Հայ կնոջ երգը
Արտաքին տեսք
Ինչո՞ւ թախիծը դեմքիդ
Ման ես գալիս դու, հայ կին․
Անլուր վիշտը միծտ կրծքիդ,
Տանջանքի հետ, անմեկին։
Գուցե ջահել օրերից
Սերդ խեղդած ոտնահար,
Որ պահել ես աշխարհից,
Փոթորկո՞ւմ է քո դադար։
Գուցե քո բիրտ ծնողի
Շահին դարձար դու ապրանք,
Եվ քեզ անգութ գնողի
Հե՞տն ես ապրում անփրկանք։
Թե՞ հանդգնար դու մեկին
Սիրել գաղտնի― երազում․
Թշվառ, ստրուկ դու, հայ կին,
Մահի գիրկն ես վազում։
Գուցե դատվա՞ծ ե<ս> անպարտ
Հպվել կյանքի հատակում,
Եվ ընկածի մեղապարտ
Խաչն ես տանում աննկուն։
Դեհ, սթափվի՛ր, հարազատ,
Վանիր թախիծը դեմքիդ՝
Կռվի՛ր, բողոքի՛ր ազատ․
Դա է փրկանքը կյանքիդ։
1907 թ․ 10 հուլիսի