Հանդիպում («Նուրբ ստվերները փռվում են քնքուշ»)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ցնորք («Ինձ չես սիրում, ուրիշին») Հանդիպում («Նուրբ ստվերները փռվում են քնքուշ»)

Վահան Տերյան

Անդարձություն


Հանդիպում


Նուրբ ստվերները փռվում են քնքուշ,
Կապույտ խավարն է երկինքը պատում.—
Անուշ վարդերից մնաց միայն փուշ
Եվ ցնորքներից վիշտ ու վհատում...

Ու մենք ուզեցինք դարձյալ հանդիպել,—
Ահա,—մեր հոգում խավար է և մահ.—
էլ ի՞նչ երազի պատրանքով խաբվել
Եվ ի՞նչ խոսքերով զրուցել հիմա...

Քո արցունքները թափվում են ահա,
Եվ դառն է լացըդ հուսահատական.—
Քեզ ի՞նչ հավատով սփոփեմ հիմա,
Ի՞նչ արցունքներով հիմա հեկեկամ...