Հարցազրույց «Իզվեստիա» թերթին
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԻԶՎԵՍՏԻԱ» ԹԵՐԹԻՆ
[խմբագրել]― Լեւոն Հակոբի, Հայաստանում գտնվելու երկրորդ օրն իսկ համոզվում ես, որ այժմ մարդկանց կյանքն աննկարագրելիորեն ծանր է։ Արդյո՞ք դա չի ազդում ազգի հոգեվիճակի վրա։
― Ես չէի ասի, որ հայերը հուսահատություն են ապրում։ Երեւի, Դուք էլ առիթներ ունեցել եք դրանում համոզվելու։ Սակայն եթե Ադրբեջանի ձեռնարկած շրջափակումը շարունակվի, իսկ դրա հետեւանքով հանրապետությանը պատճառված ուղղակի կորուստներն արդեն իսկ գերազանցում են 1 միլիարդ ռուբլին, մենք իրոք կհայտնվենք հուսահատ վիճակում։ Այժմ մենք ինտենսիվ բանակցություններ ենք վարում Թուրքիայի եւ Իրանի հետ՝ նրանց միջոցով արտաքին աշխարհ դուրս գալու այլընտրանքային ուղիներ գտնելու նպատակով։ Չափազանց ցանկալի կլիներ, որ կայունանար Վրաստանի իրադրությունը, քանզի դա է մեր ամենաբնական ելքը, սակայն…
― Ըստ Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների հաղորդումների, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը փոքր- ինչ այլ քաղաքական հարթություն է դուրս գալիս, նոր կազմավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանը նշված տարածաշրջանում պատերազմական վիճակ է արձանագրում, իսկ Ադրբեջանի խորհրդարանը դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին, ըստ էության, լուծարել է այդ ինքնավար կազմավորումը։ Ինչպիսի՞ն է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ղարաբաղյան հարցի շուրջ երկխոսության ընթացքը։
― Այո, փաստորեն այնտեղ իրոք պատերազմ է ընթանում, մշտական են դարձել հայկական բնակավայրերի վրա կատարվող զինված հարձակումները՝ նրանց բնակիչներին Հայաստան գաղթեցնելու նպատակով։ Չորրորդ տարին է, ինչ տարածաշրջանն ամբողջովին շրջափակված է։ Չեմ կարող ասել, թե ինչ է լինելու այս ամենի վերջը, քանի որ Ադրբեջանի կողմից փոխզիջման գնալու որեւէ պատրաստակամություն մենք չենք զգում։ Մութալիբովի եւ հանրապետության այլ ղեկավարների հետ ունեցած շփումների մեկեւկես տարվա ընթացքում ես հիմնահարցի կարգավորման բազմազան տարբերակներ եմ առաջարկել, ի պատասխան որոնց երկխոսությունն ընդհատվել է՝ առանց նրանց կողմից սեփական առաջարկություններ ներկայացնելու։ Եթե Ադրբեջանը չլուծարեր Լեռնային Ղարաբաղի ինքնավար կազմավորումը, այլ միանար համաշխարհային ընկերակցությանը իբրեւ անկախ մի պետություն, սակայն որոշակի ագգային-տարածքային բաժանմամբ, ղարաբաղցիներն, ըստ երեւույթին, բավարարված կզգային իրենց։ ́այց քանի որ նրանց կամքը վերստին անտեսվեց, ստիպված եղան հենց իրենք հայտարարել սեփական կարգավիճակի մասին։ Նրանք կամենում են, որ աշխարհը ճանաչի այդ հիմնահարցի գոյությունը, որ այնտեղ մշտապես ներկա լինեն միջազգային դիտորդներ, իսկ հնարավորության դեպքում՝ նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր։ Այդ դեպքում Ադրբեջանը, գիտակցելով իրավիճակի անելանելիությունը, հավանաբար, կսկսեր փոխզիջումային լուծումներ որոնել։
― Ինչպիսի՞ն է Հայաստանում պետականության ամրապնդման ընթացքը։
― Առաջին հերթին ծառացավ բանակի հարցը. Կենտրոնին պայման առաջադրվեց, որ հանրապետության ոչ մի քաղաքացի չպետք է ծառայի նրա սահմաններից դուրս, եւ մենք կարողացանք պաշտպանել այդ դիրքորոշումը։ Երկրորդ՝ Հայաստանը առաջին եւ դեռեւս միակ հանրապետությունն է նախկին ԽՍՀՄ-ում, որը հողի սեփականաշնորհում է իրականացրել, հանձնելով հողը ժողովրդին՝ մասնավոր սեփականության, ժառանգման ու վաճառքի իրավունքով, ինչն օգնում է մեզ փոքր-ինչ թեթեւացնել կյանքն այս դժվար ժամանակներում։ Պաշարներ նույնպես կան, սակայն կարեւորն այն է, որ հայ ժողովրդի զգալի մի խավ ամբողջովին ապահովել է իրեն պարենով։ Եւ երրորդ՝ կես տարվա ընթացքում մենք մտադիր ենք կատարել սպասարկման, առեւտրի, շինարարության, վերամշակող արդյունաբերության ոլորտների լիակատար սեփականաշնորհում։ Սա արվելու է առանց որեւէ մեկին սպասելու, թեեւ, իհարկե, ուրախ կլինեինք, եթե վերափոխումները կատարվեին ԱՊՀ-ի այլ պետություններում համանման գործընթացներին զուգահեռ։
― Ես լավ եմ հիշում, որ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Ձեր ընտրվելուց հետո շատերը Կենտրոնում «հեղափոխական գործողություններ» էին սպասում։ Սակայն այդպիսիք չեղան։ Ինչո՞ւ։
― Իմ գործողություններում ես ելնում էի հայ ժողովրդի հոգեբանության, այն խորքային բնազդների ըմբռնումից, որոնք պայմանավորված են նրա ողբերգական պատմությամբ։ Մենք այնքան փորձություններ ենք ապրել, որ այժմ հայության համար ամենագլխավորը հուսալիության ձգտումն է։ Մեր ժողովուրդն արկածախնդրություն չի հանդուրժի։
― Հայաստանի մասնակցությունը ԱՊՀ-ին՝ տնտեսությա՞ն վիճակով պարտադրված որոշում է, թե՞ այն ձեռնտու է հանրապետությանը։
― Ես դանդաղ, հիմնարար գործընթացների կողմնակից եմ, իսկ ամեն տեսակի կտրուկ շրջադարձերը վտանգավոր եմ համարում։ Ի սկզբանե մենք ընտրել էինք լիակատար քաղաքական անկախության ուղեգիծ, նպատակ ունենալով միաժամանակ մասնակցել Միությունում, իսկ այժմ արդեն նախկին ԽՍՀՄ-ի տարածքում տեղի ունեցող բոլոր կառուցողական գործընթացներին։ Եւ մենք հետեւողականորեն պաշտպանում էինք այդ գիծը, թեեւ հանրապետության ընդդիմությունը մեկ անգամ չէ, որ փորձել է շեղել մեզ այդ գծից։ Այն մեր ժողովրդին վստահության եւ ապագայի կանխատեսելիության զգացում է հաղորդում։ Ես չեմ կարող, իրավունք չունեմ նրան զրկել այդ զգացումից։ Օբյեկտիվ պատճառներով նույնպես հնարավոր չէ մեկ րոպեում քանդել այն, ինչ դարերով է կազմավորվել։
― Չնայած բոլոր տեսակի ջանքերին, շարունակվում է ԱՊՀ-ի միացյալ զինված ուժերի փլուզումը։ Արդյո՞ք, դրանում Հայաստանի անվտանգության համար սպառնալիք չկա։
― Մենք կանխատեսում էինք դեպքերի նման զարգացում եւ այդ պատճառով էլ արագացրինք Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրի ստորագրումը, որով նախատեսված է, որ ներկա բանակի փլուզման դեպքում Հայաստանում պայմանագրային հիմունքներով ներկա է գտնվելու արդեն ռուսաստանյան բանակը, հավանաբար՝ ռազմական բազաների կարգավիճակով։ Վաղվա Ռուսաստանը, նույնիսկ սեփական կամքին հակառակ, ստիպված կլինի իրեն ճանաչել նախկին ԽՍՀՄ-ի ռազմաքաղաքական շահերի ժառանգորդը։ Եւ եթե ոմանք այլ պատրանքներ են փայփայում, ապա խորապես մոլորվում են։
― Արդյո՞ք Դուք կիսում եք որոշ քաղաքական գործիչների այն տեսակետը, որ Ռուսաստանում առկա են «կայսերական նկրտումներ» եւ նախկին Կենտրոնի տեղը գրավելու ձգտում։
― Նման կարգի մեղադրանքների համար հիմքեր չեմ տեսնում։ Ռուսաստանը ոչ միայն չէր փորձում պահպանել կայսերական հավակնությունները, այլեւ ընդհակառակը՝ օրըստօրե ավելի էր ձգտում ազատագրվել դրանցից։ Այժմ տեղի է ունենում ժառանգության բաժանման գործընթաց, եւ յուրաքանչյուրը ցանկանում է ավելի մեծ կտոր ձեռք գցել։ Բայց դա բոլորին է վերաբերում, այլ ոչ միայն Ռուսաստանին։ Մասնատման ժամանակահատվածը կավարտվի բառացիորեն 3–6 ամսվա ընթացքում, եւ ապա սկիզբ կառնի համախմբման գործընթացը։ Վերջին հաշվով մենք կհանգենք այնպիսի մեխանիզմների ստեղծման, որոնք կներդաշնակեն ԱՊՀ-ի միջպետական հարաբերությունները։
― Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի անկախ պետության կերպարը։ Չէ՞ որ պատմությունն ընտրություն կատարելու եզակի հնարավորություն է ընձեռում։
– Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա սոսկական ընդօրինակումը հղի է արհեստական մոդելի ստեղծման վտանգով։ Մենք դեռեւս ընդհանուր գծերով ենք մշակել զարգացման ուղիները։ Սակայն ունենք քաղաքական ըմբռնում. նախկին ԽՍՀՄ-ում «փակուղու» վիճակով բավարարվող Հայաստանն անկախության պայմաններում հնարավորություն է ստանում թոթափելու այդ վիճակը եւ աշխույժ միջազգային խաչմերուկ դառնալու՝ թե՛ քաղաքական ու մշակութային, թե՛ տնտեսական իմաստով կապող օղակ ծառայելով Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ բո
― Մենք կանխատեսում էինք դեպքերի նման զարգացում եւ այդ պատճառով էլ արագացրինք Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրի ստորագրումը, որով նախատեսված է, որ ներկա բանակի փլուզման դեպքում Հայաստանում պայմանագրային հիմունքներով ներկա է գտնվելու արդեն ռուսաստանյան բանակը, հավանաբար՝ ռազմական բազաների կարգավիճակով։ Վաղվա Ռուսաստանը, նույնիսկ սեփական կամքին հակառակ, ստիպված կլինի իրեն ճանաչել նախկին ԽՍՀՄ-ի ռազմաքաղաքական շահերի ժառանգորդը։ Եւ եթե ոմանք այլ պատրանքներ են փայփայում, ապա խորապես մոլորվում են։
― Արդյո՞ք Դուք կիսում եք որոշ քաղաքական գործիչների այն տեսակետը, որ Ռուսաստանում առկա են «կայսերական նկրտումներ» եւ նախկին Կենտրոնի տեղը գրավելու ձգտում։
― Նման կարգի մեղադրանքների համար հիմքեր չեմ տեսնում։ Ռուսաստանը ոչ միայն չէր փորձում պահպանել կայսերական հավակնությունները, այլեւ ընդհակառակը՝ օրըստօրե ավելի էր ձգտում ազատագրվել դրանցից։ Այժմ տեղի է ունենում ժառանգության բաժանման գործընթաց, եւ յուրաքանչյուրը ցանկանում է ավելի մեծ կտոր ձեռք գցել։ Բայց դա բոլորին է վերաբերում, այլ ոչ միայն Ռուսաստանին։ Մասնատման ժամանակահատվածը կավարտվի բառացիորեն 3–6 ամսվա ընթացքում, եւ ապա սկիզբ կառնի համախմբման գործընթացը։ Վերջին հաշվով մենք կհանգենք այնպիսի մեխանիզմների ստեղծման, որոնք կներդաշնակեն ԱՊՀ-ի միջպետական հարաբերությունները։
― Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի անկախ պետության կերպարը։ Չէ՞ որ պատմությունն ընտրություն կատարելու եզակի հնարավորություն է ընձեռում։
– Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա սոսկական ընդօրինակումը հղի է արհեստական մոդելի ստեղծման վտանգով։ Մենք դեռեւս ընդհանուր գծերով ենք մշակել զարգացման ուղիները։ Սակայն ունենք քաղաքական ըմբռնում. նախկին ԽՍՀՄ-ում «փակուղու» վիճակով բավարարվող Հայաստանն անկախության պայմաններում հնարավորություն է ստանում թոթափելու այդ վիճակը եւ աշխույժ միջազգային խաչմերուկ դառնալու՝ թե՛ քաղաքական ու մշակութային, թե՛ տնտեսական իմաստով կապող օղակ ծառայելով Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ բո արդեն պատրաստ կլինենք։ Սակայն դա ինքնանպատակ չէ։ Եթե այսուհետեւ էլ ԱՊՀ-ում գործերն այս ուղով ընթանան, ապա մենք էլ մեր տարադրամը կներմուծենք՝ ոչ թե առաջինը լինելու մարմաջով, այլ՝ իրավիճակի թելադրանքով։
― Ո՞ր իրադարձությունները կդասեիք միջազգային գործերում Հայաստանի ունեցած հաջողությունների թվին։
― Ամենամեծ հաջողությունը պետք է համարել Հայաստանի նոր իմիջը՝ նրա նվիրվածությունը ժողովրդավարական սկզբունքներին, տնտեսական բարեփոխումներին։
«Հայաստանի Հանրապետություն», 6 փետրվարի, 1992 թ.։
Թարգմանություն ռուսերենից։ «Իզվեստիա» ("Известия"), 1 փետրվարի, 1992 թ.։
Հարցազրույցը՝ Ալեքսանդրա Լուգովսկայայի , «Իզվեստիա» թերթի սեփ. Թղթակից։
Հրատարակված՝ «Լեւոն Տեր-Պետրոսյան. «Անկախ Հայաստանը կամուրջ է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ» վերնագրով։