Jump to content

Հայրենի հող

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ


Քիչ հող դրին կտրվածքին
կանաչ ճյուղի,
որ այն դալար մնա նորից,
                շյուղարձակի,
որ արեւի կիզող հուրը
հանկարծ չայրի,
որ ձմեռվա բքին նրան
                ջերմություն տա
շունչը հողի...
Հայրենի հող, դեռ չգիտեմ,
թե ինչ է քո զորությունը
                հոգուս համար,
բայց... զգում եմ
երբ նայում եմ ես այդ ճյուղին։