Jump to content

Հարսանքատուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հարսանքատուն

Հարսանքատուն


Կեսօրն անցել էր...
Արևն անցել՝
Դեմ էր առել սարերին,
Քամու ընկեր
Հովն էր ընկել՝
Թռչկոտում էր քարերին:
Անուշահոտ
Ծաղիկ ու խոտ
Աչքը ձգած արևին՝
Սպասում էին
Նրա վերջին
Քաղցրահամբույր բարևին։
Էն անհամար
Շողերը վառ
Արեգնազան արևի՝
Չէին ուզում
Հրաժեշտ տան
Ծլին, ծաղկին, տերևին։

Եվ պլպլան
Զարդի նման
էդ շողերը բոցավառ՝
Փարվել էին
Նրանց լանջին
Ու պլպլում անդադար։
Փարվել էին
Ու բոլորին
Քողը գցած հարս արել,
Տափն ու մերին՝
Հարսանքատուն՝
Հանդը շքեղ զարդարել:
Կեսօրն անց էր...
Արևն անցել՝
Դեմ էր առել սարերին,
Քամու ընկեր
Հովն էր ընկել՝
Թռչկոտում էր քարերին։