Հավելված II. Նմուշ Վաղարշապատի խոսվածքից՝ գիտական տառադարձությամբ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հավելված II. Նմուշ Վաղարշապատի խոսվածքից՝ գիտական տառադարձությամբ

Հայկական ժողովրդական հեքիաթ

ՀԱՎԵԼՎԱԾ II

ՆՄՈՒՇ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԽՈՍՎԱԾՔԻՑ ԳԻՏԱԿԱՆ ՏԱՌԱԴԱՐՁՈՒԹՅԱՄԲ

ՀՈՐ ՏՎԱԾ ԻՐԷՔ ԽՐԱՏԸ

Ա՛վալ ժամանա՛կին ըլնո՛ւմ ա, չի՛լնում մի մարթ, ունէ՛նում ա մի մինուճար տղա։ Էդ մարթը, չունքի շա՛տ էր ծէրացէ, դէ՛ն ընդէ, հա՛յ-հայը գնացէ՝ վա՛յ-վայը մնացէ, տղին ուզեց, քանի սաղ ու կենթա՛նի ա, մի փէշա՛կի տա, բա՛լի իրա՛նից յէդը մի կտօր հացի տէ՛ր ըլնի, գլո՛ւխ պահի։ Համա խեղշ հէրը ի՛նչ բանի դրէց, ի՛նչ փէշակի տվէց՝ չէլավ, մի տէղ էլա չբնակալէց, թօ՛ղաց, սալախա՛նի արած ընգավ քո՛ւչէքը։

— Ջըհա՛նդամը գյօռը,— ասէց հէրը,— ա՛րի դուքան դնեմ տէ՛նամ, բալի ընդէ սթրո՛ւմ ա։— Բէրէց տղին դո՛ւքան դրէց:

Անց ա կէնում մի՛ ամիս, է՛րկու ամիս, ի՛րէք ամիս, վէ՛ց ամիս, մախլասի՝ մի՛ տարի, էս մարթն ա, մի ղաֆիլ հիվանդանո՛ւմ ա, տեղօվ-բարցօվ թէք ընգնում, կանչում ա տղին։

— Ա՛յ վօրթի,— ասում ա,— տէ՛նում էս՝ հրէս մէ՛ռնում էմ․ ինձանից յէդը ի՛նչ պտի անէս. հլա ջա՛հէլ էս, աշխարի խէրն ու շառը չէս գիտա: Վօ՛րթի,— ասում ա,— քէզ ուզում էմ իրէք խրատ տամ, կլսէ՛ս՝ դո՛ւ գիտաս, չէ՛ս լսի՝ է՛լի դու դիտաս, մէղքն ու վարցքը քո՛ւ շլինքը։

— Ա՛յ հէր,— ասում է տղէն,— ա՛սա, կլսէմ, խի՛ չէմ լսի։

— Ա՛յ վօրթի,— ասում ա,— վօ՛րդէ ըլնէս, ի՛նչ բանի էլ ղուլլուղ անէս, հէնց վօր ժամի ձէնը լսէցիր, ձէռիդ ի՛նչ վռազ բան ըլնի՝ թօ՛ղ, գնա՛ ժամ, ասսուն ա՛ղօթք արա։ Էս մի՛ն։ Մա՛րթ ա, վօ՛րթի, կպատա՛հի ճամփա կէթաս, վօր վարար ջուր ռաստ գա՝ առանց վալադ մարթի չմննէս անց կէնաս. մի քանի օր էլ յէ՛դ ինկ, բա՛ն չկա, ընչանք սրա՛ն, նրա՛ն հարցնէս, հարց ու փօրց անէս, մարթ քթնէս, գա քէզ անփօրձանք անցկացնի։ Ըս էլ է՛րկու: Վրա ի՛րէքն էլ, վօ՛րթի, ինձանից քէզ ամանաթ, քշէրը ըսկի ճամփա չէթաս. հէնց վօ՛րդէ մթնէց, վէ՛ր արի, կա՛ց, ընչանք լիսանա. մի՛ ասի, թէ՝ ֆլա՛ն գէղը մօտիկ ա, էթամ հասնէմ, չէ՛:

Հրէ՛ս, վօ՛րթի, է՛ս ա իմ իրէք խրատը. սրանից դէնը դո՛ւ գիտաս, կլսէս՝ դո՛ւ գիտաս, չէս լսի՝ է՛լի դու գիտաս, մէղքն ու վարցքը քու շլինքը:— Ա՛սում ա, ֆոքին տալի։

Տղէն տանում ա հօրը առօք-փառօք, վօնց վօր կարքն ա՝ թա՛ղում, թօղում գալի տուն։

Ա՛նց ա կէնում ըսէնց մի՛ շափաթ, է՚րկու շափաթ, ի՛րէք շափաթ, մի՛ ամիս, է՛րկու ամիս, մախլասի, իրէք ամիս՝ օրէն մի օրը էս տղի ընկէ՛րտինքը, վօր իրա նման առուտուրական ին, ճամփի թադա՛րէք էն տէնում, ասում էն․ «Էթանք Թիֆլիս ապրա՛նքի, դուքանի հմար ճօթ-մօթ առնէնք, բէրէնք»։ Էդ տղէն էս վօր իմա՛նում ա, մի՛տք ա անում՝ ինքն էլ հէտնէրը վէ կէնա էթա, համ ա՛շխարք տէնա, համ էլ թազա ա՛պրանք բէրի, լքցնի դուքանը, ծախի։

Գալիս ա ընկօրտանցն ասում,— Յէ՛ս էլ էմ ուզում գա ապրանքի, չէ՞ք տանի։

— Գա՛լիս էս՝ արի,— ասում էն,— խի՞ չէնք տանի։

— Յէ՞փ էք ճամփա ընգնում,— հարցնում ա։

— Ֆլա՛ն օրը,— ասում էն։

Լա՛վ։ Էս տղէն ա՝ ճամփի թադա՛րէք ա տէնում, մի սաղ ամսվա պա՛շար վէր ունում, քօչ ու բարխա՛նա անում, ընկօրտանց հէննա վէ՛ կէնում, ընգնում ճամփա՝ դպա Թիֆլիս։

Գա՛լիս էն գալի, շատն ու քիչն աստօծ գիտա, մի՛ օր, է՚րկու օր, ի՛րէք օր, մի՛ շափաթ, է՛րկու շափաթ, ի՛րէք շափաթ, մախլասի, մի ամիս՝ հասնում էն Թիֆլիս։ Ըստէ ամէն մարթ իրա առուտուրն ա՛նում ա, պրծնո՛ւմ, յէննա քօմմըքօվ էլ վէր էն կէնում, բէռնէրը կապօ՛տում, քօչ ու բարխա՛նա անում, քրէհդա՛րնէր բռնում, յէդ դառնում՝ գալի իրանց յէրկիրը: Քօմմքից յէդը մնում ա էդ տղէն. գա էլ վօր իրա առուտուրն ա՛նում ա, պրծնո՛ւմ, ինչ վօր դուքանի հմար պէտքն էր՝ առնում, է՛թում ա քրէհղարնէր կանչում. գալիս էն նրա ապրանքը բարցում ձիանիքը, հէնց վօր լիսը բա՛ցվում ա՝ ընգնում էն ճամփա։

Է՛կան, է՛կան, է՛կան, շատն ու քիչն աստօծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, մախլասի, մի շափաթ, ճամփին մի վարար ջրի ռաստ էկան, էնքա՜մ վարար, էնքա՜ մ վարար՝ հէնց իմանաս հէտը ա՛րին էր բէրում։ Խէղճէրը մնացէլ ին գլխնէրի վյրէն շիվարած, չին իմանում ի՛նչ անէն, ի՛նչ չանէն, վօ՛նց ջուրն անց կէնան։ Քրէհդարնէրն ուզում ին տա, անց կէնա էն ղրաղը, տղէն չթողաց, հօր վասիաթը միտը բէրէց, թէ. «Վարար ջուր ռաստ գալիս, առանց վալադ մարթի չանցկէնաս»։

— Չէ՚, ա՛խպէր,— ասէց տղէն,— ըստէ բէռնէրը վէ դնէնք, էթանք ընտէրանք հարց ու փօ՛րց անէնք, բալի մի վալադ մա՛րթ քթնէնք, գա մէզ անփօրցանք գէտն անցկացնի:

Քրէհդարնէրից մինը էն դհիցը ինքն իրան ղուդուղացավ.— Ի՛նչ կա,— ասէց,— տնա՛շէննէր, վօր էդքամ վախէնում էք․ էս թավուր պուճուր ջրիցն էլ մա՜րթ կվախի. ո՞ւզում էք, յէ՛ս ջուրը մըննէմ, յէննա՝ դուք:

Ասէց ու ղուդուզավարի ձին քշէց. ջուրը մննիլն ու գյում ըլնիլը մի՛ն էլավ:

— Հարա՜յ, մադա՜թ, հէխտվէցի, հա՛սէք,— ձէն տվէց մէր ղուդուզ քրէհդարը: Համա էլ ո՛ւր, բանը բանից անց էր կացէ. ընկէրտինքը ինչ ա՛րին, չա՛րին, չկարացին խէղճի հավարին հասնի, իրան էլ, իրան ձիուն էլ ջուրը վէ՛ կալավ, տարավ: Դէ հմի ա՛րի տէս էն մէկէլները վօ՜նց են ուրախացէ, վօ՜նց էն ուրախացէ, վօր տղի խօսքին ա՛նկաջ արին, ջուրը չմտան, թե չէ քօմմըքօվ էլ պտի հէխտվէին, էթալին ֆօղէց-ֆօքի կօրչէին։ Նօր էդ տղէն ձին նի՛լնում ա, քշում էթում մօտիկ գէղարէնքը, սրա՛ն, նրա՛ն հարց ու փօրց անում, մի վալադ մա՛րթ քթնում, բէ՛րում, լավ-լավ փէշքաշնէր, բօլ փօ՚ղ խոստանում, վօր իրանց գէտն անցկացնի, հանի էն ղրաղը: Էդ վալադ մարթն ա՝ դե ջրի սաղրիկ տէղարէնքը ընէ՛նց գիտար, վօնց վօր իրա հինգ մատը, ձին նի՛ ա ըլնում, ընգնում աղաք, սաղ֊սալամաթ դրանց ջուրն ա՛նցկացնում, էլ յէդ թողում, էթում իրա բանին:

Թիֆլիսից վօր նօ՛ր ին դուս էկէ, էդ տղին ճամփին մի բէզըրգյան ռաստ էկավ։ Էս բէզրգյանը ընդէ իրա խրիդն արէ, է՛թում էր Գյանջա. էդ տղի խէլքն ու քյամալը վօր տէհավ, շա՛տ հավանէց։

— Տղա՛,— հարցրէց բէզրգյանը,— վօ՞րդիանցի էս։

— Ֆլա՛ն գէղիցն էմ,— ասէց տղէն։

— Ինձ հէննա ընկէր չէ՞ս ըլնի։

— Խի՞ չէմ ըլնի,— ասէց,— համա հէրս մէռնէլիս վասիաթ ա արէ, չէմ գիտա՝ դու էլ ղաբո՞ւլ կըլնէս, թե չէ։

— Ի՞նչ վասիաթ ա, ա՛սա տէնամ. թէ ինձ խէր ա՝ ձէռ կտա, ի՛նչ պտի ասէմ, վօր ղաբուլ չըլնէմ։

— Վօ՛րդէ ըլնէմ,— ասէց տղէն,— ի՛նչքամ վռազ բան էլ ըլնի ձէռիս, հէնց վօր ժամէրը տվին, ալբիալը պտի վէ քցէմ, թօղամ էթամ ժամ, ասսուն աղօթք անէմ։ Էս մի՛ն։ Ճամփա էթալիս,— ասէց,— վօ՛րդէ մթնի, ընդէ պտի վէ՛ գամ, կէ՛նամ ընչանք լիսանա։ Էս է՛րկու։ Վրա ի՛րէքն էլ, վօր,— ասէց,— վարար ջուր ռաստ գալիս՝ առանց վալադ մարթի չանցկէնամ, վօնց վօր դու քու աչքօվը տէհար։

— Տնա՛շէն,— ասէց բէզրգյանը,— բա՛ն գիտաս՝ բա՛ն ասա, թէ չէ էդ թավուր խէլօք խրատնէրին օվ չի ղաբուլ ըլնի։

— Լա՛վ, վօր ղա՛բուլ է՛ս, բաս յէս էլ էմ ղաբուլ։ Ա՛րի ընկէրանանք։

Ընկէրա՛նում էն։ Ըստէ բէռնէրը բա՞ց էն անում, իրար ապրանք համբրո՛ւմ, հա՛շիվ անում, տղի ապրանքը բէզրգյանի ապրանքից քի՛չ ա դուս գալի. ընդուր հմար էլ տղէն դառնում ա բԷզըրգյանի չարէքդարը, սաքի թե՝ ի՛նչ վօր աշխատէն, չօրս փայից մինը նրա՛նը պտի ըլնի։

— Տղա՛,— ասում ա բէզրգյանը,— բաս վօր ըտէ՛նց ա, դու վէ՛, աղաք֊աղաք գնա՛ Գյանջա, թադա՛րէք տէս, ընչանք յէս գամ։ Հրէս քէզ նշանաբան կտամ,— ասում ա,— կտանէս, կտաս կնկանս, կնիկս դուքանի բալանիքը կտա, կէթաս բա՛ց կանէս, ա՛վլիլ կտաս, կթամզացնէ՛ս, վօր յէս գամ թէ չէ՝ հա՛զիր ըլնի, բէրէնք ապրանքը դարսօտէնք, մէր բանին կէնանք։

— Լա՛վ,— ասում ա տղէն,— կէ՛թամ։

Բէզրգյանը նշանաբանը տալիս ա տղի՛ն. տղէն վէ՛ր ա ունում, դնում ծօ՛ցը, նիլնում ձին՝ յա՜լլա դպա Գյանջա։

Է՛թում ա, է՛թում ա, է՛թում ա, շատն ու քիչն աստօծ գիտա՛ մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, մախլասի, մի շափաթ, քշէր, ցէրէկ էթում ա, հասնում ա Գյանջա։ Էթում ա սրա՛ն, նրա՛ն հարց ու փօրց անում։

— Ֆլա՛ն բէզրգյանի տունը վօ՞րն ա,— ասում ա։

— Հրէս է՛ս ա,— ասում էն։

Տղէն էթում ա դուռը ծէծում, բէզրգյանի կնիկը դուս ա գալի, տէնում՝ մի ջա՜հել, սի՜րուն, բօ՜յօվ-բուսա՜թօվ տղա հրէն ընդէ կաննած։ Կնիկը տղին տէնալու բաշտան՝ խէլքամաղ ա ըլնում, մնում։

— Ո՞ւմ էս ուզում,— հարցնում ա կնիկը:

— Ֆլա՛ն բէզրգյանի տունն է՞ս ա,— հարցնում ա։

— Հա՛, է՛ս ա,— ասում ա կնիկը։— Խի՞ վօր։

Տղէն նշանաբանը ծօցիցը հա՛նում ա, տալի կնկանը ու մին-մին ասում, թէ ինքն օ՛վ ա, յա ի՛նչ բանի հմար ա էկէ։ Կնիկը վօր իմանում ա՝ բանը ընչումն ա, տղին արախ-արախ կա՛նչում ա, տանում տուն։

— Ա՛յ դու բարօ՜վ, հազ՜ար բարին էս էկէ,— ասում ա կնիկը.— ամէն ճամփէդ սա՛լամաթ. վօ՞նց էս, լա՞վ էս։ Ախար յէս մէռա քու ճամփէն պահէլօն. խի՞ էսքամ յէդացար։

Տղէն մնում ա սառած՝ մտիկ անէլօն կնկա էրէսին:

«Ախպէր,— ասում ա ինքն իրան,— յէ՛ս սվ, էս կնի՛կն օվ, վօր էսքամ հարց ու փօրց ա անում, էսքամ ուզում, խնդում, ծիծաղում, ուրախանում, աշխարօվ մին ըլնում»։

Ղօ՛րթ ա, կնկա միտքը ծուռն էր, համա խէղճ տղէն միա՛միտ, սիրտը դուզ, նրան ընէ՛նց էր մտիկ տալի, վօնց վօր իրա հալալ քվօրը։

Կնիկը տէհավ, վօր չէ՛, սա իրա ասածը չի, էլ ձէն-ծպտօն չհանէց, հէննէն ինադ ընկավ. «Թո՛ղ մի մարթս գա,— ասէց ինքն իրան,— էն վախտը յէ՛ս գիտամ՝ դո՛ւ»։ Գնաց դուքանի բալանիքը բէրէց, տղին. տղէն տարավ դուքանը բա՛ց արէց, պուճախէ-պուճախ լավ, սիրուն ջրջրհա՛նէց, սրփօ՛տէց, հա՛զիր արէց։

Անցկացավ մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, բէզրգյանն է՛կավ, տէհավ՝ դուքանը սիրուն ջրջրհա՛նած, ա՛վլած, ամէն բան իրա տէ՛ղը, սա՛րքին, կա՛րքին՝ ուրախացավ, աշխարօվ մին էլավ, վօր էս թավուր ղօչաղ տղա՛ ա ընկէ ձէռը։ Բէրէցին էրկսով բէռնէրը քանդօտէցին, ապրանքը լքցրին դո՛ւքանը, է՛, վօնց վօր կա՛րքն էր՝ դարսօտէցին, իրանց առուտուրին, իրանց բանին կացան։ Անցկացավ մի վախտ՝ մի՛ ամիս, է՛րկու ամիս, ի՛րէք ամիս, օրէն մի օրը բէզըրգյանի կնիկը կպավ մարթի յախէն։

— Ա՛յ մարթ,— ասէց,— քէզ մի սըռ պտի ասէմ:

— Ա՛սա,— ասէց,— ա՛յ կնիկ. ասա տէնամ՝ ի՛նչ էս ասում։

— Պտի էդ տղին,— ասէց,— ջո՛ւղաբ անէս, վօր նրա էրէսը էլ չտէնամ։

— Խի՞, ա՛յ կնիկ, քէզ ի՞նչ ա արէ,— ասէց մարթը։

— Բա՛ չէ՞ս ասի,— ասէց,— ըսէ՛նց, ըսէն՛ց, ըսէ՛նց բան. ուզում էր իմ «հալալը հարամի»։— Նստում ա մարթին մին-մին նա՛ղլ անում, մնին էրկու ավէլացնում։

— Ղօ՞րթ:

— Ղօ՛րթ:

— Բա՛ վօնց անէմ, ա՛յ կնիկ, էդ թավուր աչքաբաց, զալում տղին վօ՞նց ջուղաբ անէմ. գիտա՞ս էս մի քանի ամսումը ինձ աշխարքի խէր ա տվէ։ Սավայի էդ,— ասէց,— հէննէն տա՛րօվ էմ կապնըվէ, վօր դո՛ւս էլ անէմ՝ պտի սաղ տարվա հախը տամ։

— Դո՛ւ գիտաս, ա՛յ մարթ,— ասում ա կնիկը,— ռո՛ւս կանէս՝ լավ, չէ՛ս դուս անի՝ յէ՛ս գլուխս կառնէմ, ըստիան կկօրչէմ։

Խէղճ մարթը մնացէլ էր էրկու ջրի արանքին, չէր գիտա՝ ի՛նչ անի, ի՛նչ չանի։ Տղին ջուղաբ անէր՝ պտի սաղ տարվա հախը տար, դո՛ւս չանէր՝ չէր ըլնի, կնկա ձէռիցը չպտի պրծնէր։ Մի՛տք արէց, մի՛տք արէց, վէրջն ասէց. «Բալի կարէնամ էդ տղին մի դհօվ կօրղնի, յա սըպանիլ տա, թէ չէ էլ ուրիշ ճա՛ր, իլլաջ չկա»: Էդ բէզրգյանը իրանց տան կշտին մի փուռ ունէր. վէ կացավ գնաց փռնչու յախէն կպավ։

— Փռնչի՛,— ասէց,— քէզ մի բան կասէմ, պտի ա՛նկաջ անէս։

— Ա՛չքիս վրէն, ա՛ղա ջան, է՛րկուսն ասա,— ասէց փռնչին։

— Էքուց էն գլխէն,— ասէց,— մընին կղրգէմ կուշտդ, կգա, կհարցնի, թէ. «Ա՛ղէս ասում էր՝ ինչ վօր քէզ հրամայէցի, արէ՞ցիր, թէ չէ»։ Էս վօր կասի, էլ մտիկ չէս տա, էն սհաթը վէ՛ կունէս դրան սաղ֊սաղ կկօխէս փուռը։

— Լա՛վ,— ասէց փռնչին,— դու ղրկա՛, նրանից դէնը յէ՛ս գիտամ։

Իրիգունը տղէն դուքանիցն էկավ տուն, բէզրգյանը նրան, վօր ասէս, բան չասէց, սաքի թէ բանից խաբար չի։ Կնիկը հացը բէրէց քցէ՛ց, նստէ՛ցին, կէ՛րան, կշտա՛ցան, պրծա՛ն, դէսից-դէնից ասէ՛ցին, խօսա՛ցին, զրի՛ց արին՝ ընչանք քնէլու վախտը։

Քնէլու վախտը վօր էկավ, բէզրգյանը տղին ասէց.— Է՛քուց էն գլխէն կէթաս մէր փռնչու կուշտը, դուռը կծէ՛ծէս, կհարցնէս. «Աղէս ինչ վօր հրամայէլ էր՝ արէ՞ցիր, թէ չէ»: Կա՛սէս, էլ յէդ կէթաս քու բանին։

— Լա՛վ,— ասէց տղէն,— կէթամ, կհարցնէ՛մ։

Պառկէցին, քնէցին: Տղէն վօր բանից խաբար չէր, էն գլխէն թէզ վէ՛ կացավ, շօրէրը հա՛քավ, էրէսը լվա՛ց, գնաց փռնչու կուշտը, վօր բէզրգյանն ինչ ապսպրէլ էր՝ ա՛սի: Քարը վէ կալավ, վօր դուռը ծէծի, մըն էլ տէհավ՝ ծը՜նգ, ժամէրը տվին: Ալբիալը քարը ձէռիցը վէ՛ քցէց, հօր վասիաթը միտն ընգավ, ասէց. «Էթամ ժամ, կէնամ, ընչանք ժամը դուս գա, էն վախտն էլ փուռը բա՛ց կըլնի, կգամ կասէմ»։ Թօղաց գնաց ժամ:

Լա՛վ, Բէզրգյանի կնիկը չունքի մարթի միտքը գիտար, էն գլխէն թէզ վէ՛ կացավ, թազա շօրէրը հա՛քավ, լավ սիրուն զո՛ւքվէց, զարթա՛րվէց, կօկվէց՝ ուրախ֊ուրախ գնաց ժամ: Մի քիչ ժամումը կացավ, ա՛ղօթք արէց (աղօթքը գլխին խռօվ կէնա), ասէց. «Էթամ մի փռնչուն հարցնէմ, տէնամ՝ մարթիս ասածն ա՞րէլ ա, թէ չէ»: Մի քանի հէտ ծո՛ւնդր դրէց, էրէսին խաչ հանէց, դուս էկավ, գնաց փռնչու կուշտը, դուռը ծէծէց:

— Էդ օ՞վ էս,— ձէն տվէց փռնչին:

— Յէ՚ս էմ,— ասէց,— դուռը բա՛ց արա։

Փռնչին դուռը բա՛ց արէց, տէհավ՝ իրա աղի կնիկը։

— Հը՛,— հարցրէց կնիկը,— աղէդ քէզ բան էր հրամայէ՝ արէ՞ցիր, թէ չէ:

Փռնչին էլ ձէն-ծպտօն չհանէց, ալբիալը վէ՛ կալավ կնկանը սաղ-սաղ կօխէց թէժ փուռը: Խէղճը հէնց իմացավ՝ աղէն դրա՛ հմար ա թամբահ արէ. «Օ՞վ գիտա,— միտք արէց ինքն իրան,— բա՛լի մի մուխաննաթություն ա արէ մարթին, նա էլ ուզում ա դրան կօրցնի»։

Ժամը դուս ա գալի, պրծնում, տղէն գալիս ա փռնչու կուշտը։

— Փռնչի՛,— ասում ա,— աղէդ ինչ վօր թամբահ էր արէ՝ արէ՞ցիր, թէ չէ:

— Հա՛,— ասում ա փռնչին,— արէցի:

Տղէն թօղում ա գալի տուն, բէզրգյանին ջուղաբ տանում, թէ փռնչուն հարցրէց, ասում էր. «Ինչ վօր հրամայէլ էր՝ արէլ էմ»: Ասում ա, յէդ գալի, էթում դուքանը բա՛ց անում, իրա առուտուրին, իրա բանին կէնում։

Բէզրգյանը վօր տէնում ա տղէն սաղ-սալամաթ յէ՚դ էկավ, ալբիալը մատը կծում ա. «Բա՛լի,— ասում ա,— կա չկա՝ ըստէ մի բան կա»։ Վէր ա կէնում գալի փռնչու կուշտը։

— Փռնչի՛,— ասում ա բէզրգյանը,— էդ ո՞ւմն էս կօխէ փուռը։

— Ա՛ղա,— ասումա փռնչին,— դո՞ւ չասէցիր. «Էն գլխէն օվ կգա կուշտդ, ըս՛նց, ըսէ՛նց, ըսէ՛նց կասի՝ վէ կունէս կկօխէս փուռը»։ Էն գլխէն կնիկդ էկավ, վօնց վօր ասէլ իր՝ ընէնց հարցրէց, յէս էլ անսաս վէ կալա քցէցի թէժ փուռը։

— Այ հարա՜յ,— ձէն ա տալի բէզրգյանը,— քու տո՛ւնը քանդվի, վօնց վօր դու իմ տունը քանդէցիր, թօղիր։

Խէղճը շատ ա գլխին վա՛յ տալի, լա՛ց ըլնում, համա էլ ո՛ւր, բանը բանից ա՛նց էր կացէ։ Թօ՛ղում ա փօր-փօշման, դառը-տխուր գալի տուն։

Իրիգունը տղէն դուքանիցը գալիս ա։

— Տղա՛,— ասում ա բէզրգյանը,— քէզ մի բան պտի հարցնէմ, համա վօր դրուստը չէս ասէ՝ էլ ձէռիցս չէ՛ս պրծնի։

— Ա՛սա,— ասում ա տղէն,— կա՛սէմ, խի՛ չէմ ասի։

— Դու ա՛րի դրուստն ասա՝ քու ու կնկանս արանքը ի՞նչ ա անցկացէ։

Տղէն առաջ չէմ ու չում արէց, չո՛ւզէց մղուր գա, ասէց բալի իղակօրուստ անի, համա տէհավ վօր չէ՛, բանը ո՛ւրիշ թավուր ա, բէզրգյանը ամէն բան գիտա, էլ չկարաց պահի. ասէց՝ հա՛լ-նաղլ ըսէ՛ց, ըսէ՛նց, ըսէնց բա՛ն, նստէց մին-մին նա՛ղլ արէց, վօնց վօր յէս ձէզ նա՛ղլ արի։

— Լա՛վ,— ասէց բէզրգյանը,— յէս քէզ ավատում էմ. համա վօր դու իմ կնկա կօրչէլու սաբաբն էլար, սրանից դէնը քու աշխատանքն ինձ հա՛րամ ա կացէ, վօր վօտիցդ ընչանք գլուխ վօ՜սկի էլ դառնաս՝ ինձ պէտքը չէս։ Հրէ՛ս,— ասէց,— էս քու սաղ տարվա թամամ հախը. ապրանքից էլ ինչ վօր քէզ կհասնի, կէթաս վէ՛ կունէս, կէթաս յէդ քու յէրկիրը։ Աստօծ քէ՛զ բարի տա, ընձ էլ։

— Լա՚վ,— ասէց տղէն,— վօր ուղում էս՝ ըտէ՛նց կանէմ։

Հա՛ց կէրան պրծա՛ն, պառկէցին, քնէցին։ Առավօտը լիսը բա՛ցվէց թէ չէ՛ տղէն վէ՛ կացավ, գնաց դուքան, դուռը բա՛ց արէց, ապրանքից ինչ վօր իրան կհասնէր, չօրսից մինը վէ՛ կալավ, էլ յէդ դուռը շի՛նէց, բէրէց բալանիքը տվէց բէզրգյանին, հէննէն մնաս բա՛րօվ արէց, էկավ քրէհդա՛րնէր բռնէց, ապրանքը բա՛րցիլ տվէց, ընգավ ճամփա՝ դո՛ւզ դպա իրանց գէղը։

Է՛կավ, է՛կավ, է՛կավ, շատն ու քիչն աստօծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, հի՛նգ օր, մախլասի, մի՛ շափաթ, է՛րկու շափաթ՝ հէնց էն ա հասվէհաս էր, գէղի կշտին մութը գէտինը կօխէց։

— Քրէհդա՛րնէր,– ասէց տղէն,– բէռնէրը վէ դրէք, ըստէ չադիր տանք, կէ՛նանք ընչանք լիսանա, նօր վէ՛ կէնանք ճամփա ընգնէնք։

— Տնա՛շէն,— ասէցին քրէհդարնէրը,— էլ ըստէ ի՞նչ կա, վօր կէնանք, հրէ՛նիկ դէզն էրէվում ա:

— Չէ՛ վօր չէ,— ասէց տղէն,— հէրս վասիաթ ա արէ, վօր քշէրը ճա՛մփա չէթամ:

Ինչ ա՛րին չա՛րին՝ չէ՛լավ, տղէն մի հէտ սատանի ձին նի՛ էր էլէ, չէ՛ր ուզում վէ գա։ Դէ՛ նրանք էլ ի՛նչ պտի ասէին. բէրին բէռնէրը վէ՛ դըին, չա՛դիր տվին, կացան: Քշէրվա մի վախտ տղէն վէ՛ կացավ, ասէց. «Տէնամ քրէհդարնէրը քնէ՞լ էն, թէ չէ, հօ դօղ, հարածի չկա՞»։ Բէռնէրի չօրս բօլօրը մա՛ն էկավ, է՛ս դիհը գնաց, է՛ն դիհը գնաց՝ մըն էլ տէհավ՝ հրէնիկ գէղիցը մի մարթ՝ ֆանառը ձէռին, մի զադ ուսին կրընկում ա դպա գէրէզմաննէրը։ Ասէց. «Ա՛րի բուսուն պահէմ, տէնամ էդ մարթը էս բէվախտին ո՞ւր ա էթում։ Սատանական ընէ՛նց էլ զուլում մթնաքշէր էր, ընէ՛նց զուլում մըթնաքշէր, վօր մատդ մարթի աչք կօխէիր՝ չէ՛ր իմանա։ Տէհավ՝ էդ մարթն է՛կավ, է՛կավ՝ հասավ գէրէզմաննէրը. ըտէ դէ՛ս ընգավ, դէն ընգավ, մի քար գտավ. էդ քարը բանձրացրէց, բահօվ տակը փօ՛րեց, ուսի զադը վէ՛ դրէց, ընդէ ֆօ՛րէց, քարն էլյէդ ուսուլօվ քցէց վրէ՛ն, թօղաց, դէզի ճամփէն բռնէց գնաց։

Տղէն էս վօր տէ՛հավ, ուրախացավ՝ աշխարօվ մին էլավ։ Խէղճը հէնց գիտար՝ էն մարթը խաղի՛նա յա ա՛պրանք բէրէց, էն քարի տակին ֆօրէց, ասէց. «Կէթամ կհա՛նէմ, կհարստա՛նամ, մալ ու դօլվաթի տէր կըլնէմ»։ Լա՛վ։ Դէ՛ս մտիկ տվէց, դէ՛ն մտիկ տվէց, տէհավ՝ քրէհդարնէրը ընէ՛նց խռմփալէն քնած էն, վօր վօննէրիցը բռնէիր դէն քցէիր՝ չի՛ն իմանա։ Նրանց թօղաց ընդէ քնած, ինքը ֆանառը վա՛ռէց, յավաշ-յավաշ յէրըմիշ էլավ դպա գէրէզմաննէրը, դէ՛ս ման էկավ, դէ՛ն ման էկավ՝ էն քարը գտավ, ուսուլօվ բանձրացրէ՛ց, տակը մխէլի տէղ քա՛նդէց, ընդէ պահած զադը հա՛նէց, դրէց ուսին, բէրէց չադիրը։ Բաց արէց, ի՜նչ տէնա՝ մի սի՜րուն, նա՜շխուն, հուրի-մալաք ա՛խչիկ, թաքավօրի ախչկանը լայէղ շօրէր հաքին, յարալու արած, արէնշաղաղ խանչալն էլ կօխքին դրած։ Ձէռը դրէց սրտին, տէհավ ըհը՛, սիրտը քցում ա։

— Բաս լա՛վ ա,— ասէց,— դէռ հլա սաղ ա. թէզօվ սրան մի ճա՛ր անէմ։

Առավօտը լիսը բացվէց թէ չէ, քրէհդարնէրին ասէց, վօր էլ չէթան գէղը, ձիանիքը ուրիշ տէղ քշէն։

Դէ՛, քրէհդարնէ՛րին ինչ, նրանք իրանց քրէհի վէքիլն ին, ձիանիքը բարցէցին, ընկան ճամփա։

Է՛կան, է՛կան, է՛կան, շատն ու քիչն աստօծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, մախլասի, մի շափաթ՝ էկան հասան Գյումրի։ Ըստէ տղէն իրա ապրանքը քօմմա ծախօ՛տէց, փօ՛ղ շինէց, քրէհդարնէրի հախը տվէց, ճա՛մփա դրէց, ջօկ օ՛թախ քրէհէց, կա՛ցավ, յէննա Գյումրու մհալումը ինչքամ գլուխ հէքիմ կար՝ քօմմըքին էլ կա՛նչէց. «Ի՛նչ ուզէք՝ կտամ,— ասէց,— թաքիլան էս ախչկանը մի ճա՛ր անէք»։

Էս հէքիմնէրն ին՝ խէ՛լք խէլքի տվին, է՛ս գէղը տվին. է՛ն գէղը տվին, հա՛յ դէս, հա՛յ դէն, քշէր-ցէրէկ չարչարվէցին՝ մի՛ ամիս, է՛րկու ամիս, ի՛րէք ամիս, կամաց-կամաց հիվանդը լավացավ, վէ կացավ, ման էկավ, էլավ վօնց վօր մօրէն մին։ Հէքիմնէրին բօլ փօ՛ղ տվէց, ճա՛մփու դրէց, գնացին։ Ընչանք օրս տղէն չէր գիտա՝ էս ախչիկն օ՛վ ա, օ՛վ չի, հէրնըմէր ո՛ւնի, չո՛ւնի, յա վօնց ա էլէ, վօր սրան յարալու էն արէ, բէրէ էն գէրէզմանաքարի՛ տակը դրէ, թօղէ գնացէ: Վօր լավ լավացավ պրծավ, նօր ախչկանը հարց ու փօրց արէց։ Ախչիկը նստէց մին-մին, տէղը-տէղին նա՛ղլ արէց իրա գլխօվ անցկացածը։

— Յէ՛ս,— ասէց,— թաքավօրի ա՛խչիկն էմ։ Հէրս մի սառաֆ ուներ,— ասէց,— դրա տղի աչքն ընկէլ էր վրէս, ուզում էր ինձ առնի։ Էդ սառաֆի տղէն ա՝, դէ՛ս ընգավ, դէ՛ն ընգավ, մա՛րթիկ մեչ քցեց, ինչ ա՛րէց, չա՛րէց՝ չ'էլավ, հէրս ղա՛բուլ չէլավ, նա մի հէտ չէ՛ էր ասէ՝ էն դիհը կաննէ։ Էդ օրվանից սառաֆի տղէն հէննէս ի՛նադ ընգավ։ Օրէն մի օրը, իմ ղարավաշնէրի հէնն ա գնացէլ ի գէղիցը դուս սէհր անէլու։ Հէնց գէղիցը մխէլի հէռացէլ ինք, մըն էլ է՛ն տէհանք՝ մի քանի ձիավօր էն դհիցը դուս էկան, ձիանօնց գլուխը, բրա՛խ տվին ու յա՜լլա՝ դպա մէզ։ Էս վօր տէհան ղարավաշնէրս, վախլություննէրիցը թօ՛ղին փախան, յէս մնացի մէն-մէնակ։ Էդ ձիավօրնէրն էկան հա՛սան, տէհա՝ դրանցից մինը էն սառաֆի տղէն։ Ձիանօնցից վէ՛ր էկան, ձէռ ու վօտս կա՛պէցին, վէ՛ կալան տարան։ Յէս ուշա՛թափ էլա, մնացի. էլ միտս չի՛ ո՛ւր տարան, ի՛նչ արին, ի՛նչ չարին, մէնակ է՛ս ա միտս, վօր աչքս բա՛ց արի՝ տէհա կշտիդ։

— Ղո՞րթ էս ասում, ա՛խչի, թէ սուտ,— հարցրէց տղէն։

— Ղօ՛րթ:

— Ղօ՞րթ:

— Ղօ՛րթ:

— Բա՛ս վօր ըտէ՛նց ա,— ասէց տղէն,— դու ի՛մն էս, յէս՝ քո՛ւնը։

Գնաց էն սհաթը տէրտէր կանչէց, էդ տէրտէրը բէրէց դրանց պսա՛կէց, էլան մարթ ու կնիկ։ Ըստէ մի քանի վախտ կա՛ցան, յէննա միտք արին, ասէցին՝ վէ՛ կէնանք էթանք մէր քաղաքը, տէնանք ի՛նչ կա, ի՛նչ չկա։ Համա կնկա միտքն ո՛ւրիշ էր, նա ուզում էր սառաֆի տղից ինադը հանի, նօ՛ր վօր սիրտը հօվանար։ Ճամփի թադա՛րէք տէհան, ինչ ունէին֊չունէին կապօտէ՛ցին, ընկան ճամփա դպա իրանց քաղաքը։

Է՛կան, է՛կան, է՛կան, շատն ու քիչն աստօծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, մախլասի, մի շափաթ՝ հասան իրանց քաղաքը։ Ըտէ ախչկա հօրնըմօրիցը թաքուն ջօկ օ՛թախ քրէհէցին, կա՛ցան։ Անցկացավ մի՛ օր, էրկու օր, իրէք օր, տղի ձէռի փօղը հատավ, չէր իմանում՝ ի՛նչ անի, ի՛նչ չանի, ո՛ւմ դուռն էթա, ո՛ւմ ձէռը դէմ անի, մի քանի շահի ուզի, վօր սթա՛ր անի, ընչանք տէնան՝ վէրջնէրն ի՛նչ ա ըլնում։ Ըսէնց օրէն մի օրը տղէն դառը-տխուր նստէլ էր, մտքի հէննա ընկէ։

— Ա՛յ մարթ,— ասէց թաքավօրի ախչիկը,— ի՞նչ էս միտք անում, ասա տէնամ դարդդ ի՞նչ ա. խի՞ էս ըտէնց դառը-տխուր նըստէ, չըլնի՞ ձէռիդ խարջլըղը պրծէլ ա, ընդուր հմար էս միտք անում։

— Հա՛,— ասէց,— ա՛յ կնիկ, քէզանից պահէմ, ասսանից ի՛նչ պահէմ, լափ սըթար֊մըթարից ընկէլ էմ, վօնչ փօ՛ղ կա, վօնչ զա՛դ․ միտք էմ անում, թէ մէր վէրչն ի՛նչ պտի ըլնի։

Թաքավօրի ախչիկը էս վօր լսէց, էն սհաթը ձէռը տա՛րավ, մազէրի միչիցը մի ա՛կը հանէց, տվէց նրան։

— Ա՛ռ,— ասէց,— էս ակը, կտանէս բազար, կտաս թաքավօրի սառաֆի տղին. ի՞նչ աժի,— կհարցնէս։ Կասի. «Հա՛զար էրկու հարիր մանէթ»։— Բաս վօր ըտէ՛նց ա,— կասէս,— վէց հարիր մանէթ տո՛ւ, էն վէց հարիրն էլ քէզ փէ՛շքաշ։ Սավայի էս,— ասէց,— բան ա, վօր սառաֆի տղէն քէզ կանչի, ասի. «Էթանք մէր տունը ղօնաղ», կէ՛թաս, համա ընէ՛նց կանէս, վօր հէքսի օրն էլ դո՛ւ նրան բէրէս մէր տունը։ Իմա՞ցար։

— Իմա՛ցա,— ասէց տղէն,— վօնց վօր ասէցիր՝ ընէնց էլ կանէմ։

Ակը ձէռիցն ա՛ռավ, վէ՛ կացավ գնաց բազար։ Դէ՛, շօրը-մօրը փօխել էր, ուրիշ գէյմ մտէ, վօր ասէս՝ մարթ էլա չճանանչեց նրան, թէ օ՛վ ա, օ՛վ չի։ Տարավ դո՛ւզ թաքավօրի սառաֆի տղի կուշտը, ակը հանէց շանց տվէց։

— Էս ակն ի՞նչ աժի,— հարցրէց։

— Հա՛զար էրկու հարիր մանէթ,— ասէց սառաֆի տղէն։

— Բաս վօր ըտէ՛նց ա,— ասէց,— վէց հարիր մանէթ տո՛ւ, վէց հարիրն էլ քէզ փէ՛շքաշ։ Ռա՞զի էս։

— Ռա՛զի էմ,— ասէց սառաֆի տղէն։

Էն սհաթը ուրախ-ուրախ հա՛նեց, վէց հարիր մանէթը նաղդ համըրէ՛ց, ակը ձէռիցն ա՛ռավ, դէռ հլա իրա միջին էլ ծիծաղաց նրա վրէն, թէ էս մարթը գի՜ժ ա, ի՛նչ ա, վօր էս թավուր գյօզալ ակը բէրէլ ա, կիսագին ծախում։

Իրիգունը վօր էկավ տուն, հօրը մին-մին նաղլ արէց.— Բա չէ՛ս ասի,— ասէց,— ա՛յ հէր, ըսէ՛նց, ըսէ՛նց, ըսէ՛նց բան, ըսօր մի տղա բէրէց հազար էրկու հարիր մանէթանօց ակը վէց հարըրօվ ծա՛խէց, յէս էլ առա, թօղաց, գնաց։

— Ա՛յ վօրթի,— ասէց հէրը,— բա խի՞ չիր էն տղին կանչում, բէրում տուն, վօր լավ պատիվ տայինք, ընէնց ճամփու դնէինք։ Վօ՛րթի դէռ հլա ջա՛հէլ էս, չէ՛ս իմանում, վօր էդ թավուրնէրից մարթ, տէղն ընկած վախտը, շա՛տ խէր կտէնա։

— Լա՛վ, ա՛յ հէր,— ասէց,— վօր մըն էլ ռաստ գա՝ կբէրէմ։

Անց ա կէնում մի քանի վախտ, օրէն մի օրը, թաքավօրի ախչիկը տղին էլի ղրկում ա բազար, ասում ա. «Է՛ս առ, է՛ն առ, է՛ս բէ, է՛ն բէ», մախլաս, ինչ վօր պէտքն էր՝ փօղ ա տալի, վօր էթա ա՛ռնի։ Էս տղէ՛ն ա՝ գէյմը փօ՛խում ա, դուս գալի, էթում բազար։ Դէ՛ս ա ման գալի, դէն ա ման գալի, ինչ վօր կնիկը թա՛մբահ էր արէ՝ ա՛ռնում ա, թօղում գալի տուն։ Ճամփին սառաֆի տղէն սրան ռաստ ա գալի։

— Այ բարօ՜վ, հազա՜ր բարին,— ասում ա սառաֆի տղէն,— քէ՜ֆդ, հա՜լդ, վօ՞նց էս, լա՞վ էս։

— Փա՛ռք իրա օղօրմությունին,— ասում ա,— կա՛նք էլի։

— Ինչ կըլնի՝ կըլնի,– ասում ա սառաֆի տղէն,— ա՛րի ըսօր էթանք մէր տունը ղօնաղ. շատ վախտ ա իրար չէնք տէհէ, դէ՛սից, դէ՛նից կա՛սէնք, կխօ՛սանք, զրի՛ց կանէնք, ընչանք օր ա, կմըթնի է՛լի։

– Լա՛վ,— ասում ա,— սառաֆի տղա, ըսօր վօր յէս ձէր տունը գամ, խօսք տա՞լիս էս, էքուց էլ դո՛ւ գաս մէր տունը։

— Խօսք էմ տալի,— ասում ա սառաֆի տղէն։

— Դրո՞ւստ:

— Դրո՛ւստ։

— Բաս վօր ըտէ՛նց ա, է՛թանք։

Վէր ա կէնում գալի թաքավօրի սառաֆի տունը։ Գալիս էն տուն, նստո՛ւմ էն, դէ՛սից, դէ՛նից ա՛սում, խօ՛սում, մասլահա՛թ անում, ընչանք հացի վախտը գա՛լիս ա, բէրում էն դաստախունը բա՛ց անում՝ նստում էն հացի։ Սառաֆի տղէն իրա ղօնաղին լավ քէ՜ֆ, ուրախությո՜ւն ա շանց տալի։ Ո՛ւտում էն, խմո՛ւմ, լավ լըլվո՛ւմ, թռչվո՛ւմ, ընէնց վօր լա՛փ հալից ընգնում էն։ Դէ՛, տղէն էդ հալին էլ հօ չէր կարա վէ կէնա, էթա իրանց տանը, հէնց ըտէ քշէրը մնում ա։

Մնում ա, առավօտը վէ՛ կէնում, սառաֆի տղին ասում.— Սա՛ռաֆի տղա, հմի՞ ինչ էս ասում. գա՞լիս էս մէր տունը ղօնաղ, թէ չէ՛:

— Գա՛լիս էմ,— ասում ա սառաֆի տղէն,— է՛թանք։

Վէ՛ր էն կէնում գալի։

Գալիս էն տուն։ Թաքավօրի ախչիկը սառաֆի տղին տէնալու բաշտան՝ ալբիա՛լը ճանանչում ա, էթում ա տափ կէնում, ասում ա․ «Վա՛յ թէ ինձ տէնա, բա՛ն ֆահմի»։ Էդ էրկսով նստո՛ւմ էն, ա՛սում, խօ՛սում, մասլահա՛թ անում, ընչանք էդ վախտը թաքավօրի ախչիկը կէրա՛կուր ա էփում, հաց-մա՛ց շինում, հազի՛ր անում։ Տղէն տանում ա դաստախունը փռո՛ւմ, կէրակուր ածում, բէրում դնում իրանց աղաքը. նստո՛ւմ էն, ո՛ւտում, խմո՛ւմ, քէ՛ֆ անում, ջա՛ն ասում, ջա՛ն լսում ընչանք կէս քշէր։ Սրանք վօր շատ խմում էն, գինօվանում, հէնց տէղնուտէղը թէք էն ընգնում, քնում։ Դէ՛ հօ գինօվը՝ հօ մէռէլը՝ մին ա, վօր վօտիցը բռնէս, քաշ տաս՝ չի՛ իմանա։ Սրա՛նք էլ ըտէնց։

Քշէրվա մի վախտ թաքավօրի ախչիկը վէր ա կէնում, էն արնօտ խանչալը վէ՛ր ունում, վօր խանչալօվ վօր իրան յարա՛լու ին արէ, ուսուլօվ էթում սառաֆի տղի գլխավիրէվը կա՛ննում։ Տէնում ա խըռըմփալէն քնած ա. խանչալը վօր չի՛ կօխում փօրը, մի քանի Հէտ էլ պտիտ տալի, աղիք-մաղիքը խառնըշտօրում, ալբիա՛լը ֆօքէն տալիս ա։ Նօր մարթին բռթո՛ւմ ա, վէ կացնում։ Մարթը վէ՛ր ա կէնում տէնում ի՜նչ՝ սառաֆի տղի մէյիդը կողքին էրգէն մէկնըվէլ ա, աղիք-մաղիքը դուս թափած, արնի միջին կօրած։

— Ա՛յ կնիկ,— ասում. ա,— էս ի՛նչ զուլում բէրիր մէր գլուխը. հմի հօ մէնք ֆօղէց-ֆօքի կօ՛րանք։

— Բան չկա,— ասում ա կնիկը,— դրան տէ՛ղն ա. յէս հօ ինադըս հանէցի, սրանից դէնը ի՛նչ ուզում ա ըլնի։ Մի շօրի միչի էդ օլուն կփաթաթէ՛ս,— ասում ա,— կտանէս գէրէզմա՛ննէրը, մա՛ն կգաս, էն գէրէզմանաքարը կքթնէ՛ս, վօրդէ ինձ բէրէլ ին ֆօրէ, տակը լավ կքա՛նդէս, կդնէս ընդէ՛, ֆօղը վրա՛ կտաս, քարը էլյէդ կքցէս վրէ՛ն, կթօղաս կգաս։

Մարթն էլ տէնում ա, վօր ճար, իլլաջ չկա, կնկա ասածը պտի անի, բէ՛րում ա էդ օլուն մի շօրի միչի փաթթո՛ւմ, դնում ուսի՛ն, տանում գէրէզմա՛ննէրը, դէ՛ս, դէ՛ն ընգնում, մա՛ն գալի, էն քարը գտնո՛ւմ, բանձրացնո՛ւմ, տակը քա՛նդում, մէյիդը դնում ընդէ՛, ֆօղը վրա՛ տալի, քարը էլ յէդ քցում վրէն, թօղում գալի տուն։

Առավօտը լիսը բա՛ցվում ա թէ չէ, կնիկն ասում ա մարթին.— Ա՛յ մարթ, սրանից դէնը ըստէրանք մնալը հա՛րամ ա. պտի գլուխ առնէնք էթանք ուրիշ յէրգիր, թէ չէ վօր իմացան, բանը բացվէց, վա՛յն էկէլ ա մէզ տարէ։ Կէթաս,— ասում ա,— ինձ հմար մի ձէռք տղամարթի շօր կառնէս, թո՛ւր, ա՛սպար ու մի հատ էլ լավ քյահլան ձի, մախլաս, ճամփի հմար ի՛նչ պէտքն ա կա՛ռնէս, վէ կէնանք էթանք Ստամբօլ, ընդէ կէ՛նանք, ընչանք տէնանք վէրչնէրս ի՛նչ ա ըլնում։

— Լա՛վ, ա՛յ կնիկ,— ասում ա մարթը,— թօղ ըտէ՛նց ըլնի, էթամ ա՛ռնէմ։

Էս մարթն ա՝ գէյմը փօ՛խում ա, վէ կէնում, էթում բա՛զար, դէ՛ս ա ման գալի, կնկա հմար մի լավ ձէռք տղամարթի շօ՛ր ա առնում, ասպար-մա՛սպար ա առնում, էրկու էլ քյահլան ձի, թօ՛ղում գալի տուն։ Էդ քշէր ըտէ մնո՛ւմ էն, ճամփի թադա՛րէք տէնում, ինչ ունէին-չունէին, բէրում հազի՛ր անում, առավօտը, դէռ լիսն ու մութը չբաժանված, մարթ ու կնիկ վէ՛ր էն կէնում, թաքավօրի ախչիկը տղամարթի գէյմ ա մննում, ասպարավօ՛րվում էն, ասսու անումը տա՛լի, թռնում ձիանիքը՝ յա՜լլա։

Է՛թում էն, է՛թում էն, է՛թում էն, շատն ու քիչն աստօծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, գալիս էն մի չայիր-չիման տէղ, մի ախպրի կշտի վէ՛ գալի՝ մի քիչ դինջա՛նան, հաց-մա՛ց ուտէն, էլ յէդ վէ՛ կէնան, էթան իրանց ճամփէն: Թաքավօրի աղչկա վրէն հօ էլ հա՛լ չէր մնացէ՝ բէղտ՛րէլ էր, թըլըպպէ, մնացէ: Ախար խէղճը աղիզ-մազիղ մէնձա՛ցած, արէվի էրէս չտէ՛հած՝ կա՛րար իրէք օր իրար վրա ճա՛մփա էթա, ըն էլ ձի օվ։ Հաց վօր կէրան պրծան, գլուխը դրէց տղի ծնգանը, ասէց. «Մի քիչ աչքս էլա կպցնէմ, դինջանամ»։ Տղէն տէհավ, վօր քնէց, ինքն էլ իրա գարդի հէննա էլավ։

«Հրէ՛ս,— ասէց ինքն իրան,— ձէռնէրիս փօղը պրծնում ա․ սրանից դէնը ի՛նչ պտի անէնք, ո՛ւմ դուռն էթանք, ո՞ւմ ձէռը մէկնէնք, մի կտօր հաց ուզէնք: Կնիկս,— ասէց,— էն ղօնում վօր մի ակը տվէց, տանէմ խարշէմ՝ իրա մազէրի մի՛չիցը հանէց, ա՛րի մի ման գամ, տէնամ նրանից է՞լ կա, թէ հէնց է՛ն էր, վօր տվէց»: Ա՛նկաջ դրէց, տէհավ՝ խըռըմփալէն քնած ա. ուսուլօվ ձէռը տարավ մազէրը, դէ՛ս քրքրէց, դէ՛ն քրքրէր, մըն էլ ի՜նչ տէնա՝ մի կարմիր մահդի կտօր, վրէն օխտ-ութ ակը շարօտած, ընէնց էլ մի շօղշօ՛ղում ին, ֆըրֆրահա՛ր գալի, վօր քիչ էր մնում մարթի աչք քօռացնէին թօղային։ Էս վօր տէհավ՝ նօ՛ր մի քիչ խէղճի սիրտը արխէյնացավ, տէ՛ղն ընգավ: Քրտնած մատնէրօվ վօր բռնէլ էր, ակնէրը մի քիչ սէվացէլ ին. ասէց. «Դնէմ ա՛րէվը, չօրա՛նա, յէդ վէ՛ր ունէմ, պահէմ»։ Մահդի կտօրը վէ՛ կալավ, դրէց արևը: Վօրդիան վօր էր, էն դհիցը մի ագռավ վէր էկավ, հալբաթ իմացավ միս ա, մահդի կտօրը կտցէց՝ թռավ: Տղէն ընգավ յէննուցը. «Թը՜ռ հա թըռ, թը՜ռ հա թըռ, թը՜ռ հա թըռ», համա էլ ո՛ւր՝ տարավ ու տարավ: Շա՛տ գըլխին վայ տվէց, լա՛ց էլավ՝ համա էլ ի՛նչ, բանը բանից անց էր կացէ։ Մնացէլ էր շիվարած, չէր իմանում՝ ի՛նչ անի, ի՛նչ չանի, ի՛նչ էրէսօվ կնկա էրէսին էրէվա: Միտք արէց, միտք արէց, վէրջն ասէց. «Լավն էն ա գլուխ վէր ունէմ, էթամ մի դհով, աշխա՛տանք անէմ, մի քանի շա՛հի հավաքէմ, նօ՛ր ընդիան տամ, էթամ Ստամբօլ»: Չունքի գիտար, յէդ ու աղաք թաքավօրի ախչիկն էլ կգար Ստամբօլ, ասէց. «Ընդէ իրար կքթնէնք»։ Ըտէ՛նց էլ արէց, ուսուլօվ կնկա գլուխը վէ՛ կալավ ծնգան վրիցը, դրէց գէննին, բէրէց ձին թա՛մքէց, նի էլավ՝ յա՜լլա:

Գնա՛ց, գնա՛ց, գնա՛ց, շատ գնաց, թէ քիչ՝ աստօծ ա խաբար, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, մախլասի, մի շափաթ, լի՛ս գնաց, մո՛ւթ գնաց՝ դուս էկավ Թիֆլիսա շհարը: Ըստէ իրա ձին, ասպարնէրը քօմմա ծախօ՛տէց, փօ՚զ շինէց, վօր նրանօվ մի քանի օր սթա՛ր անի՝ ընչանք մի բանի կպնիլը։ Դէ՛ս ընգավ, դէ՚ն ընգավ, սրա՛ն հարցրէց, նրա՛ն հարցրէց, վէրչը մի հարուստ մարթի ռաստ էկավ։

— Ա՛խպէր,— հարցրէց էդ հարուստ մարթը,— կատէպան չէ՞ս ըլնի։

— Խի՛ չէմ ըլնի, ա՛ղա,– ասէց տղէն,– զաթի յէս էլ գէղցի, ռանչպար մարթ, հէնց էդ իմ սիրած փէ՛շակն ա։— Իրար հէննա խօսա՛ցին, պրծան, բարըշէցին՝ տարէկան յէռէսուն մանէթ, վրէն էլ մի ձէռք շօր։

Էս մէր կատէպանն ա՝ Թիֆլիսա շհարումը մնո՛ւմ ա, էդ հարուստ մարթի հիքին բէջա՛րում, մո՛ւղաթ կէնում, իրա վախտին ջրո՛ւմ, քախանո՛ւմ, է՛տում, թա՛ղում, յէ՛դ տալի, մախլաս, գլխնէրդ ի՛նչ ցավացնէմ, հիքումն ինչ չարչա՛րվում էր, չարչարվում, իրիգունը գալիս էր՝ նրանց տան բանին հասնում, աղաքնէրին ղո՚ւլլուղ անում, է՛ս անում, է՛ն անում, ընէնց վօր քօմմըքօվ էլ նրան ընէ՛նց ին սիրում, ընէ՛նց ուզում, վօնց վօր մի տան տղա։ Ըսէնց մի քանի տարի կացավ դրանց կշտին, մի քանի մանէթ փօ՚ղ շինէց, վէրչը մի՛տք արէց, ասէց. «Է՛թամ կնկանս հավարին, աշխարէ-աշխար, յէրգրէ-յէրգիր ման գամ, բալի գտնէմ»: Էդ հարուստ մարթը շա՛տ կպավ յախէն, թէ. «Մի տարի էլ կաց, մի՛ էթա», չէ՛լավ, ասէց. «Չէ՛մ կարտ, վօր չէմ կարա, մուրազ ունէմ, պտի է՛թամ»։ Դէ տղէն էլ ի՛նչ պտի ասէր, տէհավ՝ չի՛լնում, չի՛ ուզում, բէրէց նրա փօղը տվէ՛ց, մի ձէռք էլ լավ շօ՛ր առավ, հաքցրէ՛ց, ճա՛մփու դրէց։

Կատէպանը հէնց նօ՛ր էր վօտը շէմքիցը դուս դրէ, աղէն յէննուցը ձէն տվէց.— Տղա,— ասէց,— մտիցս ընգէլ էր՝ մէր հիքումը մի չօր բարդի կա, մի է՛թաս, կտրէս, կօտօ՛րէս, ցա՛խ անէս, լցնէս սէ՛լը, բէրէս աո՛ւն, յէննա է՛թում էս՝ գնա, աստօծ քէզ հէննա։

— Ա՛չքիս վրէն, ա՛ղա,— ասէց կատէպանը,— ըստէ ի՛նչ կա, որ քու խաթրը կօտրէմ. ըսօր չէմ էթա, է՛քուց կէթամ, մին չի՞։

Էն սհաթը յէ՛դ դառավ, էկավ տո՛ւն, սէլը լծէ՛ց, կացինը քցէց վրէ՛ն, քշէց դո՛ւզ դպա հիքին։ Էկավ հիքին, կացինը վէ՛ կալավ, գնաց աղի ասած բարդին կտրէ՛ց, կօտօ՛րէց, բարցէց սէ՛լը, յէննա ուզում էր ծառի խուրուխուշը կիտի, տէհավ, ըհը՜, ագռավի տարած մահդի կտօրը՝ ակնէրը քօմմա վրէն՝ էդ խուրուխուշի միչին։ Դու մի՛ ասի, էն ագռավի բունը էն բարդու ծէ՛րին ա էլէ. մահդի կտօրը վօր կտցէլ ա, բէրէլ ա դո՛ւզ իրա բունը։

«Փա՜ռքդ շատ ըլնի,– ասէց,– ա՛ստօծ, վօր իմ մալը էլ յէղ ի՛նձ ղսմաթ արիր. էս հէտ պարզէրէս կէթամ կնկանս կուշտը»։

Ակնէրը շօրի միչին ղայիմ փաթթէց, դրէց ջէբը: Բէրէց սէլը լծէ՛ց, քաշէց էկավ ցախը տանը դարակէ՛ց, քշէրն էլ ընդէ կա՛ցավ, նօր էն մի օրը առավօտը սուրփ ծէքի հէն նա վէ՛ կացավ, ուրախ֊ուրախ ճամփա ընկավ դպա Ստամբօլ։

Սրան թօղանք է՛թա, գանք խաբար տանք թաքավօրի ախչկանիցը։

Թաքավօրի ա՛խչիկն ա՝ վօր մի վախտ աչքը բաց ա անում տէնում՝ մարթ֊մադաթ չկա, մարթի ձին էլ ընդէ չի՝ նստում ա, ուքուր֊ուքուր լա՛ց ըլնում։ Ձէռը տանում ա մաղէրը, տէնում խճճված ու ակնէրն էլ միչին չի։

«Հէ՜յ պիտի թամահքյար մարթ,— ասում ա,— քնած վախտս ակնէրը հա՛նէլ ա, գլո՛ւխ առէ, փա՛խէ։ Փա՛ռք քէզ,— ասէց,— ա՛ստօծ, փա՛ռք քու օղօըմությունին»։

Խէղճը կէ՛նում ա, կէ՛նում, ասում ա. «Օ՛վ գիտի, բալի մարթս գալիս ա»։ Կէնում ա մի՛ սհաթ, է՛րկու սհաթ, ի՛րէք սհաթ, մախլասի, էնքամ կէնում ա, վօր մութը գէտինը կօ՛խում ա, տէնում ա վօնչ մա՛րթ կա, վօնչ զա՛դ, նօր վէ՛ր ա կէնում դառը-տխուր ձին նի՛լնում, ընգնում ճամփա։ Գա՛լիս ա, գալի, շատն ու քիչն աստօծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, մի՛ շափաթ, է՛րկու շափաթ, ի՛րէք շափաթ, մախլասի՝ մի ամիս, քշէր, ցէրէկ գալիս ա, հասնում ա Ստամբօլա շհարը։ Ձէռին էլի շատից-քչից փօ՛ղ ա մնացած ըլնում, բէ՛րում ա ըստէ էդ փօղօվը մի փո՛ւռ ա բաց անում, հա՛ց ծախում․ սավայի էդ՝ մի հատ էլ ղարըբա՛նօց ա շինիլ տալի, վօր շհարումը ինչքամ քյասիբ-քյուսուբ, ղարիբ մա՛րթ ըլնի, գա ըտէ սթա՛ր անի. «Բա՛լի,— ասում ա,— ըսէնցությունօվ կարէնամ մարթիս քթնի»։

Ըսէնց մէր կատէպան էլ, վօր մի քանի տարուց յէդը վօտը դնում ա Ստամբօլա շհարը, էթում ա սրա՛ն, նրա՛ն հարցնում, թէ.— Էնթավուր էժան քարվանսարա, զադ չէ՞ք գիտա, էթամ վէ գամ։

— Հրէ՛նիկ ֆլան տէղն,— ասում էն,— ֆլա՛ն մարթը ղարըբանօց ա շինէ, քյասիբ֊քյուսուբ, ղարիբ մարթիկ է՛թում, ընդէ կէ՛նում էն, վօնչ փօ՛ղ էն տալի, վօ՛նչ զա՛դ. ուզում էս՝ դո՛ւ էլ գնա։

Զաթի նա էլ էս թավուր բա՛նի էր ման գալի, ուրախ-ուրախ վէ՛ր ա կէնում, է՛թում՝ հարցնէլօ՛ն, հարցնէլօ՛ն ման գալի, էդ ղարըբանօցը քթնում։

— Ղա՛րիբ էմ, ա՛նճար էմ,— ասում ա կատէպանը,— չի՞լնի մի տէղ տաք սթա՛ր անէմ։

— Խի՞ չիլնի,– ասում էն։— Բէրում էն սրան մի օ՛թախ տալի, վօր կէնա։

Թաքավօրի ախչիկը տղին տէնալու բաշտան՝ ալբիա՛լը մատը կծում ա։ «Բա՛լի,— ասում ա ինքն իրան,— էս նա՛ ա, վօր նա ա»։ Համա ճանաչություն չի տալի. ասում ա. «Տէնամ՝ սրա վէրչն ի՛նչ ա ըլնում»։ Տղէն հօ՝ վօ՛ր ասէս չի ճանանչում կնկանը. հէնց իմա՛նում ա՝ ղօրթմանց փոնչի ա։

Սրանց թօղանք ըստէ, գանք խաբարն ո՞ւմից տանք՝ սրանց յէրգրի թաքավօրիցն ու նրա սառաֆիցը։

Խաբարը վօր բէրին թաքավօրին, թէ ախչկանդ փախցրին, տարան, է՛ն սհաթը թաքավօրը ձիավօրնէր ղրգեց քամակնէրիցը, վօր էթան կա՛լնէն, բէ՛րէն։ Համա ընչանք գնալնէրը, նրանք իրանց մանգզիլը կտրէլ ին։ Ձիավօրնէրը դա՛փ-դարտակ յէդ դառան, է՛կան։ Յէննա թաքավօրը թազադան մա՛րթիկ ղրգէց, իրա յէրգրումն էլ տեղ չթօղացին՝ ման էկան, սա՛ր, քա՛ր, քօ՛լ վօննատակ տվին, էլ մա՛րթ չթօղացին՝ հարցրին, ախչկանը չքթա՛ն, վօր չքթան։

Ըսէնց էլ թաքավօրի սառաֆը. խէղճը մէռավ ման գալօն, չարչարվէլօն, դէ՛ս, դէ՛ն ընգնէլօն, սրա՛ն, նրան հարցնէլօն՝ վօնչ տղա քթավ, վօնչ զադ. էն կօ՛րչիլն էր, վօր կօրավ՝ վօնչ ի՛զն էրէվաց, վօնչ թօ՛զը։

Անցկացավ ըսէնց մի՛ տարի, է՛րկու տարի, ի՛րէք տարի, մախլասի, հինգ տարի։ Թաքավօրը, վօր շատ դէ՛ս ընգավ, դէ՛ն ընգավ, էլ տէղ չթօղաց մա՛ն էկավ, ախչկանը չկարաց քթնի, օրէն մի օրը կանչէց իրա սառաֆին։

— Ա՛խպէր,– ասէց,— ըսէնց բան չիլնի. իմ ա՛խչիկն ա վօտօվ֊գլխօվ կօրէ, քու էլ՝ տղէն, կա՛ չկա, ըստէ մի բան կա։ Ա՛րի,— ասէց,— էրկսօվ էլ շօրնէրս փօ՛խէնք, ախքատի գէ՛յմ մննէնք, էթանք աշխարէ֊աշխար, յէրգրէ֊յէրգիր մա՛ն գանք, բալի քթնէնք, բէրէնք։

— Լա՛վ էս ասում,— թաքա՛վօրն ապրած կէնա,— ասէց սառաֆը,— է՛թանք։

Թաքավօրն ու սառաֆը խօսքնէրը մի՛ն արին, ախքատի շօրէր հաքան, մի քանի տարվա ճամփի պաշար վէ կալան, ընկան ճամփա։ Դէ՛ս գնացին, դէ՛ն գնացին, է՛ս քաղաքը, է՛ն քաղաքը, է՛ս գէղը, է՛ն գէղը, էլ տէղ չթօղացին, տակն ու վրա՛ արին՝ չքթան: Վէրչն ասէցին. «Էթանք Ստամբօլա շհարը, մի ընդէ՛ էլ սալըղ առնէնք, տէնանք»։ Ճամփէքը ծռէցին դպա Ստամբօլ։ Է՛կան, է՛կան, է՛կան, շատն ու քիչն աստօծ գիտա, մի՛ օր, էրկու օր, ի՛րէք օր, մի՛ շափաթ, է՛րկու շափաթ, ի՛րէք շափաթ, մախլասի, մի ամիս՝ հասան Ստամրօլ։ Շըհարի մէչը վօր մտան, սրա՛ն, նրա՛ն հարցրին, թէ. «Չէ՞ք գիտա էն թավուր էժան քարվանսարա, զադ, էթանք վէ գանք»:

— Խի՞ չէնք գիտա,— ասէցին,— հրէն ֆլա՛ն տէղը, ֆլան մարթը ղարըբրա՛նօց ա շինէ․ օ՛վ ասէս էթում ա վէ՛ գալի, վօնչ փօ՛ղ ա տալի, վօնչ զա՛դ։

Թաքավօրին ու սառաֆին ա՛ղաք էն անում, բէրում էդ ղարբանօցը:

— Ղա՛րիբ էնք,— ասում էն թաքավօրն ու սառաֆը,— չի՞լնի մի տէղ տաք, սթար անէնք՝

— Խի՛ չիլնի,— ասում էն:— Բէրում էն սրանց մի օ՛թախ տալի, վօր իրանց կէնան։

Փռնչին թաքավօրին ու սառաֆին տէնալու բաշտան՝ ալբիա՛լը ճանանչում ա. համա վօր ասէս ձէն-ծպտօն չի հանում, ասում ա․ «Տէնամ՝ սրա վէրչն ի՞նչ ա ըլնում»:

Թաքավօրն ու սառաֆը, վօր ասէս, փռնչուն չճանանչէցին։ Դէ՛, ախար, վօ՛րդիան վօրդէ. ո՛ւմ մտքօվը կանցկէնար, վօր թաքավօրի ախչիկը կգար Ստամբօ՛լ, փռնչու գէ՛յմ կմննէր, ղարըբա՛նօց բաց կանէր, նրանց ռաստ կգար։

Անցկացավ ըսէնց մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, մախլասի՝ մի շափաթ, օրէն մի օրը փռնչին բէրէց ղօնա՛ղլըղ սարքեց, թաքավօրին, սառաֆին ու կատէպանին (իրա մարթին) կանչէց ղօ՛նաղ։ Դէ նրանք էլ ի՛նչ պտի ասէին, ուրախ-ուրախ վէ՛ կացան, է՛կան։ Փռնչին էս իրէքին ընէ՛նց մի լավ քէֆ, ընէ՛նց մի լավ ուրախություն շանց տվէց, վօր էլ ա՛սէլ չի ուզի։ Գլխնէրը վօր լավ տաքա՛ցավ գինուցը, փռնչին խօ՛սք բաց արէց։

— Ի՞նչ մարթ էք,— հարցրէց,— ի՞նչ բանի հմար էք էկէ ըստէրանք։

Թաքավօրն ու իրա սառաֆը ջուղաբ չտվին, մնացին իրար էրէսի մտիկ անէլօն։ Համա կատէպանը վօր տէհավ սուս էն կացէ, ձէն-ծպտօն չէն հանում, ինքը էն դհիցը վէ՛ կացավ, մին-մին իրա գլխօվն անցկացածը նա՛ղլ արէց, վօնց վօր յէս ձէզ նա՛ղլ արի. ասեց «Ըսէ՛նց, ըսէ՛նց, ըսէ՛նց բան. էսքամ վախտ էլ յէս աշխարէ—աշխար, յէըգրէ—յէրգիր էմ ըՆգէ, իմ կնկա հավարին էմ ման գալի»։

Թաքավօրն էս վօր լսէց թէ չէ, էն դհիցը ձէն տվէց.— Տղա՛,— ասէց,— էն թաքավօրը հէնց յէ՛ս էմ՝ վօր կամ: Բաս վօր ըտէ՛նց ա,— ասէց,— հախ ու նհախ, իմ ախչիկը յէս քէզանից կուզէմ, էլի դո՛ւ խաբար կըլնէս նրանից, մարթ չէ։

— Յէ՛ս էլ թաքավօրի սառաֆն էմ,— ձէն տվէց էն մէկէլ դհից սառաֆը,— յէս էլ իմ տղէ՛ն կուզէմ քէզանից։

Նօր ըստէ փռնչին (թաքավօրի ախչիկը) մէչ ընգավ։

— Թաքա՛վօրի սառաֆ,— ասէց փոնչին,— դու քու տղէն էս ուզում՝ ընէնց չի՞։

— Հա՛,— ասէց սառաֆը։

— Տղիդ ինչ ա՛րէլ էն,— ասէց փռնչին,— տէ՛ղն ա, խի՞ էր ուզում թաքավօրի ախչկանը սըպանի, վօր վէրչն էն օղիէն իրա գլուխը գար։ Էդ ասսու հալալ դատաստանն ա,— ասէց,— վօր էլ խօ՛սք չունէս ասէլու։— Յէննա թաքավօրին հարցրէց.— Թաքա՛վօրն ապրած կէնա,— ասէց,— դու էլ քու ա՛խչիկն էս ուզում, ընէնց չի՞։

— Հա՛,— ասէց թաքավօրը։

— Կա՛ց, — ասէց,— էթամ բէրէմ։— Գնաց իրա օթախը, փռընչու շօրէրը հա՛նէց, ախչկա շօ՛րէր հաքավ, գլուխը շի՛նէց, կօկէց, զո՛ւքվէց, զարթա՛րվէց՝ էկավ ընդէ կա՛ննէց։

Ախչկանը տէնալու բաշտան թաքավօրը մի՛ դհից, տղէն մի՛ դհից վազէցին, փաթաթվէցին ճտօվը, ուրախությունից լա՛ց էլան. խօսք չէր գալի բէրաննէրը, վօր խօսային։ Սառաֆը հօ՝ մնացէլ էր է՛շ կտրած, բէրանը բաց սրանց մտիկ անէլօն։

Նօր նստէցին թազադան քէ՜ֆ, ուրախությո՜ւն, ընչանք լիսվէլիս կէ՛րան, խմէ՛ցին, ջա՛ն ասէցին, ջա՛ն լսէցին, իրար գլխօվ անցկացածը նա՛ղլ արին, հին դարմանը քամուն տվին, դազգան, դաշդա՛ն, դէ՛սից, դէ՛նից ասէ՛ցին, խօսա՛ցին, մասլահա՛թ արին։

Սրանից դէնը մի քանի օր էլ կացան Ստամբօլ, նօր ըստէ ինչ ունէին-չունէին հավաքէ՛ցին, կապօտէ՛ցին, քօչ ու բարխա՛նա արին, ճամփի թադա՛րէք տէհան, չօրսօվ ընկան ճամփա դպա իրանց յէրգիրը։

Է՛կան, է՛կան, է՛կան, շատն ու քիչն աստօծ գիտա, հասան իրանց յէրգիրը: Նօր ըստէ թաքավօրը բէրէց իրա ախչկանը թազադան նշան դրէց տղի վրէն, պսակէց, օ՛խտն օր, օ՛խտը քշէր հարսանիք արէց: Էլ ինչ քէ՜ֆ, ինչ ուրախությո՜ւն, ինչ դափ ու զուռնա՜, վօր էլ հա՛լ ու հէսար չկար:

Նրանք հասան ի՛րանց մուրացին, դուք էլ հասնէք ձէ՛ր մուրազին։