Հանաք
Արտաքին տեսք
Հանաք
(էքսպրոմտ)
Դու ասում էիր —«Հանաք ենք անում»,
Երբ փորձված մայրդ նախատում էր քեզ,
— Հանաքը հաճախ դանակ է դառնում,
— Մի օր սև գլխիդ փորձանք կըբերես…
Ինչո՞ւ ես հիմա նախատում դու ինձ,
Մայրդ քեզ աաաց — ես ի՞նչ մեղք ունեմ,
Կարծում էի, որ հանաք է նորից,
Հիմա գանգատով կանգնել ես իմ դեմ…
Դու չէի՞ր կրկնում — հանաք ենք անում,
Երբ փորձված մայրդ նախատում էր քեզ,
— Հանաքը միշտ էլ դանակ է դառնում,
— Մի օր անպատճառ թակարդը կընկնես…