Հայ երիտասարդին
Արտաքին տեսք
Թիկունքդ լայն, թևերդ պինդ,
Կռներդ ուժեղ զերթ պողպատ.
Սիրել գիտես, կռվել չիտես,
Դուն հսկա երիտասարդ:
Քույրդ տանում է ոսոխը,
Հորըդ արյունն է ծծում.
Դու անտարբեր, սառն արյունով,
Հանգստություն ես փնտրում:
Ամոթ քեզի, հազա՜ր ամոթ,
Որ զենք չունիս քո ձեռքին,
Եղբայրներիդ կռվի դաշտում
Կոտորում է թշնամին:
Ձեռքդ տուր ինձ՝ երդվենք այստեղ.
Թողնել փառքը աշխարհի,
Գնանք մեռնինք առյուծի պես
Ի սեր ճնշված մեր ազգի:
1906