Jump to content

Հեղինակ:Համլետ Կարճիկյան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Համլետ Կարճիկյան
(1936)

Այլ աղբյուրներում՝ Հայ Գիրք
Այս հեղինակի ստեղծագործությունները Վիքիդարանում կարող են տեղադրվել միայն հեղինակի համաձայնությամբ:

Ծնվել է 1936թ. ապրիլի 26-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1975-77թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում: Աշխատել է «Հասկ» թերթում, «Լույս», «Սովետական գրող», «Նաիրի», «Հայաստան» հրատարակչություններում, ՀԳՄ-ում, ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության գրահրատարակչության և պոլիգրաֆիայի վարչությունում` վարելով պատասխանատու պաշտոններ: Հայաստանի Ժուռնալիստների, 1975թ-ից` Գրողների միությունների անդամ է: Նրա բանաստեղծությունները և թարգմանությունները պարբերաբար տպագրվել են մամուլում: Կազմել և հրատարակել է հայ և օտարազգի գրողների ստեղծագործություններ: Երկերից են` «Գարնանամուտ» (1959թ.), «Սիրո ամառ» (1973թ.), «Ապրելու օր» (1976թ.), «Արևային սոնատ» (1980թ.), «Խարիսխ» (1983թ.), «Երկրային կանչ» (1987թ.), «Սիրտ-խարիսխ» (1987թ.), «Սիրտ-բանական» (1988թ.), «Կանգ առ մոլորակ» (1996թ.), «Սիրո բույրը... Հայաստանի» (2003թ.) և այլն: 1985թ. Էրեբունի-Երևան տոնակատարության առթիվ արժանացել է ՀԳՄ և Երևանի քաղխորհրդի սահմանած առաջին մրցանակին, 1987թ.` Հայպետկոմի «Աշխատանքի վետերան» մեդալի, 1989թ.` ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին, 2006թ.` ՀԳՄ ոսկե մեդալի: