Հարսին վրեժը
ՀԱՐՍԻՆ ՎՐԵԺԸ
Կովերու վերջին երկարաձիգ բառաչները գյուղն անգամ մը՜ աղմկեցին, ու բոժոժներու դաշն ու խուլ թինգն հեռավոր գոմերե բարձրացավ: Ձմեռնամուտն գիշեր մը կիջներ դանդաղ: Ծերուկ Համբոն դուրս ելավ քահանայի խցիկեն, անցավ գեղջուկ եկեղեցիին բակեն, խաչակնքեց վեց անգամ, երկյուղած ու ժպտուն կոճուկին գրպանը դրավ թուղթի մը կտոր: Ուղղվեցավ դաշտը եզերող արահետեն դեպի հյուղը, ճախեց բռնակն ու ներս մտավ քամակը կորացնելով: Օջախը կճարճատեր անկյունը, պզտիկ կազի մը լույս կառակայծեր ցածկեկ փայտե սեղանին վրա:
Համբո քակեց տրեխներուն առասանները, զարկավ քանի մը հեղ պատին, թափեց անոնց մեջ լեցված ձյուները ու նստավ օճախին առջև փռված մինտերին վրա. շփեց ձեռքերը թմրած, հետո զոհ բացականչեց.
— Աստված ողորմի կրակն ստեղծողի հոգուն:
Համբույին կինը, սլառավ Բրաբը, մոտեցավ ու հարցուց.
— Աղա, ի՜նչ լուր կա մեր տղեն:
— Բարի, բարի, Բրաբ,— ու կասկածի ակնարկ մը նետելով հարսին, պառավին փսփսաց,-վաղը կամ մյուս օր կուզա Պետոն աստծով: Նամակ մը առի լաճին: Ստամպոլեն ելած օրն է գրած, տեր Մինասի հաշիվով եկած պիտի ըլլար հիմա։
Պառավ կնոջ դեմքը երանությունով լեցվեցավ, բայց շուտ ու վախով հարեց․
— Աղա, է, ինչո՞ւ չեղավ ջանս, Պետոն, ինչո՞ւ։
— Ինչո՞ւ, չե՞ս գիտեր, կին․ աս օդին ք․–են մարդ կուգա՞։ Դուրս գա կսառի, Բրաբ, –ու Համբո դաձեց կնոջ ուսը բարեկամաբար։
Հարսը, Գոհար, նշմարեց ծերունիներուն գոհ դեմքը, գուշակեց անոնց խոսակցությունը ու քանի մը րոպե դանակը սև հացին անցուցած մնաց։ Տեսակ մը տաք դող վազեց իր երակներուն մեջ, ու լայնորեն շնչեց գոհանքով։
— Ի՞նչ,Պետոն կուգա՞ր։
Տասը տարին է, որ հեռուն էր ան, ղարիպ ղուրպեթ, երկու տարի միայն քով քովի էին պառկեր։ Ու, ինչ ցավ, անպտուղ ալ էր մնացած։ Գոհար մտովի հյուսեց այս խոսքերն ու քրտնեցավ։
Ծերուկ մարդը գորովանքով գոչեց կես մը սրտնեղած․
— Է՞, Գոհար, շուտ ըրե, յավրում, ուտենք։ Ոսպով ապուրդ համո՞վ է, քիչ մըն ալ չորթան, երկու ափ ալ թութ բեր։
Հարսը հնազանդեցավ։ Երեքն ալ շարվեցին բոլորշի ծածուկ սեղանին շուրջը։ Երեսին խաչեցին, աղոթք մը մրմրթացին ու տոսախե դեղին, նկարուն գդալները մղրճվեցան պուտուկին մեջ, որ գոլորշիներու ամպե վեր կղրկեր։
Համբոն չորթանի կտոր մը ակռաներու տակ փշրեց, սրբեց մատերը շալվարին վրա ու ափ մը չոր թութ նետեց բերանը, խաչակնքեց քանիցըս, հետո դարձավ դեպի օճախը, ոիր կրակներն առատորեն կբոցավառվեին։
Դուրսը կձուներ,ու հովը կարշավեր։
Պառավն ու հարսը աղոթեցին աղճատ «Հայ մեր» մը։
Հարսը սեղանը գլորեց անկյուն մը, պուտուկը գդալներով դրավ օճախին մոտիկ ու հեռացավ։ Բրաբ Համբոյի մոտը նստավ ու ցած ձայնով խոսեցավ․
— Աղա․ հարսին բան մը մի ըսեր մեկեն, Պետոն թող տեսցե, ա՜խ, արևուն մեռնեմ Պետոյիս։ — Հետո հարեց նորեն․ — Աղա, սև ոչխար մը մատաղ ընենք ամենափրկիչին, ըլլա՞ր, հե՞։
Ծերուկ Համբոն չխոսեցավ, ծռեցավ օճախին, քանի կոճղ նետեց կրակներուն վրա ու ճերմակ հորդ պեխերը շտկեց։ Գոհար եկավ ծալլապատիկ ծերերուն մոտ նստիլ, տեսակ մը գինովություն եկած էր վրան, երաղներով, հիշատակներով միտքը կճողեր ու ապբած տասը տարվան այրիի դժնե կյանքն անհետացած, մեռած կերևար իրեն համար։ Երբեմն իր հեշտ մրափեն կարթննար, աչքերը կբանար ու կմրմնջեր անլսելի շունչով մը։
— Իրա՜վ, ալ Պետոին հետ մեկ անկողինի մեջ պիտի պառկինք… — կամչնար այս մտածումին համար ու տեսակ մը ամոթով ծերերուն կնայեր։
Համբոն ընդմիջեց մեկեն․
— Հարս, կկաթե նորեն։
— Ո՛չ, աղա, — ընդմիջեց պառավ Բրաբը։
Հարսը մունջ էր․
— Լողած օրեդ ի վեր չի կաթիր։
Ծերուկ Համբոն քաշեց մեջքին իր հսկա նկարուն, փայտե ծխափողը, տեղավորեց ծխախոտը մեջը, վառեց ու հանդարտորեն քաշել սկսավ, աչքերը կիսախուփ։ Երեքն ալ կլռեին ու երեքն ալ միևնույն երազով կօրորվեի։ Հովը փեղկված պատուհան մը կծեծեր, ու հյուղը կսարսեր։ Երբեմն փուխերիկեն ներս կվազեր զվարթ, անհասկանալի աղաղակներ ձգելով ու ծուխի հոսանք մը տարածելով սենյակին մեջ՝ կհեռանար։
— Հարս, կովերին խոտ տվի՞ր աս իրիկուն, էծերը կաթ կուտա՞ն, — ձայնեց ծերուկը։
Հարսը ցնցվեցավ ու ամոթահար գլխի հավաստող շարժում ըրավ։ Բրաբ գլուխը կառաձգեր, ժպտուն՝ երբեմն աչքերը կբանար հարսին վրա։
Ծերունի Համբոն ծխամորճը կարմիր գոտիին անցուց ու աղտոտ շալվարին ծալքերը շոյեց, ապա քանի մը ցախեր նետեց մարող օճախի մեջ, ծունկի եկավ, փչեց ու մեներգեց առույգ շունչով մը․
Լեռնեն, ձորեն կանցնիս կուգաս տուն, իմ յար,
Քեզի նման ղումբի չունեմ ես, ու յար։
Երգն ընդմիջեց՝ ըսելով․
— էս ի՞նչ, էս ի՞նչ ցուրտ, հարս, ղզըմ, եկու, թողլուխներս հանե։ Գոհար ցատկեց ու գույնզգույն բուրդե գուլպային շարժուն մասը քակեց: Համբոն չդիմացավ, համբուրից հարսին այտերը կուշտ ու ականջին ըսավ հատիկ, հատիկ․
— Հարս, զավակս, էրիկդ վաղը կամ էնդի օր կուգա։
Գոհար հաղթական հեռացավ, վեր առավ անկյունը կուտված անկողիններու սև ծածկոցը, երկու բազմոց տարածեց գետինը, տեղավորեց Առանց ծածկոցի բարձերը, այծի մազե հյուսված երկու շալեր նետեց անկողիններուն վրա:
Համբոն քաշեց Բրաբի թևն ուժգնորեն:
Բրաբ վեր ցատկեց, հասկցավ ամուսինին նշանը, ու երկու ծերուկները մեկ անկողինի մեջ քով քովի տարածվեցան:
Գոհար ալ քակեց էնթարիին կոճակները ու Խորասանի գոտին:
Հովը մոլեգնորեն կսարսեր հյուղը:
Մարող կրակները հազիվ մաշած վարդագույն մը կքսեին օճախի սև անկյուններուն վրա:
Հյուղը կմրափեր:
Ոտքի հարված մը հյուղին դուռը ցնցեց:
Հարվածը կրկնվեցավ:
Գոհարի ետին դարձավ շվաբած:
Ոտքի երրորդ հարված մը հյուղն որմերեն ցնցեց ու կորդ տաճկերենով գոչեց սարսռացող ձայն մը.
— Բացե՛ք դուռը,բացե՛ք շուտ,շա՛ն ծնունդներ:
Երկու մրափող ծերերը ոստում մը ըրին վեր:Համբոն քաշեց հաստ փայտ մը ու սպառնալից դուռին մոտեցավ՝ գոչելով.
— Ո՞վ է ատ, չենք կրնար ընդունիլ:
Վերջին հարված մը թռցուց նիգը,ու դռնակն ընկրկեցավ: Համբոն, Բրաբն ու Գոհար լեղապատառ անկյուն մը սեղմվեցան իրարու մոտ: Սպառազեն անծանոթ մը ներս մտավ, ցասկոտ հայհուչներով եամշին նետեց գետին,հրացանը տեղավորեց պատին ,օճախին մոտ ուղղվեցավ ու զզվանքով կրկնեց.
— Մի՛ վախնաք, վախկոտ հայեր, բան չկա, եկեք:
Ծերուկ Համբոն մոտեցավ անծանոթին ու հարցուց.
—Ին՞չ կուզեք մենե:
—Ոչի՛նչ, — կրկնեց դաժան նորեկը, — հոս գիշերել կուզեմ, վաղն առտու կերթամ. քիչ մը կերակուր ինձի, սանկ համով բան մը ըլլա, ընկերներես զատվեցա,հոս ինկա սխալ ճամփով, ինձի կըսեն էշզիա Հասո:
—Հասո՜... — հեկեկացին երեք տնեցիներ:
Հասո քանի մը կոճղ նետեց օջախի մեջ ու հարեց.
—Այո, Հասո, Հասո, էշզիա Հասո:
Հարսն և Բրաբ կծկտեցան անկյունը:
Համբոն բերավ սեր, չորթան, թութ, սերկևիլ մը դրավ էշզիային առջև հարգանքով ու նստավ ձեռքերը բարևած:
—Գյավուր, ուրիշ բան մը չունի՞ս, — սուլեց Հասոն:
—Ոչի՛նչ, պեկ, աստված վկա: —Կստե՛ս, շան զավակ, — ու քյուրտը չար ծիծաղ մը շարժեց դեմքին վրա:
Հրոսակը կուտեր ախորժակով ու երբեմն խոշոր ձեքերը կերկարեր օճախին, ուր կրկին բոցերը կհրճվեն դեղին գալարներով: Համբո երկյուղանքով կնկատեր քյուրտին ու չար նախազգացում մը իր գեղջուկի միտքը կփոթորկեր:
Հասոն էր, էշզիան, նահանգին սարսափը, նահանգին փաշայի կողոպուտին ընկերը, վերջպես Հասոն: Արծաթապատ ու ծաղկենկար խանչեր մը կախված էր «զպունին» վրայեն, անոր քով կարմիր կաշեպատ վեցհարած մը՝ Մարտին հրացանի կապարները կուրցքին վրա կխաչաձևին: Սոսկալի է Էշզիային երևույթը:
Հասո լափեց սև հաց մը ամբողջ ու ինչ որ կար, լղեց ախորժով մատները շունի մը պես ու ոտքերը կրակին երկարեց:
—Խահվե չունի՞ք,— հրամայեց:
—Ո՞չ, պեկ:
—Ծխախո՞տ:
—Չեմ ծխեր, պեկ:
Քյուրտը կրկին չարաշուք նայվածքներ պտտուց ու հայհոյեց մեղիվ:
Երկու կիները կծկտած անկյունը՝ կգիտեին մարդը արհավիրքով:
Ծերունին մտախոհ էր ու ճակատը կնճռոտած:
—Ի՞նչ է անունդ, — լսեիլի ըրավ քյուրտը:
—Համբո:
—Չունիմ, պեկ:
—Կստես, քեզի կիտի, գյավուր:
—Մեկ կով ունիմ:
—Ոչխա՞ր:
—Չունիմ, պեկ, չունիմ, արևուդ մատաղ:
—Է, համբո, երեկ լավ օր էր, երկու հայ տղամարդ թալլեցինք ճամբան:
Ծերուկն ուշադիր նայեցավ քյուրտին:
Քյուրտը խանչերով կխաղար ու զայն կշոյեր հպարտ:
—Հայերն աղջիկ են, աղջիկ, մեկը կծկեց. ու մյուսը տավարի պես մեռավ պոռալով.
«Աստծո սիրուն, կին ունիմ, հար ունիմ»: Ո՞վ մտիկ կընե:
Դաշույն մը երեք սիրտերը խոցեց վերջին խոսքերուն: Գոհար անկյունը ցցվեցավ, տաքություն մը մարմինեն անցավ ու մոտեցավ քյուրտին: Ծերուկ Համբոն գետին կնայեր մթամած:
-Քիչ դրամ չէր, Համբո, աստծո համար, հիսուն կարմիր թանկ քսակով մը, հիսուն կարմիր: Ստամպոլեն կուգար,- շեշտեց քյուրտը:
Տեսակ մը կրակ հարսին թուշերը վառեց, ու գլուխը կայրեր կարծես: Համբոն հիմարի պես կնայեր էշզիային:
—Է, պեկ, Ստամպոլեն:
—Այո, անանկ:
—Քանի՞ տարու էր, պեկ, կներես, քանի՞ տարեկան,- ձայնեց ցավագին ծերուկը:
Տեսակ մը նախազգացում իր հոգին կալեկոծե: Հաբա հարսի՜նը:
—Է, է, աղտոտ մարդ, ադ ինչ լեզու, քեզի ինչ, հա, երեսուն մը կար: Տղամարդ ըսի:
—Հարսն էշզիային մոտեցավ քայլ մը:
—Այդ մարդը իր Պետոն էր: Օ, սուրբեր, չար սուրբեր: Չուզեց խորհիլ ատոր վրա: Ոչ, ոչ, մտածեց, բնավ: Բայց կասկածը սիրտն երկաթներու մեջ կդներ. ինչպե՞ս հարցներ քյուրտին՝ գիտեր մարդուն անունը:
Էշզիան ժպտեցավ կիրքով պեխերուն տակեն հարսին ու ըսավ խընդալով.
—Համբո, հարսդ ինչ աղվոր է, ատ ինչ պոյ... Համբո չլսեց, հարցուց փաղաքշանքով.
—Պեկ, տղան Ստամպոլե՞ն կուգար, հա՞, ոտիցդ մատաղ:
—Այո՛:
—Պեկ, ոտքերդ պագնեմ, մատաղ քեզի, պեկ, ի՞նչ ըսավ:
—Ի՜նչ ըսավ... Ի՞նչ կըսե, հայ մը մեռավ հորթի մը պես:
Հարս ու կեսրայր ակնարկով ղիրար չափեցին: Ու միևնույն չարաշուք մտածումը նորեն խայթեց երկու հոգիները: Պառավն անկյունը կհեկեկար գաղտուկ:
—Երկննամ, հոգնած եմ- հորանջեց հրոսակը ու ավելցուց,- ինչ աղվոր հարս... ինչ աղվոր հարս: Քովս հկուր, ջանս:
—Պեկ, պեկ,- մնջեց հեկեկանքով Համբոն:
—Պեկ,- մրմնջեց հարսն որոշ, ձայնը կխեղդվեր կուրծքին մեջ:
—Ի՞նչ կուզեք, ի՞նչ կուզեք, խոզի ձագեր, ձգեցեք զիս հանգիստ,- աչքերով հարսին մարմինը չափելով՝ խոսեց էշզիան:- Համբո, կանուխ պիտի երթամ. ճերմակ հաց, հավկիթ, սեր պատրաստե,- շարունակեց քյուրտը:
Խորին մահվան անշարժությունն հաստատվեցավ հյուղին մեջ, բայց չարաշուք կասկած մը հոգիներեն ներս սպրդած էր: — Պե՝կ, պե՝կ,— հառաչեց ծերունի Համբոն։
Հասոն ցնցվեցավ ու սուլեց կատաղորեն։
— Ի՞նչ կուզեք, մեռնի՛լ, շան ձագե՛ր, վատազգինե՛ր, ձգեցե՛ք զիս, — էշզիան ձեռքը խանչալին մոտեցուց՝ դեպի գոտին սպառնական ու երբ ձեռքը գոտիեն ուժգին վեր բարձրացուց, ուլունքե գույնզգույն քիսե մը գետին ինկավ։
Ծերուկ Համբոն ուշադիր դիտեց քսակը։Հարսը ծռեցավ քսակին վրան։Քյուրտը բռնեց հարսին թևեն ու գոչեց․
— Ի՞նչ կնայիս, ստամպոլցիին քսակն է, քովս երկուր սանկ․․․
— Վա՜յ, Պետոյին քիսեն,— գոչեցին ցավակոծ, ուժասպառ երեք գյուղացիները։
Էշզիան ցնցվեցավ, չորս կողմը դիտեց զարմանքով ու անհոգ գլուխը դրավ գետին։
Պառավը շարժվեցավ ուժգին դողով մը ու անկյունը փռվեցավ։Համբոն շանթահար ինկավ կոնակին վրա։Կես մը հակած՝ Գոհարը վեր ուղղվեցավ, շրջեցավ սենյակին անկյունները, դարձավ քյուրտին մոտ։
Քյուրտը դոցած էր աչքերը ու կշնչեր արագ։
Գոհարի գլխուն մեջ ծանր մարմին մը կշարժեր, ու իրերը կպարեին իր մթագնած աչքերուն առջև։
Էշզիան բացավ նորեն աչքերը, հարսին ուղղեցավ և ըսավ․
— Ի՞նչ կըլլաք, կսպանեմ ձեզի, հա, ամենքդ ալ մեկ դանակով, ստամպոլցիին պես,— հետո հրամայեց․— հարս, մոտ եկուր, շուտ․․․
Էշգիան կես մը վեր ելավ,ձեռքերն երկարեց Գոհարի կողմն ու անոր թեզանիքեն քաշեց ուժգին։
Վրեժը հարսին կուրծքը ուռեցուց։
Պետոյի դիակը տեսնալ կարծես էշզիային քով, մոտեցավ Հասոյին ու հակեցավ անոր վրա։ Հրոսակը հեշտորեն գոցեց աչքերը, անցուց բազուկներեն մեկն հարսին մեջքին ու իրեն քաշեց։
Ակնթարթի մը մեջ հարսը խլեց խանչալը պեկին մեջքեն ու անոր ուսը մխեց մինչև երախակալը։
Հասուն ցատկեց վեր վիրավոր կորյունի մը նման մռնչելով։
— Ա՛հ, կյավուր կին, ղիս սպանել կուզես։
— Այո՛, շան ծնունդ, դուն իմ արյունս խմեցիր, Պետոս, ախ․․․— գոչեց մոլեգին հարսը ու հարվածն երկրորդեց։
Քյուրտը մեկ ձեռքով գրկած հայուհին, մյուսով վեցհարվածը կջաներ պատյանեն մերկացնել։
Կատաղի էգի մը ու հպարտ արուի մը ամեհի պայքարն էր աս, որ հինգ վայրկյան տևեց։ Հարսը էշզիային կուրծքին, փորին վրա կխաղցներ խանչարն, ու արյունը կվազեր տախտակամածի վրա անձրևի հորդությունով:
Քյուրտն հազիվ բարձրացուցած վեցհարվածն հարսին կուրցքին, դիտապաստ ինկավ արյունի լճակի մը վրա:
Oճախը մարած էր, ու սենյակը՝ խավար:
Հովն ամեհի, անհուն եղերերգ մը կարձակեր սարսվող հյուղին շուրջ:
Արշալույսին կովերն երկարաձիգ բառաչեցին, ու այծերու բոժոժները գյուղն աղմկեցին:
Համբոյի դուռը գոց մնաց:
Ճամփորդներ պատգարակի մը վրան բերին Պետոյի անշունչ մարմինը դաշունահար:
Ամբոխ մը հյուղին դուռը խորտակեց ու սարսափով, խելահեղ տեսան պառավ Բրաբն անշունչ, Համբոն հոգեվարքի հոնդյուններուն մեջ և կատաղի, արյունաներկ, հերարձակ կին մը նստած դիակնացած էշզիային մոտ՝ խանչարը սեղմած ափին մեջ:
Այդ կինը Գոհարն էր...
ԿԱՂԸՆՏԻՆ ԶՈՀԸ
— Ըսե, Տերա պապիկ, ասիկա կյա՜նք է, շունն ալ կրնա տոկալ սա չարչարանքին. իմ մարդս ե՜րբ կուգա. ղարիպ դուրպեթն է ինկեր, հոն ի՜նչ կընե, ո՜վ գիտե: Գիտե՜ս դարման մը, Տերա պապիկ: Դուն ալ գրե Արոթին, գրե ըսե՝ լաճն մեծեցեր, ես ալ հատեր եմ, հերիք չէ՜ որքան պանդուխտ ապրեցավ, ինք ալ մեղք է:- Պետոյին հարսը՝ Զարման, վերջին բառերուն հետո փղձկեցավ:
- Հարս, Զարման, կուլաս, չէ՜, հանդատե, բուսուլա մը ալ և կգրեմ: Աստծո զորությունը մեծ է, աղոթե, պահքիդ ու ծոմիդ հոգ տար: Նոր տարին ալ հասավ, ի՜նչ մնաց. գիշերը վաղ նայե, որ աղբյուր լվացվելու երթաս ուլավ, շատ լավ լոգնաս, բախտդ կժպտի անպատճառ:
Ծերուկ, կքված քահանան, կազդութող բաներ մ ալ ըսավ Զարմանին, շոյեց անոր գլուխը: Հարսն համբուրեց ջերմագին ծերունիին աջը խոշոր ու դողդոջուն:
Քահանան հեռացավ:
Զարման շաբաթ իրիկուն Եկյալքին կծու խունկն անգամ մ՝ ալ շնչեց բոլոր կուրծքովը, ծնրագրեց գավիթին քարերուն վրա, համբուրեց գետինին փսյաթը փոշոտ ու հեռացավ թեթևցած, լեցված տկար հուսով մը: