Jump to content

Հանդերը գնա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Հանդերը գնա,
փնտրիր ամենալավ ծաղիկները,
թիթեռնաթեւ,
թեթեւ,
ալրափոշոտ թերթիկները
հավաքիր,
որ ծածկես աչքերս։
Քեզ տեսնելու համար
ինձ վրա
հազար-հազար աչք կա։
Ես այսքանը քեզ եմ ասում։ Եվ արդեն
դու անում ես այն, ինչ ասացի։
Միամի՜տ։
Եթե աշխարհում մի աչք էլ մնա,
թեկուզ... բողբոջի,
նրանով ես էլի քե՜զ կտեսնեմ։