից Ֆրանսիայում չէր անտեսվում, չխոսելով արդեն թուրքական գործերում Ռուսաստանի պատմական հակառակորդների մասին։

Պատերազմի ամենաեռուն պահին միջազգային քաղաքականությանը և համաշխարհային մշակույթին նվիրված մի ֆրանսիական պարբերական անդրադարձավ Թուրքիայի հետ ռուս-հայկական հարաբերությունների հարցին: Նման մի ժամանակ քննարկելով այս հարցը, հեղինակը հնարավոր համարեց վերաբերվել դրան այնպիսի մի ձևով, որը կարող էր հարուցել ամենավատթար տիպի թուրքական կամ գերմանական մամուլի նախանձը։

Այդ պարբերականի խորագիրն է «La Revue politique Internationale», որը հրատարակվում է Փարիզում 1914 թվականից։ 1917 թ– մարտ-ապրիլ ամիսների համարում կա մի հոդված «Ցարիզմը Փոքր Ասիայում։ Հայկական հարցի ծագումը» վերնագրով։ Հեղինակի անունն Է Մ. Էդգար Գրանվիլլ, որը անձամբ ինձ ոչինչ չի ասում, բայց որը և ոչ մի կերպ չի սքողում հոդվածի հետաքրքրականությունը, որը շատ առումներով մեծապես ուսանելի է։

Հոդվածի էությունը հետևյալն է. Մարդկության ներկա մեծ դրամայում, որը խաղացվում է մեր աչքի առջև, ռուսական ցարիզմր խաղում է ամենատխուր դերը։ Այժմ, երբ Ռուսաստանի դաշնակիցները ի վիճակի են ազատորեն քննադատելու անկյալ վարչակարգը, որը երեք դար շարունակ թունավորում էր Եվրոպայի մթնոլորտը, թույլատրելի է կանգ առնել և հանգամանորեն հայհոյել նրա արտաքին քաղաքականությունը։ Այդ քաղականության գլխավոր շարժիչ ուժը շատ հեռու է բավարար չափով հայտնի լինելուց, չնայած անիրազեկ, թերևս մեծահոգի քաղաքագետների դրա շուրջ բարձրացրած աղմուկին։ Խնդրո վերաբերյալ առարկան հայկական հարցն է։ Համաշխարհային դրամայի նախապատրաստական պահերի մեջ հայկական հարցը ամենակարևորներից մեկն էր, որը բախման հանգեցրեց տերություններին։ Այս հարցը չափից դուրս խառնաշփոթ հարց էր, և նրա հիմնական նշանակությունը պարզ էր միայն փոքրաթիվ դիտորդների, որոնք քաջածանոթ էին արևելյան գործերին։ Բալկանյան տագնապի և համաշխարհային պատերազմի միջև ընկած կարճ ժամանակամիջոցում նրանք երկյուղով էին հետևում հայկական հարցին, կանխատեսելով, որ նրանում աճող վտանգ կա Եվրոպայի խաղաղության համար։ Նման փորձագետների թվին է հեղինակը դասում, իհարկե, իրենից գատ, մի քանի անգլիացի պառլամենտականների, ովքեր 1913-1914 թթ. Համայնքների պալատում ռուս–հայկական հարաբերությունների վերաբերյալ վիճաբանությունների ընթացքում մատնանշել էին, որ ցարական կառավարության գաղտնի գործունեությունը Փոքր Ասիայում ամբողջ արևելյան ճգնաժամի աղբյուրն է, որը սպաոնում է գործուն դեր ունենալ համընդհանուր աղետում։

Հեղինակը վկայակոչում է այս ապացույցը, որովհետև «մամուլի կողմից մոլորության մեջ գցված հասարակական կարծիքը ընդհանուր առմամբ բավական թյուր և մանկամիտ գաղափար է կազմում արևելյան գործերի մասին։ Նա հավատ է ընծայում գայլի և գառան մասին առակին՝ վայրագ և մոլեռանդ մահմեդականի, որը ժամանակն անցկացնում է հալածելով անմեղ և հրեշտակակերպ արևելյան քրիստոնյաներին։ Եվրոպական առասպելը միայն մեկ մեղավոր կողմ գիտի՝ Իսլամը։ Արևելյան քրիստոնյաները անմեղ զոհեր են և Ռուսաստանը՝ ուղղափառների հովանավորը, Արևելքի բոլոր ճնշված ազգությունների սիրագորով մայրն է։ Այս ժամանակավրեպ առասպելի շնորհիվ հայերը ի վիճակի են եղել գրավելու քաղաքակիրթ աշխարհի բարոյական աջակցությունը, և միայն քչերն են նեղություն կրել հայտնաբերելու, թե արդյոք Արևելքում կատարվող խառնակությունների կուլիսներում չկա մի գաղտնի գործակալ, որը սեղմում է գաղտնի զսպանակները հօգուտ սեփական հատուկ շահի։ Իսլամին բոլոր սխալների համար պատասխանատա դարձնելը հարմար էր նրանց համար, ովքեր բավարարվում էին տափակաբանություններով և չէին մտահոգված վերլուծել հարցը և իմանալ նրա ճշմարիտ նշանակությունը: Մարդիկ հազվադեպ էին կամենում պատկերացնել, որ թոյնը, որ թունավորում է Արևելքը, արգելակում իսլամի զարգացումը և թուրքա-քրիստոնեական հարաբերությունների բարելավումը նույնական էր այն թույնի հետ, որով ցարիզմը թունավորում էր Ռուսաստանը և խորթացնում նրան ամբողջ Արևմտյան Եվրոպային։ Ավելին քան մեկ դար Օսմանյան կայսրության քաղաքական բժիշկները հավատում էին իրենց խնամյալի անբուժելի հիվանդությանը, որի անխուսափելի մահը նրանք այնքան հաճախ կանխագուշակում էին։ Նրանք չէին պատկերացնում, որ բուժման ամենահասարակ և առավել արդյունավետ մեթոդը օտար խարդավանքի թույնի հեռացումն է՝ անոսրացնելով այն ռուսական քաղաքականությանը տարբեր ոգով»։

Այսպիսին են ֆրանսիացի լրագրողի մտքերը, և նրանք լիովին բնորոշ են մի որոշակի վերաբերմունքի դեպի թուրքական կամ, այսպես կոչված, արևելյան հարցը։ Չարիքի արմատը հետևաբար, ընկած է արտաքին, գլխավորապես ռուսական խարդավանքների մեջ։ Չլիներ այդպես, Թուրքիան վաղուց ի վեր աճեցրած կլիներ իր փետուրները և հասած կլիներ եվրոպական քաղաքակրթության արշալույսին, որի երաշխիքը ընձեռում է իսլամի դեմոկրատական ոգին և անատոլիական հլու գյուղացու պատրաստակամությունը՝ տեղի տալու քաղաքակրթիչ ազդեցությանը։ «Բոլոր փորձագետ արևելագետները Անգլիայում, ինչպես և մյուս երկրներում,— ասում է հեղինակը,— համաձայն են այն բանում, որ Ղուրանը ամենևին չի արգելում իսլամի քաղաքական հաստատությունների վերակազմակերպումը։ Նրա ոգին էապես դեմոկրատական է և ընդունում է ամենաարմատական բարեփոխումներ, պայմանով, որ նրանք ընդունվեն մուսուլմանական քողի տակ և հրատարակվեն անկախ մահմեդական կառավարության կողմից՝ զերծ ամեն մի արտաքին ճնշումից։ Անատոլիայի գյուղացու բնավորությունը, որի գովքը երգեցին ներկա պատերազմի ընթացքում նրա հետ շփման մեջ մտած բոլոր անգլիացիները, բացառում է խիստ մեթոդների անհրաժեշտությունը, որը պետք է կիրառել մյուս ժողովուրդների նկատմամբ, ովքեր ոտք են դնում բարեփոխումների ուղին։ Նրա առասպելական հլու հնազանդությունը թույլ է տալիս սպասելու, որ նա առանց դիմադրության կընդունի ամենախոր փոփոխությունները, եթե միայն նրան սովորեցնեն, որ ամենից շատ նա կարիք ունի գյուղատնտեսական տարրական գիտելիքների, որը նրա բարեկեցության էական պայմանն է»։

«Եթե ես պնդում եմ այս կետի վրա,— շարունակում է հեղինակը,— ապա այն պատճառով, որ հայկական հարցը միշտ Եվրոպայում դիտվել է դարավոր մահացու թշնամության լույսի տակ՝ «մոլեռանդ մուսուլմանների», ովքեր անզիջող են քաղաքակրթությանը, և հայկական ոգու միջև, ովքեր ձգտում են վերականգնել բարեկամական հարաբերությունները Արևմուտքի հետ, Փոքր Ասիայում հայերի առաջխաղացման պահից ի վեր։ Նրանց փոխադարձ հակամարտությունը այլ բան չէ, եթե ոչ արտաքին խարդավանքի արհեստական և միայն վերջին ժամանակների պտուղ։ Մի պարզ հայացքը թուրքա—հայկական հարաբերությունների վրա անցյալում բավական է ապացուցելու, որ երկու ազգություններն էլ ապրել են խաղաղ և բարի հասկացությամբ և ոչինչ չի եղել որ խորթացնի նրանց միմյանցից»։

Ես գրեթե ամբողջությամբ վկայակոչեցի ֆրանսիական պարբերականի զարգացրած գլխավոր դրույթը, որը կազմում է թուրքական հարցում հեղինակի տեսակետի հիմնաքարը։ Այս մեկնակետերը կանխորոշում են հեղինակի հետագա հայացքները ռուս—հայկական և թուրք—հայկական հարաբերությունների նկատմամբ։ Համաձայն հեղինակի, Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը և ռուսական դիվանագետների խարդավանքները Եվրոպայի հետևողական միջամտության հետ թուրքական գործերում միակ պատճառն են Թուրքիայի բոլոր աղետների և կիզակետը ամբողջ արևելյան և նրա հոգեզավակ հայկական հարցի։

Թեև հոդվածի բուն նյութը շատ հեռու է հեղինակի իրազեկությունից, էլ ավելի հնամաշ է նրա գաղափարը։ Նրա հավակնությունները չեն համապատասխանում Հայաստանի ողբերգության հանդեպ այս մակերեսային և թեթևամիտ վարվեցողությանը։ Այս արդյունք է Արևելյան հարցի նույնքան աղքատ որքան և հնացած տեսակետի։ Գայլի և գառան «հնացած առակի» աղմկալից հերքումը սպասել էր տալիս, որ կհիշատակվեն կանաչ արոտները, որտեղ գառը խաղաղորեն արածում է գայլի կողքին։ Սա շատ ավելի դժվարին խնդիր է, քան թե նույն հին երգը նորից ու նորից երգելը, որը հեղինակը գերադասում է անել տհաճ նոտաներով։

Նրան պակասում է այն խորիմաստ ըմբռնողությունը, որ անհրաժեշտ է իջնելու համար դիվանագիտական գոռոզամիտ աստիճանից հարցի պատմական խորքերը, որպեսզի կռահի նրա ծագումը։ Իսկ այս բանը չէր կարելի սպասել մի մարդուց, ով հնարավոր է համարում խարդավանքների մեջ փնտրել՝ գտնել մի պատմական երևույթի հիմքն ու բարձրակետը, որը ավելի քան մեկ դար է ինչ առեղծված է դարձել քաղաքակիրթ աշխարհի համար:

Պատմական կոնցեպցիայի բացակայությունը առավել քան ակնհայտ է դառնում հեղինակի վերաբերմունքից թուրք-հայկական հարաբերությունների հանդեպ։ Նա դժվարությամբ է կարողանում տեսնել նույնիսկ տասնիններորդ դարի կեսերը և ի վիճակի չէ թափանցելու անցյալ դարերի խավարի մեջ։ Եվ այդպիսով, հայկական հարցի ակունքների իր փնտրտուքում նրա մտորումները խարիսխ են նետում «ռուսական խարդավանքի հիմքի» վրա և անզոր են սավառնելու դեպի այնպիսի պատմական բարձունքներ, որոնք հնարավորություն տային նրան ըմբռնելու այն ողբերգությունը, որը ստեղծեց հայկական հարցը Թուքիայում։ Միայն այդ դեպքում, դիվանագիտական մացառուտների ներքո, կկարողանա որևէ մեկը հայտնաբերել պատկան ճառագայթները, որոնց վրա հավասարապես ընկած են Հայաստանի ցավը և թուրքական պրոբլեմը։

Եթե մենք հանգամանորեն կանգ առանք մեզ հետաքրքրող հարցի նկատմամբ այս մակերեսային վերաբերմունքի վրա, ապա ոչ այն պատճառով, որ այն արտահայտում է հեղինակի անհատական տեսակետները։ Այս տեսակետներր ավելի քան ծեծված են, քան նրանք, որոնց դեմ հեղինակը բերում է իր փաստարկումները։ Նրան պատկանում է միայն դրանց առավել գունավորված ցուցադրումը՝ անկասկած թուրքասիրական ոգով: Հնամաշ տեսակետները մատուցված են որպես հին կերակուր `ամենայն քնքշությամբ տաքացված թուրքական գգայունության համար։ Ակամայից հարց է ծագում, արդյո՞ք երիտթուրքի ֆես չէ զարդարում այս ֆրանսիացի հեղինակի գլուխը։

Ես մեղքը ֆեսի վրա չեմ գցում պաշտպանական դիրք ընդունելու համար, ես ինքս այս հարցերին անդրադառնալու եմ մոտավորապես ճիշտ նույն օսմանյան պետական շահերի տեսակետից։ Բայց ես հիմնվելու եմ պատմական ըմբռնողության հաստաաուն հիմքի վրա, առանց դեգերելու դիվանագիտական խարդախությունների ոլորտում։

Արտաքին ճնշումը, որից գանգատվում է օսմանյան հայրենասերը, Թուրքիայի մասնատման պատճառը չէ, այլ պարզապես նրա վերասերման ցուցանիշն է։ Տերությունների միջամտությունը պայմանավորված էր Թուրքիայի հիվանդագին դրությամբ և նրանց դիվանագիտությունը, շատ հեռու լինելով աղետների պատճառը լինելուց, ավելի շուտ ձգտում էր կարգավորել նման միջամտությունը։

Քաղաքակրթված երկրների արտադրողական ուժերի արտակարգ զարգացումը իր հարվածն ուղղում էր Թուրքիայի դեմ` համաձայն ուժերի բաշխման բնական օրենքի։ Ինչպես լեփ-լեցուն ջրավազանի ջուրը թափվում է հարևան փոսը, այնպես էլ հագեցած եվրոպական միջավայրը փրկություն է որոնում նվազ արտադրողական երկրների ուղղությամբ։ Այդ առումով սուլթանի կայսրությունը, փառք Ալլահին, մի դատարկ նավ է: Թուրքերը անսահման երախտապարտ պետք է լինեն այդ նույն եվրոպական դիվանագիտությանը, որ կասեցրեց արտաքին գրոհը և մեկ դարով հետաձգեց Թուրքիայի քայքայումը՝ հռչակելով օսմանյան տիրույթների տերիտորիալ անձեռնմխելիությունը։ Որպես միջազգային քաղաքականության պարտադիր սկզբունք, այս լոզունգը, սակայն, կորցրել էր իր հրամայական տոնը։ Ռուսաստանի ներկա դրությամբ, որի կրծքին էր այն ուղղված, կորցրել է իր պատմական հիմքը։ Այսուհետև Թուրքիայում status quo պահպանելու վերաբերյալ բոլոր նկատառումները պետք է դեն նետվեն և «հիվանդ մարդու» ճակատագիրը պետք է ի վերջո լուծվի։

Թուրքիայով շահագրգռված տերությունների քաղաքականությունը, գլխավորապես հիմնված նրանց տնտեսական շահերի վրա, այս նոր փուլամ պետք է ընդունի քաղաքական օրինականության որոշակի աստիճան։ Մինչ Թուրքիան դիտվում էր սոսկ որպես էժանագին ապրանքների շուկա, նրանք, ում այն վերաբերում էր, կարող էին, և անբավարար ուշադրություն էին դարձնում Թուրքիայի ներքին դրությանը։ Բայց այժմ սուլթանի տիրույթների կարիքն զգացվում էր ոչ միայն որպես շուկայի այլև որպես կապիտալի և արտադրողական աշխատանքի ներդրման ասպարեզի՝ շահագործելու համար մինչև հիմա անձեռնխելի մնացած բնական հարստությունները։ Հետևաբար, երկրի ներքին դրությունը չի կարող այլևս անտարբերությամբ դիտվել, որոշակի չափի կարգ ու կանոն պետք է հաստատվի որպես ամեն մի ձեռնարկուղականության նախապայման։

Թուրքիան այնքան հեռու է մնացել պետության ժամանակակից կոնցեպցիայից, որ նրա բուն իսկ գոյությունը քաղաքակիրթ աշխարհի հետ կողք-կողքի ինքնըստինքյան անոմալիա է: Նա շատ քիչ ընդհանուր բան ունի եվրոպական պետականության հզոր կառուցվածքի հետ։ Թուրքիան միշտ եղել է և այժմ էլ մնում է զինվորական վրան՝ որին պահում են տիրանիայի ու բռնության ձողերը։ Երբ վստահաբար են տրամադրված լինում, թուրքերն իրենք իրենց կարգը բնութագրում են իբրև «նիզամ ալթընդա հայդուդ», այսինքն՝ կազմակերպված կողոպուտ, սահմանում, որը հենց վերջերս հաստատվեց նրանց գերմանացի բարեկամների կողմից[2]։

Սահմանադրությունը ոչ մի իրական փոփոխություն առաջ չբերեց վարչակարգում, ճիշտ ինչպես որ գլխարկը չի փոխի «սոֆտայի» գիտությամբ լցված թուրքի գլուխը։ Ոչ մի եվրոպացի և ոչ էլ, իհարկե, կուլտուրական շնորհներով օժտված աշխատող չի կարող դիմանալ՝ ապրելու թուրքական ճնշման մթնոլորտում։ Եթե Եվրոպան ցանկանում է օգտագործել թուրքական տիրույթները, նա պետք է ձգտի բարեփոխել Թուրքիան, այնտեղ կարգուկանոն հաստատել, որոնք կերաշխավորեն ինտենսիվ արտադրության հնարավորություն և ազատություն։ Բարեփոխումները պետք է նախորդեն կամ առնվազն կողք-կողքի քայլեն Թուրքիայում՝ եվրոպական կապիտալի և աշխատանքի առաջխաղացման հետ միասին։ Սակայն հնարավո՞ր է թուրքական կարգի բարեփոխումը եվրոպական դիվանագիտության մինչև հիմա առաջադրած հիմունքներով։

Նրանք, ովքեր Թուրքիան լավ գիտեն, երկար ժամանակ է ինչ այն նմանեցնում են կիսախարխուլ մի կառույցի, որը գտնվում է փլուզման ու խորտակման եզրին ոչ միայն սեփական բնակիչներից, այլև անցորդներից։ Ավերումը կարելի էր կանխել ժամանակավոր վերանորոգմամբ։ Սակայն Թուրքիայի վերանորացման բոլոր ժամկետները կորսվեցին։ Այժմ, բարեփոխումների մուրճի վերջին հարվածից ամբողջ կառույցը խորտակվելու և հողին է հավասարվելու։

Միակ դեղամիջոցը մնում է կառուցվածքը, հիմքը և մնացյալ ամենը մաքրելը և բեկորներից մի նոր շինություն կառուցելը։ Թուրքերն իրենք կատարելապես պատկերացնում են իրենց այս դրությունը։ Նրանք բնազդորեն դիմադրում են բարեփոխումների բոլոր փորձերին, գալիս լինեն դրանք ներքին ուժրից, թե արտաքին ճնշումից։ Ուղղափաո օսմանի համար Թուրքիայի բարեփոխումը նման է վիրաբույժի դանակի՝ անատոմիական սրահում։ Թուրքական ռեֆորմների պատմություն տխրահոչակ «թանզիմաթով» բերում է այն վերջնական համոզմանը, որ Թուրքիայում բոլոր ստեղծագործական ջանքերը ապարդյուն են։ Լայնածավալ բարեփոխումների մեծադղորդ հռչակումը և պետության կառավարման արվեստի եվրոպական սկզբունքների ընդունումը, մի կողմ թողած դրանց անկեղծության հարցը, սկզբից ևեթ ուղեկցվեցին խոսքից գործի անցնելու պրակտիկայում արմատական միջոցառումներ անցկացնելու բացարձակ անկարողությամբ։

Սուլթան Աբդուլ-Մեջիդը և Ռեշիդ փաշան՝ «թանզիմաթի» հեղինակը, կամ հռչակավոր Միդհատ փաշան՝ սահմանադրական վարչակարգի կողմնակիցը, անկասկած լի էին բարի մտադրություններով և ուզում էին իրենց երկիրը առաջնորդել դեպի առաջադիմության ուղին: Բայց նրանց շանքերը խորտակվեցին՝ , բախվելով թուրքական քարացածության ժայռերին։ Բարեփոխումներ կատարելու բոլոր փորձերը դիտվում թին որպես հայրենի քաղաքական կառուցվածքի սկզբունքների դեմ ուղղված ոտնձգություն։ Ինչպիսի բացատրության էլ որ առաջարկվի թուրքական անշարժության վերաբերյալ, փաստը մնում է ակնհայտ։

Անարդարացի կլիներ, թուրքական կայսրության հետամնացության համար մեղքը գցել (ինչպես որ այդ հաճախակի է արվում) քաղաքականապես տիրապետող թուրքական տարրի մտավոր պակասությունների վրա։ Թուրքական ռասայի բնութագրությունը միշտ չէ, որ կարելի է գտնել ժամանակակից օսմանցիների մոտ։ Պատմության մեջ թուրքական ցեղերը ներկայացված են որպես ավերասփյուռ և խորտակիչ տարերային մի ուժ։ Մոնղոլիայի տափաստաններից մինչև Ադրիատիկի ափերը այս պատմական կործանարարները սլացան ինչպես մրրիկ՝ ավերելով իրենց սահմռկեցուցիչ և հաղթական առաջխաղացման Ճանապարհին քաղաքակրթության պտուղները, որ ձեռք էին բերել եվրոպական ազգերը դարերի տքնությամբ։ Նրանց հետքերը խորհրդանշվեցին մոխիրներով ծածկված և արյամբ ներծծված ծխացող ավերակներով։ Նրանց մասին լավ կլինի ասել, որ՞ նրանք անցան դարերի միջով, ինչպես մի չարազույժ ամբոխ՝ հետևորդներին չթողնելով ոչ մի բարեբեր ուղերձ, ոչ էլ հանճարի մի զործ։

Այս ճշմարիտ վանդալիզմը նույնպես հատկությունն որ օղուզ թուրքական այն ցեղի, որը բախտ ունեցավ տիրանալու Բյուզանդիայի մեծ ժառանգությանը։ Չնայած իր ռասայական բնավորության կայունությանը, այսօրվա թուրքը նշանակալիորեն տարբերվում է իր նախնիներից։ Ամենատարբեր ծագման տեր տարատեսակ էթնիկական զանգվածի, որը բնակվում էր Արևմտյան Ասիայում, միաձուլման պրոցեսը դեռ այժմ էլ տեղի է ունենում և չի սահմանափակվում գոյություն ունեցող տարբեր ազգություններով։ Շատ ուրիշ տարրեր էլ են կուլ գնացել նրան։ Ժամանակակից թուրքը մի տեսակ էթնիկական խառնուրդ է, որի երակներում օղուզական արյան տոկոսը մոտավորապես նույնքան է, որքան հունգարացունը արյունն է բուն այն ուգրների, որոնք վաղեմի ժամանակներում թափառում էին հարավային Ռուսիայի տափաստաններում։ Օսմանը կամ թուրքի արեմտաասիական տիպը, չնայած որքան էլ զանազանվի տարբեր վայրերում, որտեղ այն կախված է միաձուլված օտար արյունից, շատ և շատ է հեռացել իր նախասկզբնական թուրքական նախատիպից։ Այն մեծապես փոփոխվել է և ազնվացել իր նախնիների համեմատությամբ, որոնց սարսափազդու մոնղոլական դիմագծերը ահ ու զզվանք էին ներազդում։ Վերոհիշյալ նկատառումները բացառում են ամեն մի լուրջ փորձ՝ վերագրելու Թուրքիայի ներկա կացությունը թուրքի բնական դանդաղկոտությանը։

Հավասարապես անարդարացի կլինի մեղադրել իսլամը որպես մի ուսմունք, որն ընդդիմադիր է առաջընթացին։ Իսլամն ամբողջովին պատասխանատու դարձնելը մուսուլմանական պետական իշխանությունների այլասերվածության համար նույնքան աններելի կլինի, որքան որ միջնադարյան պապականության արատները Քրիստոսի ուսմունքին վերագրելը։ Ամենուրեք արիստոկրատիան դրսևորում է կրոնի մեջ աջակցություն փնտրելու, թեոկրատիա դառնալու նույն միտումը։ Նրա հաջողությունը չափվում է կրոնական ինքնագիտակցության ստանդարտով և տվյալ հասարակության մտավոր ընդհանուր զարգացմամբ։ Իսլամը կարող է պատասխանատու համարվել Թուրքիայի ճակատագրի համար այնքանով, որքանով այն մի կույր գործիք է դարձել կառավարության ձեռքին և որպես այդպիսին գործել ինչպես մի արգելք ամեն մի առաջադիմության ճանապարհին: Սուլթանի կառավարությունը կառչել է նրանից և օգտագործել այն որպես մի ծածկույթ, սքողելու համար բոլոր սեփական թերությունները։ Անսխալականության և սրբազանության զուտ կրոնական սկզբունքը հիմք է կազմել ոչ միայն կրոնական, այլ նաև քաղաքական ու հասարակական հաստատությունների համար։ Հետևաբար, պետական վարչակազմի մեջ որևէ մի փոփոխություն դիտվել է որպես կրոնի դեմ ուղղված ոտնձգություն: Բոլոր բարեփոխումները և բարեփոխումների կողմնակիցները իրենց կրոնական տգիտության մեջ խորասուզված ուղղափառ մահմեդականների աչքում կասկած են հարուցել իրենց նկատմամբ, որպես պետական համակարգի ընդդիմադիրներ։

Տգիտության ամենավատթար տեսակի, այն է՝ դեպի մոլեռանդության տանող կրոնական խավարամտության վրա հիմնված օսմանյան կառավարությունը պահպանում է իր բացարձակ գոյությունը ի վնաս երկրի բնական զարգացման։

Ինչ որ չափով համանման էր Եվրոպայի դրությունը հռոմեա-կաթոլիկական միջնադարում։ Նա դուրս պրծավ իր կյանքի այդ փուլից ռեֆորմացիայի հնոցի միջով, որը ազատագրեց կրոնական մտածողությունը նրա բոլոր խորթ կուտակումներից։

Արևմուտքում ռեֆորմացիան հռչակվեց Վերածնության կողմից, որը ազատագրեց մարդկային միտքը կապանքներից և ուղի հարթեց կրոնական ազատագրության համար։ Բոլոր կրոնական կոնցեպցիաներն իրենց էությամբ պահպանողական են, և այդ կրկնակի ճջմարիտ է իսլամի համար: Այստեղ ռեֆորմացիա հնարավոր է միայն եվրոպական քաղաքակրթության ազատագրող ոգու ճնշման տակ։ Ժամանակակից Թուրքիայում, հետևաբար, իսլամը ներկայացնում է մի հետադիմական սկզբունք, որը խոչընդոտում է ռեֆորմացիայի ներմուծումը։ Մյուս կողմից, իսլամը կարող է դառնալ առաջընթացի լծակ միայն այն պայմանով, որ ինքը բարեփոխման ենթարկվի եվրոպական մշակույթի ազդեցության ներքո։

Այսպիսով իսլամը, թուրքական պետության հետ միասին, որին նա պաշտպանում է, պարզ գոյություն են քարշ տալիս այս արատավոր շրջանակում։ Ելքը պետք է գտնել Թուրքիայի պատմության մեջ։

Թուրքական կառավարողները բարեփոխումների նպատակով կարող էին օգտագործել այն էթնիկական նյութը, որը կազմում էր թուրքերի նվաճած կայսրության մշակութային և տնտեսական հիմքը և որը նույնը մնաց նրանց տիրապետության ներքո։ Ես խոսում եմ Թուրքիայի ոչ մահմեդական ազզությունների մասին։ Նրանք պետք է աղբյուր ծառայեին փոխանցելու համար Եվրոպական քաղաքակրթությունը թուրքական իրականությանը։ Այստեղ մենք շոշափում ենք «հիվանդ մարդու» թույլ տեղը։ Ներկա պահին չափազանց դժվար է հաղթահարել թուրքական պետության պատմության մեջ քրիստոնյա ազգությունների նշանակության մասին նախապաշարյալ և սխալ տեսակետները։ Դժբախտաբար այս տեսակետը նմանորեն պաշտպանում են թուրքերը և եվրոպական դիվանագետները։

Համաձայն լայն տարածում գտած կարծիքի, քրիստոնյա ազգությունները դիտվում են որպես հակամարտ ուժեր, որոնք միշտ պատրաստ են պայթեցնել և հօդս ցնդեցնել թուրքական կայսրությունը։ Նման տեսակետը զարգացվեց վերջին դեպքերի կապակցությամբ, որոնք առաջ մղեցին կամ ռեֆորմների միջոցով Թուրքիայում քրիստոնյա ազգությունների դրությունը բարելավելու կամ նրանց անտանելի լծից լիովին ազատագրելու հարցը։ Քրիստոնեական շարժումը, որը շատ վաղուց է սկիզբ առել, եթե ճիշտ վերաբերմունքի արժանանար կառավարության կողմից կարող էր ազդակ ծառայել ընդհանուր վերակառուցման համար: Հենվելով քրիստոնեական տարրերի վրա, որոնք ավելի հարմարվող են ժամանակակից ազդեցություններին, թուրքական պետական գործիչները կկարողանային բարձրացնել իրենց երկիրը քարացածությունից և նոր ողի ներշնչել նրան։ Սակայն, ճակատագրականորեն թյուրընկալմամբ, թուրքական կառավարողները գերադասեցին ամեն մի առաջընթաց և նոր կյանքի բնական տենչանք ճնշելու առավել դյուրին ուղին։ Նրանք այսպիսով խորթացրին իրենցից ու կորցրեցին քրիստոնյա ագգաբնակչության վստահությունը և քանդեցին կայսրության պատմական հիմքերը։

Թուրքական կառավարության գլուխ կանգնած անձինք անընդունակ էին հասկանալու այն կենսական դերը, որ խաղացել էին քրիստոնյա ազգությունները թուրքական պետության կառուցման գործում։ Այս փաստերը առաջնակարգ կարևորություն ունեն։ Նրանք, ովքեր լիովին չեն ըմբռնել դրանց նշանակությունը ամբողջ թուրքական հարցի կապակցությամբ, բնավ երբեք չեն հասկանա սուլթանի կայսրության բարձրացման և անկման իրական պատճառը։

Տարրական գիտելիք է, որ ամեն մի պետություն, առանձնապես մի այնպիսի հզոր, զուտ ռազմական պետություն, որպիսին էր Թուրքիան այն ժամանակ, ամենից առաջ կարիք ունի լայն նյութական ռեսուրսների։ Սրանք մատչելի էին միայն ընդհանրապես երկրի կուլտուրական զարգացման և բարեկեցության որոշակի ստանդարտի առկայության պայմաններում։ Ի վիճակի՞ էին օսմանցի հովիվները, որոնք թափառում էին իրենց հոտերով և նույնիսկ դեռ այսօր էլ պահպանել են իրենց վաչկատուն սովորությունները, ստեղծելու նյութական և հոգևոր արժեքներ, որոնց կարիքը ուներ պետությունը։

Օսմանցիները հավաքեցին մյուս ժողովուրդների աշխատության պտուղները, նրանք օգտագործեցին դարերի ընթացքում դիզված հարստությունը, որոնք ժառանգել էին այն ազգություններից, ովքեր կառուցել էին Բյուզանդիա կոչված քաղաքակրթության վեհապանծ տաճարը։ Թուրքերի և՛ ռազմական փառքը, և՛ տիրապետությունը անհնարին կլինեին, չլիներ երկրի դրամական հարստությունը և չլինեին արտադրողական ուժերը, որոնք ներկայացնում էր նրա բնիկ քրիստոնյա ազգաբնակչությունը:

Սելիմ Ահեղը, Սուլեյման Փառահեղը, որքան էլ մեծ լիներ նրանց ռազմական հանճարը և թուրքերի մարտական արժեքը, կարող էին հայտնվել մի գետնի վրա, որը պարարտացված էր դարերի քաղաքակրթությամբ։ Թուրքական ցեղերի ռագմական կազմակերպող ընդունակությունները չեն կարող ժխտվել։ Ինչպես որ սերմի սոսկ որակը դեռևս չի կարող երաշխավորել նրա հաջող աճը, քանի դեռ նա բարենպաստ հողի մեջ չէ ցանված, այնպես էլ թուրքական ռազմական տաղանդը չէր կարողանա ծաղկել, չունենալով այն տնտեսական և կուլտուրական հիմքը, որը նրա հզոր զարգացման պայմաններից մեկն էր։

Պատմության հեռավոր ժամանակներում, զանազան վայրերում, թուրքերը ջանացել են հիմնել տարբեր պետություններ, բայց նրանցից ոչ մեկը հզոր կամ կայուն չեղավ։ Նրանց հաջողվեց ստեղծել ահարկու համաշխարհային տերություն միայն բյուգանդական քաղաքակրթյալ աշխարհի սահմաններում։ Այս անկասկած, շնորհիվ օսմանցիների էր, որոնք ազգակից ռասաների մեջ ամենաօժավածն էին։

Նրանց հաջողության զաղանիքն ընկած է այն անսպառ հարստության մեջ, որը կուտակվել էր բյուգանդական ժողովուրդների ստեղծագործ աշխատանքով և որը թուրքերը մսխեցին շռայլորեն ու անխոհեմաբար։ «Թուրքերը բնավ երբեք որևէ բան չեն արտադրել»,— ասում է Թուրքիայի պատմաբաններից մեկը։ «Նրանք ոչինչ չեն ստեղծել, հետևաբար նրանք մսխել են բոլոր այն հարստությունը, որը կուտակել էին նրանց նվաճած ժողովուրդները և հասել են աղքատության այնպիսի դրության, որն ակնհայտորեն դեռ չի հասել իր վերջին խորությանը»:

Թուրքական տարրը եղել է և դեռևս է մի զինվորական կաստա ու կազմում է կայսրության ռազմական հզորության հիմքը։ Քրիստոնյա ժողովուրդները և ոչ մահմեդական ազդաբնակչությունն ընդհանրապես կազմում է մի աշխատավորական զանգված կայսրության տնտեսական և ֆինանսական զորության գլխավոր աղբյուրը։

Ինչ վերաբերում է ռազմական հարցերին, սակայն, կա մի լուրջ վերապահություն։ Ճիշտ է, որ օրենքով քրիստոնյաներին արգելված որ ծառայել բանակում, բայց փաստորեն նրանք ավելի ծանր բեռ էին կրում, քան իսլամի հետևորդները։ Ինչպես հայտնի է, նվաճող թուրքական բանակի զլխավոր ուժը կազմված որ ենիչերիական գնդերից։ Բայց ինչը որ կարող է հայտնի չլինել ընդհանրապես այն է, որ այս գնդերը կազմվում էին քրիստոնյա տղաներից, որոնց դաժանորեն պոկում էին ծնողներից և դաստիարակում որպես մահմեդականների։ Այս զորահավաքը, որը հայտնի էր «դևշիրմե» հատուկ տերմինով, անցկացվում էր հույների, հայերի, բուլղարների, բոսնիացիների և առնաուտների միջև։ «Բոլորը, ովքեր ծնվել են, ծնվել են իսլամի համար»,— հռչակում է թուրքական ասացվածքը։ Դժբախտ քրիստոնյա մանուկները այնպիսի դաժան կարգապահության էին ենթարկվում, որ դառնում էին «ինչպես վերահալված արծաթ», եթե օգտագործելու լինենք 17-որ դարի թուրք գրող Խոջա-բեյի արտահայտությունը, որը հեղինակել է մի աշխատություն թուրքական կայսրության անկման պատճառների մասին։ Ենիչերիների գնդերը կազմակերպվեցին սուլթան Ուրխանի՝ օսմանյան հարստության հիմնադրի հաջորդի գահակալության օրոք։ Հետևաբար, ենիչերիները գոյաթյուն ունեին թուրքական պետության հենց սկզբնավորումից։ Նրանք նոր ժամանակների առաջին կանոնավոր հետևազորն էին, նրանց էր նվաճող թուրքական բանակը պարտական իր աննախընթաց հաջողությունները։ Ակնհայտ է, որ նույնիսկ ռազմական կազմակերպության մեջ քրիստոնեական տարրը կազմել է «ռազմատենչ» թուրքերի ուժի գլխավոր աղբյուրը։

Եթե քրիստոնյա ժողովուրդները նման էին «վերահալված արծաթի» ռազմական գործերում, ապա հասարակական և տնտեսական կարգի հարցերում նրանք նման էին զուտ ոսկու: Այս սկգբունքը արդարացվում է ոչ միայն պատմական բնույթի նկատառումներով, այլև բացարձակապես օբյեկտիվ տվյալներով, ինչպես կտեսնենք ստորև։ Թվում է, թե դա պետք է կազմեր որոշակի պետական քաղաքականության հիմքը։ Քրիստոնյաների հովանավորությունը, լինելով հավասար պետական գանձի ապահովության, պետք է կազմեր ներքին քաղաքականության հիմնաքարը։ Չնայած դրան, օսմանյան կառավարությունը, անընդունակ գտնվելով ըմբռնելու այս պարզ աքսիոման, դարեր շարունակ հետևեց մի քաղաքականության, որը հավասապես ճակատագրական եղավ սեփական պետության համար, ինչպես որ էր այն քրիստոնյաների համար։ Այս քաղաքականությունը և նրա հետևանքները լավագույնս լուսաբանվում են հետևյալ պատմական վկայակոչմամբ։

Թուրքական տիրույթներն Արևմտյան Ասիայում կազմված են Անատոլիա, Հայաստան, Սիրիա, Քուրդիստան և Արաբա-իրաքյան պրովինցիաներից։ Այս երկրների քրիստոնյա ազգաբնակչությունը, թուրքական գավթումից և՛ առաջ, և՛ հետո բաժանված էր հույն, հայ և ասորի ազգություններին պատկանող երեք բնիկ խմբերի։ Այս երեք խմբից յուրաքանչյուրը, մինչ ուներ իր հատուկ մայր երկիրը և մետրոպոլիսը, բայց և այնպես սփռված էւ՝ իր ամբողջ Արևմտյան Ասիայում՝ Բաղդադից մինչև Կոստանդնուպոլիս։

Անիրազեկ անձինք հաճախ պնդում են, որ Փոքր Ասիայի քրիստոնյա ազգությունները թուրքերի համեմատությամբ նորեկներ են: Վիտալ Քինեն, Ասիական Թուրքիայի վերաբերյալ ծավալուն, բայց, դժբախտաբար, շատ պակասավոր աշխատության հեղինակը, բովանդակությամբ, գովասանքի արժանի էքսկուրսներ է կատարում պատմության բնագավառը։ Անատոլիական մարզերի հայերի վերաբերյալ նա հայտարարում է, որ նրանք գաղթել են այդ կողմերը առաջին Սեֆյանների օրոք, գլխավորապես Շահ Աբբասի գահակալության ժամանակ, այն է՝ 17-րդ դարի սկզբին։ Նույն տեսակետն է նա պաշտպանում Բրուսսայի և Իզմիրի հայերի կապակցությամբ։

Հայտնի է, սակայն, որ արդեն թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի նվաճման ժամանակ, 15-րդ դարում, Բրուսսան հայ եպիսկոպոսի նստավայր էր և այդ եպիսկոպոսը հռչակվեց բոլոր Փոքր Ասիայում ապրող հայերի գլուխ։ Ադրամեդայում, որը ծայրագույն սահմանն էր խաչակրաց արշավանքների ժամանակ, շուրջ 30 հազար հայեր միացան խաչակիրներին։ Մենք ի վիճակի ենք հաստատելու, ի շահ Քինեի և նրանց, ովքեր բաժանում են նրա տեսակետը, որ ամբողջ Փոքր Ասիա թերակղզում գոյություն չունի ոչ մի կետ, որտեղ հայերը բնիկ բնակիչներ չլինեին թուրքերի առաջխաղացումից շատ և շատ առաջ։

Քինեի տեսակետը կարելի է միայն ընդունել այն իմաստով, որ Փոքր Ասիայի հայ ազգաբնակչությունը մշտապես վերանորգվում էր գաղթականության թարմ հոսանքներով՝ Հայաստանի բուն նահանգներից։ Անհրաժեշտ է ավելացնել, սակայն, որ նրանք բռնի արմատախիլ էին արվում իրենց տներից թուրքական կառավարողների կողմից և ուղարկվում Անատոլիայի խորքերը, որպեսզի բարելավեն նրա տնտեսական գարգացումը։

Քրիստոնյա, ավելի շուտ ոչ մահմեդական ազգությունների կողմից Անատոլիայի գաղութացումը հառնում է մինչև Բյուզանդիայի օրերը։ Վերոհիշյալ երեք խմբերը կազմում էին բյուզանդական կայսրության էթնիկական հիմքը։ Բյուզանդիայի պատմական ծառայություններից մեկն էլ այն է, որ դա առաջին պետությունն որ, որը ամենատարբեր ծագում ունեցող ազգությունների բարեկամական համագործակցության առաջին օրինակը տվեց, ազգություններ, որոնք միավորվել էին ընդհանուր պետության կառուցման գործում։

Մտնելով այս ազդեցիկ շինությունը, թուրքերը պարզապես ապացուցեցին ոչ միայն իրենց անկարողությունը շարունակել իրենց նախորդների քաղաքակրթիչ խնդիրը, այլև, առակի կենդանու նման, սկսեցին կտրել այն հզոր ծառի բուն արմատները, որի պտուղը նրանց իսկ գոյության և բարեկեցության աղբյուրն էր։ Կրոնական տարբերությունների սկզբունքի վրա հիմնված քաղաքականությունը երկիրը բաժանեց մահմեդականների և ոչ-մահմեդականների երկու թշնամական ճամբարների: Նրանց փոխադարձ թշնամությունը արհեստականորեն բորբոքվեց և վերածվեց բոցի։

Ճշմարիտ է, որ հարաբերությունները վաչկատուն նորեկների և մի հին քաղաքակրթության նստակյաց տարրերի միջև չէին կարող առանձնապես բարեկամական լինել։ Կառավարության խնդիրը պետք է լիներ հաշտեցնել այս բնական տարաընթացությունները և վերացնել հակասությունների սուր եզրերը այս անհավասար արժեքներ ունեցող ուժերի միջև։ Թուրքական կառավարողները, սակայն, իրենց բարեկեցությունը փնտրեցին բնակչության այս երկու գործոնների հակամարտության մեջ: Նրանց օտարոտի էին կառավարման այն տարրական սկզբունքերը, որոնք մատնանշում էին նրանց երբեմն-երբեմն առավել լուսավորյալ թուրքերը։ «Մեր քաղաքական իմաստուններին,- ասում է Ահմեդ Ռեսմի էֆենդին,— Ալլահը ոչ խելք է շնորհել, ոչ էլ փորձառություն։ Պատմության ուսումնասիրությունը նրանց գործը չէ: Հետևաբար նրանց համար որոշակի է, որ մահմեդականի առաջնահերթ և ամենասրբազան պարտականությունն է բոլոր անհավատների վերացումը երկրի երեսից»[3]:

Քրիստոնյա հպատակների հալածանքը, վերջիններիս ստրկական դրությամբ հրահրված բոլոր հետևանքներով, կարելի է դիտել Թուրքիայի ամբողջ պատմության ընթացքում, որպես թուրքական կառավարության բացահայտ կամ գաղտնի նպատակ։ Յուրաքանչյուր այսպիսի կառավարության տարրական սկզբունքը պետք է լիներ ենթադրաբար հավասար վերաբերմունքը իր բոլոր հպատակների նկատմամբ։

Քրիստոնյաներին պատկանող հողերը մշտապես մահմեդական ներխուժման սպառնալիքի տակ էին գտնվում։ Ասորի քրիստոնյաներին վտանգ էր սպառնում Իրաքի մահմեդականների կողմից, քրիստոնյա Հայաստանին՝ Քուրդիստանի մահմեդականների կողմից։ Բուն Անատոլիայում թուրքերը, միացած տարբեր ծագում ունեցող ասիմիլացված ցեղերին, ճնշում էին քրիստոնյա հույներին, հայերին և նախաթուրքական ժամանակաշրջանի մյուս «հոռոմներին»։

Կառավարական իշխանությունը խրախուսում էր կրոնական հակամարտությունը և օգտագործում էր այն որպես միջոց ահաբեկելու և հնազանդեցնելու այն տարրերին, ովքեր հրաժարվում էին դավաճաններ դառնալուց, և որոնց դիմադրությունը իսլամին դիտվում էր որպես վտանգ թեոկրատական կառուցվածքին։ Երկու, ընդդիմադիր կրոնական աշխարհների միջև ժառանգական թշնամության մեջ կառավարությունը խաղում էր ոչ թե խաղաղեցնողի,այլ գլխավոր հրահրողի դեր։ Հետևաբար, երկու ընդդիմադիր ճամբարները դարեր շարունակ կանգնած էին դեմ առ դեմ որպես թշնամիներ՝ հավատացյալներ և գյաուրներ, կառավարողներ և կառավարվողներ, զինվածներ և անզեններ, տերեր և ստրուկներ, շահագործողներ և շահագործվողներ, ավերիչներ և կերտողներ, նրանք, ովքեր վայելում են կյանքը առանց աշխատելու, և նրանք, ովքեր աշխատում են առանց վայելելու։ Առաջինները համարվում էին հայրենիքի ճշմարիտ զավակներ, մինչ վերջինները միայն խորթ զավակներ էին։ Մահմեդականները կոչված են սուր բռնելու հանուն իսլամի, իսկ քրիստոնյաները բեռնակիր անասուններ են, որ աշխատում են իսլամի փառքի համար, «փափուկ կարպետ են փադիշահի պատվանդանի համար:

Քաղաքական նվաստացումները և տնտեսական շահագործումը, որոնց ենթարկվում էր Թուրքիայի քրիստոնյա ազգաբնակչությունը, բավարար չափով ցուցադրվում է ֆեոդալական միլիտարիզմի հաստատություններով, որոնք այնքան սարսափելի էին հատկապես նրանց համար:

Արևմտյան Ասիայի թուրքական տիրույթները բաժանվում էին երկու տասնյակ կամ մոտ այդքան ընդարձակ պրովինցիաների, որոնք կառավարվում էին բեյլերբեյների, այսինքն` բեյերի բեյեր կոչվող ֆեոդալ տերերի կողմից։ Ամեն մի պրովինցիա կամ բեյլերբեյեթ, իր հերթին ենթաբաժանված էր սանջակների, որոնք կառավարվում էին սանջակ-բեյերի կողմից: Սանջակները, նորից, կոտորակված էին հարյուրավոր կամ հազարավոր մանր վիճակների, այսպես կոչված քըլըչի կամ սաբրեի, որոնք կոչվում էին զիամեթ կամ թիմար, համաձայն նրանց չափի և եկամտի։ Թիմարը վիճակ էր, որը տալիս էր մինչև 20000 ասպետի եկամուտ, իսկ զիամեթը՝ ավելի մեծ արժեքի: Փոքր վիճակների սեփականատերերը ենթարկվում էին սանջակ-բեյերին, ովքեր, իրենց հերթին, ենթակա էին բեյլերբեյին:

Սուլթանի սիրեցյալներին շնորհվում էին հողեր, որտեղ նրանք լիովին դրության տեր էին դառնում անձնական ծառայության և հեծելաջոկատներով ռազմական օգնություն ցույց պայմանով, հեծելաջոկատները հավաքագրվում էիք համաձայն սահմանված պաշտոնական ցուցակների։ Ներկա պահին այդ հաստատությունը չէ ինքնըստինքյան մեր ուշադրությունը գրավողը, այլ որքանով այն վերաբերում է քրիստոնյա ազգաբնակչությանը։ Երկրի մարդկային ուժի ռեսուրսների էթնիկական ու քաղաքական տեղաբաշխումը այս կազմակերպության սահմաններում շատ բազմանշանակ է։ Եկեք, ամենից առաջ, հետազոտենք այս ֆեոդալական տիրույթների թվական հարաբերակցությունը մեզ հետաքրքրող տարբեր պրովինցիաներում։

  1. Անատոլիայի բեյլերբեյեթը, որն ընդգրկում էր ներկայիս չորս վիլայեթներ՝ Բրուսսան կամ Խուդավենդիշարը, Կաստամունին, Այդինը և Անգորան, բաժանված էր 14 սանջակների և 7311 քըլըչների, զիամեթների և թիմարների։
  2. Կարամանի բեյլերբեյեթը զբաղեցնում էր արդի Իկոնիա վիլայեթը, Անդորայի վիլայեթի Կեսարիա սանջակը և Ադանայի կոչվել Կարամանի, Նուրի-Սոֆիի անունով, ծագումով հայ, որն ընդունեց իսլամը և հիմնեց անկախ իշխանություն 1220 թվականին։ Օսմանցիները այն նվաճեցին միայն 1472 թվականին և վերածեցին բեյլերբեյեթի։ Կարամանը հաշվում էր 7 սանջակ և 1620 քըլըչ։
  3. Տրապիզոնի բեյլերբեյեթր, որը մոտավորապես գրավում էր ներկայիս վիլայեթը Բաթում քաղաքով, հաշվում էր 554 քըլըչ:
  4. Ռում կամ Սվաղ, որը նույնպես գրավում էր մոտավորապես այժմյան ամբողջ վիլայեթը։ Այստեղ նույնպես, հայ իշխաններից մեկը, որը մուսուլմանություն էր րնդունել, հիմնել էր Դանիշմանյանների հարստությունը 1097 թվին, որը 1165 թ. ենթարկվել էր սելջուկյանների մի ճյուղին։ Այս բեյլերբեյեթը հաշվում էր 7 սանջակ և 3130 քըլրչ։
  5. Էրզրում, որը կազմված էր այժմյան վիլայեթից Բիթլիսի վիլայեթի Մելազկերտից. հաշվում էր 12 սանջակ և 5279 քըլըչ:
  6. Կարսը գրավում էր ներկայիս Կարսը և Կարսի՝ մարզի Կաղզվանի շրջանը, ներառյալ Էրզրումի վիլայեթի Բասենը և պարունակում էր 6 սանջակ և 1296 քըլըչ։
  7. Չըլդըրը, գրավում էր Կարսի մարզի Օլթիի և Արդահանի շրջանները, ինչպես նաև Ախալցխայի և Ալեքսանդրապոլի շրջանների մի մասը, հաշվում էր 13 սանջակ և 656 քըլըչ:
  8. Վան, ներկայիս Վանի և Մուշի սանջակները, 13 սանջակով և 1115 քըլըչով։
  9. Դիարբեքիրը գրավում էր ներկայիս վիլայեթը, Խարպուտ Մամուրեթ-ուլ-Ազիզ վիլայեթի Խարբերդ և Դերսիմ սանջակներով, ինչպես նաև Բիթլիսի վիլայեթի Աղերդը, և բաժանված էր 19 սանջակների և 730 քըլըչի։ Սրա մեջ էին մտնում նաև 5 ինքնավար իշխանություններ։
  10. Մարաշ կամ Զուլքադրիա, ներկայիս Հալեպի վիլայեթը Մարաշ, Ադանայի վիլայեթի Կոզան և Մալաթիա (Խարբերդի) սանջակները։ Հաշվում էր 5 սանջակ և 2169 քըլըչ։
  11. Հալեպ, ներկայիս նույն վիլայեթի Հալեպի, Ադանայի վիլայեթի Ադանա և Ջեբել-բերեքըը սանջակները, պարունակում էր 9 սանջակ և 903 քըլըչ։
  12. Շամ, ներկայիս Սիրիան, Երուսաղեմը և Լիբանանը 10 սանջակ և 996 քըլըչ։
  13. Ռաքքա, ներկայիս Հալեպի վիլայեթը Ուրֆա սանջակը և Զոր մութլասարիֆությունը. պարունակում էր 7 սանջակ և 274 քըլըչ:
  14. Մոսուլ, ներկայիս Մոսուլի սանջակները, հաշվում էր 6 սանջակ և 274 քրլրչ։
  15. Շահրիզոր, Մոսուլի վիլայեթի ներկայիս նույնանուն սանջակը, նաև Վանի վիլայեթի Հաքքյարի սանջակը, հաշվում էր մոտավորապես 400 քրդական տոհմեր, իրենց համապատասխան առաջնորդներով։
  16. Բաղդադ, ներկայիս Բաղդադ և Բասրա վիլայեթները. հաշվում էր՝ 18 սանջակ, որոնցից 7-ը բաժանված էին մի քանի քըլըչների։

Պրովինցիաների առաջին խումբը, Անատոլիան և Կարամանիան, որոնք գրավում էին գրեթե ամբողջ Փոքր Ասիա թերակղզին և բնակեցված էին համարյա բացառապես մուսուլմաններով, հաշվում էին 21 սանջակ և 8931 քըլըչ։

Երկրորդ խումբը, բաղկացած գլխավորապես հայկական պրովինցիաներից, հաշվում էր 80 սանջակ, ներառյալ 5 իշխանություններ և 14285 քըլըչ։

Երրորդ խումբը, որ ընդգրկում էր գլխավորապես սիրիական քրիստոնեական պրովինցիաները, պարունակում էր 26 սանջակ և 2552 քըլըչ։

Ի վերջո, չորրորդ խումբը, որը գրավում էր Միջագետքի հարթավայրը և բնակեցված էր քրդական ու արաբական ցեղերով, հագիվ էր ճանաչում սուլթանի իշխանությունը։ Սովորական տիպի բեյլերբեյեթներ գոյություն ունեին միայն մի քանի խոշոր կենտրոններում։ Երկրի մնացյալ մասը կառավարվում էր ցեղապետների կողմից, ովքեր ոչ ոքի չէին ենթարկվում։

Կարիք չկա ասելու, որ քըլըչների բոլոր կառավարիչները, բոլոր այս թիմարիոթները, զիամիթները, սանջակ-բեյերը և բեյլերբեյերը, բոլոր ֆեոդալ տերերը, փոքր ու մեծ, բացառապես մահմեդականներ էին։ Այս իշխանավորները իրենց ոայաթների բացարձակ տերերն էին։ Որքան մեծ էր այս տերերի թիվը, այնքան ծանր էր նրանց կառավարմանը ենթակա բնակչության ճակատագիրը։ Պատկերացնելու համար քըլըչ կոչվածների նման անհավասար բաշխման նշանակությունն ու հետևանքները, օգտակար կլինի մի հայացք նետել վերոհիշյալ տերիտորիալ խմբերից յուրաքանչյուրի բյուջեի վրա։ Այս հնամենի բյուջեն բավարար չափով լուսաբանում է մեր գլխավոր միտքը:

Անատոլիայի եկամուտները, որոնք ամբողջապես կամա մասամբ գանձվում էին հօգուտ նրա ֆեոդալ տերերի, կազմում էր 37318730 ասպեր։ Կարամանիայինը՝ 10800175։ Երկու, պրովինցիաների ընդհանուր եկամուտը, հետևաբար, 48110905 ասպեր էր։

Հայկական պրովինցիաների խումբը ընդամենը տրամադրում էր մոտավորապես 83683676 ասպեր։ Պետք է նշել, որ միայն Վանը տարեկան վճարում էր 25079000 ասպեր, Սվազը` 13187327, Դիարբեքիրը՝ 11400000, Էրզրումր՝ 5906920, Կարսը` 9004119, Չըլդրրը՝ 9686000, Մարաշը՝ 9420310։

Սիրիական խումբը վճարում էր շուրջ 44271721 ասպեր Շամը՝ 6558600, և Հալեպը՝ 7713121։

Ինչ վերաբերում է չորրորդ՝ Միջագետյան և արաբա–քրդական խմբին, ապա Մոսուլի պրովինցիան վճարում էր 2240000 ասպեր, մինչդեռ Շահրիզորի և Բաղդադի եկամուտները հսկողությունից դուրս էին և յուրացվում էին նստակյաց ու վաչկատուն ցեղապետների կողմից։

Այդ դեպքում ո՞րն է այս թվերի իմաստը։ Նրանք ըմբոստանում են անհավասար հարկաբաշխման՝ քրիստոնյա ազգաբնակչության վրա դրված ծանր բեռի դեմ։ Փաստորեն, հայկական և սիրիական պրովինցիաները, միասին վերցրած, հազիվ էին կազմում Արևմտյան Ասիայում թուրքական տիրույթների մեկ երրորդը։ Նրանց ընդհանուր տարածքը հավասար է հարևան երկու մահմեդական խմբերից յուրաքանչյուրին՝ մի կողմից Անատոլիային և Կարամանին, մյուս կողմից Միջագետքի պրովինցիաներին։ Չնայած դրան, հայկական և սիրիական հողերից գանձվող հարկերը շատ ավելի ծանր են, քան մահմեդական պրովինցիաներից գանձվողը։ Առաջիններից ստացվող եկամուտները հասնում են հարյուր միլիոնավոր ասպերի, մինչդեռ վերջիններից ստացվողը հազիվ է կազմում այդ գումարի կեսը։

Միայն հայկական պրովինցիաները վճարում էին շուրջ 84 միլիոն, որից 25 միլիոնը մուծում էին Վանը և Մուշը, զուտ հայկական բնակչություն ունեցող պրովինցիաները։ Կարճ ասած, թեև քրիստոնեական պրովինցիաները երեք անգամ պակաս տարածք էին գրավում, քան մուսուլմանականը, վերջիններից կրկնակի ավելի էին վճարում։

Այս փաստը՝ ոչ մի կերպ չի կարելի արդարացնել կամ բացատրել մեկը մյուսի հանդեպ ավելի մեծ բերրիությամբ կամ գերազանցությամբ։ Բացառությամբ մի քանի հովիտների Հայկական լեռնաշխարհը հարմար չէ արժեքավոր ցանքերի համար, և այդ առումով ավելի վատ է ոչ միայն Միջագետքի բերրի դաշտավայրերի, այլև, նույնիսկ Անատոլիական բարձրավանդակի շատ շրջանների համեմատությամբ։ Տարբեր պրովինցիաներից ծանր հարկագանձումները կարող են բացատրվել միայն էթնիկական նկատառումներով՝ մեկը բնակեցված է քրիստոնյաներով, մյուսը՝ մահմեդականներով։ Առաջինները դատապարտված են ավելի մեծ չափերի շահագործման, քան վերջինները։

Հայկական հողերից վերցվող չափից ավելի հարկերը առանձնապես ծանր էին։ Ընդհուպ մինչև 80 խոշոր և շուրջ 14000 մանր ավատատերեր տզրուկի պես մխրճվել էին Հայաստանի մարմնի մեջ, և այդ կառավարության հավանությամբ։ Այսպիսի մի բեռ, վեր ամեն մի երկրի ուժերից, դատապարտում էր աղքատացման, հյուծման և քայքայման մի տնտեսական կարգ, որը կառուցվել էր դարերի տքնաջան աշխատանքով։ Այս առավել ևս անխուսափելի էր, քանի որ ավատատերերը շատ ավելի ցածր էին այն երկրի կուլտուրական և տնտեսական մակարդակից, որը կոչված էին կառավարելու։ Նրանք, հետևաբար, ոչ միայն կոչված էին կառավարելու։ Նրանք, հետևաբար, ոչ միայն անընդունակ էին բարձրացնելու նրա տնտեսական մակարդակը այլև նույնիսկ պարզապես պահպանելու փաստորեն գոյություն ունեցող դրությունը։

Օսմանյան սուլթանները Հայաստանում կալվածներ էին շնորհում բացառապես քրդական ցեղապետներին, հաճախակի նրանց տիրապետությունը դարձնելով ժառանգական։ Վաչկատուն ցեղերը իրենց անասունների հոտերով հետևում էին քայլ առ քայլ իրենց ցեղապետներին։ Սուլթանի կամքով, մի գյուղատնտեսական երկիր ետ նետվեց և իջեցվեց նախնական հովվական և վաչկատուն կացության։ Ընդհանուր առմամբ այս չէր կարող չքայքայել երկրի ողջ տնտեսական և կուլտուրական կյանքը։

Բարեբախտաբար, Հայաստանը ամենևին էլ անհիշելի ժամանակներից չէ քրդերով բնակեցված, ինչպես պնդում են անիրազեկ անձինք, երկրի պատահական այցելուները, գլխավորապես զանազան տերությունների գործակալները։ Հետո մենք կվերադառնանք քուրդ-հայկական հարաբերությունների հարցին։ Մենք այստեղ սոսկ կմատնանշենք, որ Հայաստան քրդերի գաղթի սկիզբը գնում է Սելիմ I-ի ժամանակները, երբ Չալդրանի ճակատամարտից հետո, 1514 թվականին, սուլթանը նվաճեց Հայաստանի մեծ մասը և նրա կառավարիչներ նշանակեց քրդերի, որոնք ֆեոդալական իրավունքներ ձեռք բերոցին զավթված, մասամբ էլ սուլթանի կողմից շնործված հողերի վրա XVI դարի սկիզբը ականատես եղավ քրդական ցեղերի Հայաստան գաղթի խիստ մեծացմանը՝ թուրքական կառավարության աջակցությամբ։ Ուժեղացնելով քրդական տարրը Հայաստանում, արաբականը՝ Սիրիայում և թուրքականը՝ Անատոլիայում թուրքական կառավարությունը գիտակցաբար հետամուտ որ քրիստոնյայի վրա մուսուլմանական տիրապետությունը հաստատելու սկզբունքին։

Եթե ոչ սկզբունքն ինքը, ապա որոշակիորեն նրա կիրառումը ընկած է Թուրքիան քայքայող բոլոր չարիքների հիմքում։ Ոչ մի ճշմարտապես իր շահերը գիտակցող պետություն չի կարող հանդուրժել այն անհեթեթ կարգը, երբ անքաղաքակիրթ ցեղերը, լճացած հովվական կյանքի փուլում, գրավեին պետական շիշինության վերին հարկը, մինչդեռ կուլտուրական երկրագործ և արդյունաբերող բնակչությունը բանտարգելվեր նկուղներում։ Նման կարգը դատապարտված է փլուզման։ Այն կարող է հարատևել միայն աստիճանաբար բարբարոսության, իրենց վայրագ կառավարողների մակարդակին վերադառնալու պայմանով: Օսմանցիների քաղաքականությունը գերադասեց այս վերջին ալտերնատիվը և նպատակ դրեց աստիճանաբար թուլացնել քրիստոնյա ագգաբնակչությանը։

Այսպիսի մի քաղաքականության ոգեշնչողները, մարդիկ՝ զուրկ տետությունը կառավարելու արվեստից, չէին հասկանում, որ քրիստոնյաների քաղաքական և տնտեսական հալածանքը խարխլում է պետության տնտեսական հիմքերը, մինչդեռ նրանց բնաջնջումը գրկում է երկիրը իր հարստության աղբյուրներրից։ Քրիստոնյա ժողովուրդը չէ, ով, ըստ թուրքերի և նրանց արբանյակների, Թուրքիան տարել է և դեռ տանում է դեպի կործանում, այլ իրենց՝ թուրքերի հակաքրիստոնեական գաղափարաբանաթյունը։

Քրիստոնյաների կարևորությունը Թուրքիայի համար հաշվի չի առնվում մեկ ուրիշ առումով ևս, այն է՝ որպես լավագույն միջոցի՝ եվրոպական քաղաքակրթությունը Թուրքիա փոխանցելու։ Որքան որ երկար տևեն «հիվանդ մարդու» մահվան գալարումները, հայտնի է, որ նրա գոյության հարցը արտակարգ սուր է լինելու։ Պատմական ճակատագիրը պահանջում է հրամայական ընտրություն՝ կամ միանալ քաղաքակիրթ երների շարքերին, մուծելով վճռական բարեփոխումներ, կամ դադարել մեծ տերություն լինելուց։ Թուրքիայի բոլոր փորձերը՝ դեն նետելու կառավարման հնամաշ ձևերը մինչև հիմա անհաջող են եղել։

Թուրքիայի վերակառուցումը հնարավոր է և կարող պտուղ տալ միայն այն դեպքում եթե կուլտուրական քրիստոնեական ազգություններին, որոնք մինչև հիմա ետին պլան են մղված եղել, թույլ տրվի մասնակցելու խնդրի լուծմանը։ Միայն նրանց միջոցով հնարավոր կլինի երկրի եվրոպականացումը, քանի որ Թուրքիայի քրիստոնյաները Բյուզանդիայի հետնորդներն են, մի մեծ քաղաքակրթության ստեղծագործողները, քաղաքակրթություն, որը դրեց ժամանակակից մշակույթի հիմքը։ Եվրոպական պետականությունը նույնքան հարազատ է նրան, որքան այն խորթ է թուրքերին։ Մի ազգ այնքան է դյուրընկալ հասարակական կարգի նոր ձևերի նկատմամբ, որքան դրանք համապատասխան են նրա պատմական և մշակութային ռեսուրսներին։ Թուրք-թաթարները, որոնվ միակ պատմական ավանդույթը բաղկացած է յաթաղանից և հովվի մահակից, չեն կարող ներընկալել արևմտյան քաղաքակրթությունը իրենց քրիստոնյա դրացիներին հավասար դյուրությամբ։ Քրիստոնեական աշխարհներից՝ հայկական, հունական, ասորա—արաբական, յուրաքանչյուրը ունի հոգևոր հարստության իր մշակութային ավանդույթը, որը տարել է թուրք-թաթարական տիրապետության հրի ու արյան ծովերի միջով։ Այս ավանդույթներն են, որոնք սատար են կանգնում և կրթում են ներկա սերնդի ոգին և նրան ունակ դարձնում ներընկալելու ժամանակակից քաղաքակրթության սկզբունքները։

Քրիստոնյա ժողովուրդը, այսպիսով, նախասահմանված է դառնալու այն հունը, որով եվրոպական երիտասարդական կենսանյութը պետք է ներընկալվի, որն անհրաժեշտ է երիտասարդացնելու համար թուրքական քաղաքական համակարգի զառամյալ օրգանիգմը։ Հիրավի, մարդ կարող է զարմանալ Թուրքիայում քրիստոնեական տարրի ապշեցուցիչ կենսունակությունից: Չնայած թուրքական վարչակարգի անտանելի ճնշմանը, չնայած հալածանքներին, բոլոր մշակութային նախաձեռնումներում և առաջընթացում նրանք մուսուլմաններից առաջ էին գտնվում։ Երկրի վերածնունդը ձեռք չի բերվում սոսկ լոզունգներ հռչակելով և ճոռոմաբանությամբ։ Բարենորոգիչների ջանասիրությունը, եթե անկեղծ է, պետք է ուղեկցվի առաջադիմության համար բնական շարժմանը աջակցելու պատրաստակամությամբ, թեկուգ և այն սկսված լինի քրիստոնյա ազգությունների կողմից։ Ըստ երևույթին, բարենորոգչի խնդիրն այն է, որ քրիստոնյաների բաղձանքները քաջալերի և նրանց ազգային շահագրգռությունների սահմանափակ ոլորտից հանելով դեպի պետական գործունեության լայն թատերաբեմ տանի։

Օսմանյան իմաստունների քաղաքականությունը, սակայն, բռեց հակառակ ուղղությունը։ Քրիստոնյա ագգերի գարգացումը նրանց կողմից դիտվում էր որպես վտանգ պետությանը։ Համապատասխանաբար շարադրվեց կառավարության հակաքրիստոնեական քաղաքականությունը։ Որ քրիստոնյա ագգությունները Թուրքիայում նոր գաղափարների առաջամարտիկներն էին, ապացուցվում է թեկուզ և միայն հայերի մեջ մտավոր շարժման պատմությամբ։ Ժամանակակից առաջընթացի ամենահզոր լծակները, ինչպես տպագրությունը, մամուլը, ժամանակակից կրթությունը և այլն, քրիստոնյաների սեփականությունը դարձան Թուրքիայում շատ ավելի վաղ, քան դրանց կարևորությունը կընդունեին թուրքերն իրենք։

Հայտնի է, որ մուսուլմանական տպագրատուն հիմնելու առաջին փորձը վերաբերում է XVIII դարի սկզբին և այդ ժամանակ էլ նախաձեռնողը թուրք չէր: 1727 թվականին մի հունգարացի ռենեգատ, որն ընդունել էր իսլամը և ստացել Իբրահիմ անունը, համոզեց թուրքական կառավարությանը տպագրության առավելություններում և հիմնեց առաջին տպագրական մամուլը Ստամբուլում։ Իհարկե, ուլեմաները բողոքեցին այս դիվային նորամուծության դեմ, և կառավարությունը մեծ դժվարություններ ունեցավ հաղթահարելու իսլամի այդ տգետ ծառաների ընդդիմությունը։ Կարիք եղավ շեյխ-ուլ-իսլամի հատուկ «ֆեթվային»՝ հաշտեցնելու համար հավատացյալ մուսուլմաններին նոր ժամանակների մեծագույն հայտնագործություներից մեկի հետ։

Իբրահիմի մահից հետո տպագրատանը փակվեց, լույս ընծայելով միայն 18 գիրք։ Կեսդարյան ընդմիջումից հետ, այն վերաբացվեց 1783 թվականին, և մինչև 19-րդ դարի կեսերը գործունեությունը սահմանափակվեց ոչ ավելի քան 90 աշխատություների հրատարակությամբ։

Եթե մենք այժմ անցնենք քրիստոնյաներին, դեմ հանդիման կկանգնենք մեկ այլ պատկերի։ Եկեք բաց թողնենք հույներին ու մյուս քրիստոնյաներին և մեր ուշադրությունն ուղղենք հայերի վրա։ Հայկական տպարանը գործում որ Կոստանդնուպոլսում դեռևս 1567 թվականին, իսկ Զմյուռնիայում՝ 1759 թվականից։ Թուրքիայի սահմաններից դուրս հայկական տպարանները բազմաթիվ էին և գոյություն ունեին գրեթե բոլոր եվրոպական մշակութային կենտրոններում։

1512 թվականին, այսինքն տպագրության գյուտից հետո մի քանի տասնամյակ անց՝ Վենետիկում լույս տեսավ հայերեն լեզվով առաջին տպագիր գիրքը։ Այդ պահից տպարաններ սկսեցին հիմնվել ուրիշ կենտրոններում, որի արդյունքը եղավ մտավոր կյանքի լայն և ինտենսիվ զարգացումը։ 17-րդ դարում հայկական տպագրությունը ծաղկեց Լվով—Լեմբերգում՝ 1616թ., Հռոմում՝ 1623 թ., Միլանում՝ 1624 թ., Լեգհոռնում՝ 1643 Պադուայում՝ 1690 թ., Ամստերդամում 1660 թ., Մարսելում՝ 1673թ., և, ի վերջո 1640 թ., Պարսկաստանում, Սպահանի մոտ գտնվող Ջուղա հայկական կենտրոնում։

Հաջորդ՝ 18-րդ դարում տպարաններ հայտնվեցին Լոնդոնում՝ 1763 թ., Աստրախանում՝ 1796 թ.։ Հայկական պարբերական մամուլը ևս ավելի վաղ է ծնունղ առել, քան թուրքականը։ 1795թ. սկսած այն տարիներ շարունակ գոյություն ուներ, մինչև որ առաջին թուրքական «Թաքվիմի Վաքաի» լրագիրը հրատարակվեց Կոնստանդնապոլսում 1832 թ.՝ հայերեն լեգվով զուգահեռ հրատարակությամբ։ Ներկայումս, չնայած գրաքննության հարուցած դժվարություններին, հայկական մամուլը հաջողությամբ մրցակցում է թուրքականի հետ և՛ քանակապես, և՛ որակապես, թեև վերջինս ընդհանրապես վայելում է կառավարական վարկերի աջակցությունը։

Ժողովրդական կրթությունը երբեք չի եղել կառավարության մտահոգության առարկան։ Այն մնում է մահմեդական տգետ կղերականության ձեռքին։ Մինչև 1845 թ. կառավարությունը ոչ մի փորձ չկատարեց աշխարհականացնելու դպրոցները համաձայն եվրոպական կրթական սկգբունքների։ Սուլթանի «ֆիրմանով» մի հանձնաժողով կագմվեց՝ մշակելու համար նոր կրթական սխեմա։ Որքան էլ տարօրինակ այդ թվա, շեյխ-ուլ-իսլամը դրվեց այդ հանձնաժողովի գլուխ։ Ակնհայտ է, որ ոչինչ չէր կարելի սպասել նրա աշխատանքներից։ Փաստ է, որ նույնիսկ հիմա թուրքերը չեն կարող պարծենալ եվրոպական տիպի որևէ դպրոցով։

Մինչդեռ, 1845 թ. էլ շատ առաջ հայերն ունեին օրինակելի դպրոցներ ոչ միայն արտասահմանում՝ Վենետիկում, Փարիզում, Մոսկվայում, Կալկաթայում, Մադրասում, այլև բուն Զմյուռնիայում և Կոնստանդնուպոլսում։ Թուրքիայի հայերը գլխավորապես ուսանում էին արտասահմանի իրենց մայրենի դպրոցներում և հայրենիք էին վերադառնում գիտելիքներով հարստացած և պատրաստ աշխատելու պետական և հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։ Այդ է պատճառը, թե ինչու ազատ պրոֆեսիաների տեր մարդիկ, ինչպես օրինակ բժիշկները, փաստաբանները, գրողները, հրապարակախոսները բոլորն էլ հայեր ու հույներ էին։ Զարմանալի չէ, ուստի, որ կառավարությանը ստիպված էր նույնիսկ գիտելիքներ ու պատրաստվածություն պահանջող պաշտոնները տրամադրել հայերին:

Ինչ վերաբերում է թուրքական թատրոնին, առ այսօր էլ այն կախված է հայ, և ընդհանրապես քրիստոնյա, դերասաններից։

Հայկական ու թուրքական հաջողությունների համանման կապ նկատելի է նաև ուրիշ ոլորտներում։ Առևտրում և արդյունաբերության մեջ, բանկային գործում և արհեստագործության մեջ քրիստոնյաներն ընդհանրապես և հայերը մասնավորապես էին և դեռ մնում են գլխավոր գործակալները։ Շփումը Եվրոպայի հետ նպաստեց նրանց արագորեն հարմարեցնելու հին մեքենաները նոր մեթոդներին։ Այսպես կոչված «սառաֆները» կամ լումայափոխները, ովքեր մի տեսակ կորպորացիա էին կագմում, ժամանակին սպասարկել էին դրամական շուկայի բոլոր կարիքները, նոր պայմաններում վերափոխվեցին բանկային հաստատությունների:

Բանկ Օտոմանի, հիմնումից առաջ, անցյալ դարի կեսերին Թուրքիան այլ վարկային հաստատություններ չգիտեր, բացառությամբ հայ և հույն սառաֆների։ Նրանք առևտրական և արդյունաբերական հաստատությունները մատակարարում էին կանխիկ կապիտալով։ Նրանք փոխառություններ էին տրամադրում կառավարությանը, հաճախակի տարբեր նահանգներից ստացվող պետական եկամուտների գրավականի դիմաց:

Որքանով որ վերջինս վճարվում էր բնամթերքով, սառաֆները հարկադրված էին լինում նաև առևտրական գործարքներ ձեռնարկել, ներառյալ ապրանքների արտահանումն ու ներմուծումը։

Արդյունաբերության շատ ճյուղեր, ինչպես գործվածքեղենի արտադրությունը, մետալուրգիան, մետաքսի մանուֆակտուրան իրենց զարգացմամբ պարտական էին միայն և միայն հայկական ձեռնարկողականությանը։ Այսպես կոչված Բրուսսայի մետաքսեղենը, որը շատ բարձր էր գնահատվում եվրոպական շուկաներում, արտադրվում էր հայկական գործարաններում։

Հետևաբար զարմանալի չէ, որ նույնիսկ դրամահատարանը, ինչպես նաև վառոդի գործարանները երկու հայկական ընտանիքների ժառանգական սեփականությունն էին։ Սրանցից մեկը Տատյանները, որոնք հիմնեցին վառոդի առաջին գործարանը Կոստանդնուպոլսում սուլթան Սելիմի գահակալության օրոք, հետագայում սև երախտամոռության զոհ դարձան պալատական խարդավանքների շնորհիվ։

Արհեստագործության բնագավառում հայ արհեստավորը էլ ավելի աչքառու դեր էր խաղում։ Սառաֆների հետ միասին, Կոստանդնուպոլսում գոյություն ունեին էսնաֆներ կամ արհեստավորների համքարություններ։ Նրանց մեջ հայկական կազմակերպությունները նկատելի էին ոչ միայն իրենց թվով, այլև մասնագիտությունների բազմազանությամբ։ Անցյալ դարի կեսերին հայկական կորպորացիաները ընդգրկում էին շուրջ 70 տարբեր պրոֆեսիաներ, որոնցից ոմանց մեջ բացառապես նրանք էին մասնագիտացած։ Հայերի տեխնիկական նվաճումները Արևմտյան Ասիայում քաջ հայտնի են և հաստատվում են բազմաթիվ ճանապարհորդների կողմից։

Ինչ վերաբերում է արվեստներին, սրանք, նորից, պատվաստվել են գրեթե բացառապես քրիստոնյա ագգությունների կողմից։ Հայերի խաղացած դերը արտակարգ կարևոր է: Բավական է ասել, որ հին արվեստի հուշակոթողները Ստամբուլում, Բեյլերբեյի, Չիրախանի, Դոլմա-Բախչեի՝ Բոսֆորի այդ մարգարտի, պալատները կառուցել են հայ ճարտարապետները: Նման ձևով նրանք նպաստել են շատ ուրիշ պալատների ճաշակավոր գարդարմանը։ Անգամ Թոփ-Խանեի մզկիթը մի հայ գյաուրի ստեղծագործությունն է։

Այն նշանավոր տեղը, որ գրավել են հայերը Թուրքիայի մտավոր շարժման մեջ, շնորհիվ նրանց գաղութային ծավալման է։ Այս տարրերը, գործելով դրսից, ներկայացնում էին Հայաստանի պոտենցիալ ուժերը, դուրս նետված թուրքական սահմաններից անբարենպաստ հանգամանքների բերումով, և որոնք այժմ բերում էին իրենց եռանդը՝ փոխանցելու այս, սահմաններում արգելափակված ազգի կորիզին։ Այն պահից ի վեր, ինչ Հայաստանը դարձավ թուրք-թաթարական հորդաների սատուռնալիաների թատերաբեմ, այնտեղ գերիշխող պայմանները ավելի նպաստավոր էին ավազակության, քան խաղաղ աշխատանքի համար։ Հարուստ դասակարգերը և քաղային բնակչությունը, որոնք ավելի էին ենթակա բռնության ու կողոպուտի, հարկադրված էին ապաստան որոնել օտար երկինքների տակ։ Բնականաբար, նրանք ամենից առաջ գաղթեցին այն երկրները, որոնք ընտանի էին նրանց շնորհիվ, նրանց նախկին և ներկա առևտրական հարաբերությունների։

Կիլիկյան թագավորության անկումից հետո հայկական կապիտալը փոխադրվեց Ջենովա, Վենետիկ և Ղրիմ, մինչ հաջորդ դարերում այն մուտք գտավ աշխարհի բոլոր խոշոր արդյունաբերական շուկաները։ Փոքրիկ, բայց ծաղկող հայկական գաղութներ ստեղծվեցին Արևելքի և Արևմուտքի բոլոր միջազգային կենտրոններում։

Հայկական գործունեության այս կողմը սերտորեն կապված է համաշխարհային կարևորություն ունեցող պրոբլեմների հետ։ Հայերի հայտնվելը միջազգային շուկայում՝ արդի քաղաքակրթության հիմքում ընկած նոր ոգու այդ հալոցում, մատնանշում է Հայաստանի կարևորությունը, որպես նոր աշխարհի գենեզիսի մի գործոնի, արտացոլված Արևելքի և Արևմուտքի միջև եղած փոխհարաբերություններում։

Ասիայիի և Եվրոպայի միջև առևտրական հարաբերությունների պատմության անկողմնակալ ուսումնասիրողը պարտավոր կլինի պատվո տեղը հատկացնելու հայերին և բարձր գնահատել նրանց կուլտուրական կարևորությունը, ինչպես նաև առևտրական հանճարը։ Այս պետք է արվի առանց մարդկային առաքինության փարիսեցիների սովորական նախապաշարման, ովքեր արհամարհական ծամածռությամբ շուռ են գալիս «խանութպան» հայերից, իրենք լինելով նրանց անհաջողակ և ապաշնորհ հակառակորդները նույն պրոֆեսիայում։ Մենք այստեղ սոսկ հարևանցիորեն կնշենք, որ 16-րդ և 17-րդ դարերում հայկական գաղութների և առևտրական գրասենյակների մի ամբողջ ցանց սփռվեց բոլոր կարևորագույն համաշխարհային շուկաներում, Յավայից, Սումատրայից և նույնիսկ Ֆիլիպիններից մինչև Մարսել, Ամստերդամ և Մանչեսթր։

Այս ցանցի բոլոր թելերը միանում էին Հայաստանում, Արաքսի ափին գտնվող Ջուղա քաղաքում։ Այս տեղի այժմյան անմխիթար տեսքը (հիմա Երևանի երկաթուղու վերջնական կայարանը) քիչ բանով է հիշեցնում ճանապարհորդին, որ մի ժամանակ սա համաշխարհային առևտրի կենտրոն էր։ Նրա անցյալ մեծության միակ վկան նրա լայնածավալ և լուռ գերեզմանատունն է։

XVII դարի սկգբին ծաղկուն քաղաքը՝ Պարսկաստանի շահերի նախանձի առարկան, նման էր մի արմատախիլ արված և Պարսկաստան տեղափոխված ծառի։ Նոր Ջուղան Սպահանի՝ շահերի մայրաքաղաքի, արվարձաններում, Շահ Աբբասի հովանավորության ներքո շողշողաց մի նոր և ավելի մեծ փառքով, քան նախկինում։ Այս տիրակալը, ասես մտահոգված քավելու իր անլուր հանցագործությունը հայերի և Հայաստանի նկատմամբ, հովանավորեց նրանց և խրախուսեց նրանց ձեռնարկուողական էությունը։ Ավելի ճիշտ կլինի ենթադրել, որ ագահ շահը առաջնորդվում որ սեփական պետության շահերով։ Սրա ապացույցը շուտով մատուցվեց ոսկու մեծ հոսքով շահի գանձարանը։ «Մի հայը ինձ ավելի շատ հարկեր է վճարում քան տասը մահմեդականը»,— այս էր շահի կարծիքը»[4]։

Ասիական շուկաները գրավելոլ իրենց ջանքերում բրիտանացի և հոլանդացի գործարար մարդիկ փնտրում էին հայերի համագործակցությունը, և հրապուրում էին նրանց իրենց տիրույթները։ Պահպանվել է Արևելա-հնդկական ընկերության կառավարչի բնորոշ հրամանը, թվագրված 1691 թվականով, որով նա հորդորում է Հնդկաստանում ընկերության գլխավոր վարչությանը հրապուրել հայ փորձված գործի մարդկանց, որոնք շատ բան են արել առևտրի զարգացման համար ամբողջ Հնդկաստանով, Պարսկաստանով և առհասարակ Ասիայով մեկ։ Մադրասում նրանց հատուկ թաղամաս պետք հատկացվեր, որտեղ նրանք կարողանային ապրել համաձայն իրենց սովորույթների և իրենց համար եկեղեցի կառուցեին։ Այս արվարձանը կարելի կլինի անվանել Ջուղա, Շահ Աբբասի հետևողությամբ, որը գաղթեցրեց հայերին նրանց հայրենի երկրից Սպահան և «նրանք այնտեղ զորեղացել, դարձել են ամենահարուստ մարդիկ և աշխարհում մեր իմացած վաճառականներից ամենափորձվածները»։ Նրանց վստահությունը շահելու համար անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրել նրանց մասնակցելու կառավարմանը։ Այդ ժամանակից ի վեր ոչ միայն անգլիացիք, այլև հայերն ու ուրիշ օտարերկրացիներ իրավունք ունեն ընտրվելու՝ վարելու պետական գործերը։ Աշխատասեր հայ ժողովուրդը վաղուց էր գրավել Լոնդոնի հասարակության ուշադրությունը՝ «նկատառումներն այն էին, որ հայ վաճառականները առևտուր կատարում էին սեփական միջոցներով և վարկերով», գործում էին բոլոր գլխավոր համաշխարհային շուկաներում և արտահանում էին ամենաարժեքավոր ապրանքները[5]։

Այս խոսքերը լավագույն հանձնարարականն են, որը երբեէ տրվել է հայերի առևտրական գործունեությանը։ Նրանց անբասիր ազնվությունը և բարձր համբավը շեշտված են XVII և XVIII դարերի բազմաթիվ ճանապարհորդների կողմից։ Սրանցից մեկը, ծնունդով անգլիացի, հայ վաճառականին տրված փայլուն նկարագրության մեջ նրան «բոլոր առումներով ջենթլմեն» է համարում[6]։

Այս նույն «առևտրական շենթլմեններն էին՝ աքսորված օտար երկրներ և այնտեղ ստիպված ստեղծելու նոր մշակութային արժեքներ, որ դարձան հայկական վերածննդի նախակարապետները։ Իրենց աքսորավայրում նրանք երբեք չկորցրեցին կապը իրենց մայր-երկրի հետ։ Նրանք այն փարոսներն էին որոնք հեռվից լույսի ճառագայթներ սփռեցին խավարի մեջ թաղված Հայաստանի վրա։

Նոր գաղափարները և մտքի ուղղությունները ճանապարհ էին հարթում դեպի երկիր վաճառականների քարավանների տրորված ուղիներով։ Ազգային ինքնագիտակցությունը կրկին արթնացավ և գործեց որպես առաջադիմական տքնության խթան:

Ահա թե ինչու հայերը և՛ Թուրքիայի սահմաններից դուրս և՛ նրա սահմաններում քայլել են թուրքերի առջևից առաջադիմության և, ժամանակակից քաղաքակրթության ճանապարհին։ Մինչև հավատացյալ մահմեդականը ննջում էր անդորր մինարեթից հնչող մուզեինի կանչի տակ, հայերի անհանգիստ ձայնը հեռավոր երկրներից զրնգում էր իբրև տագնապի կոչնակ՝ կոչելով հայրենակիցներին դեպի նոր լույս և թարմ ձգտումներ:

Փոքր ժողովուրդի հերոսական պայքարը չբերեց նրանց նպատակների իրականացմանը։ Թուրքական բանտի պարիսպները զրկեցին նրանց աստվածային լույսից, նրանց գլխին բարձրացած թուրքական սուրը պահեց նրանց ստրկության մեջ: Բայց գարկել է ժամը, երբ Հայաստանը, ամբողջովին արյունաներկ իր գավակների արյունով, արդար դատաստանի է կոչում իր դատավոր դահիճների նկատմամբ և պահանջում է սեփական ճակատագրի տերը լինելու իր իրավունքը։

  1. Այս հոդվածը, ինչպես և հաջորդը, գրվել է Պետրոգրադում 1918 թ., դաշնակիցների զենքի հաղթանակից մի քանի ամիս առաջ։ Հեղինակի կամքից անկախ պատճառներով դրանք միայն հիմա են լույս տեսնում, երբ կարող են հնացած լինել կամ կորցրած հրատապ հետաքրքրությունը, քանի որ հետայում տեղի ունեցան մեծ կարևորության դեպքեր՝ մեր քննարկած հարցը իր լուծումը գտավ Սևրում։
    Չնայած դրան, ես վճռեցի հրատարակել դրանք առանց որևէ փոփոխության ինչպես որ շարադրել էի ոչ վաղ անցյալում։ Ես հրատարակեցի համոզված լինելով, որ դրանց տեսական հետաքրքրությունը մնում է ուժի մեջ։ Սրանք էքսկուրսներ են, հիմնված պատմական ըմբռնողության անկողմնապահության վրա և միայն մեզ չեն պատկանում։ Դրանք վաղուց պետք է սեփականությունը դառնային նրանց, ովքեր կոչված են քակելու Արևելյան հարցի հանգույցը։ Այժմ, կատարված փաստից հետո, հիշյալ հոդվածներում զարգացված դրույթը կարող է հիմք ծառայել արժեքավորելու թուրքական պայմանագիրը։ Նրա առաջ բերած նկատառումները, այնքանով, որքանով դրանք վերաբերում են հայերին, շարադրված են այս էքսկուրսին նախորդող հոդվածում։
  2. Das Turkische Reich, von Molbeck, Chesney and Michelsen, p 281.
  3. “Kutci-bey Iomurdjinsky”. W. D. Smirnoff, p. 31.
  4. Krusinski. Prodromus ad tragicam vertentis belli Persici historiam, Leopoli, 1740, p. 80:
  5. Jօհո Bruce. Annals of the honorable East-India Company. III. 111 and II, 617. London, 1810.
  6. Ker Porter, I, 424. «Աբբաս Մեծի ժամանակներում մի հայ վաճառական համարվում էր ամենաունակ գործակալը Ասիայի և Եվրոպայի միջև կատարվող հազվագյուտ ապրանքների և ոսկով նրանց արժեքի փոխադարձ փոխադրություններում։ Կարճ ասած, նա իրավացիորեն կարող էր հավակնել այն տիտղոսին, որը քաղաքակիրթ երկրներում համարվում է որպես ամենապատվավոր բնութագրությունը հասարակության մեջ։ Նա այն էր, ինչ էին Վենետիկի և Ջենովայի վաճառականները, ինչ են Անգլիայի վաճառականները, բոլոր առումներով ջենթլմեն»։