Jump to content

Հավերժանալ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հավերժանալ


Հավերժանալ տառապանքին մեջ սիրո․․․
Որոնել զինք լույսն օրն ի բուն, գիշերն ալ
Եվ գտնելե վերջ, լուռ իրմե հեռանալ,
Արտասվելու համար մութին մեջ հետո։

Հավերժանալ տառապանքին մեջ սիրո․․․
Կասկածի խինդը չի տեսնիլ մարդերուն։
Մոր գորովին իսկ զլանալ իր անուն,
Երազելով շիթն արցունքի մը անգո։

Հավերժանալ տառապանքի մեջ սիրո․․․
Գերի, այլ միշտ նվաճողի պես քալել,
Խնդալ, ու սիրտը փուշերով կերակրել,
Ապրիլ, բայց մահն հոտոտելով ըլլալ գոհ։

Հավերժանա՜լ տառապանքին մեջ սիրո․․․